TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ-ի և Թուրքիայի զինվորականները պատրաստվում են Սիրիայում համատեղ պարեկության

12:05 19.08.2018

ԱՄՆ-ի և Թուրքիայի զինվորականները մոտ ժամանակներս կսկսեն թրեյնինգ՝ սիրիական Մանբիջ քաղաքում համատեղ պարեկություն անցկացնելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքապը, փոխանցում է RIA Novosti-ն։ «Համապատասխան Մանբիջի վերաբերյալ «ճանապարհային քարտեզի» սկզբունքների՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը շարունակում են իրենց գործունեությունը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման նպատակով»,-ասել է նախարարը։ Մանբիջում իրադրության կայունացմանն ուղղված […]

̰
Պուտինն ու Մերկելը քննարկել են Ուկրաինային և «Հյուսիսային հոսքին» վերաբերող հարցեր

10:56 19.08.2018

Բեռլինից ոչ հեռու գտվող կառավարական «Մեզեբերգ» նստավայրում ավարտել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ Բանակցությունները շարունակվել են մոտ 3․5 ժամ։ Պուտինն ու Մերկելը տևական ժամանակ շփվել են «1+1» ձևաչափով՝ առանց թարգմանիչների, նստավայրի այգու տաղավարում։ Հանդիպման մեկնարկից առաջ Պուտինն ու Մերկելը հանդիպել են լրագրողներին և նշել […]

̰
Վենեսուելայի իշխանությունները որոշել են սննդամթերքն ու դեղորայքն ազատել ԱԱՀ-ից

10:27 19.08.2018

Վենեսուելայի իշխանությունները որոշել են ավելացված արժեքի հարկից ազատել պարենային ապրանքներն ու դեղորայքը։ Այս մասին հայտնել է երկրի կապի և տեղեկատվության հարցերով նախարար Խորխե Ռոդրիգեսը։ Globovision հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ԱԱՀ-ից կազատվեն առաջին անհրաժեշտության և զանգվածային սպառման բոլոր ապրանքները։ Երեկ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր նվազագույն աշխատավարձի չափը 60 անգամ բարձրացնելու և ԱԱՀ-ն 12-ից 16 տոկոս դարձնելու […]

̰
ԱՄՆ-ում մուտքի կամարի փլուզումից համերգի այցելուներ են տուժել

09:08 19.08.2018

ԱՄՆ Օկլահոմա նահանգի Թաքերվիլ քաղաքում Backstreet Boys փոփ խմբի համերգի մեկնարկին սպասող առնվազն 14 մարդ է տուժել մուտքի կամարի փլուզման պատճառով։ Նշվում է, որ փլուզման պատճառ է հանդիսացել 70-80 մղոն/ժամ արագությամբ քամին, հայտնում է Gazeta-ն։ Տուժածները հոսպիտալացվել են։ Միջադեպից հետո խմբի ելույթը չեղարկվել է։

̰
ԱՄՆ-ն առաջիկայում կարող է պատժամիջոցներ սահմանել ընդդեմ «Հյուսիսային հոսք-2»-ի

00:25 19.08.2018

ԱՄՆ-ում գրեթե պատրաստ է պատժամիջոցների նոր փաթեթն ընդդեմ ընկերությունների, որոնք մասնակցություն ունեն «Հյուսիսային հոսք-2» նախագծում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal -ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ Ներկայում պատժամիջոցների նախագիծը քննարկման գործընթացում է։ Պարբերականի տեղեկություններով՝ պատժամիջոցները կարող են սահմանվել մի քանի շաբաթվա ընթացքում։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների ընթացքում […]

̰
Ի հիշատակ Քոֆի Անանի՝ Գանայում մեկշաբաթյա սուգ է հայտարարվել

00:10 19.08.2018

Գանայի նախագահ Նանա Ակուֆու-Ադդոն օգոստոսի 20-ից մեկշաբաթյա սուգ է հայտարարել` կապված ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան հետ: «Գանայի ողջ ժողովրդի անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում նրա սիրելի այրի Նանե Մարիային և նրա 3 երեխաներին»,-ասված է հաղորդագրության մեջ: Ծագումով Գանայից հայտնի դիվանագետը մահկանացուն կնքել է այսօր, Շվեյցարիայում, 81 տարեկանում: Նա ՄԱԿ-ի 7-րդ գլխավոր քարտուղարի […]

̰
Ջենովայում կամրջի փլուզումից զոհվածներից թիվը հասել է 43-ի

23:24 18.08.2018

Ջենովայում ավտոմոբիլային կամրջի փլուզման հետևանքով ծանր վիրավորված անձանցից մեկն օգոստոսի 18-ին մահացել է քաղաքային «Սան-Մարտինո» հիվանդանոցում։ Այսպիսով՝ աղետի զոհերի թիվը հասել է 43-ի։ RaiNews24 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ խոսքը 36-ամյա ռումինացի վարորդի մասին է։ Կամրջի 200 մետրանոց հատվածի փլուզումը տեղի էր ունեցել օգոստոսի 14-ին։ Այդ պահին կամրջի վրա են գտնվել 35 թեթև մարդատար և 3 բեռնատար մեքենաներ։ Երկրի […]

̰
Պուտինն Ավստրիայի ԱԳ նախարարին հարսանիքի առթիվ ինքնաեռ է նվիրել

22:25 18.08.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլին և ֆինանսիստ Վոլֆգանգ Մայլինգերին հարսանիքի առթիվ նվիրել է  գյուղական տեսարան պատկերող նկար, խնոցի և Տուլայի ինքնաեռ: Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Հյուրերից մեկը նախագահի պարընկերն էր»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ նախագահը պարել է նաև հարսնացուի հետ։  

̰
ԿԺԴՀ-ն Թրամփին կոչ է արել համարձակ որոշումներ կայացնել

20:45 18.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն չպետք է թույլ տան, որ ներքաղաքական պայքարը փչացնի ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունները, գրում է «РИА «Новости»-ն՝ հղում կատարելով ԿԺԴՀ իշխող կուսակցության պաշտոնական թերթին: Ինչպես նշվում է՝ այժմ երկու երկրների հարաբերությունները «փակուղում» են, ինչը ԱՄՆ նախագահից «համարձակ որոշումների» ընդունում է պահանջում: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կյանքի […]

̰
Վրացին ջրում սահմանել է Ռուբիկի կուբիկի գլուխկոտրուկի լուծման  նոր համաշխարհային ռեկորդ

20:00 18.08.2018

Աշխարհահռչակ Ռուբիկ-կուբիկ գլուխկոտրուկի լուծման Վրաստանի երկակի ռեկորդակիր Վակո Մարչիլաշվիլին համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել՝ ընդ որում ընկղմված ջրի մեջ: Այդ մասին  տեղեկացրել է վրացական Իմեդի ՀԸ-ն: Մեկ շնչով 18-ամյա երիտասարդը կարողացել է 6 ստանդարտ գլուխկոտրուկները հավաքել 1 րոպե 44 վայրկյանում: Նախորդ համաշխարհային  ռեկորդը սահմանելէր ամերիկացի Էնթոնի Բրուքսը 2014 թվականին: Մեկ րոպե 18 վայրկյանում նա հավաքել […]

̰
Google-ը բացում է իր առաջին ֆիրմային խանութը

19:00 18.08.2018

Google-ն իր արտադրանքի առաջին ֆիրմային խանութը բացելու է Չիկագոյում: Ինչպես հայտնել են ընկերությունից՝ այն գտնվելու է Google-ի շտաբ-բնակարանից ոչ հեռու, տեղեկացնում է Telegraph-ը: Հայտնի է, որ առաջին խանութը բացվելու է վարձակալված տարածքում: Այն զբաղեցնելու է 1300 քառակուսի մետր տարածք:

̰
Խաղաղ օվկիանոսում թափ է հավաքում հաշվով 6-րդ «Լեյն» փոթորիկը

18:45 18.08.2018

Խաղաղ օվկիանոսում թափ է հավաքում 6-րդ` «Լեյն» փոթորիկը, տեղեկացնում է «Իզվեստիա»-ն: Նշվում է, որ այս պահին ցամաքի համար վտանգ չկա, բայց մասնագետները ոչինչ չեն բացառում: Աղբյուրի փոխանցմամբ՝ փոթորիկը կազմավորվել է մեքսիկական նահանգից հարավ՝ Ներքին Կալիֆորնիայի շրջանում և շարժվում է դեպի հյուսիս- արևմուտք:  

̰
Լուկաշենկոն փոխել է կառավարության կազմը

17:46 18.08.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փոխել է կառավարության ղեկավար կազմը: Նա Բելառուսի վարչապետ է նշանակել Սերգեյ Ռումասին, ով գլխավորում էր Զարգացման բանկը: Այս մասին հայտնել է  Belta լրատվական գործակալությունը: Վարչապետի առաջին տեղակալ է նշանակվել Ալեքսանդր Տուրնչինը, ով գլխավորում էր կառավարության աշխատակազմը: Փոխվարչապետ է նշանակվել Իգոր Լյաշենկոն, ով նախկինում զբաղեցնում էր «Բելնեֆտեխիմ» կոնցեռնը: Մինչ այս Բելառուսի վարչապետի […]

̰
Աֆրիկայի ափերին վրացի նավաստիներով նավ է անհետացել

17:20 18.08.2018

Վրաստանի ԱԳՆ-ն չի բացառել, որ Գվինեայի ծոցում անհետացած 17 վրացի նավաստիներով նավթային տանկերը կարող էին Աֆրիկայի  արևմտյան ափերին առևանգել ծովահենները: Նման կարծիք է հայտնել նաև Թուրքիայում աշխատանքի զբաղվածության հարցերով «Յալկանի» ընկերության մենեջեր Անժելա Հովհաննիսյանը՝ Վրաստանի  «Առաջին ալիքի» եթերում: Վրացի նավաստիներին Պանամայի դրոշի տակ լողացող  Pantelena IMO 9321469 նավում աշխատանքի էր վերցրել «Յալկանի » ընկերությունը: Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությամբ՝ նավի […]

̰
Լեհաստանում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. կան զոհեր և վիրավորներ

17:10 18.08.2018

Լեհաստանում ուկրաինացի զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է շրջվել, որի հետևանքով 3 մարդ է զոհվել: Առնվազն 51 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական գործակալությունը: Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 18-ի գիշերը Պշեմիսլ-Սանոկ ավտոճանապարհին: Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և վայր ընկել լանջից: Ավտոբուսը Լվովից 54 զբոսաշրջիկ էր տողափոխում դեպի […]

̰
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դպրոցական մարզադաշտերից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կան տուժածներ

16:35 18.08.2018

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի դպրոցական մարզադաշտերից մեկում՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ, տեղի է ունեցել հրաձգություն: Դեպքի պատճառով 2 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական գործակալությունը: Ըստ տեղեկությունների՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ մի խումբ դպրոցականներ կռիվ են բռնվել: Նշվում է, որ տուժածներից մեկին գտել են դպրոցի տարածքում, իսկ մյուսին հիվանդանոց է […]

̰
Մոսկվայում այսօր հրաժեշտ տվեցին Էդուարդ Ուսպենսկուն

16:18 18.08.2018

Մոսկվայում սկսվել է գրող Էդուարդ Ուսպենսկու հետ հրաժեշտի արարողությունը, տեղեկացնում է ТАСС-ը՝ արարողությունը տեղի է ունենում Գրականության Կենտրոնական տանը: Նրան հրաժեշտ տալու են եկել հարյուրավոր մարդիկ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում 80 տարեկանում կյանքից հեռացել է գրող, սցենարիստ, մանկագիր Էդուարրդ Ուսպենսկին։ Վերջին տարիներին նա պայքարել է օնկոլոգիական հիվանդության դեմ։

̰
ԱՄՆ-ում  76 հոգի տուժել է թմրանյութի մասսայական գերդոզավորումից

15:53 18.08.2018

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվենի ոստիկանությունը ահազանգ է ստացել թմրանյութերից զանգվածային գերդոզավորումից տուժածների մասին: Հայտնի է, որ 76 հոգու անգիտակից վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են: Այս մասին հայտնում է  BBC-ն: Նշվում է, որ սինթետիկ թմրանյութը զոհերը ձեռք են բերել Նյու Հեյվենի այգուց, որը գտնվում է Եյլի համալսարանի մոտակայքում: Հայտնի է, […]

̰
Մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը

14:41 18.08.2018

Կարճատև հիվանդությունից հետո՝ 80 տարեկանում մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը: Այս մասին տեղեկացնում  է The Guardian-ը՝ վկայակոչելով Անանի ընտանիքի և հիմնադրամի հայտարարությունը։ Գանացի դիվանագետը զբաղեցրել է ՄԱԿ-ի յոթերորդ գլխավոր քարտուղարի պաշտոնը, նա պաշտոնավարել է 1997-ից 2006 թվականներին։ Նա Խաղաղության նոբելյան մրցանակի է արժանացել իր մարդասիրական գործունեության համար։  

̰
Իսպանիայի լողափերց մեկում խեղդվող կնոջը փրկել են անօդաչու սարքի միջոցով

14:34 18.08.2018

Իսպանիայի Սագունտո քաղաքի լողափերից մեկում հանգստացող կինը, չափից շատ հեռանալով ափից, հայտնվել է ալիքների հորձանուտում: Ինքնուրույն ափ վերադառնալ չկարողացող կնոջն օգնելու համար փրկարարներն անօդաչու թռչող սարք են կիրառել: Անօդաչուի գործարկման օպերատորն այն ուղարկել է խեղդվողի մոտ. կնոջն ու նրան օգնող մարդկանց անօդաչուի օգնությամբ փրկարարական բաճկոն է ուղարկել: Դրա շնորհիվ կինը կարողացել է ջրի երեսին մնալ, […]

̰
Նավթի համաշխարհային գներն աճել են

14:18 18.08.2018

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հայտնում է «Казинформ»-ը: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,65 դոլարով՝ հասնելով մինչև 71,86 դոլար մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի սեպտեբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX)  աճել է 0,45 դոլարով և […]

̰
ԱՄՆ-ում ֆուտբոլային հանդիպման ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել

14:16 18.08.2018

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում մարզադաշտը տարհանվել է այն բանից հետո, երբ դպրոցական ֆուտբոլային հանդիպման ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է «Советский спорт»-ը: Ինչպես տեղեկացնում է WPEC-ն՝ միջադեպը տեղի է ունեցել Վելլինգտոն գյուղում: Տուժածների մասին դեռ չի հաղորդվել:

̰
Ֆլորիդայում 5 մարդու կյանք խլած հրաձիգին 5 ցմահ ժամկետի և 120 տարվա ազատազրկման են դատապարտել

13:41 18.08.2018

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի դատարանը Էստեբան Սանտյագոյին  դատապարտել է հինգ ցմահ ժամկետի և 120 տարվա ազատազրկման։ Նա 2017թ.-ին կրակ է արձակել օդանավակայանում և հինգ մարդու կյանք է խլել։ Այս մասին հաղորդում է ria.ru-ն հղում անելով տեղական լրատվականներին։ Դատավոր Բեթ Բլումը վճիռն հրապպարակելիս հայտարարել է, որ օդանավակայանում նրա գործողությունները կարելի է որակել «չարիքի 85 վայրկյան»:  Դեպքից այդքան […]

̰
«Ես կրկին Ամերիկան հզոր եմ դարձրել».Դոնալդ Թրամփ

12:45 18.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Քուոմոյի հայտարարությունը, որն ասել է, թե «Ամերիկան կրկին հզոր հնարավոր չէ դարձնել»։ «Ուաո՛ւ։ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոյից վանում է նրա իսկապես հիմար արտահայտությունը՝ Ամերիկային մեծություն պակասելու հետ կապված։ Ես կրկին Ամերիկան  հզոր եմ դարձրել, նայե՛ք շուկաներին, աշխատանքին, ռազմական ռեկորդներին, և […]

̰
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության է եկել հրադադարի շուրջ

12:15 18.08.2018

Իսրայելը հաստատել է ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնությունը, որ բաղկացած է 6 կետից: Համաձայնագիրը կիրագործվի փուլ առ փուլ: Այս մասին հայտնել է haaretz.com կայքը: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները անց էին կացվում Եգիպտոսի և ՄԱԿ-ի՝ մերձավորարևելյան խաղաղ գործընթացի գծով հատուկ կոորդինատորի միջնորդությամբ: Իսրայելն արդեն կատարել է համաձայնագրի երկու կետերը. վերականգնել է Գազայի հետ սահմանին անցակետի աշխատանքները և […]

̰
Հնդկաստանում տեղատարափ անձրևները խլել են շուրջ 324 մարդու կյանք

11:50 18.08.2018

Հնդկաստանի հարավարևմտյան հատվածում գտնվող Կերալա նահանգում չդադարող տեղատարափ անձրևների ու հեղեղումների պատճառով զոհվել է առնվազն 324հոգի: Ավելի քան 60 հազար մարդ տարհանվել է: 200 հազարն էլ մնացել է անօթևան: Այս մասին հայտնել է Fox News լրատվական կայքը: Տարերային աղետի պատճառով խափանվել է տրանսպորտի աշխատանքը, ինչպես նաև փակ են ուսումնական հաստատությունները։ Նշենք, որ տեղատարափ անձրևները սկսվել […]

̰
Թուրքիայի և Ֆրանսիայի ֆինանսների նախարարները քննարկել են ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին հակազդելու հարցը

11:47 18.08.2018

Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը հեռախոսային բանակցություններ է անցկացրել իր ֆրանսիացի պաշտոնակից Բրունո Լե Մերի հետ: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական կայքը՝ հղում անելով Թուրքիայի ֆինանսների նախարարության հայտարարությանը: Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Վաշինգտոնի պատժամիջոցներին հակազդելու հարցը, ինչպես նաև պայմանավորվել են հանդիպել օգոստոսի 27-ին Փարիզում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարարությունը: Նշվում է […]

̰
Անցած տարի թմրամիջոցներն ԱՄՆ-ում ավելի քան 72 հազար մարդու կյանք են խլել

10:14 18.08.2018

2017 թվականին ԱՄՆ-ում թմրանյութերի չարաշահումից մահացել է 72 հազարից ավելի մարդ։ Սա ռեկորդային ցուցանիշ է երկրի համար։ Դա նշանակում է, որ արգելված նյութերի պատճառով օրական 200 մահվան դեպք է գրանցվել, ինչը նախորդ տարվա համեմատ 10 տոկոսով ավելի է։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Թմրանյութերից մահվան ամենաբարձր ցուցանիշները գրացվել են Վիրջինիա, Փենսիլվանիա, Օհայո նահանգներում։ Ամենամահաբեր […]

̰
Հայտնի են Արետա Ֆրանկլինի հուղարկավորության օրն ու վայրը

08:20 18.08.2018

«Սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինի հուղարկավորությունը տեղ կունենա օգոստոսի 31-ին, ԱՄՆ Դեթրոյթ քաղաքում։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Երգչուհուն հրաժեշտ կտան օգոստոսի 28-29-ին, Չարլզ Ռայթի՝ աֆրիկյան պատմության թանգարանում։ Ֆրանկլինին երգերի ուղեկցությամբ կհուղարկավորեն «Վուդլաուն» գերեզմանատանը։ Անվանի երգչուհին կյանքից հեռացել է օգոստոսի 16-ին, 76 տարեկանում։

̰
Կատալոնիայի ղեկավարը խոստացել է անել ամեն բան՝ հանրապետություն ստեղծելու համար

07:58 18.08.2018

Կատալոնիայի ժեներալիտետի ղեկավար Կիմ Տորան խոստացել է անել ամեն բան՝հանրապետություն ստեղծելու համար։ Այս մասին նա հայտարարել է հիշատակի միջոցառումների ժամանակ, որոնք նվիրված են եղել Բարսելոնայում և Կամբրիլսում ահաբեկչությունների առաջին տարելիցին՝ չնայած այդ օրը քաղաքական հարցերից զերծ մնալու վերաբերյալ ողբերգության զոհերի հարազատներին խնդրանքին։ Տորան այցելել է բանտ, որտեղ պահում են անկախության հանրաքվեի անցկացմանն առնչվող մեղադրանքներով դատապարտվածները։ […]

̰
BACK_TO_TOP