TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+25.09 oC

ԱՇԽԱՐՀ

Հոլանդիայում միկրոավտոբուսը հարվածել է «De Telegraaf» թերթի գլխավոր շենքին

13:28 26.06.2018

Հոլանդիայում միկրոավտոբուսը հարվածել է «De Telegraaf» թերթի գլխավոր շենքին: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Առաքումներ իրականացնող միկրոավտոբուսը կոտրել է շենքի ապակե մուտքը, ինչից հետո միկրոավտոբուսում կրակ է բռնկվել:  Հրշեջներին հաջողվել է մարել կրակը:  Վարորդը լքել է դեպքի վայրը: Բարեբախտաբար, պատահարի պահին շենքում մարդ չի եղել, տուժածներ և զոհեր չկան: Ոստիկանները ճշտում են դեպքի […]

̰
Սալոնիկում բախումներ են տեղի ունեցել ակտիվիստների և ոստիկանների միջև

13:10 26.06.2018

Սալոնիկում բախումներ են տեղի ունեցել բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև: Ձերբակալվել է 4 ակտիվիստ։ Ակցիայի մասնակիցները դժգոհ են Մակեդոնիայի անվանափոխության համաձայնագրից: Նրանք փորձել են ներխուժել Սալոնիկի միջազգային առևտրի կենտրոն: Սակայն ոստիկանները նրանց հետ են մղել՝ արցունքաբեր գազ կիրառելով: Քաղաքի երթևեկությունը կաթվածահար է եղել, քանի որ ցուցարարները փողոցները փակել են այրվող աղբամաններով: Հիշեցնենք, որ ըստ նոր […]

̰
Որոնք են ապրելու համար ամենաթանկ և ամենաէժան երկրները

12:55 26.06.2018

MoveHub, կազմակերպությունը հաշվարկել է, թե որքան արժե ապրուստը աշխարհի տարբեր երկրներում: Հաշվարկն իրականացնելիս հաշվի են առնվել քաղաքացիների առօրյա ծախսերը՝ տրանսպորտ, առաջին անհրաժեշտության ապրանքներ, նաև՝ սրճարաններում գները: Աշխարհի ամենաէժան ապրուստ ունեցող երկրների ցանկում մեր տարածաշրջանից ներառվել են Վրաստանը և Ադրբեջանը: 10 ամենաթանկ երկրներն ու տարածաշրջանները Բերմուդյան կղզիներ, 144.88 Շվեյցարիա, 131.39 Իսլանդիա, 123.96 Նորվեգիա, 113.07 Բահամյան կղզիներ, 100.68 Լյուքսեմբուրգ, 95.56 Դանիա, 93.03 Սինգապուր, 91.04 Ճապոնիա, 86.58 […]

̰
«Harley Davidson»-ը Թրամփի պատճառով արտադրությունը տեղափոխել է Եվրոպա

10:24 26.06.2018

«Harley Davidson» ընկերությունը հայտարարել է արտադրության մի մասն ԱՄՆ-ից Եվրոպա տեղափոխելու մասին՝ պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքեր սահմանելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշման պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ ԵՄ-ի պատասխան սակագները կարող են ընկերությանը տարեկան  90-100 մլրդ դոլար արժենալ։ «Harley Davidson»-ը կարծում է, որ արժեքի վիթխարի աճը, եթե այն անցնի […]

̰
Հորդ անձրևի հետևանքով հարավկորեական օդանավակայանում 2 ինքնաթիռներ են բախվել

10:06 26.06.2018

Հարավկորեական «Կիմպհո» օդանավակայանում միմյանց են բախվել երկու ինքնաթիռներ։ Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել հորդառատ անձրևի հետևանքով։ «Air Korean» ընկերության ինքնաթիռը պոչով հարվածել է «Asian Airlines» ընկերության ինքնաթիռի թևին։ Երկու ինքնաթիռներն էլ վնասվել են։ Օդանավակայանում որոշ չվերթներ են հետաձգվել։ Բախման պահին ինքնաթիռներում ուղևորներ չեն եղել, հետևաբար՝ տուժածներ չկան։

