07:56 17.08.2018
ԱՄՆ-ի ՊՆ-ն, կարծում է, որ չինացի զինվորականները մեծացրել են ռմբակոծիչներով մարզումների թիվը, քանի որ պատրաստվում են հարվածներ հասցնել ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։ Համաձայն փաստաթղթերի՝ վերջին 3 տարիներին Չինաստանն ընդլայնել է գործողությունները ծովում՝ ջանալով հասցնել դրանք ծովային բարդ տարածքներ, որպեսզի սովորի հարվածներ հասցնել Խաղաղ օվկիանոսում ամերիկյան ռազմաբազաներին։ Դեռևս հուլիսի 21-ին […]
07:35 17.08.2018
Չիլիի իշխանություններն ինքնաթիռներում տեղադրված ռումբերի մասին 11 անանուն ահազանգերի վերաբերյալ հետաքննություն են անցկացնում։ Այս մասին հայտնում է չիլիական Bio Bio ռադիոկայանը։ Հաղորդվում է, որ ինքնաթիռների մի մասը պատկանում է հարավամերիկյան «Latam» ավիափոխադրողին, մյուս ինքնաթիռները շահագործվում են տեղի «Sky Airlines» ավիաընկերության կողմից։ Չորս ինքնաթիռներ վթարային վայրէջք են կատարել Պերուում, Չիլիում և Արգենտինայում։ Նշվում է, որ առաջին […]
07:22 17.08.2018
ԱՄՆ-ը մտադիր չէ վճարել Թուրքիային ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման համար, ով ձերբակալվել է թուրքական իշխանությունների կողմից 2016 թվականին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Twitter-ի իր էջում Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ ԱՄՆ-ը ոչինչ չի վճարի անմեղ մարդու ազատ արձակման համար։ ԱՄՆ-ը մտադիր է կրճատել Թուրքիայի վրա ծախսվող գումարները։ […]
07:12 17.08.2018
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի առիթով զորահանդեսը կարող է Վաշինգտոնին 92 մլն դոլար արժենալ՝ ծրագրված 12 մլն դոլարի փոխարեն։ Բացի այդ, փորձագետները լրջորեն անհանգստանում են քաղաքի ենթակառուցվածքի համար, որը 70 տոննա քաշով տանկերը կարող են վնասել։ Թրամփի զորահանդեսը ծրագրված է նոյեմբերի 10-ին։ Զորահանդեսին, ենթադրաբար, կմասնակցեն 8 տանկեր և զրահամեքենաներ, ինչպես նաև ուղղաթիռներ, կործանիչներ և պատմական […]
01:00 17.08.2018
Չինաստանի Հունան նահանգի Դունցզյանխու ջրամբարի հիասքանչ շրջանում սելֆի անելու զբոսաշրջիկի փորձը կամրջի փլուզման պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը: Զբոսաշրջիկը կամրջով արգելափակել էր անցուդարձը, ինչը խցանման պատճառ էր դարձել։ 10 մարդ հայտնվել է ջրի մեջ։ 4 անձինք ստացել են թեթև վնասվածքներ։ Տեղի իշխանությունները հետաքննում են փլուզման պատճառները: Նախնական տվյալներով՝ փլուզման պատճառն […]
00:52 17.08.2018
ԱՄՆ-ը հայտարարել է այն երկրների դեմ կրկնակի պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության մասին, որոնք կշարունակեն համագործակցությունն Իրանի հետ՝ պատժամիջոցների առաջին ալիքի ուժի մեջ մտնելուց հետո։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի հարցով Պետդեպի նոր հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Մենք սպասում ենք, որ առևտրային ակտիվությունը (Իրանի հետ համագործակցության ոլորտում), այդ թվում […]
20:30 16.08.2018
ԱՄՆ-ի Դեթրոյթ քաղաքում, 76 տարեկանում մահացել է երգչուհի Արետա Ֆրանկլինը: Կյանքի ընթացքում նա ստացել է 18 «Գրեմմի» մրցանակ, իսկ «Rolling Stone» ամսագիրը 2008 թ.-ին նրան կոչել էր պատմության հզորագույն երգչուհի: Արետա Ֆրանկլինը մեծացել է Դեթրոյթում, քահանայի ընտանիքում։ Քույրերի հետ երգել է եկեղեցական երգչախմբում։ Արդեն 14 տարեկանում ձայնագրվել են նրա վոկալային առաջին ստեղծագործությունները։ Նրա երգերը հայտնվել են աղյուսակներում և […]
19:33 16.08.2018
