18:12 22.08.2018
Չինաստանի Լյուչժոու քաղաքում տղամարդը սպանել է 6, նաև վիրավորել 12 մարդու: Այս մասին հաղորդում է տեղի Sina գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ վիճաբանության ընթացքում: Խուան Մոու անունով կասկածյալը սպանել է իր ընկերուհուն և նրա 3 ազգականներին, դրանից հետո փորձել է փախչել դեպքի վայրից: Երբ կամրջի վրա նրա մեքենան բախվել է արգելապատնեշին, տղամարդը բարկացել է և […]
18:05 22.08.2018
Երկու տարի առաջ ծայրահեղական խմբավորումներից ազատագրված Սիրիայի Հալեպ քաղաքը դանդաղ, բայց հաստատուն վերադառնում է իր նախկին ռիթմին: Մեր տվյալներով՝ քաղաքում գրեթե կարգավորվել է ջրի և էլեկտրականության մատակարարումը, ինչը նախկինում Հալեպի բնակիչների գլխավոր մտահոգությունն էր: Քաղաքի վերականգնման գործը նույնպես ընթացքի մեջ է: Ինչպես տեղեկանում ենք Հալեպից, Հալեպի հայկական թաղամասերի բնակիչները դիմում են տեղում գործող կազմակերպություններին և […]
17:35 22.08.2018
«Aerosmith» ռոք խմբի մենակատար Սթիվեն Թայլերը Սպիտակ տուն է ուղարկել մի նամակ՝ պահանջով դադարեցնել օգտագործել խմբի երգերն այն միջոցառումներին, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում իր համակիրների առջև: Այս մասին գրում է «Variety» պարբերականը՝ հղում անելով Թայլերի փաստաբան Դին Լապոլտին: Պարբերականի տեղեկություններով՝ Սթիվեն Թայլերը նամակն ուղարկել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը […]
17:11 22.08.2018
Բեռլինում պայթուցիկ նյութերով ահաբեկչության կասկածանքով ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության 31 ամյա քաղաքացու: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական կայքը: «Գլխավոր դատախազությունը օգոստոսի 9-ի որոշման հիման վրա ձերբակալել է 31-ամյա ՌԴ քաղաքացի Մագոմեդ Ալի Ս-ին: Ձերբակալությունն իրականացվել է Դաշնային քրեական ոստիկանության և Բեռլինի քրեական ոստիկանության հատուկ ստորաբաժանման կողմից: Բացի դրանից՝ կասկածյալի բնակարանը խուզարկվել է»,- նշվում […]
16:39 22.08.2018
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Facebook-ի հայտարարությունը «ռուսական միջամտության» մասին, նշել է, որ դրանք չփաստարկված հայտարարություններ են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պեսկովի խոսքերով՝ ռուսական կողմը չի հասկանում, թե ինչի վրա է հիմնվում սոցցանցը՝ ընդունելով նման որոշում: «Դե, դուք գիտեք, որ բոլորը միմյանց հերթ չտալով նման հայտարարություններ են անում, սակայն ոչ մի […]
15:09 22.08.2018
6․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել չորեքշաբթի օրը ԱՄՆ Օրեգոն նահանգի ափամերձ շրջանից ոչ հեռու, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 09։31-ին UTC (Երևանի ժամանակով՝ 13։31-ին): Էպիկենտրոնը գտնվել է 12 կմ խորության վրա: Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
14:54 22.08.2018
Խաչատուրյան քույրերի շահերի պաշտպանը քննիչին խնդրել է հետմահու անցկացնել նրանց հոր հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունը: Այս մասին քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը հայտնել է հրավիրված ասուլիսի ընթացքում: Հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը: «Հոգեբանա-հոգեբուժական փորձաքննության ավարտից հետո պարզ կլինի՝ արդյոք ունեցել է նա ինչ-որ հիվանդություններ: Դրանից հետո եզրահանգումներ կանենք»,- ասել է փաստաբանը: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիս-արևելքում՝ […]
14:12 22.08.2018
