13:29 21.08.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ցուցադրել են սեփական արտադրության նոր կործանիչը: Ինքնաթիռն արտադրվել է իրանցի գիտնականների նախագծերով: Այդ մասին տեղեկացնում է իրանական Tasnim գործակալությունը: Կործանիչը կարող է ռումբեր կրել և թիրախներ ռմբակոծել: Տեխնիկական այլ բնութագրիչներ աղբյուրներն առայժմ չեն հայտնում:
11:19 21.08.2018
Այսօր առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման: Այս մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը: Հարվածը հասցվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 9-ին: Նշվում է, որ հարձակումը կատարվել է Ղուրբան-բայրամ տոնի առթիվ երկրի նախագահ Աշրաֆ Գանիի ելույթի ժամանակ: Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հրթիռներն արձակվել են նախագահական պալատի և քաղաքի կառավարական թաղամասի ուղղությամբ: «Կան խմբեր, որոնք շարունակում են բռնությունն […]
10:24 21.08.2018
ՄԱԿ-ի բոլոր առաքելություններում դրոշները մինչև չորեքշաբթի կիջեցվեն՝ ի հիշատակ միջազգային կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի: Այս մասին հայտարարել է ներկայիս գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Դյուժարիկի խոսքով՝ ողջ աշխարհում ՄԱԿ-ի ներկայացուցչություններում կբացվեն նաև ցավակցական գրքեր: Չորեքշաբթի առավոտյան Գլխավոր ասամբլեայի նախասրահում տեղի կունենա սգո միջոցառում, որի ընթացքում գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ծաղկեպսակով կհարգի Անանի […]
08:56 21.08.2018
Չինաստանն ու Եվրամիությունը մանիպուլյացիաներ են իրականացնում սեփական արժույթների փոխարժեքներով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters գործակալության հետ հարցազրույցում։ «Չինաստանն, անշուշտ, մանիպուլյացիա է իրականացնում իր արժույթով։ Ես կարծում եմ՝ նման մանիպուլյացիաներ են կատարվում նաև եվրոյի հետ»,-ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նշել է, որ վճռական բանակցություններ է անցկացնում այլ երկրների հետ, և որ ԱՄՆ […]
08:05 21.08.2018
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի հյուսիս-արևմուտքում փոխհրաձգության հետևանքով 3 մարդ է տուժել։ Դեպքը տեղի է ունեցել «Քինգսբերի» մետրոկայարանի մոտ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Փոխհրաձգության մասնակիցների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ոստիկանությունում հաստատել են տեղի ունեցածի փաստը։ Ներկայում մետրոկայարանն ու հարակից փողոցները փակ են։ Ոստիկանությունը զբաղվում է տեղի ունեցածի հանգամանքների պարզաբանմամբ։
07:55 21.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, ըստ ամենայնի, ևս մեկ հանդիպում կանցկացնի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ։ Reuters գործակալությանը տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Հյուսիսային Կորեան ապամիջուկայնացման ուղղությամբ նկատելի քայլեր է ձեռնարկել։ Թրամփն ընդգծել է, որ Չինաստանը չի օգնել այդ հարցում առաջխաղացմանը, հավանաբար, Պեկինի հետ Վաշինգտոնի առևտրային վեճերի պատճառով։ […]
07:48 21.08.2018
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Գարներն աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղի»-ում։ Այս մասին հայտնում է Just Jared պորտալը։ Գարներին աջակցելու էին եկել նրա գործընկերները՝ Ստիվ Քերելը, Ջուդի Գրիրը, Բրայան Քրեսթոնը։ Դերասանները հանդիսավոր ելույթ են ունեցել։ Արարողությանը ներկա են գտնվել նաև դերասանուհու քույրերը՝ Սյուզաննան և Մելիսան։ Գարները մեծ ճանաչում է ձեռք բերել շնորհիվ «Լրտեսուհին» հեռուստասերիալում դերակատարման, որի […]
07:31 21.08.2018
