07:43 18.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ամերիկան կրկին մեծ է դարձրել և դրանով իսկ իրագործել նախընտրական խոստումը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։ Միկրոբլոգում Սպիտակ տան ղեկավարը հակադրվել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին ԱՄՆ-ի մեծության թեմայով։ «Ես արդեն վերադարձրել եմ Ամերիկային մեծությունը։ Բավական է շուկայական ցուցանիշներին, զբաղվածության մակարդակին և բանակում իրավիճակին […]
07:31 18.08.2018
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն 60 անգամ բարձրացրել է նվազագույն աշխատավարձը։ Դա պայմանավորված է նոր արժույթի անցում կատարելով, որը կապված կլինի վենեսուելական Petro կրիպտոարժույթի հետ։ Մադուրոն հայտարարել է Petro կրիպտոարժույթի գինն ու երկրում նոր նվազագույն աշխատավարձի չափը։ Օգոստոսի 20-ին երկիրն անցում կկատարի նոր արժույթի՝ սուվերեն բոլիվարի։ Այս մասին հայտնում է AVN պորտալը։ Մադուրոյի խոսքով՝ մեկ Petro-ն […]
07:15 18.08.2018
Մեքսիկայի Սինալոա նահանգում մոտ 50 տոննա սինթետիկ թմրամիջոցներ են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Excelsior պորտալը։ Մետամֆետամինի շարքին դասվող սինթետիկ թմրամիջոցը թաքցված է եղել պարկերում և տակառներում։ Օգոստոսի 16-ին արգելված բեռը հայտնաբերել են Մեքսիկայի ռազմածովային նավատորմի հետևակի մարտիկները՝ գյուղական տեղանքի երկու պահեստներում։ Հետախուզական գործողության ընթացքում ծովահետևակայինները գտել են նաև թմրամիջոցներ արտադրող լաբորատորիա։ Թմրամիջոցների այս խմբաքանակը […]
01:05 18.08.2018
Կոլումբիայի Սանթա Մարթա քաղաքի իշխանությունները բնակիչներին կոչ են արել շոգի պատճառով հրաժարվել սեքսից, հայտնում է Associated Press-ը: Նման հայտարարությամբ է հանդես եկել քաղաքի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Խուլիո Սալասը: Կարիբյան ծովի ափին իրենց հանգիստը վայելող բնակիչներին և զբոսաշրջիկներին նա նաև խորհուրդ է տվել շատ հեղուկներ օգտագործել և լայն հագուստ կրել։ Սալասի խոսքով՝ 40 աստիճան շոգի պատճառով քաղաքի […]
00:34 18.08.2018
Երեկ ԱՄՆ-ի Դեթրոյթ քաղաքում, 76 տարեկանում մահացել է 20-րդ դարի լավագույն սոուլ երգչուհիներից մեկը՝ Արետա Ֆրանկլինը, ինչի կապակցությամբ նրա ընտանիքին ցավակցական ուղերձներ են հղել ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփն ու նախկին ղեկավար Բարաք Օբաման: The Guardian պարբերականը նկատում է, որ Օբամայի հրապարակած ցավակցական տեքստում մեծարվում է «աստվածատուր ձայնով օժտված երգչուհու անցած ուղին», արտահայտվում նրա կորստով […]
00:26 18.08.2018
Ավստրալիայի հարավարևելյան Նոր Հարավային Ուելս նահանգում անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ուղղաթիռ է վթարվել: Պատահարի հետևանքով օդաչուն զոհվել է: Այս մասին հայտնել է Sydney Morning Herald կայքը: Ավելի վաղ տեղի հրշեջ ծառայությունը հայտնել էր, որ նահանգի տարածքում կա հրդեհի ավելի քան 80 օջախ: Հրդեհաշիջմանը մասնակցում է 650 հրշեջ, աշխատանքներում ներգրավված է նաև օդուժը՝ շուրջ 40 […]
00:13 18.08.2018
Ինդոնեզիայի Սումատրա կղզում թույլ են տվել կրակել անտառը հրկիզողների վրա, բայց միայն այն դեպքում, երբ տեսնեն նրանց հանցագործության պահին, տեղեկացնում է Аntara news-ը: Ըստ վիճակագրության՝ նման հրդեհների 99%-ը տեղի է ունենում անպատասխանատու մարդկանց պատճառով: Օգոստոսի 18-ից սեպտեմբերի 2-ն Ինդոնեզիայի Սումատրա կղզում անցկացվելու է «Ասիական խաղեր» մարզական մրցաշարը: Ինդոնեզիայի նախագահը հորդորել է անել հնարավոր ամեն բան, որպեսզի […]
23:29 17.08.2018
