TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+35.09 oC

ԱՇԽԱՐՀ

Սերենա Ուիլյամսը ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարզուհի

00:31 23.08.2018

«Forbes» ամսագիրը հրապարակել է 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզուհիների ցանկը։ Պրոֆեսիոնալ սպորտը ներկայացնող աշխարհի ամենահարուստ կանանց վարկանշային աղյուսակն այս տարի գլխավորել է ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, ով ծագումով հայ, ՏՏ ձեռնարկատեր Ալեքսիս Օհանյանի կինն է։ Դստեր ծննդից հետո այս տարվա ձմռանը մեծ սպորտ վերադարձած ամերիկուհու եկամուտը վերջին 12 ամսում կազմել է 18․1 մլն դոլար։ Դրանից […]

̰
Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է թուրք զինվորականներին ապաստան տալու Հունաստանի որոշումը

23:48 22.08.2018

Թուրք զինվորականներին քաղաքական ապաստան տալու վերաբերյալ Հունաստանի Գերագույն դատարանի որոշման հետ կապված երկրի ԱԳՆ-ն արձագանքել է հետևյալ կերպ․ «Հունաստանի Գերագույն դատարանը հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մեղավորներից Սուլեյման Օզքայնաքչըին ապաստան տալու վերաբերյալ Հունաստանի կառավարության առարկությունը մերժելով՝ ստորագրություն դրեց սկանդալային որոշման տակ։ Հունաստանի Գերագույն դատարանի այս որոշումը հակասում է ահաբեկչության դեմ պայքարում Հունաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին և […]

̰
Կոնյակի վաճառքն ամբողջ աշխարհում հասել է ռեկորդային չափերի

21:57 22.08.2018

Կոնյակի վաճառքն ամբողջ աշխարհում հասել է ռեկորդային չափերի: 2017-ի օգոստոսից մինչև 2018-ի օգոստոսը ռեկորդային քանակությամբ վաճառք է եղել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Այդ ընթացքում միայն Ֆրանսիայից արտահանվել է 206 միլիոն շիշ կոնյակ:  Այս երկրից արտահանման ծավալները աճել են 8,2% -ով, իսկ գումարային  արտահայտությամբ՝ 5,4%-ով: Ֆրանսիական կոնյակը 150 երկիր է արտահանվում: Առավել շատ վաճառվում […]

̰
«Բոնդիանա»-ի նոր ֆիլմի ռեժիսորը լքել է նախագիծը

20:28 22.08.2018

Բրիտանացի ռեժիսոր Դեննի Բոյլը չի նկարահանի «007 գործակալ»-ի մասին նոր ֆիլմը: Ռեժիսորի հեռանալու մասին հայտնել են ֆիլմի պրոդյուսերներ Մայքլ Ուիլսոնը և Բարբարա Բրոկկոլին, ինչպես նաև գլխավոր դերակատար Դենիել Քրեյգը: Բոյլը լքել է նախագիծը «ստեղծագործական անհամաձայնությունների» պատճառով: Այս մասին նրանք գրել են թվիթերյան էջում: Արդյո՞ք Բոյլի հեռանալը կազդի նկարահանման աշխատանքների մեկնարկի վրա, առայժմ հայտնի չէ: Նշենք, […]

̰
Փիթեր Բալաքյանը Հայաստանի մասին հոդված է հրապարակել The New York Times պարբերականում

20:20 22.08.2018

The New York Times հայտնի պարբերականի իր  հոդվածում Հայաստանին է անդրադարձել հայազգի գրող Փիթեր Բալաքյանը: Հեղինակը գրում է, որ Երևանն ամեն անգամ հաճելիորեն զարմացնում է: Քաղաքն ունի իր էներգետիկան, որը տարբերվում է 1980-ականների խորհրդային տարիներին եղած մթնոլորտից ու էներգետիկայից: Հեղինակն իր հոդվածում անդրադարձել է գարնանը տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությանը»՝ նշելով, որ այն իր հետ բերել է […]

