07:54 14.08.2018
2019 ֆինանսական տարվա ամերիկյան պաշտպանական բյուջեն, որը երեկ է ստորագրվել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, նախատեսում է ամերիկյան պետական հաստատությունների կողմից չինական «ZTE» և «Huawei» ընկերությունների սարքավորումների գնման և գործածման համար արգելքի սահմանում։ Արգելքն ուժի մեջ կմտնի փաստաթղթի ստորագրումից 1 տարի անց, փոխանցում է TASS գործակալությունը։ Վերոնշյալ երկու ընկերությունների հեռահաղորդակցական սարքավորումներից բացի, կարգելվեն նաև չինական «Hytera […]
07:43 14.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախկին օգնական Օմարոսա Մանիգոլթ-Նյումանին «խելագար» է անվանել և ասել, որ վերջինս իրենից Սպիտակ տանն աշխատանք է խնդրել «արցունքն աչքերին»: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Նյումանը The Washington Post-ին պատմել էր, որ բռնացրել է Թրամփին գաղտնի փաստաթուղթ ուտելիս: Ավելի ուշ նախագահը հերքել էր այդ տեղեկությունը և նախկին […]
07:32 14.08.2018
Բրիտանացի շինարարը 5 տուն է ավերել, հաղորդում է НТВ հեռուստաընկերությունը: Նշվում է, որ այդպես տղամարդը պատժել է այն տանտերերին, որոնք չեն վճարել իրեն աշխատանքի համար: Հասցված նյութական վնասը կազմում է 2,5 միլիոն ֆունտ սթերլինգ: Տները, որոնք պատրաստ էին բնակության համար, այժմ պետք է հիմնովի քանդել:
07:21 14.08.2018
Սարդից ստացվող արհեստական մետաքսի օգնությամբ ԱՄՆ-ում մտադիր են ստանալ զրահաբաճկոններ, քանի որ այդ նյութն ավելի պինդ է, քան կեվլար մանրաթելը, և ավելի ճկուն է, քան նեյլոնը։ Սրա հիմքով զրահաբաճկոններն ավելի ամուր ու հարմար կլինեն։ Այս մասին հայտնում է ամերիկյան զինված ուժերի կայքը։ Դրանից բացի, նրանք նախատեսում են «արհեստական սարդոստայնները» համակցել արհեստական մետաքսի հետ ու դրանով […]
07:13 14.08.2018
Կարլ Մարքսի 200-ամյա տարեդարձի կապակցությամբ Գերմանիայում տպվել ու ակտիվորեն վաճառվում է «0 եվրո» անվանական արժեքով թղթադրամ, որի վրա պատկերված է հենց Մարքսը։ Զբոսաշրջային ընկերությունը, որը թողարկել է թղթադրամները, կարողացել է աշխարհով մեկ վաճառել 100 հազար օրինակ։ Թղթադրամն ուղարկվել է աշխարհի 40 պետություն։ Այն հատկապես մեծ ժողովրդականություն է վայելում Չինաստանում, որտեղ այժմ սոցիալիզմ է տիրում։ Այնտեղ […]
00:32 14.08.2018
Ռուսական կողմը երբեք չի խզել կապերն այն երկրների ներկայացուցիչների հետ, որոնք ոչ բարեկամաբար են տրամադրված իրենց նկատմամբ և հիմա էլ պատրաստ է հանդիպումներ ունենալ նաև ԱՄՆ ղեկավարության հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Այդ պատճառով, եթե առաջնորդներն ունեն անհրաժեշտություն՝ հանդիպելու և վերադառնալու այն հարցերին, որոնք, ինչպես մեզ թվում էր, միավորում […]
00:27 14.08.2018
Թաիլանդում երկուշաբթի առավոտյան զբոսաշրջային նավ է այրվել, հայտնում է Phuket News-ը: Նշվում է, որ նավում եղել է 20 հոգի։ Նավն այրվել է Լավա կղզու մոտակայքում: Զբոսաշրջիկների մեծ մասը եղել է Մերձավոր Արևելքից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նավը հանկարծակի սկսել է այրվել կայանատեղիում։ Հրդեհից առաջ ականատեսները պայթյունի ձայներ են լսել: Անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այլ տուժածների […]
