TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.09 oC

ԱՇԽԱՐՀ

Բրազիլիայի գործարանում հզոր պայթյուն է որոտացել․ կա 30 վիրավոր

00:52 11.08.2018

Բրազիլական Մինաս-Ժերայս նահանգի Իպատինգա քաղաքի գործարանում որոտացած հզոր պայթյունի հետևանքով մոտ 30 մարդ վնասվածքներ է ստացել: Ինչպես հայտնում է Globo հեռուստաալիքը, պայթել են գազի պահման տարաները։ Աշխատակիցները տարհանվել  են։ Վիրավորները հոսպիտալացվել են։ Նրանց վիճակը կյանքի համար վտանգ չի ներկայացնում, սակայն նշվում է, որ տուժածներից մեկը շմոլ գազից ուժեղ թունավորում է ստացել։ Պայթյունը լսվել է քաղաքի […]

̰
Թրամփը կրկնակի ավելացրել է Թուրքիայից ներկրվող ալյումինի ու պողպատի մաքսատուրքերը

21:14 10.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարգադրել է կրկնակի ավելացնել Թուրքիայից ներկրվող ալյումինի ու պողպատի մաքսատուրքերը: «Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ես հենց նոր կարգադրեցի կրկնակի ավելացնել պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրքերը: Մինչդեռ նրանց ազգային արժույթը՝ թուրքական լիրան, կտրուկ անկում է արձանագրում մեր շատ կայուն դոլարի նկատմամբ: Այսուհետ ալյումինի ներկրման մաքսատուրքը կկազմի 20, իսկ […]

̰
Զինվորները հարբած սպային փակել են զուգարանում, սակայն փակ դուռն ու պատերը նրան չեն կանգնեցրել

19:44 10.08.2018

Միջադեպը տեղի է ունեցել «Carver Barracks» զորամասում` Մեծ Բրիտանիայի զինված ուժերի կապիտանի հետ: Մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելուց հետո սպան քնել է, որից հետո զինվորները նրան մերկացրել են և կողպել զուգարանում: Այդ կերպ զինվորները կատակել են, հաղորդում է life.ru-ն: Սպան 6 ժամ քնելուց հետո արթնացել է և սկսել թակել դուռը: Զինվորները որոշել են օգտվել իրավիճակից և […]

̰
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության համար դատապարտված անձը ազատ կարձակվի

19:28 10.08.2018

Գերմանական Bild թերթը գրել է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության համար դատապարտված Մունիր ալ  Մոտասադեքը շուտով ազատ կարձակվի: Թերթի տեղեկություններով՝ ազատվելուց հետո դատապարտյալին երկրից կհեռացնեն Մարոկկո, որտեղ ապրում են նրա կինը և երեխաները: Նշենք, որ 2007-ին նրան 15 տարով դատապարտել էին սեպտեմբերի 11-ի դեպքի հետ առնչվող խոշոր ահաբեկչական կազմակերպությանը սատարելու համար: Ըստ օրենքի՝ նա պետք է ազատ արձակվի […]

̰
Նիգերում ջրհեղեղի հետևանքով 22 մարդ է զոհվել

19:00 10.08.2018

Նիգերում ջրհեղեղի հետևանքով 22 մարդու զոհվել է, երկրի հազարավոր բնակիչներ մնացել են անտուն: Այդ մասին հայտարարել է երկրի արտակարգ իրավիճակների և հումանիտար գործողությունների նախարար Մագաժի Լաուանը, հաղորդում է ТАСС-ը: «22 մարդ զոհվել է, շուրջ 50 հազար հոգի՝ տուժել»,- ասել է Լաուանը: Նա հավելել է, որ ջրհեղեղը ոչնչացրել է ավելի քան 3000 տուն և 4000 հեկտար […]