̰
Գրենլանդիայում հալչում է ամենահին և կայուն սառցադաշտերից մեկը

20:10 22.08.2018

Գրենլանդիայի հյուսիսում սկսել է հալչել ամենահին սառցադաշտը: Գիտնականները տարիներ շարունակ այն համարում էին ամենահինը և եղանակային փոփոխությունների նկատմամբ ամենակայունը: Սառույցի հալչելը կարող է վտանգել տեղանքի փոկերին և սպիտակ արջերին, հայտնում է  Science Alert հրատարակությունը: Գրենլանդիայում սառույցն սկսել է հալչել երկու տարի առաջ եղանակային փոփոխությունների և ուժեղ տաք քամիների պատճառով: Արբանյակից արված լուսանկարները փաստում են, որ տարածքում […]

̰
Իսրայելը դյուրացրել է հրազեն գնելու և այն կրելու թույլտվությունը

19:30 22.08.2018

Իսրայելում նոր կանոններ են գործում հրազեն կրելու թույլտվության վերաբերյալ: Նման թույլտվություն ստանալը դյուրացվում է իսրայելական բանակում ծառայած զինծառայողների, սպաների ու հրամանատարների համար: Մասնավորապես, նրանց թույլատրվում է պահել այն զենքը, որը նրանք ձեռք են բերել ծառայության ընթացքում: Նշվում է, որ հեշտությամբ զենք կրելու իրավունք կստանան նաև նախկին ոստիկանները: Իսրայելի ներքին անվտանգության նախարարության գնահատականներով՝ այս փոփոխությունները կհանգեցնեն […]

̰
Հարվի Վայնշտայնին դարձյալ մեղադրել են սեռական ոտնձգության մեջ

19:00 22.08.2018

Գերմանացի դերասանուհի Էմմա Լոմանը պրոդյուսեր Հարվի Վայնշտայնին սեռական ոտնձգության մեջ է մեղադրում: Այս մասին հայտնում է The Guardianը: Դերասանուհին պնդում է, որ Վայնշտայնը 2006-ին բռնաբարել է իրեն Կաննի կինոփառատոնի ընթացքում: Նրա խոսքերով՝ սկանդալային պրոդյուսերի հետ ծանոթացել է 2004-ին՝ Վենետիկի կինոփառատոնի ժամանակ, որից հետո Վայնշտայնը դերասանուհուն հրավիրել է Կանն՝ հյուրի կարգավիճակով, քննարկելու կարիերայի հետագա զարգացումը: Դերասանուհին հիշում […]

̰
ՌԴ պաշտպանության նախարարությունն ամփոփել է Սիրիայում իրականացրած գործողությունները

18:55 22.08.2018

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ամփոփված են Սիրիայում իրականացված գործողությունների արդյունքները: 2015 թվականի սեպտեմբերին, երբ այնտեղ սկսվեցին ռուսական ռազմական գործողությունները, Սիրիայի կառավարական ուժերը վերահսկում էին ամբողջ տարածքի միայն 8 տոկոսը: Զինված խմբավորումները տիրապետում էին տարածքի 92 տոկոսին: Այսօր արդեն Սիրիայի կառավարության վերահսկողության տակ է Սիրիայի 96 տոկոսը: Իրականացված ռազմական գործողությունների արդյունքում հաջողվել է […]

̰
Կանադայում ոստիկանները կանգնեցրել են Բեթմենին

18:45 22.08.2018

Համացանցում տարածվել է զվարճալի մի տեսանյութ, որտեղ ոստիկանները կանգնեցրել են Բեթմենին: Միջադեպը տեղի է ունեցել Կանադայի Օնտարիո նահանգի մայրուղիներից մեկում: Ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ղեկին նստած է եղել Բեթմենի կոստյումով մի տղամարդ: Այս մասին հաղորդել է Daily Mail-ը: Տեսանյութում երևում է՝ ինչպես են ոստիկանները կանգնեցնում Batmobile-ի նման մեքենան և մոտենում նրան: Այնուհետև վարորդը դուրս […]

̰
Չինաստանում տղամարդը 6 մարդու է սպանել

18:12 22.08.2018

Չինաստանի Լյուչժոու քաղաքում տղամարդը սպանել է 6, նաև վիրավորել 12 մարդու: Այս մասին հաղորդում է տեղի Sina գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ վիճաբանության ընթացքում: Խուան Մոու անունով կասկածյալը սպանել է իր ընկերուհուն և նրա 3 ազգականներին, դրանից հետո փորձել է փախչել դեպքի վայրից: Երբ կամրջի վրա նրա մեքենան բախվել է արգելապատնեշին, տղամարդը բարկացել է և […]

