13:58 12.08.2018
Delta IV Heavy տիեզերանավը, որն իր վրա է կրում Parker Solar Probe զոնդը, ժամեր առաջ տիեզերք է արձակվել Ֆլորիդայի տիեզերակայանից: Արձակումն ուղիղ հեռարձակել է ՆԱՍԱ-ն: Տիեզերանավը հեռավոր էլիպտիկ ուղեծիր է դուրս բերելու հատուկ սարք, որն ընդամենը միջին ավտոմեքենայի չափսեր ունի: Այն պետք է մոտենա Արեգակին մինչև 6.1 միլիոն կիլոմետր: Սա ռեկորդային տարածություն է, քանի որ […]
13:16 12.08.2018
Երկնագույն գինին ոչ թե Ֆրանսիայում են արտադրում, այլ առայժմ ներկրում են Իսպանիայից: Ասում են՝ այն «մոդայիկ» դարձավ այս ամառ, Ֆրանսիայի հարավում հանգստացողների շրջանում, իսկ հիմա արդեն ամբողջ երկրով մեկ: Երկնագույն գինին ստանում են սպիտակ գինուց, առավելապես «Շարդոնե» տեսակից: Սպիտակ գինին ևս մեկ անգամ ֆիլտրվում է՝ արդեն կապտավուն երանգ ունեցող խաղողի կճեպների խառնուրդի հետ: Սական «երկնագույն […]
13:02 12.08.2018
Ճապոնիայի կառավարությունը ծրագրում է թույլատրել անօդաչու թռչող սարքերով բեռների մատակարարումները։ Այս մասին հայտնում է The Asahi Shimbun պարբերականը։ Թույլտվությունը կվերաբերվի երկրի նոսր բնակչություն ունեցող շրջաններին, օրինակ՝ փոքր կղզիներին և լեռնային շրջաններին։ Փոստային ընկերություններին կպարտավորեցնեն պատրաստել հատուկ վայրէջքային հարթակներ, որտեղ դրոնները կթողնեն առաքանիները։ Անօդաչու սարքերը կհանդերձվեն ցուցիչներով, որոնք թույլ կտան սարքերին հետևել եղանակային փոփոխություններին և խուսափել […]
12:50 12.08.2018
2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Գերմանիայում 627 հարձակում է կատարվել փախստականների վրա: Եվս 77 հարձակում է իրականացվել նրանց ժամանակավոր կացարանների վրա: Հարձակումների հետևանքով վիրավորում է ստացել 120 մարդ: Հատկանշական է, որ այս տվյալները գերմանական Westdeutsche Allgemeine Zeitung (WAZ) պարբերականը ներկայացրել է որպես դրական միտում ունեցող վիճակագրություն: Պարբերականը համեմատել է նախորդ տարիների տվյալները: Այսպես, օրինակ՝ 2017-ին փախստականների և […]
12:37 12.08.2018
Արդեն երկրորդ օրն է՝ հարյուր հազարավոր ռումինացիներ դուրս են գալիս մայրաքաղաք Բուխարեստի և այլ քաղաքների փողոցներ ու պահանջում խորհրդարանի լուծարումն ու կառավարության հրաժարականը: Միայն Բուխարեստի կենտրոնում ցույցերի առաջին օրը հավաքվել էր 110 հազար մարդ: Ցուցարարների՝ կառավարության շենքին մոտենալու փորձերը վերածվել են անկարգությունների: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Բախումների հետևանքով տուժել է 450 […]
11:51 12.08.2018
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում դպրոցական ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով տուժել է ավելի քան 40 մարդ, այդ թվում երեխաներ։ Այս մասին հայտնում է ոստիկանության տեղի վարչությունը։ Վթարը տեղի է ունեցել Իսթ Բրունսվիք ավանի մոտ։ Ոստիկանության թվիթերյան էջում հաղորդվում է, որ 42 վիրավորները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Վթարից հետո մայրուղին որոշ ժամանակով փակվել […]
10:13 12.08.2018
Թել Ավիվում անցկացվել է ցույց ընդդեմ ազգային հրեական պետության մասին օրենքի։ Բողոքի ակցիային մասնակցել են հազարավոր մարդիկ։ Ակցիայի մասնակիցները վախենում են հնարավոր ազգային խտրականությունից։ Ըստ Կնեսետի կողմից ընդունված օրենքի՝ ազգային ինքնորոշման իրավունք ունի միայն Իսրայելի հրեական բնակչությունը։ Ցուցարարներն արաբերենով և եբրայերենով բղավել են «Հավասարություն»։ Ավելի վաղ մի շարք պաշտոնաթող բարձրաստիճան քաղաքական գործիչներ և անվտանգության ուժերի […]
09:56 12.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անկենսունակ է համարում ԵՄ-ում գործող Դուբլինյան համաձայնագիրը, որը ենթադրում է՝ փախստականի համար պատասխանատու է ԵՄ այն երկիրը, որտեղ նա առաջին անգամ հատել է միության արտաքին սահմանը։ «Տեսականորեն ոչ մի ներգաղթյալ կամ փախտական չպետք է հասնի Գերմանիա»,-ասել է Մերկելն Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ իսպանական Սանլուկար-դե-Բարամեդա քաղաքում ունեցած հանդիպման ժամանակ, փոխանցում է […]
00:01 12.08.2018
Սիրիական անօրինական զինված կազմավորումները փորձել են անօդաչուի օգնությամբ հարձակվել ռուսական «Խմեյմին» ավիաբազայի վրա։ Այս մասին հատարարել է Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Ցիգանկովը։ «Օգոստոսի 11-ին՝ օրվա մութ ժամերին, ավիատարածքի վերահսկման միջոցներով հայտնաբերվել է հարվածային հանդերձավորմամբ անօդաչու թռչող սարք, որն արձակվել էր Իդլիբի դեէսկալացիոն գոտու տարածքից»,-ասել է նա։ Օդային թիրախը ոչնչացվել է զենիթային կրակային […]
22:21 11.08.2018
Օկինավայում մոտ 70 հազար մարդ դուրս է եկել բողոքի ակցիայի, նրանք դեմ են պրեֆեկտուրայի մի մասից մյուս մասն ամերիկյան ռազմաբազայի տեղափոխմանը, հաղորդում է Japan Times-ը: Ավելի վաղ, չնայած տեղական իշխանությունների և բնակչության բողոքներին՝ Ճապոնիայի կենտրոնական իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստվում են Օկինավայի մի հատվածից մեկ այլ հատված տեղափոխել «Ֆուտեմա» ռազմաբազան: Ակցիայի մասնակիցները բանաձև են ընդունել, […]
22:00 11.08.2018
ԱՄՆ նախագահի նախկին օգնական Օմարոսա Մանիգոլթ-Նյումանը պնդում է, որ 2017 թվականին ականատես է եղել, թե ինչպես է Դոնալդ Թրամփը ուտում գաղտնի փաստաթուղթը: Այս մասին գրված է նրա գրքում, որտեղից էլ մեջբերում է անում The Washington Post թերթը: Ըստ Նյումանի` նա տեսել է, թե ինչպես է ԱՄՆ նախագահը ինչ-որ փաստաթուղթ ուտում Օվալաձև աշխատասենյակում իր նախկին փաստաբան […]
21:15 11.08.2018
Պեկինի կենդանաբանական այգու աշխատակիցները օգնում են այգու բնակիչ կենդանիներին դիմանալ այս տարվա անոմալ շոգերին: BBC-ն հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են այգու աշխատակիցները կենդանիներին օգնում դիմակայել շոգ եղանակին: Լեմուրներին, օրինակ, պաղպաղակ են հրամցնում, կապիկներին և փղերին հովանալ օգնում են ցնցուղները, իսկ ընձառյուծները սառույց են կրծում:
20:30 11.08.2018
Լեգենդար Kiss ռոք խմբի երկրպագուները նկարազարդել են Հյուսիսային Իսպանիայում գտնվող Սանտյագո դե Կոմպոստելայի տաճարի ճակատային մասը: Վանդալները բեղեր են նկարել 12-րդ դարի արձանի վրա և ներքևում թողել խմբի անունով մակագրություն: Արձանի «դիմահարդարումը» Kiss-ի թմբկահար Էրիկ Սինգերի բեմական կերպարն է կրկնում, հաղորդում է The Local-ը: Տեղական ոստիկանության աշխատակիցները սոցիալական ցանցերում հրապարակել են հուշարձանի նկարը և կոչ […]
19:00 11.08.2018
Դոնալդ Թրամփի աստղը հեռացնելու մասին ԱՄՆ իշխանությունների առաջարկից հետո՝ օգոստոսի 9-ի գիշերը ակտիվիստները ինքնակպչուն թղթերով Հոլիվուդի «Փառքի արահետ»-ում Դոնալդ Թրամփի շուրջ 50 աստղ են ավելացրել, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Ակցիան նախաձեռնողը փողոցային նկարիչ է, ով ցանկացել է անհայտ մնալ։ Նրան օգնել են կողմնակիցները։ «Միայն փորձե՛ք հեռացնել աստղը։ Եվս 30-ը կհայտնվի»,-հայտարարել է ակցիայի նախաձեռնողը։ Ինքնակպչուն […]
17:00 11.08.2018
Էրդողանը նշել է, որ Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի իր ռազմավարական գործընկերոջը փոխում է քահանայի հետ:
16:26 11.08.2018
Այսօր տեղի է ունենում արեգակի խավարում, որին ականատես են լինում Ռուսաստանի, Կանադայի, Գրենլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Էստոնիայի, Լատվիայի և Չինաստանի բնակիչները, գրում է Gazeta.ru-ն: Արեգակի՝ 2018 թվականի վերջին խավարումը ժամը 13:46:24-ին հասել է իր առավելագույն կետին և կավարտվի 15:30:40-ին: Այս տարվա երրորդ և վերջին խավարումը հնարավոր կլինի տեսնել հյուսիսային կիսագնդում: Արեգակի առաջին խավարումը տեղի […]
16:00 11.08.2018
ԿԺԴՀ-ում հաստատված անոմալ շոգ եղանակը կարող է երկրում հերթական պարենային ճգնաժամի պատճառ դառնալ և ամենից առաջ սպառնում է երեխաների ու տարեց մարդկանց առողջությանը, նախազգուշացնում է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային կազմակերպությունը: ԿԺԴՀ-ում անձրևներ չեն տեղացել հուլիսի սկզբից, իսկ օդի միջին ջերմաստիճանը կազմում է 39 աստիճան ըստ Ցելսիուսի: Անձրևներ սպասվում են միայն օգոստոսի կեսերին, մինչդեռ […]
15:25 11.08.2018
Կալուգինը նշել է, որ այն ժամանակ ԽՍՀՄ-ում մարմնավաճառների միջոցով օտարերկրյա կարևոր դեմքերի դեմ կոմպրոմատ հավաքելը լայնորեն կիրառվող պրակտիկա էր:
12:20 11.08.2018
Լավրովի խոսքով, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ էլ որևէ այլ երկիր Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպից հետո որևէ փաստ չեն ներկայացրել, որը կապացուցեր այդ պնդումները
09:38 11.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երախտագիտություն է հայտնել ռեփեր Քանյե Ուեսթին իր քաղաքականությանն աջակցելու համար և նշել աֆրոամերիկացիների շրջանում գործազրկության մակարդակի նվազեցման մասին։ «Շնորհակալություն Քանյե Ուեսթին ճշմարտութունը պատմելու ցանկության համար։ Նոր հիանալի փաստ․ աֆրոամերիկացիների շրջանում գործազրկությունը մեր երկրի ողջ պատմության մեջ ամենացածր մակարդակի վրա է։ Ինձ համար դա մեծ պատիվ է»,-գրել է Թրամփն իր թվիթերյան օգտահաշվում։ […]
09:17 11.08.2018
Նորագույն հետազոտական Parker Solar Probe զոնդն օգոստոսի 10-ին կսկսի իր ուղին դեպի Արև։ Այն իր հետ կտանի Երկրի բնակիչների 1․1 մլն անուններով չիպը։ Այս մասին հայտնում է ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալությունը։ Սարքի գործարկումը կիրականացնի Delta IV Heavy հրթիռակիրը։ Քիչ անց այն կմեկնարկի Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից։ Parker զոնդն անվանակոչվել է՝ ի պատիվ աստղաֆիզիկոս Յուջին Փարքերի, ով […]
08:39 11.08.2018
Բուխարեստի Հաղթանակի հրապարակում ժանդարմերիայի և հակակառավարական ցույցի մասնակիցների ընդհարման հետևանքով 440 մարդ է տուժել։ 65 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Agerpres-ը։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը գործի է դրել ջրցան մեքենաներ և կիրառել արցունքաբեր գազ։ Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր 247 վիրավորի մասին։ Հակակառավարական ցույցի մասնակիցները պահանջել են արձակել գործող կառավարությունն ու արտահերթ […]