ԱՄՆ-ն մտադիր է Լեհաստանում ռազմաբազա հիմնել, տեղեկացնում է Radio Poland-ը: Նշվում է, որ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում: «Կա մեծ հավանականություն, որ Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմաբազա կկառուցվի»,- հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարը: Նշվում է, որ ռազմաբազան լինելու է մշտական: Նախարարը նշել է, որ այդ հարցի շուրջ բանակցությունները ընթացքի մեջ են, բայց որևէ հստակ ժամկետ դեռևս չկա: ԶԼՄ-ների […]
19:13 16.08.2018
ԱՄՆ-ի Դետրոիդ քաղաքում, 76 տարեկանում մահացել է երգչուհի Արետա Ֆրանկլինը, տեղեկացնում է Associated Press-ը: Երգչուհին մի քանի տարի քաղցկեղի դեմ է պայքարել: Նախորդ տարվա փետրվարին նա հայտարարել էր, որ ավարտում է կարիերան: Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին օրերին ընտանիքը չի հեռացել Ֆրանկլինի անկողնու մոտից: Երգչուհին վերջին անգամ հանրությանն էր ներկայացել 2017-ի նոյեմբերին: Կյանքի ընթացքում նա ստացել է […]
10:03 16.08.2018
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավարը զրկվել է գաղտնի տեղեկատվությանը հասանելիության իրավունքից: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սարա Սանդերսը՝ հրապարակելով Թրամփի կարգադրությունը: Ջոն Բրենանի պահվածքն ԱՄՆ նախագահն անվանել է էքսցենտրիկ: Բրենանը համարվում է Թրամփի վարչակազմի խիստ քննադատներից մեկը: Հելսինկիում Թրամփ-Պուտին հանդիպումից հետո Բրենանը Թրամփին մեղադրել էր պետական դավաճանության մեջ: Ավելին՝ նա հայտարարել […]
09:32 16.08.2018
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել Թուրքիային ազատ արձակել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին և չփորձել Թրամփի համբերությունը։ «Բրանսոնն անմեղ մարդ է, ով պահվում է Թուրքիայում։ Նախագահն ու ես կշարունակենք պնդել այնքան ժամանակ, քանի դեռ հովիվ Բրանսոնն ազատ չի արձակվել ու չի վերադարձել իր ընտանիքի, ընկերների մոտ»,- գրել է Փենսը Twitter-ում։ ԱՄՆ նախագահը մտադիր է […]
08:32 16.08.2018
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն Ջենովայում կամրջի փլուզումից հետո 12-ամսյա արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Լիգուրիա նահանգում։ Կամրջի փլուզման հետևանքով, համաձայն վերջին տվյալերի, զոհվել է 39 մարդ, այդ թվում 3 երեխա, հայտնում է BBC-ն։ Արտակարգ դրություն սահմանելու համար վարչապետին խնդրանքով դիմել էր տարածաշրջանային ղեկավարությունը։ Վարչապետի խոսքով՝ փլուզման հետևանքների վերացման համար կհատկացվի 5 մլն եվրո։ Ջենովայում երկօրյա […]
08:21 16.08.2018
Շվեդական Վեկշե քաղաքի իշխանությունները թույլատրել են ֆերմերներին իրենց անասուններին տանել Վետերն լճի նուդիստական լողափ, որպեսզի կենդանիները կարողանան զովանալ և հագեցնել ծարավը, հայտնում է Евро Пульс-ը։ Կովերի՝ լճին մոտենալը դուր չի եկել հանգստացողներին, սակայն տեղի իշխանություններն ընդառաջ են գնացել ֆերմերներին։ Այս ամառ Շվեդիայում հաստատվել է արտասովոր չորային եղանակ, կենդանիները տառապում են շոգի և արոտավայրերում խոտի պակասից։ […]
08:06 16.08.2018
Մեքսիկայում ձերբակալել են ամենափնտրվող հանցագործներից մեկին՝ «Լա Լինեա» կարտելի առաջնորդ Խուլիո Սեսար Տորեսին։ Այս մասին հայտնել է երկրի ՆԳ նախարար Ալֆոնսո Նավարետեն, գրում է Diario de Juarez-ը։ Նախարարի խոսքով՝ հենց Տորեսն է եղել վերջին շրջանում Չիուաուա նահանգին պատուհասած բռնության ալիքի հիմնական «հովանավորներից» մեկը։ «Լա Լինեա» թմրակարտելը մտնում է Մեքսիկայի խոշորագույն հանցավոր խմբավորումներից մեկի՝ «Խուարեսի կարտելի» […]
07:58 16.08.2018
«Apple» ամերիկյան կորպորացիան համոզում է հարկային ծառայությանը, որ Սիլիկոնե հովտում գտնվող իր շտաբ-բնակարանն արժի 200 դոլար։ Պաշտոնական արժեքը, որը հաշվարկել են Սանտա-Կլարա շրջանի ներկայացուցիչները, 5 մլն անգամ ավելի է։ Շտաբ-բնակարանի գնահատումը դարձել է ընկերության կողմից հարկային վեճերի 489-րդ դեպքը։ Ընդհանուր առմամբ նրանք փորձում են նվազեցնել գույքի արժեքը 8․5 մլրդ դոլարով՝ միլիոնավոր դոլարներ ծախսելով փաստաբանների վրա, […]
07:49 16.08.2018
Չինաստանից պողպատի ներկրման համար Սպիտակ տան կողմից սահմանված մաքսատուրքերը կփրկեն ԱՄՆ-ի մետալուրգիական արդյունաբերությունը՝ ուժեղացնելով ներքին մրցակցությունն ամերիկյան շուկայում։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ մաքսատուրքերի պատճառով պողոպատի գինն այժմ կարող է աճել, սակայն երկարաժամկետ հեռանկարում գները կսկսեն նվազել, ինչը կփրկի արդյունաբերությունը։
22:59 15.08.2018
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի ուսումնական հաստատություններից մեկի մոտ ահաբեկչություն է կատարվել։ Որոտացած պայթյունի հետևանքով առնվազն 48 մարդ զոհվել է։ Հաղորդվում է 67 վիրավորի մասին, փոխանցում է Reuters գործակալությունը։ Մահապարտը պայթեցրել է իրեն Դաշթ-է-Բարչի թաղամասում տեղակայված հաստատության մոտ: Գրեթե բոլոր զոհերն ուսանողներ են: Դեպքի պահին շենքում գտնվել է մոտ 100 մարդ։ «Թալիբան» շարժումն արդեն հայտարարել է, որ որևէ […]
22:16 15.08.2018
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել «կարմիր մակընթացության»՝ թունավոր ջրիմուռների զանգվածային տարածման ու ծաղկման պատճառով, հաղորդում է ABC News-ը։ Երևույթը տարածվել է նահանգի ամբողջ արևմտյան ափին։ Լողափերին հարյուրավոր սատկած ձկներ են հայտնվել։
21:09 15.08.2018
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ միջկորեական հարաբերությունների զարգացումը կնպաստի Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը և տարածաշրջանի խաղաղությանը: Նա նշել է, որ այս գործընթացը Հյուսիսային Կորեայի ևԱՄՆ-ի միջև հարաբերությունների նորմալացման հետ կապ չունի, գրում է interfax.ru-ն: Ճապոնիայի գաղութային տիրապետությունից Կորեայի ազատագրման 73-րդ տարեդարձի առթիվ կայացած արարողության ժամանակ իր ելույթում Հարավային Կորեայի նախագահը, մասնավորապես, ասել […]
18:00 15.08.2018
Աշնանը Ֆրանկֆուրտում կայանալիք գրքի տոնավաճառի կապակցությամբ Գերմանիայի ավելի քան հազար գրախանութների ցուցափեղկերում կտեղադրվեն վրացական այբուբենի դեկորատիվ տարրեր: Այդ մասին տեղեկացնում է վրացական Գրքի ազգային կենտրոնը: Հաղթողը կհայտարարվի հոկտեմբերին: Հաղթող երկու խանութների տերերը որպես մրցանակ կստանան՝ Վրաստան, այսպես ասած, եռօրյա գրական շրջայցի հրավեր: Գրախանութների մրցույթը Կենտրոնը վարում է գերմանական հայտնի գրական PR Literaturtest գործակալության հետ: Հիշեցնենք, […]
17:00 15.08.2018
Վրաստան այցելելու ժամանակ, ակամա երկու երկրների անցակետերի կիլոմետրանոց խցանումներում հայտնված ռուս զբոսաշրջիկները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրագիր են ուղարկել: Դրանով ռուս զբսաշրջիկները խնդրել են աշխատանքից հեռացնել այն մաքսավորներին, որոնք չեն կարողացել հաղթահարել ստանձնած պարտավորությունները: Ռուս զբոսաշրջիկներին վրդովվեցրել է այն փաստը, որ վրացական «Վերին Լարսի» անցակետում վրացի սահմանապահները յուրաքանչյուր մեքենա բաց թողնելու համար տրամադրում էին 10 րոպե, […]