̰
Մրցավարը գլխի պատռվածք է ստացել երկրպագուների նետած առարկայի պատճառով

18:51 10.08.2018

Ավստրիայում Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում հանդիպել են ավստրիական «Շտուրմ» և հունական ԱԵԿ ֆուտբոլային ակումբները: Երկրորդ խաղակեսի վերջնամասում՝ 78-րդ րոպեին, երկրպագուները խաղադաշտ են նետել բաժակ, որը հարվածել է եզրային մրցավար Ֆրեդրիկ Քլիվերին, վերջինս գլխի լուրջ պատռվածք է ստացել։ Հանդիպման գլխավոր մրցավարը որոշել է դադարեցնել խաղը և թիմերը լքել են խաղադաշտը։ Երկար դադարից հետո նրանք […]

̰
Բրիտանիայում աճուրդում վաճառվել է Ստալինի բրոնզե դիմակը

18:24 10.08.2018

Մեծ Բրիտանիայում՝ The Canterbury Auction Galleries աճուրդում 17.3 հազար դոլարով վաճառվել է Իոսիֆ Ստալինի՝ հետմահու պատրաստված բրոնզե դիմակն ու ձեռքերի կրկնօրինակը: Այս մասին տեղեկացնում է rusnext.ru-ն: 31.7 սմ երկարություն ունեցող դիմակի նոր սեփականատիրոջ անունը չի հաղորդվում: Առևտրային տան հաղորդած տվյալներով՝ դիմակն աճուրդի է հանել մի բրիտանացի, որը պնդում է, որ դիմակը հայտնաբերել է իր պապիկի տան […]

̰
Ղրղըզստանի նախկին վարչապետին մեղադրանք է առաջադրվել

17:47 10.08.2018

Ղրղըզստանի նախկին վարչապետ Ժանտորո Սաթիբալդիևն օգոստոսի 13-ին դատարանի առաջ կկանգնի: Այս մասին հայտնում է Независиная газета-ն: Նա մեղադրվում է 2013 թվականին վարչապետ եղած ժամանակ Բիշքեկի ՋԷԿ-ի արդիականացման նպատակով TBEA չինական ընկերության հետ համաձայնագիր ստորագրելու մեջ, որտեղ վթար էր տեղի ունեցել հետո: Կատարված հետաքննության արդյունքում պարզվել էր, որ այստեղ մեծաթիվ խարդախություններ էին կատարվել, մասնավորապես, տեխնիկական սխալներ […]

̰
Իրանցի լրագրողուհին ֆուտբոլը դիտելու յուրօրինակ ձև է գտել

16:12 10.08.2018

Իրանցի լրագրողուհի Փարիսա Փուրթահերիանը ֆուտբոլային խաղից լուսանկարներ անելու խորամանկ ձև է գտել: Նա բարձրացել է մարզադաշտին մոտ գտնվող շենքի պատշգամբ: Ինչպես հաղորդում է Al Bawaba հրատարակությունը, այդկերպ նա շրջանցել է կանանց մարզադաշտ այցելելու արգելքը: Չնայած Իրանում կանանց արգելվում է մարզադաշտ այցելել, լրագրողը խմբագրական հանձնարարություն է ստացել` Բարձրագույն ազգային լիգայի երկու թիմերի միջև խաղից լուսանկարներ անել: […]

̰
Թուրքիայում երկու ինքնաթիռներ են բախվել

15:03 10.08.2018

Ստամբուլի Աթաթուրքի անունը կրող միջազգային օդանավակայանում թուրքական Turkish Airlines և մարոկկոյական Royal Air Moroc ավիաընկերություններին պատկանող օդանավեր են բախվել: Այս մասին հայտնում է «Hurriyet» պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավերի բախումն անզգուշության հետևանք է եղել: Ստամբուլ-Կասաբլանկա չվերթն իրականացնող Royal Air Moroc-ի ինքնաթիռի օդաչուն թռիչքի պատրաստվելիս անզգուշորեն դիպչել է դեպի Աթենք ուղևորությանը պատրաստվող թուրքական Boeing-777-ին։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Միայն երկու […]