Նյու Յորքի մետրոն մասնակի դադարեցրել է գնացքների տեղաշարժը ռելսերի վրա հայտնված այծերի պատճառով։ Ինչպես հաղորդվում է մետրոպոլիտենի թվիթերյան էջում, կենդանիները հայտնվել էին երկաթգծի բաց հատվածում։ «Սա նոր բան է մեզ համար, երկու այծ թափառում են Բրուքլինում երկաթգծերի վրա։ Նրանց հետ ամեն ինչ կարգին է, սակայն փորձում են փախչել մետրոյի աշխատակիցներից»,-ասվում է հաղորդագրությունում։ Մետրոյի աշխատակիցները մոտ […]
07:20 21.08.2018
ԱՄՆ-ի տարածքում երկու իրանցիների մեղադրել են լրտեսության մեջ։ Ինչպես հայտնում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, տղամարդկանց կարող է սպառնալ մինչև 35 տարվա ազատազրկում։ Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ 38 և 59 տարեկան անձինք լրտեսություն են իրականացրել ԱՄՆ-ում հրեական օբյեկտների նկատմամբ, ինչպես նաև տվյալներ հավաքել ամերիկացիների մասին, ովքեր հանդիսանում են իրանական կառավարությանն ընդդիմադիր կազմակերպության անդամներ։ Ահմադռեզա […]
07:11 21.08.2018
ԱՄՆ-ը մտադիր չէ զիջումների գնալ Թուրքիային հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման վերաբերյալ գործում։ Այս մասին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է Reuters գործակալության հետ հարցազրույցում։ «Շատ եմ ցավում այն ամենի համար, ինչ անում է Թուրքիան։ Կարծում եմ՝ նրանք սարսափելի սխալ են անում։ Զիջումներ չեն լինի»,-հայտարարել է Թրամփը։ Թրամփն այդ կերպ է արձագանքել քարոզիչ Ֆեթուլահ […]
01:00 21.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ կլինի դիտարկել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հանման հարցն այն դեպքում, եթե ռուսական կողմը համագործակցի Վաշինգտոնի հետ, փոխանցում է Reuters գործակալությունը։ Մասնավորապես, Թրամփն ընդգծել է, որ խոսքը վերաբերում է Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակներին առնչվող հարցերին։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ […]
00:43 21.08.2018
Մոլդովայի իշխանությունները քաղաքացիություն կտրամադրեն ներդրումների դիմաց։ Համապատասխան ծրագիրը հաստատել է հանրապետության կառավարությունը, հայտնում է RIA Novosti-ն։ Քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է 100 հազար եվրոյի չափով անվերադարձ ներդրում անել երկրի Ազգային զարգացման հիմնադրամում և առնվազն 250 հազար եվրո ծախսել մոլդովական տնտեսության ռազմավարական ոլորտի բարելավման վրա։ Ծրագրին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր չեն հետապնդվում Միջազգային քրեական […]
00:26 21.08.2018
Ամերիկյան Apple ընկերությունը App Store-ի չինական տարբերակից ջնջել է Չինաստանում արգելված ազարտային խաղերով 25 հազար հավելված։ Այս մասին հայտնում է CCTV-ն։ Նշվում է, որ ազարտային խաղերով հավելվածները քողարկված են եղել վիճակախաղերի ներքո, որոնք թույլատրված են Չինաստանում։ Ընկերությունից հայտնել են, որ ջանում են արգելված բովանդակությամբ այլ հավելվածներ հայտնաբերել և հեռացնել դրանք առցանց խանութից։ Ընդհանուր առմամբ, չինական […]
00:17 21.08.2018
Ադրբեջանը «Քրիստոնեա-դեմոկրատական միություն»-ից Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին ներառել է անցանկալի անձանց ցուցակում և մերժել երկիր մուտքի հարցում։ Ինչպես հայտնում է Bild-ը, 52-ամյա Վայլերը Անդրկովկասի երկրների հետ համագործակցության հարցերով խորհրդարանական խմբի ներկայացուցիչ է։ 2014 և 2016 թվականներին նա այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Քաղաքական գործիչը պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ ինքն անտարբեր չէ տարածաշրջանի ճակատագրի […]
23:44 20.08.2018
Իտալիայի Կալաբրիա շրջանում հանկարծակի սկսված հեղեղումները 8 զբոսաշրջիկի կյանք են խլել։ Այս մասին հայտնում է RAI հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել «Պոլինո» ազգային պարկի տարածքում։ Ափերից դուրս եկած գետը հեղեղել է Ռագանելո կիրճը, որտեղ գտնվել է զբոսաշրջիկների խումբը։ Զոհերից 4-ը տղամարդիկ են, 4-ը՝ կանայք։ Հաղորդվում է 18 մարդկանց տարհանման մասին, ևս 12-ը հոսպիտալացվել են։ Փրկարարները […]
