TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+35.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ալկոհոլային կախվածության պատճառով Բեն Աֆլեքը կրկին հայտնվել է վերականգնողական կենտրոնում

23:48 23.08.2018

Դերասան և կինոռեժիսոր Բեն Աֆլեքն ալկոհոլային կախվածությունից բուժվելուց մի քանի ամիս անց կրկին հայտնվել է վերականգնողական կենտրոնում։ Անանուն աղբյուրները People պորտալին հայտնել են, որ 46-ամյա աստղը սեփական ցանկությամբ է համաձայնել  թերապիայի հերթական կուրսն անցնել Մալիբուի կլինիկայում, քանի որ գիտակցել է, որ իրեն օգնություն է հարկավոր։ Աֆլեքին նկատել են նրա նախկին կնոջ՝ դերասանուհի Ջենիֆեր Գարների մեքենայում՝ […]

̰
Մոսկվայում կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ․ կա տուժած

23:20 23.08.2018

Անհայտ անձը Մոսկվայի կենտրոնում կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ՝ հրազենային վնասվածք պատճառելով նրանցից մեկին։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ՆԳՆ մոսկովյան վարչությանը։ Հարձակվողը պատասխան կրակից վիրավորվել է։ Գերատեսչությունում հստակեցրել են, որ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 20։00-ին՝ Ֆիլիպինների դեսպանատնից ոչ հեռու։ Ինչպես հայտնում են ՌԴ քննչական կոմիտեից, տղամարդն առանց ակնհայտ պատճառի սկսել […]

̰
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Մոսկվա

23:10 23.08.2018

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունենալու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Արտգործնախարարների քննարկման հիմնական թեման սիրիական հարցն է և Իդլիբում վերջին զարգացումները, հայտնում է Ermenihaber-ը։ Դեռևս նախորդ շաբաթ Մոսկվա էին այցելել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին կողմերն […]

̰
ԱՄՆ-ում անցկացվում է լեգենդար ու շքեղ ավտոմեքենաների ցուցադրություն

21:54 23.08.2018

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Մոնտերեյ քաղաքում մեկնարկել է Մոնտերեյի ավտոմեքենաների ցուցադրության շաբաթը, այնտեղ նաև զուգահեռ ընթանում է ավտոմեքենաների աճուրդը: Ավտոսիրահարների համար չափազանց սպասված ցուցադրություն է: Ներկայացվել են հին ավտոմեքենաների մի քանի մոդելներ: Կան նույնիսկ այնպիսիք, ինչպիսիք շատերին ծանոթ են ֆիլմերից: 1986 թվականի կուլտային դասական «Ferrari 250 GT»-ն մինչ այս մի քանի ցուցադրություններում է ներկայացվել և մի […]

̰
Սուզորդը մտել է շնաձկան երախը և փրկել գիշատչի կյանքը

21:23 23.08.2018

Ավստրալացի սուզորդն արևելյան ափին իր աշակերտի հետ դայվինգի դասեր է անցկացրել, երբ շնաձկան երախում ցանցի կտոր է նկատել: Տղամարդը առանց վախի մտել է գիշատչի երախը և հանել ցանցը՝ փրկելով շնաձկանն անխուսափելի և դանդաղ մահից: Միջադեպի տեսանյութը հայտնվել է WDTN տեղեկատվական պորտալում:

̰
Չինաստանը դատական հայց է ներկայացրել ԱՀԿ՝ ընդդեմ ԱՄՆ-ի

21:11 23.08.2018

Չինաստանը դատական հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ չինական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից 25 տոկոսանոց մաքսատուրք սահմանելու կապակցությամբ, հաղորդում է Չինաստանի առևտրի նախարարության կայքը: Ինչպես նշվում է, Չինաստանը դատական հայց է ներկայացրել ընդհանուր առմամբ 16 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերի պատճառով:

̰
Time-ն իր շապիկին պատկերել է Թրամփին՝ ջրասույզ եղած Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում

21:00 23.08.2018

«Time» ամսագիրն իր շապիկին պատկերել է ջրասույզ եղած Սպիտակ տան Օվալաձև գրասենյակը, որտեղից փորձում է դուրս գալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Պատկերում տեսանելի է միայն նախագահի մարմինը: Նա սև կոստյումով, սպիտակ վերնաշապիկով և կարմիր փողկապով է: Նկարի կենտրոնում գրված է` «խորքում»։ «Թրամփի համար օգոստոսյան իրադարձությունները նշանավորվել են նոր և վտանգավոր շրջափուլով»,- գրում է ամսագիրը: Դա կապված […]

̰
Air France-ը դադարեցնում է օդային հաղորդակցությունը Թեհրանի հետ

20:21 23.08.2018

Ֆրանսիական «Air France» ավիաընկերությունը սեպտեմբերի 18-ից դադարեցնելու է Իրանի մայրաքաղաք Թեհրանի հետ օդային հաղորդակցությունը: Այդ մասին RIA Novosti-ի թղթակցին հայտնել է ընկերության ներկայացուցիչը: «Մենք դադարեցնում ենք դեպի Թեհրան թռիչքները տնտեսական նկատառումներով առաջնորդվելով»,- ասել է աղբյուրը: «Air France»-ն ստեղծվել է 1933 թվականի հոկտեմբերի 7-ին:

̰
ԵԱՏՄ անդամ երկրների էներգետիկայի նախարարները կքննարկեն գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցը

20:13 23.08.2018

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում օգոստոսի 22-ին քննարկվել է գազի փոխադրման ծառայությունների ընդհանուր սակագների մեթոդաբանության մշակման առաջարկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, նիստում ներկա են գտնվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների էներգետիկայի փոխնախարարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները: Սեպտեմբերին կողմերի առաջարկությունները կքննարկվեն էներգետիկայի նախարարների կողմից, որից հետո հարցը կներկայացվի Միջկառավարական խորհրդի նիստին: ԵԱՏՄ-ում գազի […]

̰
Facebook-ի օգտատերերի գրառումները սկսել են անհետանալ. Independent

19:53 23.08.2018

Facebook սոցցանցի օգտատերերի հաղորդագրությունները էջերից սկսել են անհետանալ դրանք տեղադրելու պահից սկսած, ինչի պատճառը տեխնիկական խափանումներն են, հաղորդում է The Independent-ը: Բազմաթիվ օգտատերեր հայտնում են, որ իրենք նորություններ են տեղադրում իրենց էջում, սակայն պարզվում է, որ դրանք անհետացել են հրապարակվելուն պես: Օգտատերերը պնդում են, որ իրենց հաղորդագրություններն անհետանում են դրանց տեղադրումից մի քանի րոպե անց, երբ […]

̰
Գերմանիայի արտգործնախարարը խոսել է Եվրոպայի և ԱՄՆ-ի նոր հարաբերությունների մասին

19:39 23.08.2018

Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունները սկսել էին փոխվել դեռևս մինչ Դոնալդ Թրամփի ու նրա սադրիչ թվիթների ի հայտ գալը: Գերմանիան ներկայիս տրանսատլանտյան հակակրանքը դիտարկում է որպես ԵՄ-ի դերը կանխորոշելու հնարավորություն, գրել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը տեղի Handelsblatt. թերթերից մեկում տպագրված իր սյունակում: Նա առաջ է բերել միացյալ Եվրոպայի գաղափարը և առաջարկել գործողություններ իրականացնել հավասարակշռված համագործակցության հիման […]

̰
Սկրիպալի հարազատները ենթադրում են, որ նա արդեն ողջ չէ

18:30 23.08.2018

Սոլսբերիում թունավորման հետևանքով տուժած ռուս նախկին սպա Սերգեյ Սկրիպալի զարմուհին՝ Վիկտորիան, հայտնել է, որ հուլիսի վերջից սկսած՝ հայր և դուստր Սկրիպալների մասին որևէ լուր չունեն։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։ Յուլիա Սկրիպալը վերջին անգամ իր հարազատներին զանգահարել է հուլիսի վերջին՝ տատիկի ծննդյան կապակցությամբ։ Վիկտորիայի խոսքերով՝ հարազատները կասկածում են, որ Սկրիպալը ծանր վիճակում է կամ նույնիսկ մահացել […]