Facebook-ը հայտարարել է Իրանի և Ռուսաստանի հետ կապված կասկածելի էջերի ծավալների ստուգման մասին, տեղեկացնում է The New York Times-ը: Նշվում է, որ ընկերությունը ջնջել է ավելի քան 652 էջ: Ընկերության փոխանցմամբ՝ այս անգամ նմանատիպ գործողություն իրականացնելիս լայնացել է աշխարհագրության շրջանակը. նրանք ուսումնասիրել են նաև Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Մեծ Բրիտանիայի տարածքից բացված էջերը:
13:17 22.08.2018
Ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Հունաստանի Պիրա քաղաքի իրավաբանական գրասենյակներից մեկի դիմաց: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Պայթյունի հետևանքով վնասվել են հարևան մի քանի շինությունների մոտակայքում կայանած մեքենաները։ Վնասված շենքերի թվում են ֆինանսական վերահսկողության վարչության շենքը, հյուրանոց, բանկի մասնաճյուղ ու մի շարք աշխատանքային գրասենյակներ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան: Ըստ ականատեսների՝ պայթյունից մի […]
11:45 22.08.2018
Հնդկաստանի Մումբայ քաղաքի բազմահարկ շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական կայքը: 2 մարդ զոհվել է, 14-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է 12-րդ հարկում և տարածվել: Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն: Ոստիկանները հետաքննություն են վարում:
11:00 22.08.2018
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնն այն կարծիքին է, որ Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների ճգնաժամը կարող է վայրկենապես ավարտվել, եթե Թուրքիան ազատի ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին: Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Թուրքական իշխանությունները մեծ սխալ գործեցին՝ ազատ չարձակելով պաստոր Բրանսոնին»,- հայտարարել է Բոլթոնը: Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում ստեղծված ճգնաժամը «կարող է ավարտվել […]
09:45 22.08.2018
Արգենտինայում կրակի են մատնել 400 կգ կոկաինը, որը հայտնաբերվել էր Բուենոս Այրեսում գտնվող ՌԴ դեսպանատան շենքերից մեկում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Թմրանյութը ոչնչացվել է դիակիզարանում՝ երկրի անվտանգության հարցերով նախարար Պատրիսիա Բուլրիչի և ՌԴ դեսպան Դմիտրի Ֆեոկտստովայի ներկայությամբ։ «Դա շատ բարդ օպերացիա էր՝ փոխգործակցության բարձր մակարդակով։ Ռուս ոստիկանները եկել են 7 անգամ»,- ասել է […]
08:23 22.08.2018
ԱՄՆ Կոնգրեսը նահանգների իշխանություններին ընդհանուր առմամբ տրամադրել է 380 մլն դոլար՝ ընտրությունների անվտանգության ապահովման համար։ Այդ գումարի մոտ 2/3-ը կուղղվի կիբերանվտանգությանը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Այդ գումարից 135 մլն դոլարն ամերիկյան իշխանությունները մտադիր են ուղղել առաջիկա 5 տարում ընտրական գործընթացի կիբերանվտանգության ուժեղացմանը, ևս 102 մլն դոլար կուղղվի քվեարկության էլեկտրոնային ավտոմատների փոխարինմանը։ […]
08:13 22.08.2018
Գերմանիայում մայիսի դրությամբ աշխատանքի են տեղավորվել 8 երկրներից ավելի քան 300 հազար փախստականներ։ Այս մասին հայտնել է Աշխատանքի դաշնային գործակալության ղեկավար Դետլեֆ Շելեն, փոխանցում է Deutsche Welle-ն։ Աշխատանքի տեղավորված փախստականների թիվը 103 հազարով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Նրանց մեծ մասը՝ 238 մարդ, վճարումներ է անում կենսաթոշակային և բուժապահովագրության հիմնադրամներում։ Շելեն նշել է, […]
07:55 22.08.2018
Facebook-ը ներմուծում է օգտատերերի վարկանիշի գնահատման համակարգ, որը հատուկ սանդղակով կորոշի հուսալիության աստիճանը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Սանդղակը մշակվել է կեղծ նորությունների դեմ պայքարի շրջանակում, հայտնել է ընկերության՝ ապատեղեկատվության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավար Տեսա Լիոնսը։ Սոցցանցի ղեկավարությունը դեռևս չի հայտնում, թե ինչ չափորոշիչների հիման վրա պետք է որոշվի հուսալիության աստիճանը։