Սաուդյան Արաբիան 100 միլիոն դոլար է հատկացրել Սիրիայի հյուսիս-արևելքում «Իսլամական պետություն»-ից ազատագրված տարածքների վերականգնման համար։ Սա մինչ օրս ամենամեծ ներդրումն է ահաբեկիչների դեմ պայքարող միջազգային կոալիցիայի նախագծերի ֆինանսավորման մեջ, որոնք ուղղված են Ռաքքայի և Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող այլ շրջանների վերականգնմանը: Ֆինանսական միջոցները կուղղվեն բնակավայրերի, առողջապահական և կրթական հաստատությունների, գյուղատնտեսության, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման, ճանապարհների վերականգնմանն ու […]
22:25 17.08.2018
Մոսկվան Վաշինգտոնին ուղղված վճռական բողոք է արտահայտել՝ ԱՄՆ-ի կողմից ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների հանդեպ միջազգային իրավունքի նորմերի շարունակական կոպիտ խախտումների համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: Համապատասխան բողոքի նոտան դիվանագիտական խողովակներով ԱՄՆ պետդեպարտամենտ է ուղարկվել: Գերատեսչությունում ընդգծել են, որ ընթացիկ իրավիճակի հետևանքները «դուրս են գալիս ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունների շրջանակից և առնչվում են միջազգային հանրության հետաքրքրություններին»: Խնդրի նկատմամբ […]
22:08 17.08.2018
Ամերիկացի գործարար Իլոն Մասկի «Tesla» ընկերությանը մեղադրում են աշխատակիցներին լրտեսելու մեջ։ Այս մասին հայտարարել է «Tesla»-ի նախկին աշխատակից Կարլ Հանսենը, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։ Հանսենը Մասկի ընկերությանը նաև անգործության մեջ է մեղադրել և նշել, որ ընկերության գործարաններից մեկում մեքսիկական կարտելներին թմրանյութեր են վաճառում։ Իսկ «Tesla»-ում հայտարարել են, որ լուրջ են վերաբերվել Հանսենի մեղադրանքներին և […]
21:39 17.08.2018
Պորտուգալական Օրիկա քաղաքի մոտակայքում գործարկվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը: Այս մասին տեղեկացնում է Euromag-ը։ Նշվում է, որ կայանի արտադրած էներգիան կբավականացնի 25 000 ընտանիքի, իսկ սովորական ջերմային էլեկտրակայանների համեմատ այն տարեկան 50 000 տոննա ավելի քիչ ածխաթթու գազ է արտանետում: Այս նոր արևային էլեկտրակայանի գործարկմամբ Պորտուգալիան համարյա հասել է 2020 թվականի համար նախատեսված վերականգնվող […]
21:22 17.08.2018
Երկու տարին մեկ՝ օգոստոսի 16-19-ը, Բրյուսելի կենտրոնական Գրանդ Փլեյս հրապարակը զարդարվում է ավելի քան 500 հազար գույնզգույն բեգոնիաներից կազմված ծաղկային գորգով: Ծաղկային գորգի մակերեսը կազմում է շուրջ 2 հազար քառակուսի մետր: Այս տարի գորգի թեման մեքսիկական Գուանախուատո նահանգն է: Գորգին պատկերված է թռչուն, որը, սովորաբար, հանդիպում է մեքսիկական ասեղնագործության մեջ: Նշենք, որ Եվրոպայի ամենագեղեցիկ հրապարակներից […]
19:43 17.08.2018
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջն ուղիղ միացմամբ ցուցադրել է ՀՀ վարչապետի հրավիրած հանրահավաքին հետևող ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին: ՀՀ դեսպանության ուղիղ միացմանը կից գրված է. «Հետևում ենք ուղիղ եթերին՝ Երևանից»:
19:27 17.08.2018
Բրյուսելում եվրոպական կառույցները սուգ են հայտարարել՝ կապված իտալական Ջենովա քաղաքում Մորանդի կամրջի փլուզման հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Սփարը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Կամրջի փլուզման հետևանքով 38 մարդ էր զոհվել: «Եվրահանձնաժողովի ղեկավարն Իտալիայում կամրջի ողբերգական փլուզման հետ կապված որոշում է կայացրել, ըստ որի՝ մինչև օգոստոսի 19-ը Բրյուսելում ԵՄ […]
19:16 17.08.2018
Արևադարձային «Ռումբիա» թայֆունը հասել է Շանհայ՝ իր հետ բերելով տեղատարափ անձրևներ և ուժգին քամիներ: Թայֆունի պատճառով արդեն տարհանվել է մոտ 53 հազար մարդ: Այս մասին հաղորդել է Ria Novosti լրատվական կայքը: Աղբյուրը նշում է, որ քամու ուժգնությունը հասել է վայրկյանում 23 մետրի (9 բալ): Շանհայում հնարավոր ջրհեղեղների հետ կապված հայտարարվել է վտանգավորության բարձր մակարդակ: Ներկայումս […]