̰
Հալեպն այսօր. բացառիկ լուսանկարներ

18:05 22.08.2018

Երկու տարի առաջ ծայրահեղական  խմբավորումներից ազատագրված Սիրիայի Հալեպ քաղաքը դանդաղ, բայց հաստատուն վերադառնում է իր նախկին ռիթմին: Մեր տվյալներով՝ քաղաքում գրեթե կարգավորվել է ջրի և էլեկտրականության մատակարարումը, ինչը նախկինում Հալեպի բնակիչների գլխավոր մտահոգությունն էր: Քաղաքի վերականգնման գործը նույնպես ընթացքի մեջ է: Ինչպես տեղեկանում ենք Հալեպից, Հալեպի հայկական թաղամասերի բնակիչները դիմում են տեղում գործող կազմակերպություններին և […]

̰
«Aerosmith»-ի մեներգիչն արգելել է Թրամփին օգտագործել ռոք խմբի երգերը

17:35 22.08.2018

«Aerosmith» ռոք խմբի մենակատար Սթիվեն Թայլերը Սպիտակ տուն է ուղարկել մի նամակ՝ պահանջով դադարեցնել օգտագործել խմբի երգերն այն միջոցառումներին, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում իր համակիրների առջև: Այս մասին գրում է «Variety» պարբերականը՝ հղում անելով Թայլերի փաստաբան Դին Լապոլտին: Պարբերականի տեղեկություններով՝ Սթիվեն Թայլերը նամակն ուղարկել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը […]

̰
Բեռլինում ահաբեկչության կասկածանքով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել

17:11 22.08.2018

Բեռլինում պայթուցիկ նյութերով ահաբեկչության կասկածանքով ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության 31  ամյա քաղաքացու: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական կայքը: «Գլխավոր դատախազությունը օգոստոսի 9-ի որոշման հիման վրա ձերբակալել է 31-ամյա ՌԴ քաղաքացի Մագոմեդ Ալի Ս-ին: Ձերբակալությունն իրականացվել է Դաշնային քրեական ոստիկանության և Բեռլինի քրեական ոստիկանության հատուկ ստորաբաժանման կողմից: Բացի դրանից՝ կասկածյալի բնակարանը խուզարկվել է»,- նշվում […]

̰
Կրեմլում չփաստարկված են համարում Facebook-ի հայտարարությունը «ռուսական միջամտության» մասին

16:39 22.08.2018

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Facebook-ի հայտարարությունը «ռուսական միջամտության» մասին, նշել է, որ դրանք չփաստարկված հայտարարություններ են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պեսկովի խոսքերով՝ ռուսական կողմը չի հասկանում, թե ինչի վրա է հիմնվում սոցցանցը՝ ընդունելով նման որոշում: «Դե, դուք գիտեք, որ բոլորը միմյանց հերթ չտալով նման հայտարարություններ են անում, սակայն ոչ մի […]

̰
ԱՄՆ Օրեգոն նահանգում 6․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

15:09 22.08.2018

6․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել չորեքշաբթի օրը ԱՄՆ Օրեգոն նահանգի ափամերձ շրջանից ոչ հեռու, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 09։31-ին UTC (Երևանի ժամանակով՝ 13։31-ին): Էպիկենտրոնը գտնվել է 12 կմ խորության վրա: Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

̰
Խաչատուրյան քույրերի պաշտպանը պահանջում է անցկացնել սպանված հոր հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունը

14:54 22.08.2018

Խաչատուրյան քույրերի շահերի պաշտպանը քննիչին խնդրել է հետմահու անցկացնել նրանց հոր հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունը: Այս մասին քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը հայտնել է հրավիրված ասուլիսի ընթացքում: Հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը: «Հոգեբանա-հոգեբուժական փորձաքննության ավարտից հետո պարզ կլինի՝ արդյոք ունեցել է նա ինչ-որ հիվանդություններ: Դրանից հետո եզրահանգումներ կանենք»,- ասել է փաստաբանը: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիս-արևելքում՝ […]

̰
Facebook-ը գնահատել է Իրանի և Ռուսաստանի հետ կապված կասկածելի էջերի ծավալը

14:12 22.08.2018

Facebook-ը հայտարարել է Իրանի և Ռուսաստանի հետ կապված կասկածելի էջերի ծավալների ստուգման մասին, տեղեկացնում է The New York Times-ը: Նշվում է, որ ընկերությունը ջնջել է ավելի քան 652 էջ: Ընկերության փոխանցմամբ՝ այս անգամ նմանատիպ գործողություն իրականացնելիս լայնացել է աշխարհագրության շրջանակը. նրանք ուսումնասիրել են նաև Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Մեծ Բրիտանիայի տարածքից բացված էջերը:    

̰
Հունաստանի Պիրա քաղաքում պայթյուն է տեղի ունեցել

13:17 22.08.2018

Ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Հունաստանի Պիրա քաղաքի իրավաբանական գրասենյակներից մեկի դիմաց: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Պայթյունի հետևանքով վնասվել են հարևան մի քանի շինությունների մոտակայքում կայանած մեքենաները։ Վնասված շենքերի թվում են ֆինանսական վերահսկողության վարչության շենքը, հյուրանոց, բանկի մասնաճյուղ ու մի շարք աշխատանքային գրասենյակներ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան: Ըստ ականատեսների՝ պայթյունից մի […]

̰
Մումբայում բազմահարկ շենք է այրվում

11:45 22.08.2018

Հնդկաստանի Մումբայ քաղաքի բազմահարկ շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական կայքը: 2 մարդ զոհվել է, 14-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է 12-րդ հարկում և տարածվել: Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն: Ոստիկանները հետաքննություն են վարում:

̰
Հոգևորականին ազատ արձակելը վայրկենապես կլուծի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ճգնաժամը. Բոլթոն

11:00 22.08.2018

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնն այն կարծիքին է, որ Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների ճգնաժամը կարող է վայրկենապես ավարտվել, եթե Թուրքիան ազատի ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին: Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Թուրքական իշխանությունները մեծ սխալ գործեցին՝ ազատ չարձակելով պաստոր Բրանսոնին»,- հայտարարել է Բոլթոնը: Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում ստեղծված ճգնաժամը «կարող է ավարտվել […]

̰
Արգենտինայում այրել են 400 կգ կոկաինը, որը հայտնաբերվել էր ՌԴ դեսպանատան շենքերից մեկում

09:45 22.08.2018

Արգենտինայում կրակի են մատնել 400 կգ կոկաինը, որը հայտնաբերվել էր Բուենոս Այրեսում գտնվող ՌԴ դեսպանատան շենքերից մեկում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Թմրանյութը ոչնչացվել է դիակիզարանում՝ երկրի անվտանգության հարցերով նախարար Պատրիսիա Բուլրիչի և ՌԴ դեսպան Դմիտրի Ֆեոկտստովայի ներկայությամբ։ «Դա շատ բարդ օպերացիա էր՝ փոխգործակցության բարձր մակարդակով։ Ռուս ոստիկանները եկել են 7 անգամ»,- ասել է […]

̰
ԱՄՆ-ը 380 մլն դոլար կծախսի ընտրությունների անվտանգության ապահովման համար

08:23 22.08.2018

ԱՄՆ Կոնգրեսը նահանգների իշխանություններին ընդհանուր առմամբ տրամադրել է 380 մլն դոլար՝ ընտրությունների անվտանգության ապահովման համար։ Այդ գումարի մոտ 2/3-ը կուղղվի կիբերանվտանգությանը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Այդ գումարից 135 մլն դոլարն ամերիկյան իշխանությունները մտադիր են ուղղել առաջիկա 5 տարում ընտրական գործընթացի կիբերանվտանգության ուժեղացմանը, ևս 102 մլն դոլար կուղղվի քվեարկության էլեկտրոնային ավտոմատների փոխարինմանը։ […]

̰
Գերմանիայում 300 հազար փախստականներ աշխատանքի են տեղավորվել

08:13 22.08.2018

Գերմանիայում մայիսի դրությամբ աշխատանքի են տեղավորվել 8 երկրներից ավելի քան 300 հազար փախստականներ։ Այս մասին հայտնել է Աշխատանքի դաշնային գործակալության ղեկավար Դետլեֆ Շելեն, փոխանցում է Deutsche Welle-ն։ Աշխատանքի տեղավորված փախստականների թիվը 103 հազարով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Նրանց մեծ մասը՝ 238 մարդ, վճարումներ է անում կենսաթոշակային և բուժապահովագրության հիմնադրամներում։ Շելեն նշել է, […]