07:43 22.08.2018
Facebook ընկերությունը սոցցանցում կեղծ տեղեկատվության դեմ պայքարի շրջանակում ջնջել է մի շարք էջեր, որոնց թվում են նաև Ռուսաստանի և Իրանի հետ կապված օգտահաշիվներ։ «Այսօր մենք ջնջել ենք էջեր, խմբեր և օգտահաշիվներ Facebook-ում և Instagram-ում՝ ապակողմնորոշիչ գործողությունների համար։ Այդ գործունեության մի մասն իրանական, մյուս մասը ռուսական ծագում ունի»,-ասվում է ընկերության հայտարարությունում։ Հաղորդվում է, որ «իրանական» և «ռուսական» […]
07:29 22.08.2018
Վենեսուելայում տեղի ունեցած 7․3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով մայրաքաղաք Կարակասում 200 մետրանոց անավարտ երկնաքերի վերջին 5 հարկերը թեքվել են 25 տոկոսով։ Այս մասին Twitter-ում հայտնել է ներքին գործերի նախարար Նեստոր Ռևերոլը։ Նշվում է, որ մոտ 190 մ բարձրությամբ շենքում, որի շինարարությունը դադարել էր 1994 թվականին, երկար ժամանակ մարդիկ են ապրել, ինչի պատճառով երկնաքերն անվանվել է «ուղղահայաց […]
07:12 22.08.2018
Վենեսուելայի հյուսիսային Սուկրե նահանգում 7․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։ Ականատեսների տվյալներով՝ ցնցումներից հետո տների պատերը ծածկվել են վիթխարի ճաքերով և մասամբ փլուզվել։ Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 00։31-ին։ Օջախը գտնվել է 112 կմ խորության վրա։ Ականատեսները սոցցանցերում տեսանյութեր են հրապարակում։ […]
00:06 22.08.2018
Global Management Consulting խորհրդատվական միջազգային ընկերությունը կազմել է աշխարհի ամենաբարեկեցիկ երկրների վարկանշային աղյուսակը։ 152 երկրների թվում Հայաստանը 69-րդն է՝ 51․7 միավորով։ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը հայտնվել են համապատասխանաբար 63-րդ, 71-րդ և 60-րդ տեղերում։ Առաջին տեղում Նորվեգիան է՝ 85,3 միավորով։ Դրան հաջորդում են Շվեյցարիան և Իսլանդիան:
22:05 21.08.2018
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ին և ԱՄՆ-ին քաղաքականություն թելադրելու Լոնդոնի ձգտումը բացատրել է բրիտանական իշխանությունների չափից դուրս բարձր ինքնագնահատականով: Այսպես է մեկնաբանել Լավրովն իր բրիտանացի գործընկերոջ՝ Ջերեմի Հանթի ելույթը: Ավելի վաղ մամուլում տարածվել էր Հանթի՝ Վաշինգտոնում նախատեսված ելույթի տեքստը, որում նա կոչ է անում ԱՄՆ-ին և ԵՄ-ին խստացնել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները՝ հաշվի առնելով […]
20:05 21.08.2018
Մոզամբիկը հարկեր է սահմանել լրագրողների համար: Օրենքն ուժի մեջ կմտնի օգոստոսի 22-ից: Արտասահմանցի լրագրողներն այս երկիր մեկանգամյա մուտքի համար պետք է վճարեն 2500 դոլար, իսկ մեկ տարվա աշխատանքի թույլտվության համար՝ 8300 դոլար: Տեղացի լրագրողների համար ևս հարկ կա: Նրանք լրագրողական գործունեության և նյութերի հրապարակման համար տարեկան պետք է վճարեն 500 դոլար, իսկ արտասահմանյան ԶԼՄ-ների հետ […]
20:01 21.08.2018
Microsoft ընկերությունը հայտնել է, որ ռուս ցանցահենները ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների վրա ազդելու փորձեր են ձեռնարկել: Հայտարարությունը տեղադրվել է ընկերության պաշտոնական կայքում: Ըստ Microsoft-ի տվյալների՝ ցանցահենները ստեղծել են հատուկ կայքեր ու URL-հասցեներ, որոնք շատ նման են «պոտենցիալ զոհերի» վեբ կայքերին: Ընկերությունը, մասնավորապես, նշել է ԱՄՆ Սենատի և Միջազգային հանրապետական ինստիտուտի կայքերը: «Մենք անհանգստացած ենք, քանի որ այս […]
19:15 21.08.2018
Խորհրդային զորքերի ներխուժման 50-րդ տարելիցի կապակցությամբ Չեխիայում բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում: Բողոքավորները սուլոցներով են դիմավորել վարչապետ Անդրեյ Բաբիշին, երբ վերջինս ներկայացել է՝ խորհրդային զորքերի ներխուժման 50-ամյա տարելիցի միջոցառմանը մասնակցելու համար: «Ամո՛թ, ամո՛թ»,- վանկարկել են ցուցարարները և այդպիսով փորձել են ընդհատել Բաբիշի ելույթը: Վարչապետը, սակայն, չի արձագանքել վանկարկումներին և շարունակել է իր խոսքը: Բանն այն […]
18:57 21.08.2018
Apple ընկերությունը այս աշնանը թողարկելու է տնտեսող Mac mini, տեղեկացնում է Bloomberg-ը։ Ըստ ընկերության տվյալների՝ Mac Mini -ն կունենա հիշողության նոր օպցիաներ։ Ներկա մոդելներն արժեն մոտ 500 դոլար։ Վերջին անգամ ընկերությունը 2014-ին է նորացրել Mac mini-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ընկերությունը աշնանը կթողարկի iPhone-ի 3 մոդել, Apple Watch՝ ավելի մեծ էկրանով, նորացված պլանշետ և նոր MacBook Air с 13։ […]
17:24 21.08.2018
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել: Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի թաղամասերից մեկում, որը մինչ այդ ենթարկվել էր հրթիռակոծության: Այս մասին հայտնում է ToloNews հեռուստաալիքը: Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկա: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, այսօր առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման: Այս մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը: Հարվածը հասցվել է տեղի ժամանակով […]
17:13 21.08.2018
Շվեդիայի հարավում թռչնի հետ բախումից կործանիչ է վթարվել, հայտնում են տեղի ԶԼՄ-ները: Saab JAS 39 Gripen կործանիչի օդաչուին հաջողվել է ողջ մնալ, նա այժմ գտնվում է հիվանդանոցում։ Երկրի պաշտպանության նախարարը գովաբանել և շնորհակալություն է հայտնել օդաչուին ու փրկարարներին՝ ձեռնարկված գրագետ և օպերատիվ գործողությունների համար։ Ինքնաթիռի կործանման պատճառը պարզելու համար հատուկ հանձնաժողով կգումարվի։
17:06 21.08.2018
Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնն աշխարհի տարբեր ծայրերից 700 հազարից ավելի մեքենա է հետ կանչել՝ սրահի լուսավորության խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ Tiguan և Touran մոդելի մեքենաները ենթակա են վերանայման: Նշվում է, որ լուսային մոդուլների վրա խոնավության ազդեցությունը կարող է հանգեցնել բռնկման ու սրահի վնասման: Մասնավորապես, Գերմանիայում այդ խնդրի պատճառով հետ է կանչվել […]
16:07 21.08.2018
ԱՄՆ-ը Գերմանիա է արտաքսել նացիստական համակենտրոնացման ճամբարի 95-ամյա նախկին աշխատակից Յակով Պալիային: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Հայտնի է, որ 1943-ին Պալիան ծառայել է Լեհաստանի տարածքում գտնվող «Տրավնիկի» կոչվող տարածքում գտնվող համակենտրոնացման ճամբարում: Այդ ճամբարում սպանվել են հազարավոր մարդիկ: 1949-ին նա տեղափոխվել է ԱՄՆ՝ թաքցնելով անցյալը, իսկ 8 տարի անց ստացել է քաղաքացիություն ու շարունակել […]
15:27 21.08.2018
Հնդկաստանի հարավում՝ Կերալա նահանգում, ավելի քան մեկ միլիոն մարդ հորդառատ անձրևների և ջրհեղեղների պատճառով լքել է իր տունը և տեղավորվել փախստականների համար նախատեսված ճամբարում: Այս մասին տեղեկացնում է Korrespondent-ը: Հեղեղների պատճառով 410 մարդ է մահացել: Ներկա դրությամբ 1 միլիոն 28 հազար մարդ տեղավորվել է ավելի քան 3․2 հազար հատուկ ճամբարներում, ընդ որում՝ մի քանի հազար […]
14:51 21.08.2018
Կատարի թագավորական ընտանիքը վաճառքի է հանել իր շքեղ ինքնաթիռը՝ 10 լոգասենյակով, հարմարավետ ննջասենյակով, ահռելի հյուրասենյակով և նույնիսկ բուժկետով համալրված Boeing 747-8-ը, հայտնում է Daily Mail-ը։ Օդանավն ի սկզբանե նախատեսված է եղել 467 ուղևորի համար, սակայն թագավորական ընտանիքը դրա սրահն առավել ընդարձակ դարձնելու նպատակով հանել է նստատեղերի մեծ մասը: Այժմ այն նախատեսված է առավելագույնը 78 ուղևորի ու 18 հոգանոց […]