̰
ԱՄՆ պատժամիջոցների պատճառով ռուբլու փոխարժեքն անկում է ապրում

18:24 23.08.2018

Մոսկվայի ֆոնդային բորսայում դոլարի փոխարժեքը հասել է 69 ռուբլու: Սա 2016 թվականի ապրիլից ի վեր առավելագույն արժեքն է: Ռուբլու փոխարժեքը նվազում է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սպասումների և Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից արժութային գնումների վերսկսման ֆոնի վրա: ՌԴ Կենտրոնական բանկն արդեն հայտարարել է, որ օգոստոսի 23-ից դադարեցնում է արժույթների գնումը: Ռուբլու փոխարժեքը վերջին երկու օրերի ընթացքում […]

̰
Կուբան 60 տարում առաջին անգամ օտարերկրյա ընկերություններին կթույլատրի կառավարել երկաթուղիները

17:43 23.08.2018

Արտասահմանյան գործարարները 60 տարվա ընթացքում առաջն անգամ Կուբայում հնարավորություն կստանան կառավարելու երկաթուղիները, գրում է Granma թերթը: Համապատասխան որոշումները հրապարակվել են Gaceta Oficial-ում՝ երկրի արդարադատության նախարարության հրատարակությունում և ուժի մեջ կմտնեն սեպտեմբերին: 1959 թվականին հեղափոխության հաղթանակից հետո Կուբայում երկաթուղիներն ազգայնացվել էին: Այժմ դրանք կառավարում է պետական Երկաթուղիների միությունը: Կուբայի տրանսպորտի նախարարության իրավական հարցերի խորհրդական Էդմունդո Ռոնկիլիոն […]

̰
Ե՞րբ մարդիկ կվերադառնան լուսին․ պարզաբանում է NASA-ն

17:30 23.08.2018

NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնը նշել է, որ մարդու կողմից լուսնի հետազոտությունը կարող է վերականգնվել արդեն 5 տարի հետո, տեղեկացնում է Reuters-ը: Մարդկանց  կրկին լուսին ուղարկելու պատճառը լուսնի վրա սառույցի շերտի հայտնաբերումն է: Հայտնաբերված ջրի աղբյուրները կարող են մարդու համար որպես խմելու ջրի, կամ հրթիռային վառելիքի ռեսուրս լինել: 2020թ-ին կլինի փորձնական թռիչքը, իսկ 2023թ-ին՝ լիարժեք թռիչքը: […]

̰
Ռուսաստանում զորահանդեսից հետո տանկ է շրջվել

17:25 23.08.2018

Ռուսաստանի Կուրսկ քաղաքում զորահանդեսից հետո Տ-34 տանկ է շրջվել;  Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ արևմտյան ռազմական օկրուգի շտաբին: «Օգոստոսի 23-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12։10-ի սահմաններում, Կուրսկ քաղաքում զորահանդեսից հետո՝ տանկի բեռնման ժամանակ Տ-34 տանկը ցած է ընկել պլատֆորմից և շրջվել»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ պատահարից տանկի վարորդ-մեխանիկը […]

̰
Պեսկովը հաստատել է կենսաթոշակային բարենորոգման մեղմացման հնարավորությունը

17:07 23.08.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի վերջին կարող է հայտարարել կենսաթոշակային բարենորոգման մեղմացման մասին: Այս մասին նշել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ավելացնելով, որ դա հնարավոր կլինի, եթե Պուտինն այն անհրաժեշտ համարի: Տեղեկությունը հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Այսօր լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները, որոնց համաձայն՝ օգոստոսի 28-ին Պուտինը կարող է հայտարարել կենսաթոշակային բարենորոգման […]

̰
Բոսնիայում գնացքներ են բախվել․ կան զոհեր

16:34 23.08.2018

Օգոստոսի 23-ի գիշերը երկու գնացք է բախվել Բոսնիա և Հերցեգովինայում, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս մեկը ծանր վնասվածքներ է ստացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Վթարը Դոնյա-Յաբլանիցա երկաթուղային կայարանի մերձակայքում տեղի է ունեցել տեղի ժամանակով 23:00-ին (Երևանի ժամանակով՝ 01:00-ին): Երկու բեռնատար շարժակազմեր, որոնցից մեկը մեկնել էր Մոստարայից՝ 18 վագոնով, իսկ մյուսը՝ 36 վագոնով, շարժվելով […]