08:20 11.08.2018
Վերանորոգումից հետո չինուհու iPhone 6-ը պայթել է։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վերանորոգման կետից սմարթֆոնը վերցնելուց հետո կինը տուն էր վերադառնում։ Մեքենայի առջևի վահանակին դրված սմարթֆոնը պայթել ու բռնկվել է։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Վարպետները փոխել էին iPhone 6-ի մարտկոցը։ Նշվում է, որ պայթյունի պատճառը հավանաբար եղել է անորակ մարտկոցը։
08:06 11.08.2018
Հոլիվուդի Փառքի ծառուղում հայտնվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միանգամից 50 անվանական աստղեր։ Ինչպես գրում է The Hollywood Reporter-ը, կեղծ աստղերը տեղադրել է փողոցային նկարիչը, ով ցանկացել է անհայտ մնացել։ Հուլիսի վերջին վանդալները քլունգով ոչնչացրել էին Թրամփի աստղը։ Ծառուղում նոր աստղեր ավելացրած նկարիչը հայտարարել էր, որ ապագայում յուրաքանչյուր ոչնչացված աստղի փոխարեն կհայտնվեն մի քանի տասնյակ […]
07:54 11.08.2018
Բրիտանական Սոլսբերի քաղաքի՝ ռազմական սարքավորումներ արտադրող գործարանում պայթյուն է որոտացել։ Ինչպես գրում է The Sun-ը, տեղի ունեցածի հետևանքով 1 մարդ է զոհվել։ Դեպքը տեղի է ունեցել ինքնաթիռների ու նավերի համար սարքավորումներ արտադրող ձեռնարկությունում։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Այն արդեն հասցրել են մարել։ Հաղորդվում է մեկ տուժածի մասին, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Պայթյունի […]
07:47 11.08.2018
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետի թեկնածությունը մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հանձնակատարի պաշտոնում։ Նա նշանակվել է 4 տարի ժամկետով։ Արևմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ որոշումն ընդունվել է կոնսենսուսով։ Չիլիի նախկին նախագահը կդառնա թվով 7-րդ հանձնակատարը։ Ներկայիս հանձնակատարը լիազորությունները վայր կդնի ամսվա վերջին։ Միշել Բաչելետը երկու անգամ զբաղեցրել է Չիլիի նախագահի պաշտոնը՝ […]
07:35 11.08.2018
Հյուսիսային Կորեան մերժել է միջուկային զինաթափման ԱՄՆ-ի բոլոր առաջարկները, այդ թվում երկիրը հրաժարվել է միջուկազերծման հստակ ժամանակային գրաֆիկի ստեղծումից։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Փհենյանը Վաշինգտոնի առաջարկներն անվանել է «գանգստերային» և պահանջում է ամերիկյան պատժամիջոցների նախնական չեղարկում։ Հյուսիսային Կորեան խոստանում է խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո անցնել զինաթափման։
07:27 11.08.2018
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հակակառավարական բողոքի ակցիայի ժամանակ վիրավորվել է 247 մարդ։ Այս մասին հայտնում է տեղի News.ro կայքը։ Բոլոր տուժածները, այդ թվում ժանդարմերիայի 9 ներկայացուցիչները, բուժօգնություն են ստացել հենց ակցիայի ժամանակ։ 16 մարդ, այդ թվում 4 իրավապահներ, հոսպիտալացվել են։ Հակակառավարական ցույցի մասնակիցները պահանջել են արձակել գործող կառավարությունն ու արտահերթ ընտրություններ անցկացնել։ Ցուցարարներին ցրելու համար իրավապահ […]