22:22 20.08.2018
Թալիբները կմասնակցեն Աֆղանստանում իշխանության հետ հարաբերությունների կարգավորմանը նվիրված հանդիպմանը, որը պետք է կայանա Ռուսաստանի մայրաքաղաքում, սեպտեմբերի 4-ին: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Խորհրդակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլին: Մինչ այդ, թալիբները չեն մասնակցել տարածաշրջանի երկրների ներգրավմամբ հանդիպումներին: Արմատական շարժման ներկայացուցիչներն ընդունել են Մոսկվայի հրավերը՝ մասնակցելու «Աֆղանստանի ապագային նվիրված քննարկմանը»:
21:05 20.08.2018
«Կալաշնիկով» կոնցեռնը հաղորդել է նոր՝ 7.62 մմ տրամաչափի AK-308 ինքնաձիգի փորձնական նմուշի փորձարկմանը նախապատրաստվելու մասին: Այս մասին տեղեկացնում է «Gazeta.ru»-ն: «Զենքը պատրաստվել է AK103 մեքենայի հիման վրա՝ 7.62 × 51 մմ տրամաչափի փամփուշտներով, AK-12 ինքնաձիգի կառուցվածքային հանգույցներով ու բաղադրիչներով: Ներկա դրությամբ իրականացվում են զենքի նախնական փորձարկման նախապատրաստական աշխատանքները»,- հայտնել են կոնցեռնի ներկայացուցիչները: Նշվում է, որ նոր ինքնաձիգը […]
20:55 20.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրեննանին անվանել է այդ գերատեսչության՝ երբևէ եղած ամենավատ ղեկավարը և բացատրել, թե ինչու չի հավատում, որ նա դատարան կդիմի գաղտնի նյութերին հասանելիության հետկանչի պատճառով: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: «Ես հույս ունեմ, որ ԿՀՎ-ի՝ մեր երկրի պատմության մեջ վատագույն ղեկավարը դատի կտա: […]
20:20 20.08.2018
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Կոռնելյա դե Լյոբրեգատ քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա հարձակված տղամարդու մասին: Ոստիկանները պարզել են, որ նրա անունը Աբդելբախաբ Թաիբ է: Նա Ալժիրից է և ունի Իսպանիայի քաղաքացիություն: 2 տարի առաջ նա ծանոթացել է մի ամուսնալուծված կնոջ հետ, ով ուներ 2 երեխա և ամուսնացել նրա հետ: Հարևանները պատմում են, որ 2 շաբաթ […]
20:07 20.08.2018
Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլահ Արիպովը Տաշքենդում ավտովթարի է ենթարկվել, թեթև վնասվածքներ է ստացել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: «Ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել: Վարչապետը աշխատանքի է վերադարձել»,- նշված է կայքում: Ուզբեկական տեղական լրատվականներից մեկը փոխանցել է, որ վարչապետը եղել է իր ծառայողական մեքենայում և թեթև հարված է եղել: Պատահարից հետո նրան միանգամից տեղափոխել են հիվանդանոց, […]
19:51 20.08.2018
Իսպանական Կասետաս քաղաքում երեք մարդ տուժել է, երբ ավտոմեքենան կորցրել է կառավարումը և մխրճվել ամբոխի մեջ: Վարորդը դեպքի վայրից հեռացել է, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: Aragon TV-ն հաղորդում է, որ վթարից հետո կինը և տղամարդը դուրս են եկել մեքենայից և փախել դեպքի վայրից: Ավելի ուշ Heraldo de Aragón հանդեսի փոխանցմամբ՝ ավտոմեքենայի վարորդին և ուղևորին իրավապահները […]
19:47 20.08.2018
Երեք տարի առաջ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած Ավետիք Եղիազարյանը պատմել է, թե ինչպես է հայտնվել ստրկության մեջ, ընդ որում՝ մեկ անգամ էլ իր հայրենակցի մոտ: Սկզբում նա աշխատել է Վոլգոդոնսկում, խորոված է պատրաստել բացօթյա սննդի կետերից մեկում: Այնուհետ Ռաֆիկ անունով մի թուրք նրան ավելի լավ աշխատանք է առաջարկել: Եղիազարյանը համաձայնել է ու հայտնվել մի դաղստանցու […]
19:37 20.08.2018
