TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

ԱՇԽԱՐՀ

WhatsApp-ը կհրաժարվի նամակագրության ծածկագրումից

10:14 13.08.2018

WhatsApp մեսենջերում այլևս չի կիրառվի օգտատերերի նամակագրության ծածկագրման տեխնոլոգիան: Ինչպես նշում է RIA Novosti-ն, տեխնոլոգիայից հրաժարվել հարկադրել է Facebook ընկերությունը, որը փաստացի տնօրինում է մեսենջերը: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր հերթին հայտարարել է, որ սոցցանցերի հանդեպ նման պահանջն առաջադրել են ամերիկյան իշխանությունները: Ծածկագրման տեխնոլոգիայից հրաժարվելը նշանակում է, որ հատուկ ծառայությունները կարող են առանց խոչընդոտի հասանելիություն […]

̰
Հունական «ոսկե» վիզաներն ամենապահանջվածն են Եվրոպայում

09:48 13.08.2018

Այս տարի Հունաստանում ներդրումների դիմաց օտարերկրացիներին տրամադրվել է բնակության 2,968 թույլտվություն: Այսպիսի ցուցանիշը վկայում է այն մասին, որ «ոսկե» վիզաների հունական ծրագիրը մեծ ժողովրդականություն է վայելում Եվրոպայում: Նման տվյալներ է հրապարակել Enterprise Greece ներդրումային գործակալությունը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը: Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին: Այդ ժամանակվանից ի վեր բնակության թույլտվություն է տրամադրվել 20,456 օտարերկրացու: «Ոսկե» վիզաների […]

̰
Ուժգին հրդեհ Թայվանի հիվանդանոցում․ կան զոհեր ու վիրավորներ

08:48 13.08.2018

Անցած գիշեր Թայվանի հյուսիսային Սինբեյ քաղաքի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհը 9 մարդու կյանք է խլել, ևս 16 մարդ վիրավորվել է։ Տուժածներից 10-ը գտնվում են ծանր վիճակում։ Այս մասին հայտնում է Taiwan News-ն իր թվիթերյան էջում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները տարհանել են ավելի քան 30 մարդու։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել էր շենքի 7-րդ հարկում։ Հրդեհի […]

̰
Երկրաշարժ Չինաստանում․ կան վիրավորներ

08:22 13.08.2018

Չինաստանի հարավարևմտյան Յունան նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել։ Հաղորդվում է 8 վիրավորի մասին։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել են տեղի իշխանությունները։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ 5 մագնիտուդով երկրաշարժը ցնցել է Յույսի շրջանը։ Ստորգետնյա ցնցումը զգացվել է տեղի ժամանակով 1:44-ին (Երևանի ժամանակով 21:44-ին)։ Սեյսմոլոգները երկրաշարժից հետո գրանցել են տարբեր մագնիտուդներով ավելի քան 120 հետցնցում։ Ստորգետնյա ցնցումների […]

̰
Հունական Էվբեյա կղզում անտառային հրդեհի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

08:09 13.08.2018

Հունական Էվբեյա կղզու Դիրֆիոն-Մեսապիոն քաղաքում անտառային հրդեհի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։ Բնակիչներին կոչ է արվել հետևել ոստիկանության և հրշեջ ծառայության հրահանգներին։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական Հունաստանի նահանգապետ Կոստաս Բակոյանիսը։ Կրակի հիմնական օջախը գտնվում է Կոնդոդեսպոտի բնակավայրի շրջանում։ Այստեղ հրդեհը վերահսկողության տակ վերցնել չի հաջողվում, տեղի բնակիչները տարհանվել են։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 186 […]

̰
ԱՄՆ-ը վախենում է ռուս-գերմանական համագործակցությունից. Բունդեսթագի պատգամավոր

07:58 13.08.2018

ԱՄՆ-ը մշտապես վախեցել է ռուսական ռեսուրսների և գերմանական տեխնոլոգիաների միավորումից։ Այս մասին Frankfurter Allgemeine թերթին տված հարցազրույցում ասել է Բունդեսթագի պատգամավոր Սառա Վագենկնեխտը։ Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի իշխանության գալով ԱՄՆ-ը դիմել է շահերի պաշտպանության ագրեսիվ միջոցների, որոնք կարևորագույն հարցերում հակասում են եվրոպական կողմի դիրքորոշումներին։ «Ռեսուրսների համար իր պատերազմներով ԱՄՆ-ն ապակայունացրել է Մերձավոր Արևելքը և շարունակում […]

̰
Թմրամիջոցների դեմ պայքարող արգենտինացի ոստիկանների մոտ կոկաին է հայտնաբերվել

07:47 13.08.2018

Արգենտինայում թմրամիջոցների դեմ պայքարի բաժանմունքի ոստիկանների զրահաբաճկոններում կոկաին է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Todo Noticias հեռուստաալիքը։ Կոկաինով 160 փաթեթները հայտնաբերվել են Արգենտինայի Լա-Մատանսա քաղաքի ԱՆ թմրամիջոցների դեմ պայքարի բաժանմունքում կատարված խուզարկությունների արդյունքում։ Հատուկ ծառայությունները բաժանմունքի շենքում հավելյալ խուզարկություններ են անցկացնում։ Խուզարկությունների արդյունքում 4 իրավապահ է հեռացվել։ Բաժանմունքի բոլոր աշխատակիցներին կպարտավորեցնեն նարկոթեստ անցնել, փոխանցում է […]

̰
Ամերիկյան հրթիռային ականակիր նավը մուտք է գործել Սև ծով

07:36 13.08.2018

Ամերիկյան Carney ականակիր նավն օգոստոսի 12-ին մուտք է գործել Սև ծովի ջրեր։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։ Նշվում է, որ նավի նպատակն է «ծովում անվտանգության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում գործընկերների ու դաշնակիցների նավատորմերի համատեղելիության ամրապնդման գործողությունների անցկացումը»։ «Carney-ի ժամանումը Սև ծով ցույց է տալիս մեր հանձնառությունը տարածաշրջանային […]

̰
Կանադայում կայծակի հարվածից անտառային հրդեհի ավելի քան 140 նոր օջախ է հայտնվել

07:25 13.08.2018

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում ամպրոպից հետո անտառային հրդեհների նոր օջախներ են հայտնվել։ Global News հեռուստաալիքի հաղորդմամբ՝ կայծակի հարվածներն ավելի քան 140 նոր օջախների առաջացման պատճառ են դարձել։ Ներկայում նահանգում ավելի քան 3000 հա մակերես ընդգրկող մոտ 600 օջախ կա։ Նահանգում տարհանվել են ավելի քան 900 տների բնակիչներ, կրակը ոչնչացրել է 30 շինություն։

̰
Էրդողանը կոչ է արել ԱՄՆ-ին վերադառնալ «իրավական հուն»

07:14 13.08.2018

Թուրքիան կոչ է անում ԱՄՆ-ին վերադառնալ «իրավական հուն»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu գործակալությունը։ «Մեզ մոտ չկա նման հասկացություն, ինչպիսին է իրավունքի նորմերի անտեսումը։ Մենք հրավիրում ենք ԱՄՆ-ին վերադառնալու իրավական հուն»,- ասել է Էրդողանն՝ ընդգծելով, որ Թուրքիան գործում է՝ ելնելով միջազգային համաձայնագրերից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ […]

̰
Ֆրանսիայում մեքենան մխրճվել է մզկիթի դռան մեջ

00:10 13.08.2018

Ֆրանսիայի Լիլ քաղաքում անհայտ անձը Mercedes մակնիշի մեքենայով մխրճվել է Ալ-Վիֆակ մզկիթի դռան մեջ, որից հետո դիմել փախուստի։ Այս մասին հայտնում է France 3-ը։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Իրավապահներն արդեն պարզել են հարձակում գործած անձի ինքնությունը։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վարորդը նախկինում դատվածություն է ունեցել։ Տղամարդու արարքի դրդապատճառները հայտնի չեն։ Voiture […]

̰
40 միլիոն ամերիկացիներ աղքատ են. ՄԱԿ

00:05 13.08.2018

40 միլիոն ամերիկացիներ աղքատ են: Այսպիսի եզրահանգման է  եկել ՄԱԿ-ի՝ աղքատության և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆիլիպ Ալսթոնը: Վերջինիս զեկույցի մեջ շատ հետաքրքիր փաստեր կան:  «ԱՄՆ-ին է պատկանում ընտրողների գրանցման ամենացածր ցուցանիշը, փոխարենը ճարպակալած քաղաքացիների թվով ամերիկացիներն առաջինն են աշխարհում»,- Ալսթոնի  խոսքերն է մեջբերել РИА Новости գործակալությունը: Ալսթոնի կարծիքով`հարուստների համար սահմանված հարկային արտոնությունները շատ շուտով […]

̰
Հունական Էվբեյա կղզում սոսկալի հրդեհ է մոլեգնում

23:45 12.08.2018

Հունական Էվբեյա կղզում սոսկալի հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Skai հեռուստաալիքը՝ հղում անելով Հունաստանի գլխավոր հրշեջ-փրկարարական ծառայությանը։ Նշվում է, որ տվյալ գոտում օդի ջերմաստիճանը հասնում է 30 աստիճանի։ Հրդեհը ծայր է առել Խալդիկա քաղաքից հյուսիս ընկած հատվածում։ Հրդեհաշիջման աշխատանքներին այժմ մասնակցում են 200-ից ավելի հրշեջ-փրկարարներ։ Գործի է դրվել շուրջ 60 մեքենա, 6 ինքնաթիռ […]

̰
ՌԴ-ն պատրաստ է պարզեցնել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար

23:20 12.08.2018

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Անկարա կատարելիք այցի նախօրեին Մոսկվայում հայտարարել են Թուրքիայի որոշ կատեգորիաների քաղաքացիների համար վիզային ռեժիմի պարզեցման հնարավորության մասին։ «Ծրագրվում է քննարկել երկու երկրների քաղաքացիների ուղևորությունների ռեժիմի պարզեցման հեռանկարները»,-հայտնել է գերատեսչությունը։ ԱԳՆ-ում ուշադրություն են դարձրել Ռուսաստանից Թուրքիա զբոսաշրջիկների հոսքի աճին՝ նախկին սահմանափակումների հանումից և երկկողմ հարաբերությունների ակտիվացումից հետո։ Ուղևորության շրջանակում ծրագրված է Լավրովի […]

̰
Կանադայում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է վթարվել․ կա 5 վիրավոր

22:57 12.08.2018

Կանադայում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռի վթարի հետևանքով 5 մարդ է վիրավորվել։ Դեպքը տեղի է ունեցել Էբոտսֆորդ քաղաքում (Բրիտանական Կոլումբիա նահանգ)։ Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը։ Ականատեսների վկայությամբ՝ 1930-ականների ինքնաթիռի օդաչուն կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավիատրանսպորտն ընկել է դաշտում։ Ինքնաթիռում գտնվել է 5 մարդ, նրանք բոլորը վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել։ Տուժածներից 2-ը գտնվում են […]

̰
Պայթյուն սիրիական Իդլիբում․ զոհվել է մի քանի տասնյակ մարդ

21:18 12.08.2018

Սիրիական Իդլիբ նահանգում պայթյուն է որոտացել։ ԶԼՄ-ների և ականատեսների հաղորդմամբ՝ զոհվել է 18-32 մարդ։ Պայթյունը որոտացել է Սարմադա քաղաքում՝ Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու։ Զոհերի թիվը կարող է աճել։ AFP-ի հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով 2 շենք է փլուզվել։ Պայթյունի պատճառը հայտնի չէ։ Հաղորդվում է ևս 45 վիրավորի մասին։ Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի կենտրոնը, որը տեղակայված է […]

̰
Հնդկաստանում ջրհեղեղը 37 մարդու կյանք է խլել

20:57 12.08.2018

Հնդկական Կերալա նահանգում սաստիկ հեղեղումները 37 մարդու մահվան պատճառ են դարձել։ Եվս մոտ 36 հազար մարդ տարհանվել է։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Ավելորդ ջրից ազատվելու համար տեղի իշխանությունը ստիպված է եղել բացել 27 ջրամբարների անցախցերը։ Իր առողջարաններով հայտնի նահանգն ամեն տարի տուժում է անձրևային սեզոնին, սակայն այս տարի տեղումներն առանձնակի առատ էին։ Դրանք […]

̰
Աֆղանստանի արևելքում թալիբների հարձակման հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել

20:30 12.08.2018

Աֆղանստանի արևելյան Ղազնի նահանգում տեղի է ունեցել բախում անվտանգության ուժերի և «Թալիբան» ահաբեկչական շարժման գրոհայինների միջև։ Ընդհարման հետևանքով զոհվել է 90 աֆղան զինվորական և 13 խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնում է տեղի 1TV հեռուստաալիքն իր թվիթերյան էջում։ Գրոհայինները նույնպես կորուստներ են կրել, զոհերի թիվը չի հստակեցվում։ Թալիբները զավթել են համանուն քաղաքի մեծ մասը, աֆղանական անվտանգության […]

̰
Ամստերդամում հարձակում է կատարվել Թուրքիայի հյուպատոսության վրա

19:09 12.08.2018

Անցած գիշեր Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում գտնվող Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի վրա հարձակում է կատարվել, հայտնում է BBC-ն։ Անհայտ անձը Մոլոտովյան կոկտեյլ է նետել շենքի ուղղությամբ, ինչը դարձել է հրդեհի բռնկման պատճառ։ Հրդեհն արագ մարվել է։ Վիրավորների մասին չի հաղորդվում։ Գործով մեկ մարդ է ձերբակալվել։ Նրա ինքնության ու իրականացրած քայլի շարժառիթների մասին չի հաղորդվում։

̰
Թրամփը ցանկացել է երդվել ոչ թե Աստվածաշնչի, այլ իր հեղինակած գրքի վրա ձեռքը դրած

18:32 12.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացել է 2017 թվականին կայացած իր երդմնակալության արարողության ժամանակ երդում տալ ոչ թե Աստվածաշնչի վրա ձեռքը դրած, ինչպես ավանդաբար անում են նորընտիր նախագահները, այլ իր հեղինակած «Գործարքի արվեստը» գրքի վրա։ Այդ մասին հայտնում է Slate պորտալը։ Նման տեղեկություններ է հայտնել Սպիտակ տան՝ ՀԿ-ների և բնակչության հետ կապերի հարցերով նախկին ղեկավար Օմարոսա […]

̰
Իսպանիայում բնակարանի ապօրինի վարձակալման դեպքերն ի հայտ են բերվում պատշգամբից կախված սրբիչներով

17:57 12.08.2018

Իսպանիայի իրավապահ մարմիններն սկսել են առավել հաճախ ի հայտ բերել բնակարանների՝ անօրինական կերպով վարձակալության հանձնման դեպքերը։ Հիմք են հանդիսանում պատշգամբներից կախված մեծաթիվ սրբիչների վերաբերյալ հարևանների բողոքները։ Ինչպես գրում է Daily Mail-ը, ըստ նոր օրենքի՝ բնակտարածքը վարձակալությամբ հանձնելու համար անհրաժեշտ է հատուկ լիցենզիա ստանալ, ինչպես նաև հայտարարագրել վարձակալողների տվյալներն ու նրանց կողմից վճարված գումարները։ Հակառակ դեպքում […]

̰
ԱՄՆ-ում Volkswagen-ի վճարած տուգանքները կուղղեն էլեկտրամեքենաշինության զարգացմանը

17:39 12.08.2018

Ամերիկյան նահանգները ֆինանսավորում կստանան միջոցներից, որոնք կտրամադրվեն գերմանական Volkswagen կոնցեռնի կողմից որպես տուգանք։ ԱՄՆ-ը մտադիր է դիզելային սկանդալի պատճառով ընկերության դեմ սահմանված բազմամիլիարդանոց տուգանքներն օգտագործել էլեկտրամոբիլային միջոցների զարգացման, հին դիզելային տրանսպորտային միջոցներն էկոլոգիական մոդելներով փոխարինելու վրա։ Ներկայում VW Diesel Emissions Environmental Mitigation Trust բնապահպանական հիմնադրամն ավտոկոնցեռնից ստացել է սահմանված տուգանքներից 2․9 մլրդ դոլար։ Ամենամեծ գումարը […]

̰
ԵՏՄ շրջանակում մենք Մոսկվայի վասալներն ենք. Լուկաշենկո

17:26 12.08.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին կշտամբում է անբարեխիղճ մրցակցության և ԵՏՄ շրջանակում պարտավորությունների չկատարման համար: Նա այս մասին հայտարարել է «Գոմսելմաշ» ընկերություն կատարած այցի ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ գործակալությունը։ «Մենք հիմա ծանր ժամանակաշրջանում ենք՝ ռուսներն իրենց մեր հանդեպ բարբարոսաբար են դրսևորում։ Նրանք մեզ վերաբերվում են ինչպես վասալների, իսկ ԵՏՄ շրջանակում չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունները՝ […]

̰
«Կասպյան հնգյակը» ստորագրվել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր

15:24 12.08.2018

Ղազախական Ակտաու քաղաքում կայացել է «Կասպյան հնգյակի» ղեկավարների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր: Դրա շուրջ աշխատանքները տարվում են 1996 թվականից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հռչակագիրը ստորագրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանուգուլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ըստ փաստաթղթի՝ Կասպից ծովի […]

̰
Վենեսուելան հատուկ ծառայություն է ստեղծում «Կոլումբիայից եկող ահաբեկչության» դեմ պայքարի համար

15:02 12.08.2018

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Կոլումբիայի նախկին նախագահ Խուան Մանուել Սանտոսն է կանգնած օգոստոսի 4-ին իր դեմ իրականացված մահափորձի հետևում։ Այս մասին Մադուրոն հայտարարել է երկրի պետական հեռուստատեսության եթերում, փոխանցում է TASS գործակալությունը։ «Իմ քաղաքական և ֆիզիկական սպանությունը նախապատրաստվել է Կասա դե Նարինյոյում՝ Բոգոտայում գտնվող նախագահական պալատում»,- հայտարարել է Մադուրոն: Նրա կարծիքով՝ Կոլումբիայի […]

̰
Ինդոնեզիայում կործանված օդանավից ողջ է մնացել մեկ երեխա

14:36 12.08.2018

Ինդոնեզիայի Պապուա նահանգում՝ Օքսիբիլ օդանավակայանի մոտ, փոքր օդանավի վթարի հետևանքով զոհվել է 8 մարդ՝ 6 ուղևոր և անձնակազմի 2 անդամ։ Ողջ է մնացել միայն 1 երեխա: Այս մասին հայտնում է AP գործակալությունը: 12-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց։ Dimonin Air մասնավոր ընկերությանը պատկանող միաշարժիչ Pilatus PC-6 օդանավը, որը ներքին չվերթ էր իրականացնում, ռադարներից կորել էր դեռևս օգոստոսի 11-ին:

̰
Արեգակն ուսումնասիրող սարքն արձակվեց տիեզերք

13:58 12.08.2018

Delta IV Heavy տիեզերանավը, որն իր վրա է կրում Parker Solar Probe զոնդը, ժամեր առաջ տիեզերք է արձակվել Ֆլորիդայի տիեզերակայանից:  Արձակումն ուղիղ հեռարձակել է ՆԱՍԱ-ն:  Տիեզերանավը հեռավոր էլիպտիկ ուղեծիր է դուրս բերելու հատուկ սարք, որն ընդամենը միջին ավտոմեքենայի չափսեր ունի: Այն պետք է մոտենա Արեգակին  մինչև 6.1 միլիոն կիլոմետր: Սա ռեկորդային տարածություն է, քանի որ […]

̰
Երկնագույն գինին նորաձև է դարձել Ֆրանսիայում

13:16 12.08.2018

Երկնագույն գինին ոչ թե Ֆրանսիայում են արտադրում, այլ առայժմ ներկրում են Իսպանիայից: Ասում են՝ այն «մոդայիկ» դարձավ այս ամառ, Ֆրանսիայի հարավում հանգստացողների շրջանում, իսկ հիմա արդեն ամբողջ երկրով մեկ: Երկնագույն գինին ստանում են սպիտակ գինուց, առավելապես «Շարդոնե» տեսակից: Սպիտակ գինին ևս մեկ անգամ ֆիլտրվում է՝ արդեն կապտավուն երանգ ունեցող խաղողի կճեպների խառնուրդի հետ:  Սական «երկնագույն […]

̰
Ճապոնիայում կթույլատրեն դրոններով բեռնափոխադրում իրականացնել

13:02 12.08.2018

Ճապոնիայի կառավարությունը ծրագրում է թույլատրել անօդաչու թռչող սարքերով բեռների մատակարարումները։ Այս մասին հայտնում է The Asahi Shimbun պարբերականը։ Թույլտվությունը կվերաբերվի երկրի նոսր բնակչություն ունեցող շրջաններին, օրինակ՝ փոքր կղզիներին և լեռնային շրջաններին։ Փոստային ընկերություններին կպարտավորեցնեն պատրաստել հատուկ վայրէջքային հարթակներ, որտեղ դրոնները կթողնեն առաքանիները։ Անօդաչու սարքերը կհանդերձվեն ցուցիչներով, որոնք թույլ կտան սարքերին հետևել եղանակային փոփոխություններին և խուսափել […]

̰
Գերմանիայում փախստականների վրա հարձակումների թիվը նվազել է

12:50 12.08.2018

2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Գերմանիայում 627 հարձակում է կատարվել փախստականների վրա: Եվս 77 հարձակում է իրականացվել նրանց ժամանակավոր կացարանների վրա: Հարձակումների հետևանքով  վիրավորում է ստացել 120 մարդ: Հատկանշական է, որ այս տվյալները գերմանական Westdeutsche Allgemeine Zeitung (WAZ) պարբերականը ներկայացրել է որպես դրական միտում ունեցող վիճակագրություն:  Պարբերականը համեմատել է նախորդ տարիների տվյալները: Այսպես, օրինակ՝ 2017-ին փախստականների և […]

̰
BACK_TO_TOP