15:14 09.08.2018
Պորտուգալիայի հարավում շարունակվում են անտառային խոշոր հրդեհների դեմ պայքարը: Այս մասին հայտնել է Foxnews-ը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 1400 հրշեջներ, զինվորականներ և ինքնաթիռներ: Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան հայտարարել է, որ համատեղ ուժերով հաջողվել է մարել հրդեհի շուրջ 500 օջախ, սակայն Ալգարվե քաղաքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Վարչապետը նշել է, որ հրդեհաշիջման աշխատանքները կտևեն մի […]
14:38 09.08.2018
WhatsApp-ը, պարզվում է, ապահով ու անվտանգ չէ: Մի խումբ հաքերներ WhatsApp-ում վտանգավոր խոցելիություն են հայտնաբերել, որը թույլ է տալիս որսալ և փոխել հաղորդագրություններն անձնական և խմբային նամակագրություններում: Պարզվում է՝ դա հնարավոր է անել ծառայության բջջային և վեբ տարբերակներում տվյալների սինքրոնացման գործիքներով: Օրինակ, օգտագործել «Մեջբերում» գործառույթը խմբային նամակագրություններում՝ փոխելու համար հաղորդագրությունն ուղարկողի անունը մեկ այլ անունով, […]
14:25 09.08.2018
Ճապոնիայում Շանշան թայֆունի հետևանքով տուժել է 4 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Երեկոյան թայֆույնն իր ազդեցության տակ է առել մայրաքաղաքն ու Հոնսյու կղզու արևելյան ափամերձ հատվածը՝ շարժվելով դեպի հյուսիս ու հյուսիս-արևելք: Թայֆունի մոտեցումն ուղեկցվում էր հորդառատ անձրևներով ու փոթորկային քամով: Մայրաքաղաքի օդանավակայաններում արդեն չեղարկվել է 104 չվերթ: Կան խնդիրներ նաև քաղաքային […]
13:57 09.08.2018
Ռուսական ռուբլին արժեզրկվել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին նոր պատժամիջոցներ նշանակելու որոշումից հետո, հաղորդում է Коммерсант-ը: Նշվում է, որ Մոսկվայի բորսայի բացման ժամանակ ռուբլու արժեքը նվազել է: Աղբյուրի փոխանցմամբ՝ նախօրեին դոլարի և եվրոյի արժեքը աճել է: Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ գլխավոր դատախազությունը Սկրիպալների գործի հետ կապված նոր պատժամիջոցներ է նշանակել Ռուսաստանին: Ենթադրվում է, որ պատժամիջոցների երկրորդ փաթեթը կարող […]
13:10 09.08.2018
Ինդոնեզական Լոմբոկ զբոսաշրջային կղզում կրկին գրանցվել է ուժեղ երկրաշարժ է, որի հետևանքով փլուզվել են բազմաթիվ շինություններ, իսկ մարդիկ խուճապահար վազել են փողոց: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական կայքը: Նշենք, որ ստորգետնյա ցնցումներն ունեցել են 6.2 մագնիտուդ ուժգնություն: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Աղետների հետևանքների վերացման ազգային ծառայության մամուլի խոսնակը: Հիշեցնենք, որ […]
11:41 09.08.2018
Թուրքական պետական TRT հեռուստաընկերությունը հայտարարել է, որ հրաժարվում է «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելուց և այն հեռարձակելուց: Պատճառներից մեկը, ըստ հեռուստաընկերության, «կիսաշրջազգեստով մորուքավոր ավստրիացին է»։ Խոսքը 2014-ին «Եվրատեսիլ»-ի հաղթող Կոնչիտա Վյուրսթի մասին է, որը տղամարդ լինելով, ներկայացել է կնոջ կերպարանքով: «Մենք չենք պատրաստվում մասնակցել մրցույթին։ Մենք պատճառներ ունենք։ Լինելով հանրային հեռարձակող՝ մենք նաև չեն կարողանա ժամը […]
10:40 09.08.2018
ՌԴ կառավարությունը ճշգրտել է ուսումնական նոր չափորոշիչների ներդրման ժամկետները: Նոր չափորոշիչների մեջ ամենաէականն ուսումնական հատուկ ծրագրերի և մեթոդների մշակումն է, որոնք թույլ կտան, ինչպես ռուս օրենսդիրներն են նշում, «պատվաստել» երեխաներին կոռուպցիայի դեմ, այսինքն՝ ձևավորել նրանց մոտ անհանդուրժողականություն այս չարիքի դեմ: Նոր ծրագրերը կներդրվեն ոչ միայն դպրոցներում, այլև մյուս բոլոր ուսումնական հաստատություններում՝ քոլեջներում, ուսումնարաններում, բուհերում: Ենթադրվում […]