̰
Արամ Գաբրելյանովը հեռացել է News Media հոլդինգի գլխավոր տնօրենի պաշտոնից

16:29 23.08.2018

Արամ Գաբրելյանովը հեռացել է News Media հոլդինգից, որի մաս է կազմում  Life.ru պորտալը: Այս մասին  ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Գաբրելյանովի նախկին տեղակալ Անատոլի Սուլեյմանովը, որն այս պահին զբաղեցնում է հոլդինգի գլխավոր տնօրենի պաշտոնը: Սուլեյմանովի խոսքերով՝ ինքը News Media հոլդինգի գլխավոր տնօրեն է դարձել մի քանի շաբաթ առաջ: Հարցին՝ ո՞ւր է գնացել հոլդինգի նախկին գլխավոր […]

̰
Թրամփը գնահատել է իր աշխատանքը նախագահի պաշտոնում

16:25 23.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «A+» (5+) է գնահատել իր աշխատանքը նախագահի պաշտոնում: Այս մասին նա ասել է Fox News  հեռուստաալիքին տված հարցազրույցում: Թրամփի խոսքերով՝ իրեն հաջողվել է հասնել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման և նպաստել Կորեական թերակղզում ճգնաժամի լուծմանը, ինչը մինչ իր նախագահությունը չէր հաջողվել ամերիկացի նախագահներին: Նա հիշեցրել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն շնորհակալություն […]

̰
Փարիզում դանակով զինված անհայտ անձը երկու մարդ է սպանել

16:17 23.08.2018

Փարիզի Թրափփ կոմունայում դանակով զինված անհայտ անձի հարձակման հետևանքով երկու մարդ է մահացել, ևս մեկը վիրավոր է,  տեղեկացնում է ոստիկանության  Twitter-ի էջը: Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝ հարձակում կատարած անձը սպանվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Դեռևս չի հաջողվել պարզել հարձակվողի ինքնությունը: Դեպքի առթիվ ոստիկանությունը ծառայողական քննություն է իրականացնում: https://twitter.com/Prefet78/status/1032556977724026881 Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»:

̰
15 տարում Մեծ Բրիտանիայի բնակչության թիվն ավելացել է ներգաղթյալների հաշվին. Telegraph

15:33 23.08.2018

Ինչպես ցույց է տալիս հետազոտությունը, վերջին 15 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայում բնակչության թիվը զգալիորեն ավելացել է՝ ի հաշիվ միգրանտների:  Այս մասին գրում է բրիտանական «Daily Telegraph»-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի Migration Watch UK անկախ հետազոտական կենտրոնին: Ուսումնասիրությունն ընդգրկում է 2001-2016 թվականները: Ըստ դիտարկումների՝ բնակչության թվի ավելացումն անմիջական կապ ունի ներգաղթյալների ներհոսքի հետ: Այդ ընթացքում Մեծ […]

̰
Բելգիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է ռեստորանի այցելուների վրա

08:24 23.08.2018

Բելգիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է ռեստորանի այցելուների վրա։ Դեպքը տեղի է ունեցել երկրի արևելքում գտնվող Մորեսնե-Շապել բնակավայրում։ Տղամարդը ներխուժել է ռեստորան ու դանակի հարվածներ հասցրել մի քանի այցելուի։ Այս մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը։ Միջադեպի հետևանքով զոհվել են 2 կանայք և չարագործն անձամբ։ Եվս մի քանի անձինք վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել։ Նախնական տվյալներով՝ […]

̰
Մեքսիկան ցանկանում է ՄԱԿ-ի միջոցով հասնել թմրանյութերի օրինականացման

08:13 23.08.2018

Մեքսիկայի ապագա նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մտադիր է թմրանյութերի դեմ պայքարել դրանց ապաքրեականացման ճանապարհով։ Համապատասխան մոտեցումը նա կներկայացնի ՄԱԿ-ում։ Այս մասին հայտնել է Օլգա Սանչես Կորդերոն, ով նոր կառավարությունում զբաղեցնում է ՆԳ նախարարի պաշտոնը։ «Մենք ցանկանում ենք ՄԱԿ-ում պարզաբանում ներկայացնել՝ հասնելու համար երկրում քրեական հետապնդումից թմրանյութերի դուրսբերմանը, մենք նաև մտածում ենք միջազգային համաժողովի գումարման […]

