08:12 21.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր կողմնակիցների հետ հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի իշխանություններն ԱՄՆ-ին են հանձնել 1950-53 թթ. Կորեական պատերազմի ժամանակ զոհված ամերիկացի 200 զինվորների մասունքները։ «Մենք վերադարձրեցինք մեր մեծ հերոսների մասունքները»,- ասել է Թրամփը Մինեսոտա նահանգի Դուլուտ քաղաքում անցկացված հանրահավաքի ժամանակ։ Հյուսիսային Կորեան պետք է մասունքները փոխանցեր Հարավային Կորեային, որն էլ այնուհետև […]
08:01 21.06.2018
Սպիտակ տանն ակնկալում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի կունենա հուլիսին։ Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով բրիտանական կառավարության աղբյուրներին։ Պարբերականի տեղեկություններով՝ Վաշինգտոնում ցանկանում են, որպեսզի երկրների առաջնորդների հանդիպումը կայանա կամ մինչև հուլիսի 11-ին կայանալիք ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովը, կամ Թրամփի՝ Մեծ Բրիտանիա այցից հետո, որը պետք […]
07:55 21.06.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Brexit-ի մասին օրինագծի կառավարական տարբերակին հավանություն տալու խորհրդարնի որոշումը կօգնի ԵՄ-ից դուրս գալն իրականացնել կանոնակարգված։ «Դա կարևոր քայլ է ԵՄ-ից հանգիստ և կանոնակարգված դուրս գալն իրականացնելու համար»,- հայտնել է Մեյը Twitter-ում։ Նա նաև նշել է, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կհրապարակվի ավելի մանրամասն տեղեկատվություն ԵՄ-ի հետ […]
07:44 21.06.2018
Եվրամիությունը պատասխան միջոցառումներ է ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, որը հունիսի 1-ից առևտրային նոր մաքսատուրքեր էր սահմանել ներկրվող պողպատի և ալյումինի համար։ Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն հունիսի 22-ին։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովը, փոխանցում է Известия-ն։ Պատասխան միջոցառումների գործողության տակ են հայտնվել դեպի ԵՄ արտահանվող 2․9 մլրդ եվրոյի ամերիկյան ապրանքներ։ Մետալուրգիական արտադրանքից բացի, սահմաններին կհարկվեն նաև գյուղատնտեսական […]
07:31 21.06.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Կիմ Չեն Ինի հետ հանդիպման ժամանակ կատակել է հյուսիսկորեացի առաջնորդի սպանության թեմայով։ Այս մասին հայտնում է Vanity Fair-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ ապրիլին կայացած հանդիպման ժամանակ` Կիմ Չեն Ինը հիշեցրել է Պոմպեոյին իր հասցեին արված որոշ կոշտ հայտարարությունների մասին. Պոմպեոն կատակել է՝ ասելով, որ ինքը դեռևս փորձում է […]
01:00 21.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, համաձայն որի՝ անօրինական ներգաղթյալների ընտանիքների բաժանման պրակտիկան դադարեցվում է։ Հրամանը թույլ կտա սահմանին ձերբակալել անօրինական ներգաղթյալներին՝ երեխաների հետ։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ «Մենք մտադիր ենք պահպանել ընտանիքների միասնությունը»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Ստորագրման արարողությունն անցկացվել է Սպիտակ տան Օվալաձև կաբինետում։ Արարողությանը ներկա են եղել […]
00:00 21.06.2018
Եվրոպական հեռարձակողների միության ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթի անցկացման վայրը: Մրցույթը կանցկացվի Իսրայելում՝ այս տարվա հաղթող Նետա Բարզիլայի հայրենիքում, հայտնում է Eurovisionworld-ը։ Ավելի վաղ շշուկներ էին պտտվում, որ մրցույթը կարող է տեղափոխվել Ավստրիա՝ կապված Երուսաղեմի կարգավիճակի և դրանից բխող հնարավոր հետևանքների հետ։ Կողմերն արդեն սկսել են Իսրայելում անցկացվելիք միջոցառման նախապատրաստությունները։ Մրցույթի անցկացման համար […]
23:52 20.06.2018
Ամերիկացի հաղորդավար Ջեյմս Քորդենի երեկոյան հեռուստաշոուի ժամանակ` բուսակեր երգչուհի Շերն, ստիպված է եղել տավարի լեզու ուտել, երբ հաղորդավարը նրան դրել է տավարի լեզու ուտելու կամ Թրամփի հասցեին որևէ լավ բան ասելու երկընտրանքի առջև։ Այս մասին հայտնում է PopSugar պորտալը։ «Նրա մեջ ոչ մի լավ բան չկա»,- ասել է Շերը՝ նախընտրելով առաջին տարբերակը։ Երգչուհին Թրամփի միգրացիոն […]
20:23 20.06.2018
Ռուսաստանը շարունակում է բաց մնալ ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև շփումներ հաստատելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ «Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս հօգուտ Եվրասիայում խաղաղության, անվտանգության և իրավահավասար համագործակցության ընդհանուր տարածքի ձևավորման: Շարունակում ենք բաց լինել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև կայուն կապերի հաստատման համար»,- ասել է նա Եվրոպական բիզնես ասոցիացիայի […]
18:35 20.06.2018
ԱՄՆ-ում քաղաքացիների մի խումբ մուտք է գործել Սպիտակ տան մոտակայքում գործող մեքսիկական ռեստորաններից մեկն ու իր դժգոհությունը հայտնել այդ երկրի ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենին: Այս մասին հայտնում է USA Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք իրենց զարմանքն են հայտնել այն հարցում, թե ինչպես կարելի է երկու երկրների սահմանին միմյանցից բաժանել ծնողին ու երեխային: «Դուք ինչպե՞ս եք […]
18:27 20.06.2018
Facebook սոցիալական ցանցի մեսենջերը հունիսի 26-ից կունենա չանջատվող տեսագովազդ: Ինչպես հայտնում է Recode-ը, տեսագովազը կհայտնվի iOS և Android համակարգերի ծառայություններում: Տեսագովազդը կլինի նամակների արանքում, այն հնարավոր չի լինի անջատել: Մասնագետները կասկածի տակ են դնում Facebook-ի կողմից տվյալ որոշման ճշմարտացիությունը, քանի որ դա կարող է վախեցնել օգտատերերին, որոնք նամակների տիրույթում վստահաբար գովազդ չեն ցանկանա տեսնել: Սոցցանցի ներկայացուցիչ Ստեֆանոս […]
18:10 20.06.2018
Պետք է հնարավորություն տալ քրիստոնյաներին վերադառնալ Իրաքի և Սիրիայի տարածք, քանի որ այդ կրոնը մաս է կազմում Մերձավոր Արևելքի երկրների մշակույթում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: «Ես խորապես համոզված եմ, որ այն բանից հետո, երբ Իրաքում և Սիրիայում իրավիճակը հանդարտվի և քաղաքական որոշում կայացվի, շատ կարևոր է ապահովել քրիստոնյաների ու ընդհանրապես […]
17:25 20.06.2018
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին The Wall Street Journal-ում հոդված է հրապարակել՝ ներկայացնելով փաստարկներ, թե ինչու է Վաշինգտոնը որոշում կայացրել լքել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը: Նիկի Հեյլիի խոսքերով՝ վերջին տասնամյակի ընթացքում կառույցը ավելի շատ բանաձևեր է ընդունել Իսրայելի դեմ, քան Իրանի, Սիրիայի և Հյուսիսային Կորեայի դեմ բանաձևերը միասին վերցրած: «Այդ կազմակերպությունը Իսրայելը դարձրել է […]
16:58 20.06.2018
Բեռլինից, Քյոլնից և Մյունխենից այս շաբաթվա ընթացքում բոլոր քվեաթերթիկները կուղարկվեն Թուրքիա:
16:20 20.06.2018
Հնդկաստանում մկները մտել են բանկոմատի մեջ և կրծել մոտավորապես 1 մլն 238 ռուփի (17,5 հազար դոլար), հայտնում է India Today կայքը: Լրատվական կայքի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հնդկական Թինսուկիա քաղաքում: Բանկոմատը պատկանում էր Հնդկաստանի պետական բանկին: Հայտնում են, որ մի քանի շաբաթ բանկոմատը նորմալ չի աշխատել, և մասնագետները որոշել են պարզել աշխատանքի խաթարման պատճառները: […]
15:45 20.06.2018
Թալիբները հարձակվել են տարբեր ուղղություններից և գրավել նահանգում տեղակայված ռազմաբազան։
15:45 20.06.2018
Սասեքսի դուքսը և դքսուհին այցելել են թագավորական Royal Ascot լեգենդար ձիարշավի միջոցառմանը: Այն ավանդաբար անցկացվել է Բերքշիր շրջանի վազքուղում, հայտնում է Vanity Fair-ը: Աղբյուրը հայտնում է, որ միջոցառմանը դքսուհի Մեգան Մարքլը ներկայացել է համեստ հանդերձանքով. նրա հագին եղել է Givanchy-ի վերնաշապիկ-զգեստ: Դրան նա ավելացրել է նաև սև գոտի, համապատասխան գույնի կոշիկներ ու Philip Treacy ապրանքանիշի […]
14:22 20.06.2018
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինն այժմ ԱՄՆ-ում է, որտեղ հանդիպումներ է նախատեսում մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների ու լրագրողների հետ, հայտնում է «Արմենպրես»-ը: Այցի շրջանակներում քննարկվելիք հիմնական թեման Ադրբեջանում իր հետ կապված իրադարձությունների ու դրանց արդյունքում բլոգերի կողմից առաջիկայում նախատեսվող գործողություններն են: Աղբյուրի հետ զրույցի ընթացքում Լապշինը հայտնել է, որ ինքն արդեն հայց է […]
13:49 20.06.2018
2017 թվականի ընթացքում ավելի քան 68 միլիոն մարդ է փախստական դարձել, այս մասին հայտարարություն են տարածել ՄԱԿ-ի փորձագետները, հայտնում է Euronews-ը: Որպես դրա պատճառ կազմակերպության ներկայացուցիչները մատնանշում են աշխարհի տարբեր տարածքներում ընթացող պատերազմական իրադարձությունները: Աղբյուրը փոխանցում է ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի այն խոսքը, ըստ որի՝ այս խնդիրը հնարավոր է լուծել միայն «նոր, ավելի ընդգրկուն […]
13:02 20.06.2018
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում մոտ 80 միջուկային մարտագլխիկներ կան, որոնցից որևէ մեկը Իրանին չի պատկանում: Ըստ Իրանի ԱԳ նախարարի՝ Մերձավոր Արևելքը լցված է միջուկային զենքով, սակայն աշխարհը դրան ուշադրություն չի դարձնում, այնինչ դրանց կիրառումը աղետի կվերածի ամբողջ տարածաշրջանը: Զարիֆը գլխավոր մեղավոր է համարել Իսրայելին: «Միջուկային մարտագլխիկները պատկանում են […]
10:31 20.06.2018
Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունն առաջին անգամ հաղորդագրություն է հրապարակել առաջնորդ Կիմ Չեն Ինի՝ Պեկին այցի մասին հենց այցի օրը, այլ ոչ թե ուղևորությունից հետո։ Այս մասին հայտնում է Kyodo-ն։ Ճապոնական գործակալությունը նշում է, որ հյուսիսկորեական պաշտոնական ԶԼՄ-ները, սովորաբար, նյութեր են թողարկում Կիմ Չեն Ինի ուղևորությունների մասին` առաջնորդի վերադարձից հետո, և այս դեպքն այդ առումով […]
10:10 20.06.2018
Առանց միգրացիոն խնդրի լուծման Եվրամիության ապագան վտանգված է։ Նման կարծիք է հայտնել Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին, փոխանցում է TASS գործակալությունը։ «Մենք պետք է միգրացիայի շուրջ համաձայնության հասնենք Եվրախորհրդի հաջորդ նիստում (հունիսի 28-29): Գլխավոր առաջնահերթությունը մնում է արտաքին սահմաննների պաշտպանությունը: Առանց այդ խնդրի լուծման՝ Եվրամիության ապագան սպառնալիքի տակ է»,- հայտարարել է նա: Տայանին խոստացել է, որ Եվրախորհրդարանն […]
09:47 20.06.2018
Հնդկաստանում մկները կրծել են անսարք բանկոմատում եղած ավելի քան 1․2 մլն ռուփին։ Այս մասին հայտնում է Известия-ն։ Դեպքը տեղի է ունեցել հնդկական Ասսամ նահանգի արևելքում գտնվող Տինսուկիա քաղաքում։ Մայիսի 20-ին բանկոմատը դադարել էր աշխատել, սակայն ստուգումների համար այն որոշել էին բացել միայն հունիսի 11-ին։ Աշխատակիցները նկատել են, որ մկները ոչնչացրել են թղթադրամների մի մասը՝ բաժանելով […]
08:51 20.06.2018
Հանրահայտ բլոգեր Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների թեմայով ելույթ կունենա ՄԱԿ-ում: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դրա հետ կապված ադրբեջանցիները խիստ լարված են։ «Բարեկամնե՛ր, որքան ավելի է մոտենում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ՄԱԿ-ում իմ ելույթի պահը, իսկ ես ելույթ կունենամ բառացիորեն մեկ ժամից, կասպյան եղբայրների նյարդերն ավելի են տեղի տալիս: Երեկ […]
08:34 20.06.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ Գերմանիայի միգրացիոն լիբերալ քաղաքականության թերությունների վերաբերյալ, որոնք ազդում են հանցավորության մակարդակի բարձրացմանը։Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ելույթից հետո, Մերկելը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վիճակագրությունը հակառակի մասին է փաստում։ «Իմ պատասխանն այսպիսին է․ ներքին գործերի նախարարը վերջերս ներկայացրեց […]