10:05 09.08.2018
Անհայտ անձինք Բոլիվիայում գողացել են նախագահ Էվո Մորալեսի թագավորական ժապավենն ու մեդալը։ Los Tiempos-ը հայտնում է գործով 1 ձերբակալվածի մասին։ Մեդալն ու ժապավենը պետք է հասցվեին Կոչաբամբա քաղաք, որպեսզի նախագահը կրեր զորահանդեսի ժամանակ։ Թագավորական տարբերանշանների տեղափոխման համար պատասխանատու աշխատակիցը մոռացել էր դրանք մեքենայի մեջ, որը կայանել էր Էլ Ալտո քաղաքի ամենահանցավոր շրջաններից մեկում։ Գողերը կոտրել էին պատուհանը […]
08:41 09.08.2018
Տասը տարբեր ոլորտների փորձագետների կարծիքների հիման վրա «BBC History Magazine»-ը հրապարակել է համաշխարհային պատմության ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակը, որի առաջատարն է դարձել ֆիզիկոս ու քիմիկոս Մարիա Սկլոդովսկայա-Կյուրին (1867-1934): Նա առաջին մարդն է, որ երկու անգամ Նոբելյան մրցանակ է նվաճել։ Նա դարձել է նաև առաջին կինը, որ Փարիզի համալսարանի պրոֆեսորի կոչում է ստացել։ Աղյուսակում նրան հաջորդում […]
08:22 09.08.2018
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասմա Ասադն, ուղերձ է հրապարակել օնկոլոգիական հիվանդության պատճառով հոսպիտալացումից հետո։ «Ես մասն եմ ժողովրդի, որն աշխարհին սովորեցրել է կայունություն և դիմակայություն կոշտ մեկուսացմանը: Իմ վճռականությունը բխում է ձեր վճռականությունից ու կայունությունից, որը դուք ցուցաբերել եք անցած տարիների ընթացքում»,- ասված է Ասմայի թվիթերյան ուղերձում։ Սիրիայի առաջին տիկնոջ մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի՝ զարգացման վաղ […]
08:10 09.08.2018
Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխության անվանակարգերի թիվը 17 տարում առաջին անգամ կավելանա։ Նոր անվանակարգը կոչվում է «Լավագույն հայտնի ֆիլմ»։ Այս մասին հայտնում է Vanity Fair-ը: Նոր անվանակարգի համար չափորոշիչները կսահմանվեն առաջիկայում: Անվանակարգերում վերջին ավելացումը եղել է «Լավագույն անիմացիոն ֆիլմը»։ «Օսկար» մրցանակաբաշխության 91-րդ արարողությունը տեղի կունենա 2019 թվականի փետրվարի 24-ին, Լոս Անջելեսի «Dolby Theater»-ում:
07:55 09.08.2018
Իտալական Սարդինիա կղզում կարաբիներները 1000 եվրոյի տուգանք են սահմանել զբոսաշրջիկի նկատմամբ, որը շշի մեջ լողափից ավազ է հավաքել։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, Իտալիայի 40-ամյա քաղաքացին, որը մշտապես բնակվում է Մեծ Բրիտանիայում, ցանկացել է որպես հուշանվեր իր հետ տանել ավազ, սակայն տեղի ոստիկանությունը գնահատել է նրա գործողությունը որպես գողություն։ Դա բացատրվում է նրանով, որ 2017 […]
07:45 09.08.2018
Իտալիայի տարածքային ջրերում կալանվել է 20 տոննա մաքսանենգ հաշիշի ռեկորդային խմբաքանակով բարձված նավ։ Թմրանյութի արժեքը գերազանցում է 65 մլն եվրոն։ Հատուկ գործողությունն անցկացրել են Չեռնոգորիայի ոստիկանները՝ իտալացի գործընկերների և Թմրանյութերի դեմ պայքարի ԱՄՆ վարչության հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Նավը, որը գտնվել է Պանամայի դրոշի ներքո, Չեռնոգորիայի Զելենիկա նավահանգստից ուղևորվում էր Լիբիա։ […]
07:36 09.08.2018
Իսրայելը հրթիռակոծման է ենթարկվել Գազայի հատվածի կողմից, հրթիռների թիվը կազմել է մոտ 70։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը թվիթերյան իր էջում։ Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է 11 հրթիռ, երկրի տարածք ներխուժած հրթիռների մեծ մասն ընկել է անապատում։ Օգոստոսի 8-ին Սդերոտ քաղաքի հրթիռակոծման հետևանքով 2 իսրայելցի է տուժել։ Ի պատասխան՝ իսրայելական ուժերը հարձակվել […]