̰
ԱՄՆ-ն սպառնացել է Իրանին աննախադեպ կոշտ պատժամիջոցներով

07:58 23.08.2018

Վաշինգտոնը պատրաստվում է Թեհրանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանել՝ ի տարբերություն այն սահմանափակող միջոցառումների, որոնք գործել են մինչև ատոմային գործարքի կնքումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը։ Նրա խոսքով՝ այս անգամ որևէ բացառություն չի լինի, այդ թվում` բիզնեսի ոլորտում։ Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Իրանի հետ համագործակցել չի ստացվի նույնիսկ […]

̰
Facebook-ն արգելափակել է ավելի քան 400 հավելված

07:46 23.08.2018

Facebook սոցցանցի վարչակազմը 2018 թվականի մարտին արգելափակել է ավելի քան 400 հավելված՝ օգտատերերի տվյալների հնարավոր նոր արտահոսքի պատճառով։ Միջոցառումներն ընդունվել են բրիտանական Cambridge Analytica ընկերության հետ սկանդալի ֆոնին, որը տեղեկություններ է ստացել օգտատերերի մասին։ Օգոստոսի 22-ին տարածված հաղորդագրությունում նշվում է, որ սոցցանցն սկսել է մանրակրկտորեն ստուգել հավելվածները։ «Մեր հետաքննության մեկնարկի պահից մենք ուսումնասիրել ենք հազարավոր […]

̰
Թրամփը խոստովանել է նախագահական ընտրություններում իր միակ սխալը

07:28 23.08.2018

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը 2016 թվականի ընտրություններում իր միակ սխալն է համարում անսպասելի հաղթանակը «անազնիվ» դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նկատմամբ։ «Միակ բանը, որը ես այնպես չեմ արել, հաղթանակն էր ընտրություններում, որը, ինչպես սպասվում էր, պետք է լիներ Հիլարի Քլինթոնինն ու դեմոկրատներինը։ Խնդիրն այն է, որ նրանք մոռացել են ընտրարշավ անցկացնել բազմաթիվ նահանգներում»,-գրել է Սպիտակ տան […]

̰
ԱՄՆ-ում ցուցադրել են կործանիչից միջուկային ռումբի նետումը

07:13 23.08.2018

SNL ամերիկյան ազգային լաբորատորիան YouTube-ում տեղադրել է տեսանյութ, որում 4-րդ սերնդի «F-15E Strike Eagles» կործանիչը նետում է «B61-12» միջուկային ռումբը։ Նշվում է, որ նետված ռումբը չի ունեցել միջուկային մարտական լիցք։ Թեստային նետումը տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսի 11-ին, Նևադա նահանգի Տոնոպա զորակայանից։ Կործանիչները նետել են «B61-12» երկու ռումբ՝ միջին և փոքր բարձրությունից։ SNL լաբորատորիան […]

̰
Շվեյցարական բանկը սառեցրել է ՌԴ-ի հետ կապված 5 մլրդ դոլարի ակտիվներ

01:00 23.08.2018

Շվեյցարական Credit Suisse բանկը սառեցրել է Ռուսաստանի հետ կապ ունեցող մոտ 5 մլրդ դոլարի ակտիվներ՝ խուսափելու համար ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնվելուց։ Այս մասին հայտնում է Reuters  գործակալությունը։ Սահմանափակող միջոցների տակ հայտնված ակտիվների տերերի անունները չեն նշվում։ Վարկային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ բանկը համագործակցում է այն երկրների միջազգային կարգավորիչ մարմինների հետ, որտեղ աշխատանք է իրականացնում՝ ապահովելու […]

̰
Էլբրուսում կայծակի հարվածից ալպինիստ է զոհվել

00:46 23.08.2018

Էլբրուսում կայծակը հարվածել է ալպինիստներին, նրանցից մեկը մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել ծովի մակարդակից մոտ 4300 մետր բարձրության վրա։ ՌԴ ԱԻՆ բարձրլեռնային որոնողափրկարարական ջոկատի տվյալներով՝ լիցքը մահացու է դարձել Բրյանսկի՝ 1986 թվականին ծնված բնակչի համար։ Երկրորդ մարզիկին ներկայում օգնություն է ցուցաբերվում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։  

̰
BACK_TO_TOP