̰
Եթե կեղծամ ես կրում, ընտրությունների մի՛ գնա․ Թրամփ

09:45 26.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կարոլինա նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ խորհուրդ է տվել կեղծամ կրող մարդկանց չմասնակցել ընտրություններին։ «Բոլորն ասում էին՝ մազերս բնական չեն, և որ ես կեղծամ եմ կրում։ Նման բան ոչ ոք այլևս չի ասում, որովհետև ես մնացել եմ տեղատարափ անձրևի տակ, գտնվել եմ 60 մղոն/ժամ արագությամբ քամու պայմաններում․․․Եթե մազերդ քոնը […]

̰
ԱՄՆ-ը պետք է ճկունություն դրսևորի ՌԴ-ի հետ հարաբերություններում․ Պոմպեո

08:53 26.06.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է ճկունություն դրսևորի Մոսկվայի հետ հարաբերություններում։ Այս մասին դիվանագետը հայտնել է «The Wall Street Journal»-ի հետ հարցազրույցում։ Նա նշել է, որ վերջին 10 տարիներին ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է եղել ահաբեկչության դեմ պայքարի և իշխանության համար պայքարի վրա։ Դրա հետ կապված՝ պետքարտուղարը կոչ է արել ուշադրություն […]

̰
Դամասկոսի օդանավակայանի մոտ իսրայելական 2 հրթիռ է ընկել

08:27 26.06.2018

Դամասկոսի օդանավակայանի շրջանում երկու հրթիռ է ընկել, ենթադրաբար, դրանք պատկանում են իսրայելական բանակին։ Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA հեռուստաալիքը։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Հայտնի չէ, օդանավակայանը հարվածներից տուժել է, թե ոչ։ France-Presse գործակալությունն իր հերթին հայտնում է, որ իսրայելական երկու հրթիռներն ուղղված են եղել շիայական «Հըզբոլլահ» խմբավորմանը պատկանող զինամթերքի պահեստին։ Հաղորդվում է, որ միաժամանակ […]

̰
Չինաստանն ու ԵՄ-ն կպայքարեն ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի դեմ

08:11 26.06.2018

Չինաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչների հանդիպումից հետո կողմերը մտադրություն են հայտնել դիմակայելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սակագնային սպառնալիքներին։Այս մասին հայտարարել է Չինաստանի Պետխորհրդի փոխվարապետ Լյու Հեն՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատայնենի հետ հանդիպման արդյունքներով, փոխանցում է Bloomberg գործակալությունը։ «Միակողմանիությունն աճում է, և խոշոր տնտեսություններում հայտնվել է առևտրային լարվածություն։ Չինաստանն ու ԵՄ-ն վճռականորեն դեմ են հանդես գալիս միակողմանի […]

̰
ԱՄՆ-ը Թուրքիային ժողովրդավարության ուժեղացման կոչ է արել

07:58 26.06.2018

ԱՄՆ-ը հարգում է Թուրքիայի քաղաքացիների ընտրությունը, ովքեր նախագահական ընտրություններում աջակցել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությանը։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, փոխանցում է Reuters գործակալությունը։ Գերատեսչությունում ընդգծել են, որ Վաշինգտոնը կառուցողական փոխհարաբերություններ է ակնկալում Էրդողանի հետ՝ համատեղ լուծվելիք հարցերում։ «Մենք կոչ ենք անում ընտրված բոլոր թուրք ներկայացուցիչներին, այդ թվում` նախագահ Էրդողանին, արտացոլել թուրք ընտրողների տարբեր հայացքները, […]

̰
Արքայազն Ուիլյամն ուղևորվել է Իսրայել

07:48 26.06.2018

Բրիտանական գահի ժառանգորդ, Քեմբրիջի դուքս Ուիլյամն առաջին պաշտոնական այցն է սկսել Իսրայել և պաղեստինյան տարածքներ։Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Բրիտանացի արքայազնի այցը քաղաքական չէ։ Նշվում է, որ նա հանդիսանում է թագավորական ընտանիքից առաջինը, որ ոտք է դրել սուրբ հող։ Եղիսաբեթ ІІ թագուհու 36-ամյա թոռը կայցելի կրոնական օբյեկտներ, կհարգի Հոլոքոստի զոհերի հիշատակն ու կհանդիպի իսրայելցի […]