07:24 09.08.2018
Բրիտանական Դերբիշիր կոմսությունում հրշեջները տեսանկարահանել են հրե «պտտահողմ», և տեսանյութը տեղադրել «Facebook» սոցցանցում։ Այն առաջացել էր պլաստիկ նյութերի գործարանում բռնկված խոշոր հրդեհից։ Հրդեհաշիջման աշխատանքները մի քանի ժամ են տևել։ Կրակի սյունը բարձրացել է մոտ 60 մետր։ «Հրե տորնադոն» երևացել է նաև Նոթինգհեմում, որը գտնվում է հրդեհի էպիկենտրոնից 60 մղոն հեռավորության վրա։
07:14 09.08.2018
Կոլումբիան ճանաչել է Պաղեստինը որպես անկախ պետություն։ Այս մասին ասվում է Բոգոտայում պաղեստինյան դեսպանության կայքում։ «Պաղեստինի դեսպանատունը պատիվ ունի հայտնելու, որ Կոլումբիայի Հանրապետության կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն։ Այդ որոշումը ողջունվում է պաղեստինցի ժողովրդի և նրա կառավարության կողմից»,- ասվում է դիվանագիտական ներկայացուցչության տարածած մամուլի հաղորդագրությունում։ Դիվանագետները հավելել են, որ […]
00:42 09.08.2018
Ամերիկացի իրավապահները ներքին տվյալների առևտրով զբաղվելու կասկածանքով ձերբակալել են ԱՄՆ կոնգրեսական Քրիս Քոլինզին։ CNBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մեղադրանքներ են առաջադրվել նաև քաղաքական գործչի որդուն և որդու հարսնացուի հորը։ Ենթադրվում է, որ 68-ամյա կոնգրեսականի գործողությունները կապված են ավստրալական բիոտեխնոլոգիական Innate Immunotherapeutics ընկերության հետ, որի կառավարիչների խորհրդում ընդգրկված է Քոլինզը։ Անցած ամռանը կոնգրեսականը դեղորայքի փորձարկումների արդյունքների մասին հայտնել […]
00:26 09.08.2018
Վաշինգտոնը մտադիր է աշնանը Մոսկվայի դեմ սահմանել պատժամիջոցների երկրորդ փաթեթը՝ ի պատասխան բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած իրադարձությունների։ Խոսքը ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորման մասին է։ Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները։ Ենթադրվում է, որ պատժամիջոցների երկրորդ փաթեթը կարող է նախատեսել ներկրման և արտահանման էական սահմանափակում, դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցում և […]
00:12 09.08.2018
Սաուդյան Արաբիան Կանադայի հետ ճգնաժամի կարգավորման գործում բացառել է միջնորդության տարբերակը։ «Միջնորդության անհրաժեշտություն չկա: Տեղ է գտել սխալ, և այն պետք է շտկել»,- ասել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը: Նախարարի խոսքով՝ թագավորությունը դեռևս քննարկում է Կանադայի դեմ լրացուցիչ միջոցներ սահմանելու հնարավորությունը։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, Էր-Ռիադը Կանադայի դեսպանին հայտարարել է պերսոնա նոն-գրատա և […]
00:00 09.08.2018
Ամերիկացի հանրապետական սենատոր Ռենդ Փոլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի նամակը։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է պաշտոնյան, որն այս շաբաթ կմեկնի Մոսկվա։ «Նամակում ընդգծվում է տարբեր ոլորտներում հետագա համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը, օրենսդրական մարմինների միջև երկխոսության ակտիվացումը և մշակութային փոխանակումների վերականգնումը»,– գրել է Փոլը։
23:18 08.08.2018
