07:24 09.08.2018
Բրիտանական Դերբիշիր կոմսությունում հրշեջները տեսանկարահանել են հրե «պտտահողմ», և տեսանյութը տեղադրել «Facebook» սոցցանցում։ Այն առաջացել էր պլաստիկ նյութերի գործարանում բռնկված խոշոր հրդեհից։ Հրդեհաշիջման աշխատանքները մի քանի ժամ են տևել։ Կրակի սյունը բարձրացել է մոտ 60 մետր։ «Հրե տորնադոն» երևացել է նաև Նոթինգհեմում, որը գտնվում է հրդեհի էպիկենտրոնից 60 մղոն հեռավորության վրա։
07:14 09.08.2018
Կոլումբիան ճանաչել է Պաղեստինը որպես անկախ պետություն։ Այս մասին ասվում է Բոգոտայում պաղեստինյան դեսպանության կայքում։ «Պաղեստինի դեսպանատունը պատիվ ունի հայտնելու, որ Կոլումբիայի Հանրապետության կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն։ Այդ որոշումը ողջունվում է պաղեստինցի ժողովրդի և նրա կառավարության կողմից»,- ասվում է դիվանագիտական ներկայացուցչության տարածած մամուլի հաղորդագրությունում։ Դիվանագետները հավելել են, որ […]
00:42 09.08.2018
Ամերիկացի իրավապահները ներքին տվյալների առևտրով զբաղվելու կասկածանքով ձերբակալել են ԱՄՆ կոնգրեսական Քրիս Քոլինզին։ CNBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մեղադրանքներ են առաջադրվել նաև քաղաքական գործչի որդուն և որդու հարսնացուի հորը։ Ենթադրվում է, որ 68-ամյա կոնգրեսականի գործողությունները կապված են ավստրալական բիոտեխնոլոգիական Innate Immunotherapeutics ընկերության հետ, որի կառավարիչների խորհրդում ընդգրկված է Քոլինզը։ Անցած ամռանը կոնգրեսականը դեղորայքի փորձարկումների արդյունքների մասին հայտնել […]
00:26 09.08.2018
Վաշինգտոնը մտադիր է աշնանը Մոսկվայի դեմ սահմանել պատժամիջոցների երկրորդ փաթեթը՝ ի պատասխան բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած իրադարձությունների։ Խոսքը ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորման մասին է։ Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները։ Ենթադրվում է, որ պատժամիջոցների երկրորդ փաթեթը կարող է նախատեսել ներկրման և արտահանման էական սահմանափակում, դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցում և […]
00:12 09.08.2018
Սաուդյան Արաբիան Կանադայի հետ ճգնաժամի կարգավորման գործում բացառել է միջնորդության տարբերակը։ «Միջնորդության անհրաժեշտություն չկա: Տեղ է գտել սխալ, և այն պետք է շտկել»,- ասել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը: Նախարարի խոսքով՝ թագավորությունը դեռևս քննարկում է Կանադայի դեմ լրացուցիչ միջոցներ սահմանելու հնարավորությունը։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, Էր-Ռիադը Կանադայի դեսպանին հայտարարել է պերսոնա նոն-գրատա և […]
00:00 09.08.2018
Ամերիկացի հանրապետական սենատոր Ռենդ Փոլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի նամակը։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է պաշտոնյան, որն այս շաբաթ կմեկնի Մոսկվա։ «Նամակում ընդգծվում է տարբեր ոլորտներում հետագա համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը, օրենսդրական մարմինների միջև երկխոսության ակտիվացումը և մշակութային փոխանակումների վերականգնումը»,– գրել է Փոլը։
23:18 08.08.2018
Իսրայելի պաշտպանության բանակում ծառայելու ցանկություն է հայտնել 1000 աղջիկ. դա ռեկորդային ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ, հայտնում է բանակի «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոկայանը: Դեռ 5 տարի առաջ աղջիկների շրջանում կամավորների թիվը կրկնակի պակաս էր: Հաղորդվում է, որ մարտական զորամասերում ծառայել ցանկացող աղջիկների թիվն ավելացել է կրոնասերների շրջանում: Տեղացիներից բացի, ՑԱԽԱԼ-ին միացել են երիտասարդ հայրենադարձներ։ Իսրայելի պաշտպանության բանակի զորամասերում […]
21:48 08.08.2018
Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-NZ) կոչ է արել երկրի վարչապետ Ջասինդա Արդերնին փոխել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կառավարության դիրքորոշումը, ինչպես նաև խուսափել ավելի վաղ արտահայտած կարծիքից առ այն, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է լուծվի Հայաստանի և Թուրքիայի միջև, տեղեկացնում է հանձնախմբի կայքը: «Նոր Զելանդիայի հայերը մտահոգված են Հայոց ցեղասպանության հարցով կառավարության դիրքորոշմամբ: Վարչապետի դիրքորոշումն […]
20:46 08.08.2018
ԱՄՆ-ը հրապարակել է Չինաստանից ներկրվող այն ապրանքների ցանկը, որոնց համար ավելի վաղ մինչև 25 տոկոս մաքսատուրք էր սահմանել: Այս մասին հայտնում է Regnum-ը: Հրապարակված ցանկում ներառվել են դեռևս հունիսի 15-ին առաջարկված 284 ապրանքներից 279-ը: Աղբյուրը հայտնում է, որ 16 միլիարդ դոլարի ապրանքների՝ 25 տոկոս մաքսատուրքի կիրառումը կգործի արդեն օգոստոսի 23-ից: Ներկայացված ապրանքնատեսակների ցանկում են հայտնվել […]
20:37 08.08.2018
Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում օգոստոսի 5-ին տեղի ունեցած 7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 347-ի: Այս մասին հայտնում է տեղի ANTARA գործակալությունը։ Նշվում է, որ տվյալներն ստացվել են այսօր՝ շրջանների ղեկավարի հետ կայացած հանդիպմանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրաշարժի հետևանքով անօթևան է մնացել 70 հազար մարդ, ավերվել են տասնյակ հազարավոր տներ: Վնասվածքներ է ստացել […]
19:48 08.08.2018
ԱՄՆ խորհրդարանականները երկրի իշխանություններին առաջարկություն են ներկայացրել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները միասնական բազայում ընդգրկելու և այդ երկիրն «ահաբեկչության հովանավոր» հայտարարելու վերաբերյալ: Այս մասին նշվում է «Կրեմլի ագրեսիայից ԱՄՆ անվտանգության պաշտպանության մասին ակտ 2018» ծավալուն փաստաթղթում: Նախագիծը հեղինակել են մի քանի սենատորները: Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ այս փաստաթուղթն ինչ-որ չափով նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած […]
16:07 08.08.2018
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է «Զինուժ» հաղորդաշարը: Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաքում տեղակայված ՌԴ «Հմեյմիմ» ավիաբազայում վայրէջք են կատարել Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավերը՝ բեռնված շուրջ 100 տոննա սննդամթերքով: Մարդասիրական օգնությունն ուղեկցելու, տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա է մեկնել նաև հայ զինվորական […]
15:45 08.08.2018
Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ ամիս պաշտոնական այց կկատարի Գերմանիա: Արդեն հստակեցված է, որ այցը տեղի կունենա սեպտեմբերի 28-29-ը: Էրդողանը բանակցություններ է վարելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:
15:14 08.08.2018
Դոնալդ Թրամփը Պենտագոնին հանձնարարել էր ստեղծել զորքերի առանձին տեսակ՝ ռազմատիեզերական ուժեր, որոնք կապահովեն տիեզերքում ամերիկյան ենթակառուցվածքների անվտանգությունը:
14:50 08.08.2018
Օգոստոսի 2-ին Ռումինիայի Ռոման քաղաքի արվեստի պատկերասրահում բացվել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված «100-ամյակ՝ Հայաստանի Հանրապետություն, Ռումինիա` Մեծ Միություն» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այս մասի տեղեկանում ենք Ռումինիայում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջից: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից՝ Ռումինիայի Հայոց Միության Ռոմանի մասնաճյուղի հետ համատեղ: Ցուցահանդեսի բացմանը ելույթ են ունեցել Ռումինիայի […]
13:24 08.08.2018
Հալեպի հայության այսօրվա վիճակի մասին Shantnews-ի հարցերին պատասխանելով՝ Սիրիայի հայ գործիչներից Հալեպի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ, Վերապատվելի Հարություն Սելիմյանն ասում է, որ չնայած Հալեպն այսօր ազատագրված է, սակայն վտանգն ամբողջությամբ անցյալում չէ: «Հալեպն այսօր շրջապատված է ընդդիմադիր ուժերով, և կարելի է ասել, որ որևէ քաղաքական ֆիասկո կարող է կրկին նախկին վտանգավոր վիճակին բերել Հալեպը: Մի […]