23:31 13.08.2018
Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում երկրից հեռացած փախստականների վերադարձն ապահովելու համար երկրի տեղական ինքնակառավարման և բնապահպանության հարցերով նախարարը լրագրողների միջոցով Գերմանիայի իշխանություններին խնդրել է դադարեցնել պատժամիջոցներն իր երկրի նկատմամբ։ Նախարար Հուսեյն Մախլյուֆը հայտարարել է, որ վերադառնալու ցանկություն հայտնած փախստականներն առայժմ հապաղում են, քանի որ երկիրը տնտեսական ծանր վիճակում է, էկոնոմիկայի բարելավման առհավատչյա չկա։ Նախարարի խոսքով՝ եթե […]
23:23 13.08.2018
Բելառուսական գործարանում աշխատանքային օրը դարձրել են մեկժամյա, հաղորդում է «Ազատություն ռադիոկայան»-ի բելառուսական ծառայությունը: Աշխատանքային օրը գործարանում այսուհետ սկսվելու է 07:00-ին և ավարտվելու է 08:00-ին: Գործարանն աշխատելու է շաբաթական 5 օր: Հաղորդվում է, որ աշխատակիցները վճարվելու են աշխատած մեկ ժամի դիմաց, համաձայն չլինելու դեպքում՝ հեռացվելու են աշխատանքից: Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարանի տնօրինությունը նման որոշում է ընդունել տնտեսական իրավիճակի և […]
23:17 13.08.2018
Թեննեսիում Էվան Էլմոր անունուվ կողոպտիչը կոտրել է «Չատանուգի» հայտնի ռեստորանի պատուհանը և առաջին բանը, որ արել է, մտել է ռեստորանի խոհանոց: Այնտեղ տղամարդը դրել է ձեռնոցները և իր համար հավի թևիկներ տապակել: Այնուհետև կողոպտիչը ճաշել է, իր տոպրակի մեջ գարեջուր, խմորեղեն և խորտիկներ դրել, դրամարկղից վերցրել է մի քանի հազար դոլար և դուրս եկել, հաղորդում […]
23:13 13.08.2018
Սպիտակ դաջվածքները գնալով նորաձև են դառնում աշխարհում: Ըստ հոգեբանների՝ այդպիսի դաջվածքներ հատկապես նախընտրում են կրեատիվ մտածելակերպ ունեցող մարդիկ: Նման դաջվածքներն ինքնատիպ են և աչքի չընկնող: Այդպիսի դաջվածքներ խորհուրդ է տրվում մարդկանց, որոնք վաղուց են երազում դաջվածք ունենալու մասին, բայց չեն համարձակվում գնալ այդ քայլին:
20:55 13.08.2018
Ծովի ալիքները Վիետնամի լողափ են դուրս բերել ծովային անհայտ արարածի, որն ունի հարյուրավոր շոշափուկներ և ուրիշ ոչինչ: Առեղծվածային ծովային հրեշին, ինչպես արդեն նրան հասցրել են կոչել լրատվամիջոցներն ու սոցիալական մեդիայի օգտատերերը, նկատել են Վիետնամի լողափերից մեկում անցած շաբաթ: Ցնցված ականատեսներն անմիջապես տեսանկարահանել են տարօրինակ արարածին, ու տեսանյութը տարածել համացանցում: Այն իրենից ներկայացնում է մուգ շագանակագույն […]
20:06 13.08.2018
«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը կարող է Իսրայելից այլ երկիր տեղափոխվել: Խնդիրն այն է, որ երկրի իշխանությունները Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU) դեռ չեն փոխանցել հեռարձակման համար անհրաժեշտ նախնական 12 մլն եվրոն: Խնդիրը լուծելու համար Իսրայելի իշխանություններին 1 օր է տրվել: Այս մասին պաշտոնապես տեղյակ է պահվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Մեխանիզմը հետևյալն է. կորպորացիան պետք է […]
18:45 13.08.2018