Իսրայելի պաշտպանության բանակում ծառայելու ցանկություն է հայտնել 1000 աղջիկ. դա ռեկորդային ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ, հայտնում է բանակի «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոկայանը: Դեռ 5 տարի առաջ աղջիկների շրջանում կամավորների թիվը կրկնակի պակաս էր: Հաղորդվում է, որ մարտական զորամասերում ծառայել ցանկացող աղջիկների թիվն ավելացել է կրոնասերների շրջանում: Տեղացիներից բացի, ՑԱԽԱԼ-ին միացել են երիտասարդ հայրենադարձներ։ Իսրայելի պաշտպանության բանակի զորամասերում […]
21:48 08.08.2018
Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-NZ) կոչ է արել երկրի վարչապետ Ջասինդա Արդերնին փոխել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կառավարության դիրքորոշումը, ինչպես նաև խուսափել ավելի վաղ արտահայտած կարծիքից առ այն, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է լուծվի Հայաստանի և Թուրքիայի միջև, տեղեկացնում է հանձնախմբի կայքը: «Նոր Զելանդիայի հայերը մտահոգված են Հայոց ցեղասպանության հարցով կառավարության դիրքորոշմամբ: Վարչապետի դիրքորոշումն […]
20:46 08.08.2018
ԱՄՆ-ը հրապարակել է Չինաստանից ներկրվող այն ապրանքների ցանկը, որոնց համար ավելի վաղ մինչև 25 տոկոս մաքսատուրք էր սահմանել: Այս մասին հայտնում է Regnum-ը: Հրապարակված ցանկում ներառվել են դեռևս հունիսի 15-ին առաջարկված 284 ապրանքներից 279-ը: Աղբյուրը հայտնում է, որ 16 միլիարդ դոլարի ապրանքների՝ 25 տոկոս մաքսատուրքի կիրառումը կգործի արդեն օգոստոսի 23-ից: Ներկայացված ապրանքնատեսակների ցանկում են հայտնվել […]
20:37 08.08.2018
Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում օգոստոսի 5-ին տեղի ունեցած 7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 347-ի: Այս մասին հայտնում է տեղի ANTARA գործակալությունը։ Նշվում է, որ տվյալներն ստացվել են այսօր՝ շրջանների ղեկավարի հետ կայացած հանդիպմանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրաշարժի հետևանքով անօթևան է մնացել 70 հազար մարդ, ավերվել են տասնյակ հազարավոր տներ: Վնասվածքներ է ստացել […]
19:48 08.08.2018
ԱՄՆ խորհրդարանականները երկրի իշխանություններին առաջարկություն են ներկայացրել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները միասնական բազայում ընդգրկելու և այդ երկիրն «ահաբեկչության հովանավոր» հայտարարելու վերաբերյալ: Այս մասին նշվում է «Կրեմլի ագրեսիայից ԱՄՆ անվտանգության պաշտպանության մասին ակտ 2018» ծավալուն փաստաթղթում: Նախագիծը հեղինակել են մի քանի սենատորները: Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ այս փաստաթուղթն ինչ-որ չափով նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած […]
16:07 08.08.2018
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է «Զինուժ» հաղորդաշարը: Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաքում տեղակայված ՌԴ «Հմեյմիմ» ավիաբազայում վայրէջք են կատարել Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավերը՝ բեռնված շուրջ 100 տոննա սննդամթերքով: Մարդասիրական օգնությունն ուղեկցելու, տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա է մեկնել նաև հայ զինվորական […]
15:45 08.08.2018
Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ ամիս պաշտոնական այց կկատարի Գերմանիա: Արդեն հստակեցված է, որ այցը տեղի կունենա սեպտեմբերի 28-29-ը: Էրդողանը բանակցություններ է վարելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:
15:21 08.08.2018
Երկու երկրների միջև տարաձայնություններին վերջ դնելու համար Կանադան պետք է դիմի Միացյալ Արաբական Էմիրությունների և Մեծ Բրիտանիայի օգնությանը, որպեսզի նրանք փորձեն լուծել վեճը: