09:55 20.08.2018
Ֆրանսիայի տարածքում հայտնաբերվել է 840 կամուրջ, որոնք փլուզման ռիսկի տակ են։ Այս մասին են վկայում կառավարության կողմից կատարված ստուգումների տվյալները։ Պետությունն, ընդհանուր առմամբ, սպասարկում է մոտ 12 հազար կամուրջ։ Դրանց մոտ 1/3-ը վերանորոգման կարիք ունի, իսկ 840-ը կարող են առաջիկա տարիներին փլուզվել, հայտնում է Sky News-ը։ Օգոստոսի 14-ին իտալական Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի 200 մետրանոց […]
09:35 20.08.2018
Անկարայում այսօր վաղ առավոտյան ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ կրակոցներ են արձակվել, հայտնում է CNN Turk-ը։ Հաղորդվում է, որ արձակված փամփուշտներից մեկը դիպել է անցակետի պատուհանին: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Կրակոցներ արձակողները գտնվել են առանց պետհամարանիշի սպիտակ մեքենայում, որով էլ հեռացել են դեպքի վայրից։ Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին։
08:41 20.08.2018
89 տարեց հարավկորեացիներ ուղեկցորդների հետ այսօր մեկնել են Հյուսիսային Կորեա՝ հանդիպելու իրենց հարազատներին, որոնցից բաժանվել են Կորեական պատերազմից հետո: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։ Շփման համար նրանք ունեն 2 օր։ Հանդիպումը տեղի կունենա Կըմգանսան հանգստավայրում: Վերջին նման հանդիպումը տեղի էր ունեցել 2015 թվականի հոկտեմբերին։ Այս տարի կողմերի հանդիպումները կկայանան երկու փուլով։ Երկրորդ խումբը հարազատներին հանդիպելու […]
08:06 20.08.2018
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է 2019 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «2015 թվականից սկսած մենք շատ բաների ենք հասել, սակայն դեռ շատ աշխատանք է մնում, որ պետք է միասին անենք։ Ես ուրախ եմ այսօր ընդունելու առաջադրումը որպես 2019 թվականին Կանադայի Լիբերալ կուսակցության թեկնածու»,- գրել է Թյուդոն ֆեյսբուքյան իր էջում։ Կանադայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն […]
07:59 20.08.2018
Կանադայի արևմուտքում գտնվող Բրիտանական Կոլումբիա նահանգի մի շարք օդանավակայաններ չեղարկել են թռիչքներն անտառային հրդեհների ծխից տեսանելիության վատացման պատճառով։ Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը։ Բրիտանական Կոլումբիայի իշխանություններն անցած շաբաթ հայտարարել էին նահանգի ողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին։ Ներկայում նահանգում մոլեգնում են կրակի ավելի քան 560 օջախներ։ Մոտ 3000 բնակիչներ հեռացել են տներից։ Մեծամասամբ […]
07:34 20.08.2018
Բելգիական Collectif Anonyme կազմակերպության երկու կին ակտիվիստներ Femen-ի ոճով բողոքի ակցիայի ժամանակ վնասել են Բրյուսելի կենտրոնական հրապարակի հայտնի ծաղկային գորգը։ Կիսամերկ կանայք հայտնվել են քաղաքի հարյուրավոր բնակիչների և հյուրերի առջև՝ բողոքելով Բելգիայում ներգաղթյալների համար նախատեսված կենտրոններում երեխաների պահման դեմ։ Կարգախոսներ վանկարկելով՝ ակտիվիստները հասել են մինչև ծաղկային գորգի կենտրոն։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ոստիկանությունը […]
07:23 20.08.2018
Առնվազն 2 մարդ է զոհվել ինդոնեզական Լոմբոկ կղզում տեղի ունեցած նոր ուժգին ստորգետնյա ցնցումների հետևանքով։ Ինչպես հայտնել է Տարերային աղետների կանխման ազգային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Նուգրոհոն, ավերվել են նաև բազմաթիվ բնակելի տներ, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Օգոստոսի 19-ի առավոտյան կղզու արևելքում գրանցվել էր 6․2 մագնիտուդով երկրաշարժ, ավելի ուշ տեղի էր ունեցել ևս մեկը՝ 6․9 […]
07:11 20.08.2018
Լոնդոնում մուրճով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա։ Նա վնասվածքներ է պատճառել 2 կնոջ։ Դեպքը տեղի է ունեցել Գրինվիչ շրջանում, փոխանցում է The Telegraph-ը։ Տուժած կանայք, ովքեր 30 և 64 տարեկան են, ծանր վիճակում հոսպիտալացվել են։ Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել և շուտով ձերբակալել կասկածյալին։ Նրա անունն է Ջո Քսերեբ, նա 27 տարեկան է։ Հաղորդվում է, […]
23:47 19.08.2018
Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են «Թալիբան» արմատական շարժման հետ պայքարում հրադադարի ժամանակավոր ռեժիմի սահմանման շրջանակում 444 բանտարկյալի ազատ արձակելու պլանների մասին։ Այս մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը։ Բանտարկյալների անունները, որոնց կառավարությունը մտադիր է ազատ արձակել, չի հաղորդվում։ Ինչպես այսօր ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է կրակի ժամանակավոր դադարեցման մասին։ Դա պայմանավորված է […]
22:48 19.08.2018
Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգում «Ռումբիա» թայֆունի ազդեցությամբ պայմանավորված հորդառատ անձրևներից զոհվել է առնվազն 7 մարդ, տուժել՝ 18-ը։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Նախնական հաշվարկներով՝ ներկա պահի դրությամբ տարերային աղետն անդրադարձել է մոտ 920 հազար մարդու վրա։ Վնասվել են մոտ 69 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության տարածքներ, ավելի քան 1800 տուն և այլ շինություններ։ […]
21:44 19.08.2018
Աշխարհում առաջին անգամ աճել է համացանցին հասանելիություն չունեցող հեռախոսների վաճառքը։ Միայն զանգեր կատարելու և զանգեր ընդունելու հնարավորությամբ սահմանափակված հեռախոսների վաճառքն անցած տարի առաջին անգամ 5 տոկոսի աճ է գրանցել։ Համացանց դուրս գալու հնարավորություն ընձեռող սմարթֆոնների վաճառքը ցուցաբերել է ցածր՝ 2 տոկոսի աճ։ Նման միտման պատճառ է հանդիսանում այն, որ գնորդները ջանում են զերծ պահել իրենց […]
21:33 19.08.2018
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին օգոստոսի 19-ին հայտարարել է «Թալիբան» արմատական շարժման հետ կրակի դադարեցման ժամանակավոր ռեժիմ սահմանելու մասին։ Դա պայմանավորված է մահմեդական Ղուրբան-բայրամ տոնի մեկնարկի հետ։ Այս մասին նախագահը գրել է Twitter սոցցանցի իր միկրոբլոգում։ «Մենք հայտարարում ենք հրադադարի մասին, որն ուժի մեջ կմտնի վաղվանից, եթե թալիբները նույն կերպ վարվեն»,-ասվում է հաղորդագրությունում։ Գանին նաև կոչ […]
20:13 19.08.2018
Տիկնոջ՝ Մելանյայի բացակայության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է նախագահական նստավայրի ժամանակակից կահույքը դասական և բարոկկո ոճի կահույքով։ Նախկին կահույքն ընտրել էր Մելանյան անձամբ։ Այս մասին հայտնում են իրավիճակին ծանոթ աղբյուրները, փոխանցում է The New York Times-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ ԱՄՆ առաջին տիկինը, ով նախընտրում է ժամանակակից կահույք, ընտրել էր ինտերիերի տարրերը Սպիտակ տան համար՝ […]
19:50 19.08.2018
Իսպանիայի Վալյադոլիդ նահանգում տղամարդը բարերից մեկում հրաձգություն է իրականացրել։ Զոհվել է 1, վիրավորվել՝ 3 մարդ։ Այս մասին հայտնում է El Norte de Castilla պարբերականը։ Ստացած վնասվածքներից 46-ամյա տղամարդ է զոհվել։ Երեք տուժածները 50, 51 և 58 տարեկան տղամարդիկ են։ Դեպքը տեղի է ունեցել Կաստրիլիո-Տեխերո փոքր քաղաքում։ Արձակուրդներին քաղաքում գտնվող տղամարդը բար է մտել առավոտյան 6․00-ին […]
18:40 19.08.2018
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ 2018 թվականին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություներին Ռուսաստանի պոտենցիալ միջամտությունից բացի, ԱՄՆ-ը վախենում է Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից համանման գործողություններից։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ «Ես կարող եմ վճռականորեն ասել, որ բավարար անհանգստություն կա Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից միջամտության վերաբերյալ, և […]
17:48 19.08.2018
Սաստիկ հեղեղումներից հետո Կիևի կենտրոնում՝ Անտոնովիչ փողոցում, ասֆալտը փլուզվել է։ Փողոցով երթևեկությունը դադարեցվել է։ Ասֆալտի ծածկույթը վնասվել է ևս մի քանի տեղից։ Օդի ջերմաստիճանը 26-28 աստիճան է, քամին՝ 15-20մ/վ արագության։
17:14 19.08.2018
Ֆրանսիայի Կամբրե քաղաքում 18-ամյա անսթափ երիտասարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ գիշերային ակումբի մոտ։ 7 անձինք, ներառյալ անվտանգության աշխատակիցը, վնասվածքներ են ստացել։ Տուժածներից 2-ի համար անհապաղ բուժօգնություն է պահանջվել։ Նրանց ուղղաթիռով հոսպիտալացրել են։ Զանգվածային վրաերթից հետո հարբած վարորդը մեքենայով բախվել է սյանը։ Այս մասին հայտնում է LCI հեռուստաալիքը՝ […]
16:36 19.08.2018
Հնդկական Կերալա նահանգում ավելի քան մեկ շաբաթվա ընթացքում տեղատարափ անձրևներից և դրանց հետևանքով առաջացած հեղեղումներից զոհվել է 357 մարդ։ Օգոստոսի 8-ից տարածաշրջանը գտնվում է անձրևային սեզոնի ազդեցության ներքո, հայտնում է India Today-ը։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկայում նահանգում տեղումների ինտենսիվությունը կնվազի։ Տագնապի կարմիր մակարդակը պահպանվում է Էրնակուլամ, Իդուկի և Պատանամտիտա շրջաններում։
14:38 19.08.2018
«Թալիբան» արմատական շարժման գրոհայիններն աֆղանական Ֆարյաբ նահանգի հարավային մասում գրավել են Բիլչիրագ շրջանը։ Մոտ 100 աֆղան զինծառայողների գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան։ Այս մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը։ Թալիբներին հաջողվել է գրավել Ֆարյաբ նահանգում գտնվող ռազմաբազան։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հարձակման ժամանակ զոհել է Աֆղանստանի բանակի առնվազն 17 զինծառայող, ևս 12-ը վիրավորվել են։ Բազայում գտնված մի […]
14:22 19.08.2018
Օգոստոսի 19-ին մեկնարկել է մահմեդականության կարևոր ծիսակատարություններից մեկը՝ հաջը դեպի սուրբ քաղաք Մեքքա։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները 6-օրյա ուխտագնացության ընթացքում ակնկալում են մինչև 2 միլիոն մահմեդականի մասնակցություն։ Հաջը կրկնում է Մուհամմեդ մարգարեի անցած ուղին։ Ուխտավորներն այսօր կշարժվեն դեպի Արաֆաթ լեռը, որտեղ մարգարեն կարդացել է իր վերջին քարոզ։ Հաջի ավարտին ուխտավորները սատանայի խորհրդանշական քարկոծման և մեղքերից ձերբազատվելու ծեսի […]
13:56 19.08.2018
Օգոստոսի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլի հարսանիքին։ ՌԴ նախագահը գերմաներենով կենաց է ասել, որի տեսանյութը հայտնվել է համացանցում։ Նա նշել է, որ Կնայսլը դարձել է Ավստրիայում իր առաջին ընկերը, որի հետ ինքը լավ հարաբերություններ է պահպանում։ Նախագահը երախտագիտություն է հայտնել նորապսակներին հրավերի համար, մաղթել նրանց, որպեսզի ստեղծեն ամուր […]
13:35 19.08.2018
Facebook ընկերությունը ծրագրում է WhatsApp մեսենջերում անջատել նամակագրության և զանգերի ծածկագրումը։ Այս մասին հայտնում է Akket պորտալը։ Ամերիկյան կառավարությունն ընկերությունից պահանջում է թուլացնել Facebook-ում, WhatsApp-ում և Instagram-ում բոլոր տվյալների ծածկագրումը, որպեսզի իրավապահ մարմինները հնարավորություն ունենան իրական ժամանակի ռեժիմում հասանելիություն ստանալ բոլոր տվյալներին։ Երկրի իշխանություններին անհանգստացնում է այն, որ տարեցտարի հանցագործություններն ավելի ու ավելի հաճախ են […]
12:13 19.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհեթեթ է անվանել ԱՄՆ-ի կողմից Սիրիային ցուցաբերված օգնությունը։ Սիրիայում կայունացման համար միջոցներ պետք է հատկացնեն «հարուստ այլ երկրներ»։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ «Սաուդյան Արաբիան և Մերձավոր Արևելքի այլ հարուստ երկրներ կսկսեն ԱՄՆ-ի փոխարեն վճարումներ անել։ Ես ցանկանում եմ զարգացնել ԱՄՆ-ը, մեր զորքերը և երկիրը»,-գրել է Թրամփն իր թվիթերյան […]
12:05 19.08.2018
ԱՄՆ-ի և Թուրքիայի զինվորականները մոտ ժամանակներս կսկսեն թրեյնինգ՝ սիրիական Մանբիջ քաղաքում համատեղ պարեկություն անցկացնելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքապը, փոխանցում է RIA Novosti-ն։ «Համապատասխան Մանբիջի վերաբերյալ «ճանապարհային քարտեզի» սկզբունքների՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը շարունակում են իրենց գործունեությունը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման նպատակով»,-ասել է նախարարը։ Մանբիջում իրադրության կայունացմանն ուղղված […]
10:56 19.08.2018
Բեռլինից ոչ հեռու գտվող կառավարական «Մեզեբերգ» նստավայրում ավարտել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ Բանակցությունները շարունակվել են մոտ 3․5 ժամ։ Պուտինն ու Մերկելը տևական ժամանակ շփվել են «1+1» ձևաչափով՝ առանց թարգմանիչների, նստավայրի այգու տաղավարում։ Հանդիպման մեկնարկից առաջ Պուտինն ու Մերկելը հանդիպել են լրագրողներին և նշել […]
10:27 19.08.2018
Վենեսուելայի իշխանությունները որոշել են ավելացված արժեքի հարկից ազատել պարենային ապրանքներն ու դեղորայքը։ Այս մասին հայտնել է երկրի կապի և տեղեկատվության հարցերով նախարար Խորխե Ռոդրիգեսը։ Globovision հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ԱԱՀ-ից կազատվեն առաջին անհրաժեշտության և զանգվածային սպառման բոլոր ապրանքները։ Երեկ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր նվազագույն աշխատավարձի չափը 60 անգամ բարձրացնելու և ԱԱՀ-ն 12-ից 16 տոկոս դարձնելու […]
09:08 19.08.2018
ԱՄՆ Օկլահոմա նահանգի Թաքերվիլ քաղաքում Backstreet Boys փոփ խմբի համերգի մեկնարկին սպասող առնվազն 14 մարդ է տուժել մուտքի կամարի փլուզման պատճառով։ Նշվում է, որ փլուզման պատճառ է հանդիսացել 70-80 մղոն/ժամ արագությամբ քամին, հայտնում է Gazeta-ն։ Տուժածները հոսպիտալացվել են։ Միջադեպից հետո խմբի ելույթը չեղարկվել է։
00:25 19.08.2018
ԱՄՆ-ում գրեթե պատրաստ է պատժամիջոցների նոր փաթեթն ընդդեմ ընկերությունների, որոնք մասնակցություն ունեն «Հյուսիսային հոսք-2» նախագծում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal -ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ Ներկայում պատժամիջոցների նախագիծը քննարկման գործընթացում է։ Պարբերականի տեղեկություններով՝ պատժամիջոցները կարող են սահմանվել մի քանի շաբաթվա ընթացքում։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների ընթացքում […]
00:10 19.08.2018
Գանայի նախագահ Նանա Ակուֆու-Ադդոն օգոստոսի 20-ից մեկշաբաթյա սուգ է հայտարարել` կապված ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան հետ: «Գանայի ողջ ժողովրդի անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում նրա սիրելի այրի Նանե Մարիային և նրա 3 երեխաներին»,-ասված է հաղորդագրության մեջ: Ծագումով Գանայից հայտնի դիվանագետը մահկանացուն կնքել է այսօր, Շվեյցարիայում, 81 տարեկանում: Նա ՄԱԿ-ի 7-րդ գլխավոր քարտուղարի […]
23:24 18.08.2018
Ջենովայում ավտոմոբիլային կամրջի փլուզման հետևանքով ծանր վիրավորված անձանցից մեկն օգոստոսի 18-ին մահացել է քաղաքային «Սան-Մարտինո» հիվանդանոցում։ Այսպիսով՝ աղետի զոհերի թիվը հասել է 43-ի։ RaiNews24 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ խոսքը 36-ամյա ռումինացի վարորդի մասին է։ Կամրջի 200 մետրանոց հատվածի փլուզումը տեղի էր ունեցել օգոստոսի 14-ին։ Այդ պահին կամրջի վրա են գտնվել 35 թեթև մարդատար և 3 բեռնատար մեքենաներ։ Երկրի […]