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 18-ին Մեզեբերգ ամրոցում՝ կառավարության ընդունելությունների տանը, կընդունի Վլադիմիր Պուտինին: Այս մասին տեղեկացրել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Նշված է նաև ընդունելության հստակ ժամը: Հանդիպումը կմեկնարկի տեղի ժամանակով 18.00-ին: Թե ինչ հարցեր կքննարկվեն, հստակ նշված չէ: «Բանակցությունների օրակարգում արտաքին քաղաքականության արդիական թեմաներն են»,- նշել է Զայբերտը:
17:52 13.08.2018
«Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ծանր վիրավորումից հետո գամված է անկողնուն և գրեթե չի կառավարում խմբավորումը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին: Ալ-Բաղդադին վիրավորվել է դեռևս հունիսին՝ իրաքյան ռազմաօդային ուժերի՝ սիրիական գյուղերից մեկի վրա կատարած հարձակման ժամանակ: Ինքնաթիռները հարվածներ էին հասցրել արմատականների տեղակայման վայրին: Զոհվել էր մի քանի ահաբեկիչ, մնացածը, այդ թվում՝ ղեկավարը, ծանր վիրավորում […]
17:03 13.08.2018
Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ ԱՄՆ-ում քրգործեր են հարուցված: Այս մասին տեղեկացնում է RT-ն: «Հենց նա դադարի իբրև նախագահ պաշտոնավարել, նրան ոչ մի երկիր չի ընդունելու կամ ակնթարթորեն արտահանձնելու է ԱՄՆ-ին: Ամերիկայում նրան կարող են ձերբակալել, ինչպես Լազարենկոյին (Ուկրաինայի նախկին վարչապետը, որը դատապարտվել է […]
16:59 13.08.2018
Ռուսաստանում հարազատ դուստրերի ձեռքով սպանված Միխայիլ Խաչատուրյանը մի քանի տասնյակ հազար ռուբլի պարտքեր է կուտակել կոմունալ ծառայությունների վճարումները ժամանակին չկատարելու պատճառով։ Նրա սպանությունից հետո պարտքերը կարող են փոխանցվել նրա ընտանիքին։ Այս մասին հայտնում է Sputnik Armenia-ն։ Աղջիկներն արդեն խոստովանել են, որ հոր կողմից հալածվելուց հետո հենց իրենք են սպանել նրան։ Սա նշանակում է, որ հայրը […]
15:23 13.08.2018
Կալիֆոռնիայում 30 հազար դոլար արժողությամբ ադամանդակուռ մատանին պատահաբար նետել են աղբարկղը, ու երբ նկատել են կորուստը, աղբատար մեքենան արդեն տարել էր աղբը։ Ընտանիքը դիմել է Սան Դիեգոյի իշխանություններին աղբատար մեքենայի հետագիծը պարզելու համար։ Մեքենաների վրա տեղադրված GPS համակարգի ընդունիչների շնորհիվ՝ շատ արագ հնարավոր է եղել պարզել, թե որ մեքենան է այդ օրն աղբը տարել մատանին […]
15:14 13.08.2018
Ոստիկաններն ասում են, որ դա գործադուլ չի համարվում, և ոստիկանների գործադուլը այս երկրում առհասարակ արգելված է: Խնդիրն այլ է. լեհական Կամեն-Պոմորսկի քաղաքի բոլոր ոստիկանները միաժամանակ մեկնել են արձակուրդ նույն՝ քրոնիկ հոգնածության պատճառով: Եվ խոսքը ոչ թե սովորական, այլ հիվանդանոցային արձակուրդի մասին է: Այս մասին տեղեկացրել է լեհական Onet.pl կայքը: Նման իրավիճակ է նաև Շչեցին քաղաքի երկու շրջաններում: […]
15:06 13.08.2018
ԱՄՆ-ի հանրապետական կոնգրեսականներից մեկը՝ Դարել Իսան, վերջերս վարկած է հայտնել, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն 2016-ի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կանխելու ծրագիր են ունեցել: Այս վարկածը շատ է դուր եկել Թրամփին, և Սպիտակ տան ղեկավարը պաշտպանել է կոնգրեսական Իսային: «Ըստ երևույթին, արդարադատության նախարարությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն ծրագիր են ունեցել, որը պետք […]
14:20 13.08.2018
Հնդկաստանի հյուսիս-արևելյան Ասսամ նահանգում հեղեղների գոտում է հայտնվել ավելի քան 1 մլն մարդ:
13:45 13.08.2018
Ամերիկյան առևտրային ընկերություններից մեկը հետաքրքիր սոցհարցում է անցկացրել ու պարզել, որ հարցվածների 70 տոկոսը նախընտրում է ռոմանտիկ հանդիպումներ նրանց հետ, ովքեր օգտվում են iPhone սմարթֆոններից: Պարզվում է՝ iPhone-ների տերերը շատ ավելի ինքնահավան են: Նրանց 65 տոկոսը չի գնա ռոմանտիկ հանդիպման նրա հետ, ով չի օգտագործում iPhone, այլ օգտվում է Android համակարգով սմարթֆոններից: Մեկ այլ հետաքրքիր […]
13:25 13.08.2018
Դոնալդ Թրամփը բազմիցս ԱՄՆ-ի լիբերալ ԶԼՄ-ներին մեղադրել է այն բանում, որ նրանք, ըստ իրեն, վերապահումով են մոտենում իր անձին և իր վարչակազմի ընդունած որոշումներին:
12:28 13.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին իրավաբանը՝ Մայք Քոենը, հերքում է լուրերը, թե երկրի ղեկավարը կարևորագույն հանդիպումներից մեկից հետո ինչ-որ կարևոր փաստաթուղթ է ծամել և կուլ տվել: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը: Իրավաբանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ պատասխանելով այս հարցով իրեն դիմող տասնյակ լրագրողների հարցերին: «Բոլոր այն լրագրողների համար, որոնք ինձ էին զանգահարում Օմարոսայի […]
11:59 13.08.2018
Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը եղել է Պերսեիդ համախմբի երկնաքարային գոտու հետ Երկրագնդի հատման պիկը։ Գիշերվա ընթացքում հարյուրավոր «աստղեր» են ընկել, ինչը հնարավոր էր տեսնել տարբեր երկրների տարածքից, այդ թվում` Հայաստանից։ Հատուկ ֆոտոէֆեկտների միջոցով այդ ամենը հնարավոր է եղել լուսանկարել։
10:59 13.08.2018
Իսպանիայի Վիգո ափամերձ քաղաքում (Գալիսիայի ինքնավար մարզ) համերգի ժամանակ փայտե հարթակի փլուզման հետևանքով ավելի քան 260 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է Faro de Vigo պարբերականը: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 12-ի երեկոյան, O Marisquiño փառատոնի շրջանակում անցկացվող համերգի ժամանակ: Փայտե հարթակը չի դիմացել ծանրաբեռնվածությանն ու փլուզվել է: Բազմաթիվ մարդիկ հայտնվել են ջրում: Բոլոր տուժածները […]
10:50 13.08.2018
Հյուսիսային և Հարավային Կորեաների ղեկավարների այս տարվա երրորդ գագաթնաժողովը կանցկացվի սեպտեմբերին, Փհենյանում: Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը: Հանդիպման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախարարական մակարդակով բանակցությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել ապառազմականացված գոտու Փանմունջոմ բնակավայրում: Կորեայի Հանրապետության և ԿԺԴՀ-ի ղեկավարների առաջին երկու հանդիպումներն անցկացվել են ապրիլին և մայիսին:
10:14 13.08.2018
WhatsApp մեսենջերում այլևս չի կիրառվի օգտատերերի նամակագրության ծածկագրման տեխնոլոգիան: Ինչպես նշում է RIA Novosti-ն, տեխնոլոգիայից հրաժարվել հարկադրել է Facebook ընկերությունը, որը փաստացի տնօրինում է մեսենջերը: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր հերթին հայտարարել է, որ սոցցանցերի հանդեպ նման պահանջն առաջադրել են ամերիկյան իշխանությունները: Ծածկագրման տեխնոլոգիայից հրաժարվելը նշանակում է, որ հատուկ ծառայությունները կարող են առանց խոչընդոտի հասանելիություն […]