13:11 08.08.2018
Ֆրանսիացի հայտնի դերասան Սամի Նասերին, որը հանրահայտ «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերակատարն է, մեկնաբանել է մոսկովայի ակումբներից մեկում իր մասնակցությամբ կռիվը: Նա իր ինստագրամյան էջում պատմել է, որ իրեն արդեն լավ է զգում միջադեպից հետո: Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Տվերսկայա փողոցում՝ Voice կարաոկե բարում, որտեղ նա ժամանակ էր անցկացնում եղբոր հետ: Նասերին պատմել է, որ […]
12:54 08.08.2018
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի բալկանյան ծառայությունը, Սերբիայի ու Կոսովոյի բարձրաստիճան պաշտոնյաները ցանկություն են հայտնել սահմանները վերաձևելու հարցեր քննարկել: Մյուս կողմից, սակայն, մտավախություն կա, որ դա կարող է ապակայունացնող գործոն դառնալ Բալկանյան տարածաշրջանի համար: Հավանական քննարկման առարկան Սերբիայի հարավում ալբանացիներով բնակեցված ու Կոսովոյի հյուսիսում սերբերով բնակեցված շրջանները փոխանակելու հարցն է: Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին ասել […]
12:47 08.08.2018
Գուտերեշը նաև նշել է, որ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնեն երկխոսության միջոցով առաջընթացին և խուսափեն պառակտիչ քաղաքականությունից
12:06 08.08.2018
Լիբանանի նախագահ Միշել Աուն հոկտեմբերին պիտի այցելէ Հայաստան: Այս մասին գրած է «Ալ Մաստար» կայքը յղում տալով Լիբանանի նախագահի մամլոյ ծառայութեան։ Նշենք, որ Աունի այցելութեան գլխաւոր նպատակն է մասնակցիլ յառաջիկայ աշնան Երեւանի կայանալիք «Ֆրանոքոֆոն» երկիրներու համաժողովին։ Յիշեցնենք, որ նախագահ Աունի այս այցելութիւնը պիտի հանդիսանայ երկրորդը վերջինիս Լիբանանի նախագահ ընտրուելէն ասդին։
11:46 08.08.2018
Ամերիկյան հանրահայտ երգչուհի Դեմի Լովատոն դուրս է գրվել հիվանդանոցից՝ այն բանից հետո, երբ թմրանյութերի չարաշահումից հետո առողջական խնդիրներ էր ունեցել: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Հաղորդվում է, որ երգչուհին հիվանդանոցում մնացել է մոտ երկու շաբաթ, դուրս է գրվել միայն անցած հանգստյան օրերին: Այս առումով Լովատոն ինստագրամյան իր էջում գրել է, որ «շարունակում է պայքարը […]
11:33 08.08.2018
Ռուս պաշտոնյաների ու պետական հիմնարկների աշխատակիցների՝ ռուսական Sailfish բջջային օպերացիոն համակարգին անցման համար կպահանջվի ավելի քան 160 միլիարդ ռուբլի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: 2021 թ. այս օպերացիոն համակարգով սմարթֆոններին պետք է անցնեն պետական մարմինների, բյուջետային հաստատությունների և պետական մասնակցությամբ կազմակերպությունների 7,9 միլիոն աշխատակիցներ: Մինչև 2021-ի տարեվերջ պաշտոնյաների՝ Sailfish համակարգին անցման վրա ծրագրվում է ծախսել […]
11:11 08.08.2018
Չինաստանում կրակի փառատոն է անցկացվել, հաղորդում է 1plus1.ua.-ն: Փառատոնն անցկացվում է ամեն տարի և իր շուրջ հավաքում հազարավոր զբոսաշրջիկների: «Կրակե տոն»-ը կազմակերպել է շուրջ 8,5 միլիոն հետևորդ ունեցող «Յի» խումբը:
10:50 08.08.2018
Քիմ Քարդաշյանի քրոջ՝ հայտնի մոդել Քենդալ Ջենների դոբերմանը, հարձակվել է 4 տարեկան աղջկա վրա, հաղորդում է Корреспондент.net-ը: Աստղն ընկերոջ հետ այդ պահին գտնվել է ռեստորանում, երբ շունը կծել է իր կողքին գտնվող 4-ամյա աղջկան: Մինչ երեխայի մայրը գնացել էր սառույցի հետևից, Քենդալն ընկերոջ հետ լքել է ռեստորանը: Աղջկա մայրը ոստիկանություն է դիմել և հնարավոր է՝ մոդելը […]
10:45 08.08.2018
Հարավչինական ծովի տարածքին հավակնում ու իրենց իրավունքները վիճարկում են միանգամից 5 պետություն, որոնցից առավել հզոր է Չինաստանը։ Վերջինս 2013 թվականից սկսած բազմաթիվ արհեստական կղզիներ է ստեղծել տարածքում՝ ռազմական վերահսկողություն սահմանելու համար։ Չինաստանի հետ այս ծովի նկատմամբ վերահսկողությանը հավակնում են Թայվանը, Ֆիլիպինները, Մալայզիան ու Վիետնամը։ Այստեղ շահեր ունի նաև Միացյալ Նահանգները, որն օգնում է տարբեր կողմերին, […]