16:47 15.08.2018
Ամստերդամի միջազգային Schiphol օդանավակայանում դադարեցրել են չվերթները համակարգում առկա խնդիրների պատճառով։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակաությունը։ Խնդիրն առաջացել է մոտ ժամը 14։00-ի շրջանում։ Նշում են, որ օդանավակայանի կայքը ներկայումս ցույց է տալիս միայն երկիր ժամանող չվերթներ: Հաղորդում են, որ այժմ չվերթների ցուցակը դանդաղորեն թարմացվում է։ Համակարգում առաջացած խնդիրների պատճառները դեռևս հայտնի չեն։
13:25 15.08.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դասղեկ Վերա Գուրևիչը պատմել է, թե ինչպես է Պուտինը չարաճճի աշակերտից վերածվել հաջողակ շրջանավարտի, և ինչպես են իրենք մինչ այսօր պահպանել ընկերական հարաբերությունները։ Այս մասին ուսուցչուհին պատմել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։ Վերա Գուրևիչը Լենինգրադի №193 դպրոցում Պուտինի դասղեկն է եղել 5-8-րդ դասարաններում։ Ուսուցչուհին նշել է, որ ապագա նախագահը դպրոցում […]
12:35 15.08.2018
Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովին հինգ տարվա բանտարկությունից հետո պայմանական ազատ արձակելու Շեքիի վերաքննիչ դատարանի վճիռը երկար սպասված քայլ է, հայտարարել է Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Եվրամիությունը Եվրոպայի խորհրդի հետ մեկտեղ ուշադրությամբ հետևում է Մամեդովի գործին: Սպասվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները լիովին կկատարվեն»,- ասված […]
12:04 15.08.2018
ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգում 1997 թվականից ի վեր առաջին անգամ մահապատիժ են կիրառել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Մահապատիժն իրականացվել է Քերի Դին Մուրի նկատմամբ: Նշվում է, որ մահապատիժն իրականացվել է 4 նյութից բաղկացած մահացու լուծույթի ներարկման միջոցով: Մահապատժին ներկա են եղել հոգևորական, մի քանի լրագրող և բանտի աշխատակազմը: Մուրը մահապատժի է դատապարտվել 1979 թվականին […]
11:49 15.08.2018
Ճապոնիայի կառավարությունը ճգնաժամային շտաբ է ստեղծել՝ կապված երկրի հարավ-արևմուտքում հրաբխի աղետալի ժայթքման հետ, տեղեկացնում է «Կիոդո» գործակալությունը: Ավելի վաղ Ճապոնիայի օդերևութաբանական գլխավոր վարչությունը նախազգուշացրել էր Կուտինոերաբու կղզում հրաբխի հզոր ժայթքման հնարավորության մասին, որը բնակելի շրջաններոմ կարող է աղետալի հետևանքների հանգեցնել: «Ցնցումների էպիկենտրոնը գտնվում է գրեթե այնտեղ, որտեղ գտնվել էր 2015-ի մայիսի ժայթքման ժամանակ: Հրաբխային ակտիվությունը […]
10:50 15.08.2018
Մոսկվայում 80 տարեկանում կյանքից հեռացել է գրող, սցենարիստ, մանկագիր Էդուարրդ Ուսպենսկին։ Վերջին տարիներին նա պայքարել է օնկոլոգիական հիվանդության դեմ։ Այս ամսվա սկզբին ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ նա կորցրել էր գիտակցությունը Պուչկովո գյուղի իր տանը։ Ուսպենսկին ստեղծել է բազմաթիվ հանրաճանաչ հերոսների՝ կոկորդիլոս Գենային և Չեբուրաշկային, Մատրոսկին կատվին, քեռի Ֆյոդորին, փոստատար Պեչկինին և Շարիկ շանը: Գրողի սցենարներով […]
10:39 15.08.2018
Ջենովայում ավտոմոբիլային կամրջի փլուզումից զոհվածների թիվը հասել է 38-ի: Այս մասին հայտնում է Rai News 24 հեռուստաալիքը: 15 վիրավորներից 9-ի վիճակը ծանր է։ Շուրջ մեկ տասնյակ մարդ շարունակում է անհետ կորած մնալ, փրկարարները նրանց որոնում են փլատակների տակ։ Փլուզման պահին կամրջի վրա 30-ից ավելի մեքենա է գտնվել, որոնք ընկել են մոտ 100 մետր բարձրությունից։ Ինչպես երեկ SHANTNEWS.am-ը […]