̰
Facebook-ը ներմուծում է օգտատերերի վարկանիշի գնահատման համակարգ

07:55 22.08.2018

Facebook-ը ներմուծում է օգտատերերի վարկանիշի գնահատման համակարգ, որը հատուկ սանդղակով կորոշի հուսալիության աստիճանը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Սանդղակը մշակվել է կեղծ նորությունների դեմ պայքարի շրջանակում, հայտնել է ընկերության՝ ապատեղեկատվության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավար Տեսա Լիոնսը։ Սոցցանցի ղեկավարությունը դեռևս չի հայտնում, թե ինչ չափորոշիչների հիման վրա պետք է որոշվի հուսալիության աստիճանը։

̰
Facebook-ը ջնջել է Ռուսաստանի և Իրանի հետ կապված հարյուրավոր օգտահաշիվներ

07:43 22.08.2018

Facebook ընկերությունը սոցցանցում կեղծ տեղեկատվության դեմ պայքարի շրջանակում ջնջել է մի շարք էջեր, որոնց թվում են նաև Ռուսաստանի և Իրանի հետ կապված օգտահաշիվներ։ «Այսօր մենք ջնջել ենք էջեր, խմբեր և օգտահաշիվներ Facebook-ում և Instagram-ում՝ ապակողմնորոշիչ գործողությունների համար։ Այդ գործունեության մի մասն իրանական, մյուս մասը ռուսական ծագում ունի»,-ասվում է ընկերության հայտարարությունում։ Հաղորդվում է, որ «իրանական» և «ռուսական» […]

̰
Երկրաշարժի հետևանքով Կարակասում երկնաքերը թեքվել է 25 տոկոսով

07:29 22.08.2018

Վենեսուելայում տեղի ունեցած 7․3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով մայրաքաղաք Կարակասում 200 մետրանոց անավարտ երկնաքերի վերջին 5 հարկերը թեքվել են 25 տոկոսով։ Այս մասին Twitter-ում հայտնել է ներքին գործերի նախարար Նեստոր Ռևերոլը։ Նշվում է, որ մոտ 190 մ բարձրությամբ շենքում, որի շինարարությունը դադարել էր 1994 թվականին, երկար ժամանակ մարդիկ են ապրել, ինչի պատճառով երկնաքերն անվանվել է «ուղղահայաց […]

̰
Վենեսուելայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

07:12 22.08.2018

Վենեսուելայի հյուսիսային Սուկրե նահանգում 7․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։ Ականատեսների տվյալներով՝ ցնցումներից հետո տների պատերը ծածկվել են վիթխարի ճաքերով և մասամբ փլուզվել։ Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 00։31-ին։ Օջախը գտնվել է 112 կմ խորության վրա։ Ականատեսները սոցցանցերում տեսանյութեր են հրապարակում։ […]

̰
Ամենաբարեկեցիկ երկրների վարկանշային աղյուսակում Հայաստանը 69-րդն է

00:06 22.08.2018

Global Management Consulting խորհրդատվական միջազգային ընկերությունը կազմել է աշխարհի ամենաբարեկեցիկ երկրների վարկանշային աղյուսակը։ 152 երկրների թվում Հայաստանը 69-րդն է՝ 51․7 միավորով։ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը հայտնվել են համապատասխանաբար 63-րդ, 71-րդ և 60-րդ տեղերում։ Առաջին տեղում Նորվեգիան է՝ 85,3 միավորով։ Դրան հաջորդում են Շվեյցարիան և Իսլանդիան:

̰
Լավրովը բրիտանական իշխանություններին մեղադրել է չափազանց բարձր ինքնագնահատականի համար

22:05 21.08.2018

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ին և ԱՄՆ-ին քաղաքականություն թելադրելու Լոնդոնի ձգտումը բացատրել է բրիտանական իշխանությունների չափից դուրս բարձր ինքնագնահատականով: Այսպես է մեկնաբանել Լավրովն իր բրիտանացի գործընկերոջ՝ Ջերեմի Հանթի ելույթը: Ավելի վաղ մամուլում տարածվել էր Հանթի՝ Վաշինգտոնում նախատեսված ելույթի տեքստը, որում նա կոչ է անում ԱՄՆ-ին և ԵՄ-ին խստացնել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները՝ հաշվի առնելով […]

̰
BACK_TO_TOP