18:35 17.08.2018
Պակիստանի խորհրդարանը կրիկետի նախկին աստղ, քաղաքական գործիչ, «Թեհրիկ Է Ինսաֆ» կուսակցության ղեկավար Իմրան Խանին քվեարկությամբ հաստատել է վարչապետի պաշտոնում: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա վաղը: Խանի առաջնորդած կուսակցությունը հաղթել է հուլիսի 25-ին տեղի ունեցած ընտրություններում, սակայն բացարձակ մեծամասնություն չի ապահովել և կառավարություն կազմելու համար պետք է կոալիցիա կազմի այլ կուսակցությունների հետ:
18:10 17.08.2018
Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանը դարձյալ հրաժարվել է տնային կալանքից ազատել ահաբեկիչներին օժանդակելու մեղադրանքով ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին: Այս մասին հայտնել է Haberturk հեռուստաալիքը: Ինչպես նշում է Բրանսոնի փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրտը, պաստորին ձերբակալելու դատարանի վճռի բողոքարկման արդեն երրորդ փորձն է արվում: Իսկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Թուրքիան չազատի ձերբակալված ամերիկացի […]
15:40 17.08.2018
Ֆրանսիայի Պիկարդիա շրջանում բեռնատարը հարվածել է երեխաներով լի ավտոբուսին, ինչի հետևանքով 9 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնել է korrespondent.net կայքը: Ավտոբուսի մեջ եղել է 3-13 տարեկան 45 երեխա: Հաղորդվում է, որ ավտոբուսի վարորդը կանգնեցրել է ավտոբուսը անվադողը փոխելու համար, իսկ բեռնատարի վարորդը, չնկատելով տրանսպորտային միջոցը, մխրճվել է դրա մեջ: Բեռնատարի […]
15:16 17.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ օգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: «Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Այցելության շրջանակներում […]
12:41 17.08.2018
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է երկխոսություն սկսել Թեհրանի հետ, եթե վերջինս փոխի «իր պահվածքը»: Այս մասին հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը: Նրա խոսքով՝ Իսլամական հանրապետությունը պետք է պարտավորվածություն դրսևորի՝ հիմնավոր կերպով փոխելու իր դիրքորոշումը, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի պատժամիջոցները մեղմել: Այս մասին գրում է «Գազետա»-ն՝ ավելացնելով, որ Իրանի կողմից […]
12:27 17.08.2018
«Forbes» պարբերականը ներկայացրել է 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ամենամյա վարկանիշային աղյուսակը: Առաջին հորիզոնականում է հայտնվել Սքարլեթ Յոհանսոնը: Հետաքրքիրն այն է, որ նախորդ տարի նա անգամ լավագույն տասնյակում ներառված չէր: Նրա մեկ տարվա եկամուտը կազմել 40,5 մլն դոլար: Երկրորդ տեղում Անջելինա Ջոլին է՝ 28 մլն դոլարով: «Մալիֆիսենտա-2» ֆիլմից ստացած հոնորարը նրան դարձրել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը: […]
11:54 17.08.2018
Հայտնի հումորիստ և դերասան Պավել Վոլյան «Cosmopolitan» ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է «Comedy Club»-ի հայաստանյան հյուրախաղերին: Դրանք նախատեսված են 2018 թվականի սեպտեմբերին։ Վոլյան նշել է, որ բազմիցս այցելել է Երևան, նույնիսկ ընդգծել է, որ այն իր ամենասիրած քաղաքներից է: Վոլյայի խոսքով՝ «Comedy Club»-ի երկար տարիների գործունեության ընթացքում յուրաքանչյուր անդամ հայկական «ինչ-որ բան» է ձեռքբերել։ «Ինձ միշտ այնտեղ […]
10:07 17.08.2018