̰
Էլեկտրագնացքների ցանցում ծնված երեխային 25 տարի անվճար երթևեկություն են նվիրել

21:45 25.06.2018

Փարիզի RER  ցանցի քաղաքային էլեկտրագնացքներից մեկի վագոնում երեխա է ծնվել: Այս մասին հայտնում է «BFM-TV» հեռուստաընկերությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ թե՛ մայրը, թե՛ ծննդկանն իրենց լավ են զգում: Հաղորդվում է, որ գնացքների ցանցի ղեկավարությունը շնորհավորել է երեխայի ծնունդն ու որպես նվեր մինչև 25 տարեկան դառնալը ցանցում անվճար երթևեկելու հնարավորություն տրամադրել:

̰
Ավստրալացին հրապարակել է 20 տոննա կշռող կետի հազվագյուտ նկարները

21:18 25.06.2018

Ավստրալիաում լուսանկարիչը կարողացել է նկարել ջրից դուրս ցատկող 20 տոննա կշռող սապատավոր կետին, գրում է The Daily Mail-ը: Photographer captures moment a 20-tonne humpback leaps out of water https://t.co/oKAqxPCdjd via @MailOnline — Kris McGill (@TravelGetaway4u) June 25, 2018 Լուսանկարներն արվել են վայրի բնության լուսանկարիչ Ջոն Գուդրիջի կողմից, որը մեկնել էր ճամփորդության` կետերին հետևելու: «Ամեն ինչ […]

̰
Ղազախստանում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով 8 մարդ է ձերբակալվել

20:24 25.06.2018

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Ուրալսկ քաղաքում ձերբակալվել են արմատական կրոնական խմբավորման ութ անդամներ, որոնք կասկածվում են երկրի տարածքում մի շարք ահաբեկչական ակտեր նախապատրաստելու մեջ, հաղորդում է РИА Новости-ն: «2018 թվականի հունիսի 25-ին Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի ուժերը Ուրալսկ քաղաքում կասեցրել են արմատական ​​կրոնական խմբավորման  գործունեությունը»,- ասված է հայտարարության […]

̰
ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակին դուրս են հրավիրել ռեստորանից

20:00 25.06.2018

ԱՄՆ Վիրջինիա նահանգի Red Hen ռեստորանային համալիրի սեփականատիրուհին նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակ Սառա Սանդերսին և նրա ընտանիքին խնդրել է լքել ռեստորանի տարածքը: Այս մասին հայտնում է BBC-ն: Հաղորդվում է, որ քաղաքացին այսկերպ իր դժգոհությունն է արտահայտել Թրամփի վարչակազմի որդեգրած քաղաքականության նկատմամբ: ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարը միջադեպը մեկնաբանել է թվիթերյան իր միկրոբլոգում՝ նշելով, որ այդ […]

̰
Բրիտանիայի կառավարությունը կգնի Սերգեյ Սկրիպալի տունը

19:49 25.06.2018

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է գնել Սոլսբերիում «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով թունավորված Սերգեյ Սկրիպալի և ոստիկանի տները՝ վճարելով հարկատուների գրպանից: Գործարքի գումարը գնահատվում է 1․3 մլն դոլար, հաղորդում է  The Sunday Times-ը: Նշվում է, որ գործարքի շրջանակում կգնվեն նաև ընտանիքներին պատկանող ավտոմեքենաները, նաև այլ գույք:  Պարբերականը նշում է, որ նյարդապարալիտիկ նյութի օգտագործումից հետո երկու տներն էլ […]

̰
Տրանսատլանտյան հարաբերությունները չեն ազդում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վրա. Մոգերինի

19:42 25.06.2018

Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն որոշել են բարձրացնել գործակցության մակարդակը, տրանսատլանտյան հարաբերությունների խնդիրները չեն ազդում այդ կազմակերպությունների համատեղ աշխատանքի վրա, այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Այսօր Լյուքսեմբուրգում անցկացվել է Եվրամիության արտաքին գործերի և պաշտպանության նախարարների համատեղ նիստը, որին մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար […]

̰
Իսլանդիայում մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց․ կան տուժածներ

19:31 25.06.2018

Իսլանդիայի Դուբլին քաղաքում վարորդն ավտոմեքենան վարել է մարդկային ամբոխի ուղղությամբ, հայտնում է RTE-ն: Պատահարի հետևանքով 7 մարդ լուրջ վնասվածք է ստացել, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Իրավապահ մարմինները տեղի ունեցածը չեն շտապում որպես ահաբեկչություն որակել՝ այն դիտարկելով որպես դժբախտ պատահար: Այժմ աշխատանքներ են ընթանում վթարի պատճառները պարզելու ուղղությամբ: 2 serious injuries, 5 less […]

̰
Արևմուտքը չի տալիս, միայն վերցնում է. Բաշար Ասադի հարցազրույցը НТВ-ին

18:17 25.06.2018

Սիրիայի նախագահը նաև մեղադրել է ԱՄՆ-ին և ընդհանուր առմամբ Արևմտյան իշխանությունին Մերձավոր Արևելքում ահաբեկչություն տարածելու համար:

̰
Ձերդ վսեմությունն այս հանգրվանին անվիճելի առաջնորդի և հերոսի դիրքի վրա է. Աթեշյանը շնորհավորել է Էրդողանին

15:51 25.06.2018

Նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Պոլսո պատրիարքությունը հրապարակել է շնորհավորանքի տեքստը, որում ասված է. «Վսեմաշուք Տիար նախագահ, այսօր կատարված ընտրությունները ժողովրդավարության արշավում Թուրքիայի նոր հանգրվանի սկիզբն են։ Մեր հայրենակիցների ցուցաբերած անխախտ վստահության և սիրո որպես արդյունք, Ձերդ Վսեմությունը այս հանգրվանին անվիճելի […]

̰
ԵԽԽՎ-ն այսօրվանից նոր նախագահ ունի

15:49 25.06.2018

Շվեյցարացի քաղաքական գործիչ Լիլիան Մորի Պասկյեն ԵԽԽՎ նախագահի պաշտոնում կփոխարինի իր իտալացի գործընկեր Միկելե Նիկոլետտիին:

̰
Ավստրալիայի խորհրդարանում քննարկվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

15:36 25.06.2018

Ավստրալիայի խորհրդարանի ներքին պալատում քննարկումներ են մեկնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին փաստաթուղթ ընդունելու հարցով, հայտնում է Rusarminfo-ն: «Հույս ունենք, որ քննարկումները կբերեն Ավստրալիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման: Ավստրալացիները 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների ականատեսն են եղել և օգնության ձեռք են մեկնել մեծաթիվ հայերի, որոնք ցեղասպանությունից փրկվելու համար փախել էին Թուրքիայից»,- Ավստրալիայի  հայկական ազգային կոմիտեում մեկնաբանել […]

̰
Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել է ոչնչացնել «Ան-Նուսրայի» շուրջ 70 զինյալների

15:12 25.06.2018

«Ջեբհաթ ան-Նուսրայի» զինյալները Սիրիայի ապաէսկալացման հարավային գոտում գրոհել են կամավոր կերպով կառավարության կողմն անցած բնակավայրերի վրա: Հարձակումը հետ է մղվել, հաղորդում է «Արմենպրես»-ը: Այս մասին հայտնել են Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում: Հաղորդագրությունում նշվում է, որ կառավարական զորքերին «Սիրիական ազատ բանակի» կազմավորումների հետ համատեղ և Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ հաջողվել է հետ մղել ահաբեկիչների հարձակումը: […]

̰
Կալիֆոռնիայի հյուսիսային հատվածներում բռնկվել են անտառային հրդեհներ

14:13 25.06.2018

Կալիֆոռնիայի հյուսիսային հատվածներում բռնկվել են անտառային հրդեհներ: Հրդեհը ոչնչացրել է 12 շինություն և սպառնում է ոչնչացնել ևս 600-ը: Այս մասին հայտնում foxnews-ը: Հրշեջներին չի հաջողվում վերահսկողության տակ առնել րոպե առ րոպե տարածվող կրակը: Իշխանությունները հրահանգել են անմիջապես  տարհանել Spring Valley շրջանում ապրող ավելի քան 3000 մարդկանց: Ըստ անտառտնտեսության պահպանության բաժնի՝ հյուսիսային Կալիֆոռնիայի տարբեր հատվածներում բռնկվել […]

̰
Արևելյան Ղութայի ավելի քան 70 հազար բնակիչներ վերադարձել են իրենց բնակավայրեր

13:54 25.06.2018

Իրենց բնակավայրեր վերադարձած՝ Արևելյան Ղութայի բնակիչների թիվը վերջին օրերին անցել է 70 հազարը: Այս մասին հայտարարություն է տարածել Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը, հայտնում է РИА Новости-ն: «Անցած ժամերի ընթացքում 68 մարդ է վերադարձել Հոմս նահանգում գտնվող իր տուն, Հյուսիսայի Ղութա է վերադարձել 110 մարդ: Փախստականների ժամանակավոր ճամբարներից իրենց բնակավայրեր են վերադարձել Արևելյան Ղութայի 70․071 […]

̰
Իտալիան փախստականներով ևս մեկ նավ հետ է ուղարկել իր ափերից

13:47 25.06.2018

Իտալիայի կառավարությունը փրկարարական նավերին արգելել է օգնություն ցուցաբերել  փախստականների տեղափոխող նավերին:

̰
5.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը ցնցել է Հունաստանի հարավարևմուտքում գտնվող Պելոպոնես թերակղզին

11:30 25.06.2018

5.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը ցնցել է Հունաստանի հարավարևմուտքում գտնվող Պելոպոնես թերակղզին: Հետցնցումները եղել են 3.3 մագնիտուդ հզորությամբ, հաղորդում է Հունաստանի երկրաբանական ինստիտուտը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 30.4 կմ խորության վրա: Զոհերի և վնասների մասին տեղեկություններ չկան: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:  

̰
Սերժ Թանկյանը կոչ է արել Թրամփի դեմ «հայկական ոճով խաղաղ հեղափոխություն» իրականացնել

10:24 25.06.2018

«System of a Down» ռոք խմբի հանրահայտ մենակատար Սերժ Թանկյանն «Instagram»-ի իր էջում հրապարակել է «Time» ամսագրի շապիկի լուսանկարը, որում պատկերված է ծնողներից բաժանված, լացող հոնդուրասցի փոքրիկն ու նրան անտարբերությամբ նայող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Երբեմն նկարը խոսում է ամենի մասին: ԱՄՆ-ը բացարձակ հետադիմության մեջ է: Հայկական ոճով խաղաղ հեղափոխության ժամանակն է, այդպես չէ՞»,- գրել […]

̰
ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի համար պատրաստում է ապամիջուկայնացման պլան-գրաֆիկ

10:08 25.06.2018

ԱՄՆ-ը մոտ ժամանակներս Հյուսիսային Կորեային կներկայացնի Կորեական թերակղզու ապամիջուկայնացման վերաբերյալ պայմանավորվածությունների իրագործման պլան-գրաֆիկ։ Այդ պայմանավորվածությունները ձեռք էին բերվել հունիսի 12-ին՝ Սինգապուրում կայացած գագաթնաժողովի արդյունքներով։ «Մենք շուտով կիմանանք՝ պատրա՞ստ են նրանք բարեխղճորեն կատարելու ստանձնած պարտավորությունները»,- լրագրողներին ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։ Նա հասկացնել է տվել, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի վերացման ժամկետները տևական չեն լինի։ ԱՄՆ նախագահ […]

̰
ԵՄ առաջնորդները միգրացիոն հարցում ընդհանուր լեզու չեն գտել

09:22 25.06.2018

Բրյուսելում հունիսի 24-ին անցկացվել է միգրացիոն հարցերով արտահերթ գագաթնաժողով, որին մասնակցել են ԵՄ 28 երկրներից 16-ի ներկայացուցիչները։ Փախստականների վերաբերյալ ընդանուր լուծում մշակել չի հաջողվել։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վստահեցրել է, որ միգրացիոն ճգնաժամի կարգավորմանն ուղղված աշխատանքը համաեվրոպական մակարդակով կշարունակվի։ «Մենք ցանկանում ենք միավորել նրանց, ովքեր պատրաստ են համագորակցության, և մշակել գործողությունների ընդհանուր շրջանակներ»,- ասել է […]

̰
BACK_TO_TOP