̰
Ռուսաստանը արգելափակել է  Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնելու ԱՄՆ-ի հայցը

13:59 10.08.2018

Մոսկվան արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնելու ԱՄՆ-ի՝ ցանկում նոր ֆիզիկական  և իրավաբանական անձանց, այդ թվում՝ Ռուսաստանի «Ագրոսոյուզ» բանկի ներգրավելու հայցը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ  մամուլի ծառայությունը: Ռուսական կողմը ԿԺԴՀ-ի  նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնելու Վաշինգտոնի ներկայացրած ապացույցները համարել է ոչ բավարար: «Զզվանք են առաջացնում նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և նրա օժանդակ օրգանների  […]

̰
Հարավային Կորեայում ռեկորդային շոգ է. կան զոհեր

13:40 10.08.2018

Հարավային Կորեայում հաստատվել է վերջին 100 տարվա ընթացքում գրանցված ամենաշոգ եղանակը, որի հետևանքով մահացել է առնվազն 42 մարդ: Այս մասին հայտնել է The Guardian պարբերականը՝ նշելով, որ զոհերի մեծ մասը եղել են տարեցները և առողջական խնդիրներ ունեցողները: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ ընթացիկ տարվա մայիսից մինչև հիմա Հարավային Կորեայում, կապված անոմալ շոգ եղանակների պայմանների հետ, […]

̰
Ինդոնեզիայում ազատել են 15 տարի քարանձավում մնացած աղջկան

11:32 10.08.2018

Ինդոնեզիայի ոստիկանությունը ազատել է քարանձավում 15 տարի արգելափակված աղջկան: Այս մասին հայտնել է  BBC-ն: Ենթադրվում է, որ 83-ամյա գյուղացի շամանը առևանգել է աղջկան և հոգեբանական ազդեցություն գործել վերջինիս վրա՝ նրան ներշնչելով, որ իր մեջ «ջին» է ապրում: Տղամարդը հայտնի է որպես բժշկող: 2003 թվականին նրա մոտ բուժելու են տարել 13-ամյա աղջկան, ինչից հետո աղջիկը կորել […]

̰
Համացանցում կրկին քննարկում են Թերեզա Մեյի խորը խոնարհումը

11:11 10.08.2018

Համացանցում կրկին ակտիվ քննարկում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, թե ինչպես է նա Ամյենի մերձակայքում ճակատամարտի 100-ամյակին նվիրված արարողությանը խոնարհվել արքայազն Ուիլյամի առջև: Համացանցի օգտատերերը կարծում են, որ Մեյն ավելի շատ մարզանք է անում, քան խոնարհվում: Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները կրկին  ուշադրություն են դարձրել Մեյի կողմից նախկին այլ խոնարհումների՝ նշելով, որ դրանք առավել […]

̰
Պատժամիջոցների ուժեղացումը նշանակում է առևտրային պատերազմի հայտարարում. Մեդվեդև

10:50 10.08.2018

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետագա ուժեղացումը կգնահատվի որպես տնտեսական պատերազմի հայտարարում: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Այդ պատերազմին անհրաժեշտ կլինի արձագանքել տնտեսական, քաղաքական, անհրաժեշտության դեպքում՝ այլ մեթոդներով: Մեր ամերիկացի գործընկերները պետք է դա հասկանան»,- ասել է Մեդվեդևը, փոխանցում է RIA Novosti-ն։ Նրա խոսքով՝ տնտեսական պատժամիջոցներն ի վերջո անդրադառնում են տնտեսության, արժույթների փոխարժեքի տատանման […]