Ամերիկյան «Google» կորպորացիայի աշխատակիցները դեմ են Չինաստանի համար որոնողական համակարգի գրաքննվող տարբերակի գործարկմանը: Հազարից ավելի աշխատակիցներ նամակ են ստորագրել՝ արտահայտելով իրենց բողոքը: Այս մասին հայտնում է Gizmodo պորտալը: Ավելի վաղ ընկերությունը Չինաստանում գրաքննվող որոնողական համակարգի գործարկման մտադրություն էր հայտնել: Նամակում աշխատակիցները մտահոգություն են հայտնել՝ կապված բարոյական և էթիկական խնդիրների հետ: Բանն այն է, որ 8 տարի […]
08:27 17.08.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններից հետո թուրք ներկրողները հրաժարվել են «Apple» ընկերությունից սմարթֆոններ գնելուց։ Էրդողանը կոչ էր արել բոյկոտել ամերիկյան էլեկտրոնային ապրանքները։ Hürriyet պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի խոշորագույն առևտրային հարթակներից մեկը՝ Dogubank-ը, չեղարկել է մոտ 50 մլն դոլարի iPhone-ի պատվեր։ Հեռախոսները պետք է երկիր բերվեին այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին։ Նույնն արել են այլ ներկրողներ։ Սմարթֆոններից բացի, […]
08:16 17.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնական Օմարոսա Մանիգոլթ-Նյումանը հրապարակել է ձայնագրություն, որը, նրա խոսքով, հաստատում է այն փաստը, որ Թրամփի ներկայացուցիչներն իրեն գումար են առաջարկել լռության դիմաց։ Այս մասին հայտնում է MSNBC հեռուստաալիքը։ Նա հեռուստաալիքին է փոխանցել Լարա Թրամփի հետ իր զրույցի գաղտնի ձայնագրությունը։ Լարա Թրամփը նախագահի որդու կինն է։ Մանիգոլթ-Նյումանի խոսքով՝ ձայնագրությունն արվել է […]
08:04 17.08.2018
Բոլիվիայի մայրաքաղաք Լա-Պասում միկրոավտոբուսը մխրճվել է փողոցում փորձ կատարող պարողների խմբի մեջ։ Պատահարը 7 մարդու կյանք է խլել։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը տեխնիկական է։ Միկրոավտոբուսի վարորդը փախուստի է դիմել։ Ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել, հայտնում է ТАСС գործակալությունը։
07:56 17.08.2018
ԱՄՆ-ի ՊՆ-ն, կարծում է, որ չինացի զինվորականները մեծացրել են ռմբակոծիչներով մարզումների թիվը, քանի որ պատրաստվում են հարվածներ հասցնել ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։ Համաձայն փաստաթղթերի՝ վերջին 3 տարիներին Չինաստանն ընդլայնել է գործողությունները ծովում՝ ջանալով հասցնել դրանք ծովային բարդ տարածքներ, որպեսզի սովորի հարվածներ հասցնել Խաղաղ օվկիանոսում ամերիկյան ռազմաբազաներին։ Դեռևս հուլիսի 21-ին […]
07:35 17.08.2018
Չիլիի իշխանություններն ինքնաթիռներում տեղադրված ռումբերի մասին 11 անանուն ահազանգերի վերաբերյալ հետաքննություն են անցկացնում։ Այս մասին հայտնում է չիլիական Bio Bio ռադիոկայանը։ Հաղորդվում է, որ ինքնաթիռների մի մասը պատկանում է հարավամերիկյան «Latam» ավիափոխադրողին, մյուս ինքնաթիռները շահագործվում են տեղի «Sky Airlines» ավիաընկերության կողմից։ Չորս ինքնաթիռներ վթարային վայրէջք են կատարել Պերուում, Չիլիում և Արգենտինայում։ Նշվում է, որ առաջին […]
07:22 17.08.2018
ԱՄՆ-ը մտադիր չէ վճարել Թուրքիային ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման համար, ով ձերբակալվել է թուրքական իշխանությունների կողմից 2016 թվականին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Twitter-ի իր էջում Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ ԱՄՆ-ը ոչինչ չի վճարի անմեղ մարդու ազատ արձակման համար։ ԱՄՆ-ը մտադիր է կրճատել Թուրքիայի վրա ծախսվող գումարները։ […]
07:12 17.08.2018
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի առիթով զորահանդեսը կարող է Վաշինգտոնին 92 մլն դոլար արժենալ՝ ծրագրված 12 մլն դոլարի փոխարեն։ Բացի այդ, փորձագետները լրջորեն անհանգստանում են քաղաքի ենթակառուցվածքի համար, որը 70 տոննա քաշով տանկերը կարող են վնասել։ Թրամփի զորահանդեսը ծրագրված է նոյեմբերի 10-ին։ Զորահանդեսին, ենթադրաբար, կմասնակցեն 8 տանկեր և զրահամեքենաներ, ինչպես նաև ուղղաթիռներ, կործանիչներ և պատմական […]