Ռուս-հնդկական բանակցություններում Ռուսաստանը զիջումների է գնացել Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ների (զենիթահրթիռային համակարգեր) վերջնական գնի հարցում։ Որոշումը պայմանավորված է Հնդկաստանի՝ Ռուսաստանի մարտավարական գործընկերը լինելով, սակայն զիջումը ի վնաս Ռուսաստանի չէ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Razm.info-ն, հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։ Նրա խոսքերով՝ Ս-400-ների մատակարարումները կարող են մեկնարկել 2020 թվականին, եթե մինչև […]
19:19 20.08.2018
Ռոք երաժիշտ Մերլին Մենսոնն ուշագնաց է եղել Հյուսթոնում տեղի ունեցած համերգի ժամանակ, տեղեկացնում է NME պորտալը: Նշվում է, որ երգիչը ուշագնաց է եղել Sweet Dreams երգի քավերը կատարելիս, նրա հետ ելույթ է ունեցել Ռոբ Զոմբին, որը համերգի ընթացքում հաստատել է, որ երգիչը իրեն լավ չի զգում: Աղբյուրի փոխանցմամբ՝ հավանական է, որ երաժիշտը ջերմային հարված ստացած լինի: […]
19:02 20.08.2018
Լենինգրադի երկրամասի Վսեվոլժսկի շրջանի ոստիկանները ձերբակալել են 45-ամյա մի քաղաքացու, որը կասկածվում է 29-ամյա ազգությամբ հայի սպանության մեջ: Ռախյա գյուղում օգոստոսի 18-ի ուշ երեկոյան 45-ամյա տղամարդը կրակել է հայ երիտասարդի վրա որսորդական ՏՈԶ-120 տեսակի հրացանից: Երիտասարդը մահացել է շտապօգնության մեքենայում, հաղորդում է 78.ru պարբերականը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին:
18:36 20.08.2018
Իրաքում ընկել է ԱՄՆ զինված ուժերի 60 Blackhawk ռազմական ուղղաթիռը, վիրավորվել են մի քանի ամերիկացի զինծառայողներ: Այս մասին հայտնում է Newsweek-ը: Նշվում է, որ ուղղաթիռը վերադարձել է հերթական տարածքում կատարված հետախուզությունից: Ամերիկացի գնդապետ Շոն Ռայանը հաստատել է ուղղաթիռի կործանվելը, սակայն պատճառների և տուժածների վիճակի մասին հավելյալ տեղեկատվություն դեռևս չի տրամադրել: Նախնական վարկածով՝ ուղղաթիռը ընկել է մեխանիկական […]
18:30 20.08.2018
Brexit-ի հարցի շուրջ Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև բանակցությունների նոր փուլը կկայանա օգոստոսի 21-22-ին՝ Բրյուսելում, տեղեկացնում է The Daily Mail-ը: Աղբյուրի համաձայն՝ օգոստոսի 21-ին կողմերը կքննարկեն ապագա հարաբերությունները Brexit-ից հետո, իսկ օգոստոսի 22-ին նրանք վերստին կփորձեն վերացնել գոյություն ունեցող հակասությունները ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի շուրջ: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը բյուջեից հատկացրել է […]
17:39 20.08.2018
Կատալոնիայի ոստիկանները տեղեկացնում են, որ կանխել են իրավապահ մարմինների վրա հարձակումը: Դեպքը տեղի է ունեցել Կոռնելյա դե Լյոբրեգատում: Դանակով զինված տղամարդը մտել է ոստիկանական բաժանմունք և բղավել «Ալլահ Ակբար»: Իրավապահ մարմինները փորձել են համոզել նրան հանձնել զենքը, սակայն տղամարդը չի համաձայնել, ինչից հետո էլ ոստիկանները կրակել են նրա վրա: Կատալոնիայի իրավապահ մարմինների ղեկավար Ռաֆայել Կոմասը […]
17:01 20.08.2018
Անկարան քննադատում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան վրա կատարված հարձակումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ կրակոցները դեսպանատան վրա քաոս առաջացնելու նպատակ ունեն: Միջադեպը տեղի էր ունեցել այսօր վաղ առավոտյան՝ ժամը 5.30-ի սահմաններում: Աթաթուրքի հրապարակով անցնող սպիտակ մեքենայից 6 կրակոց է արձակվել դեսպանատան ուղղությամբ: Փամփուշտները դիպել էին մետաղական դռանը և անվտանգության […]
16:27 20.08.2018
Նոր Զելանդիայի` կանանց հարցերով նախարար Ջուլի Ջենթերը որոշել է ծննդաբերելու գնալ հեծանիվով: Այս մասին նա տեղեկացրել է իր Instagram-ի էջում: Հեծանիվով զբոսանքների հանդեպ սիրուց բացի, կնոջը այդ քայլին դրդել է այն, որ մեքենայում տեղ չի եղել: Նրան օգնող օժանդակ խումբը մեքենայով է հասել հիվանդանոց: 38-ամյա նախարարը նաև գրել է, որ ծննդաբերությունից առաջ զբոսանքը բարձրացրել է […]