̰
Իսրայելում ավելի քան 2000 տարվա ոսկե ականջօղ է գտնվել

10:37 10.08.2018

Երուսաղեմի հնագույն տաճարի մոտ հնագետները հայտնաբերել են հելլենիստական ժամանակաշրջանի ոսկե ականջօղ։ Այծքաղի գլխի տեսքով ականջօղը, ինչպես ենթադրվում է, պատկանել է այն ժամանակվա Երուսաղեմի բնակչության ամենահարուստ շերտի ներկայացուցչին։ Զարդն ավելի քան 2200 տարվա պատմություն ունի։ Այս մասին հայտնել է Հնությունների հարցերով իսրայելական վարչությունը։ Զարդը գտնվել է Երուսաղեմի հնագույն Դավիդա շրջանում։ Ականջօղից բացի, հնագետները գտել են ոսկե […]

̰
Կոկաինով ճամպրուկը դարձել է ամերիկացի միլիարդատիրոջ ձերբակալության պատճառ

09:17 10.08.2018

Լաս Վեգասում ոստիկանությունը ձերբակալել է միլիարդատեր, կիսահաղորդիչներ արտադրող «Broadcom» ընկերության համահիմնադիր Հենրի Նիկոլաս III-ին։ Ինչպես հայտնում է Los Angeles Times-ը, տղամարդուն կասկածում են թմրանյութերի՝ հերոինի, կոկաինի, մետամֆետամինի և էքստազիի առևտրի և տարածման մեջ։ Ոստիկանության աշխատակիցները թմրանյութերը հայտնաբերել են հյուրանոցի համարում։ Նրանց կանչել էին հյուրանոցի անվտանգության աշխատակիցները։ Ձերբակալվել է նաև միլիարդատիրոջն ուղեկցող կինը՝ Էշլի Ֆարգոն։ Ավելի […]

̰
Սելավի հոսքը ծածկել է շվեյցարական քաղաքը

08:47 10.08.2018

Շվեյցարիայում սելավի հոսքն իջել է լեռներից և ծածկել փոքր քաղաք Շամոզոնը։ Բնության երևույթի տեսանյութը համացանցում տեղադրել են ականատեսները։ Կադրերում երևում է, թե ինչպես է ցեխի և քարերի զանգվածն իջնում գետի հունով, իսկ այնուհետև դուրս գալիս ափերից ու ճանապարհ փակում։ Այլ վայրում, հանդիպելով կամրջի տեսքով խոչընդոտի, ցեխի զանգվածն օդ է շպրտվում շատրվանի նման։ Բնության տարերից ոչ […]

̰
Եգիպտոսում ավելի քան 3200 տարվա պանիր են գտել

08:37 10.08.2018

Եգիպտոսի բուրգային Սաքքարա համալիրում պեղումների ժամանակ հետազոտողները գտել են ավելի քան 3200 տարվա պանիր։ Այս մասին գրում է Al Youm as Sabia-ն։ Պարբերականի հաղորդմամբ՝ իտալացի հնագետները պանրի մնացորդները հայտնաբերել են դամբարաններից մեկում։ Փորձագետները հաստատում են, որ պանիրը պատրաստվել է մ․թ․ա․ 1290-1213 թթ․-ին։ Մթերքի ստեղծման համար օգտագործվել է միաժամանակ այծի, ոչխարի և կովի կաթ։ Գիտնականները պանրում հայտնաբերել […]

̰
Ամերիկյան խոշորագույն բեռնատար օդանավը վայրէջք է կատարել «քթի վրա»

08:28 10.08.2018

ԱՄՆ ռազմաօդային ուժերի խոշորագույն տրանսպորտային «Lockheed C-5 Galaxy» օդանավը վթարային վայրէջք է կատարել Տեքսասի Սան Անտոնիո բազայում։ Թռիչքի առավելագույն՝ 380 տոննա զանգվածով օդանավի առջևի շասսիները չեն բացվել, ինչի արդյունքում այն վայրէջք է կատարել «քթի վրա»։ Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում։

̰
Գերմանիայում շոգի ազդեցության հետևանքները՝ տիեզերքից

08:09 10.08.2018

Այս տարի Եվրոպայի երկրներում անոմալ շոգ ամառ էր։ Տարածաշրջանի հարավում և հյուսիսում ջերմաստիճանը հասել է ռեկորդային մակարդակի։ Գերմանացի աստղագնաց Ալեքսանդր Գերսթը Միջազգային տիեզերակայանից նկարահանել է Գերմանիայի տարածքը, հայտնում է Deutsche Welle-ն։ Նրա լուսանկարներում երևում է արևից այրված բնապատկեր Քյոլնի շուրջ՝ Ռեյն գետի ափին, այնուհետև նա զետեղել է 2014 թվականին թվագրվող՝ կանաչ դաշտերի լուսանկարներ, որոնք տպավորիչ […]

̰
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հրադադարի շուրջ համաձայնության են եկել

07:14 10.08.2018

Գազայի հատվածի գրոհայինները պայմանավորվածության են եկել Իսրայելի հետ ռազմական գործողությունների դադարեցման շուրջ, որոնք շարունակվել են վերջին 1,5 օրը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պայմանավորվածությունը, որը վերջ կդնի ռազմական գործողությունների սրացմանը, ձեռք է բերվել Եգիպտոսի միջնորդությամբ։ Այն ուժի մեջ է մտել կեսգիշերից։ Դիմակայության վերջին 1,5 օրվա ընթացքում պաղեստինցի գրոհայինները մոտ 180 […]

̰
Մելանյա Թրամփի ծնողներին ԱՄՆ-ի քաղաքացիություն է շնորհվել․ ԶԼՄ-ներ

01:00 10.08.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ծնողներին ԱՄՆ-ի քաղաքացիություն է շնորհվել։ Այս մասին հայտնում է NBC-ի թղթակից Քելլի Օ’Դոննելը թվիթերյան իր էջում։ Սպիտակ տունը դեռևս մեկնաբանությամբ հանդես չի եկել։ Ընթացիկ տարվա փետրվարին հայտնի էր դարձել, որ Մելանյայի ծնողները «Գրին քարտ» են ստացել։ Այդ լուրերը քննադատությունների տարափ ուղղեցին միգրացիոն կոշտ քաղաքականությամբ հանդես եկող նախագահի դեմ։ Ըստ գործող օրենքի՝ օրինական […]

̰
Իսպանիայում անհայտ անձինք կողոպտել են «Despacito» հիթի կատարողին

00:09 10.08.2018

Վալենսիայում անհայտ անձինք կողոպտել են պուերտոռիկացի երգիչ Դեդի Յանկիին, որը մեծ ճանաչում է ձեռք բերել «Despacito» հիթի շնորհիվ: Provincias պարբերականը հայտնում է շուրջ 2 մլն եվրո արժողությամբ ոսկյա զարդերի գողության մասին։ Կողոպտիչը մուտք է գործել երգչի հյուրանոցային համար՝ ձևացնելով, թե ինքը Յանկին է։ Նա խնդրել է հյուրանոցի աշխատակցին բացել պահարանը։ Չարագործը հեռացել է գողոնով՝ չթողնելով […]

̰
Russia Today ալիքի աշխատակիցը փորձել է խափանել Մեծ Բրիտանիայում Վրաստանի դեսպանատանն անցկացվող միջոցառումը

20:00 09.08.2018

Russia Today ռուսական ալիքի աշխատակից, բրիտանացի բլոգեր և լրագրող Գրեմ Ֆիլիպսը տեսախցիկով ներխուժել է Մեծ Բրիտանիայում Վրաստանի դեսպանատուն, տեղեկանում ենք jam-news.net-ից: Դեսպանատանն այդ ժամանակ անցկացվելիս է եղել օգոստոսյան պատերազմի 10-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Վրաստանի արտգործնախարարության տեղեկատվության համաձայն՝ նա իրեն ագրեսիվ է պահել և ՆԱՏՕ-ի դեմ կարգախոսներ հնչեցրել: «Դեսպանատան աշխատակիցները դիվանագիտական ոստիկանություն են կանչել, որն արագ […]

̰
93-ամյա տատիկն էքստրեմալ թռիչք է իրականացրել

19:20 09.08.2018

Չին Վուն, որը դարձել է 93 տարեկան, որոշել է էքստրեմալ թռիչք իրականացնել: Կինը շուրջ 20 րոպե անցկացրել է օդում: Ի սկզբանե մարզիչները չէին ցանկանում թույլ տալ կնոջը թռչել, սակայն վերջինս ոչ ոքի չի լսել: Չին Վուն այնքան է հավանել օդային թռիչքը, որ խոստացել է 100 տարեկան դառնալուն պես կրկնել այն:  

̰
Թուրք աղջիկը չի կարողացել պատասխանել՝ «Որտե՞ղ է գտնվում Չինական մեծ պարիսպը» հարցին

18:10 09.08.2018

Ստամբուլի համալսարանի շրջանավարտ Սու Այհանը, մասնակցելով «Ո՞վ է ցանկանում դառնալ միլիոնատեր» հանրահայտ հեռուստախաղին, չի կարողացել պատասխանել պարզագույն հարցի, որը փաստացիորեն արդեն պարունակել է ճիշտ պատասխանը, հայտնում  է lenta.ru-ն: Խոսքը «Որտե՞ղ է գտնվում Չինական մեծ պարիսպը» հարցի մասին է: Ուշագրավ է այն, որ 26-ամյա աղջիկն ասել է, թե գիտի ճիշտ պատասխանը, սակայն այն ստուգելու համար ցանկանում է դիմել դահլիճի […]

̰
Թուրքիայի ափերի մոտ նավ է խորտակվել, կան զոհեր

17:17 09.08.2018

Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի Այդընի նահանգի Քուշադասը քաղաքի ափերի մոտ անօրինական ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել: Գործակալության տարածած տեղեկության համաձայն՝ նախնական տվյալներով զոհվել է 9 մարդ, փրկվել է 4-ը: Զոհերից յոթը երեխա է եղել, երկուսը՝ կին: Նավաբեկությունից փրկվածների պատմելով՝ նավում եղել է 13 մարդ, որոնք փորձել են Հունաստան հասնել: Դեպքի վայր են ժամանել Թուրքիայի […]

̰
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը

16:11 09.08.2018

2018 թվականի օգոստոսի 8-ին ռուս-վրացական պատերազմի տասնամյակի առնչությամբ Մեծ Բրիտանիայի նախագահությամբ կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին քննարկվել է «Վրաստանի բռնազավթած տարածաշրջաններում առկա իրավիճակը և կոնֆլիկտի կարգավորման հարցը»: Տեղեկացնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նիստի ավարտից հետո Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Կարեն Պիրսն իր երկրի, ԱՄՆ-ի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի, Լեհաստանի, Շվեդիայի անունից հատուկ հայտարարություն է տարածել: Այնտեղ ասված է, որ […]

̰
Թուրքիայում գողության և բռնաբարության կասկածանքով Վրաստանի 2 քաղաքացու են ձերբակալել

15:50 09.08.2018

Թուրքիայում գողության և բռնաբարության կասկածանքով Վրաստանի 2 քաղաքացու են ձերբակալել, հաղորդում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կասկածյալները օգոստոսի 1-ին հարձակվել են Անթալիա քաղաքի բնակչուհու վրա: Նրանք կապել են կնոջ ձեռքերն ու ոտքերը, ծեծի ենթարկել և թանկարժեք իրերը տնից գողացել: Ձերբակալվածներն այժմ գտնվում են մեկուսարանում: Երբ կասկածյալներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, տուժածի հարազատները ցանկացել են […]

̰
BACK_TO_TOP