TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

ԱՇԽԱՐՀ

Չինաստանը կղզիներ է կառուցում՝ վիճելի տարածքները հսկելու համար

10:45 08.08.2018

Հարավչինական ծովի տարածքին հավակնում ու իրենց իրավունքները վիճարկում են միանգամից 5 պետություն, որոնցից առավել հզոր է Չինաստանը։ Վերջինս 2013 թվականից սկսած բազմաթիվ արհեստական կղզիներ է ստեղծել տարածքում՝ ռազմական վերահսկողություն սահմանելու համար։ Չինաստանի հետ այս ծովի նկատմամբ վերահսկողությանը հավակնում են Թայվանը, Ֆիլիպինները, Մալայզիան ու Վիետնամը։ Այստեղ շահեր ունի նաև Միացյալ Նահանգները, որն օգնում է տարբեր կողմերին, […]

̰
Երբեմն մտածում եմ, որ լավ մայր չեմ. Սերենա Ուիլյամս

10:40 08.08.2018

ՏՏ ոլորտի հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանի հետ ամուսնացած թենիսիստուհի Սերենա Ուիլիամսն ընկճված է ու երբեմն կարծում է, որ լավ մայր չէ իրենց դստեր համար։ Այս մասին ասել է ինքը՝ թենիսիստուհին՝ ներկայացնելով ընդհանուր ընկճվածության նաև մյուս պատճառները։ «Անցյալ շաբաթ շատ ծանր ապրումներ ունեցա ինչպես մարզական, այնպես էլ անձնական տեսանկյունից։ Կոնտայից կրեցի կարիերայիս ամենախոշոր պարտությունը, սակայն դա […]

̰
Նոր ֆլեշմոբ․ Հնդիկ հողագործները Kiki Challenge-ին օրիգինալ ձևով են մասնակցել

10:34 08.08.2018

Մի քանի շաբաթ առաջ սկսվեց «Kiki  Challenge» ֆլեշմոբը, որի մասնակիցներն ընթացքի ժամանակ իջնում են մեքենայից և պարում Դրեյքի «In My Feelings» երգի տակ: Kiki-ին մասնակցում են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ տարբեր երկրներից: Սակայն ամենալավ տարբերակը, թերևս, հնդիկ հողագործներինն է: Ավտոմեքենայի փոխարեն սայլ է, բայց դա նրանց պարելուն չի խանգարում, գրում է meduza.io-ն:

̰
Հունաստանում նորածինների թրաֆիքինգի մեղադրանքով ձերբակալված խմբում վրացուհի կա

08:45 08.08.2018

Հունաստանի ոստիկանությունն Ատկիկայի շրջանում հատուկ գործողության ժամանակ թրաֆիքինգի մեղադրանքով ձերբակալել է միայն կանանցից կազմված 9 հոգանոց խմբի հանցագործներին: Նրանցից մեկը 40-ամյա վրացուհի է, մնացած 8-ը՝ բուլղարուհիներ: Այս մասին հաղորդում է Վրաստանի Հանրային ՀԸ-ն: Հունական ոստիկանության աշխատակիցները, ձևանալով ամուսիններ, երեխա գնելու ցանկությամբ ծանոթություն էին հաստատել խմբի վրացի անդամի հետ: Վերջինս ծպտյալ ոստիկաններին 18 հազար եվրոյով երեխա […]

̰
Անոմալ շոգի պատճառով Ֆինլանդիայում մոծակները վերացել են

08:38 08.08.2018

Եվրոպական երկրներում հաստատված անոմալ շոգ եղանակի պատճառով Ֆինլանդիայում մոծակների թվաքանակը նվազել է։ Ինչպես հայտնում է BBC-ն, հուլիսին Ֆինլանդիայում օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային՝ +33,7 աստիճանի։ Շոգի պատճառով երկրի որոշ շրջաններում մոծակները գրեթե լիովին ոչնչացել են։ Գիտնականները միջատների կտրուկ անհետացման պատճառ են համարում Լապլանդիայի չորացած լճակները, որտեղ նախկինում ձվադրել են մոծակները։ Նշվում է, սակայն, որ շոգ […]

̰
ԵՄ-ի պարտադրանքով iPhone-ը կարող է փոփոխության ենթարկվել

08:21 08.08.2018

Եվրամիության կարգավորիչ մարմիններն ուսումնասիրում են անհրաժեշտության հարցը՝ պարտավորեցնելու սմարթֆոն արտադրողներին կիրառել հեռախոսների լիցքավորման համար միասնական բնիկ։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, նման որոշման ընդունման դեպքում «Apple»-ը ստիպված կլինի հրաժարվել Lightning բնիկից։ ԵՄ փորձագետների կարծիքով՝ լիցքավորման միասնական սարքի ներմուծումը թույլ կտա նվազեցնել էլեկտրոնային թափոնների քանակը, որը կազմում է տարեկան մոտ 51 տոննա։ Դա օգտատերերին կազատի նաև […]

̰
Թրամփի խոսքերն ասես գեղեցկության մրցույթների ձանձրացնող կրկնաբառեր լինեն․ Իրանի ԱԳ նախարար

08:08 08.08.2018

Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը ողջ աշխարհում խաղաղության կոչերն անվանել է «ձանձրացնող կրկնաբառեր», որոնք տեղ չունեն միջազգային հարաբերություններում։ Ավելի վաղ նման արտահայտություններ էր գործածել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ներկայացնելով Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթը։ «Հիշեցնեմ, որ միջազգային հարաբերությունները գեղեցկության մրցույթ չեն՝ ողջ աշխարհում խաղաղության ձգտման մասին ձանձրացնող կրկնաբառերով։ Առաջին անգամ չէ, որ պատերազմ […]

̰
Ֆրանսիացին ցանկացել է դստեր հետ նավակով հասնել Սիրիա և միանալ ահաբեկիչներին

07:57 08.08.2018

Ֆրանսիայի քաղաքացին ցանկացել է դստեր հետ նավակով հասնել Սիրիա և միանալ ահաբեկիչներին, հաղորդում է BFMTV-ն: 45 տարեկան տղամարդուն բերման են ենթարկել երկրի հարավային Էռո դեպարտամենտ: Տղամարդու մասին իրավապահ մարմիններին տեղեկություններ է հաղորդել նրա կինը: Բերման է ենթարկվել նաև տղամարդու 21-ամյա հանցակիցը: Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ահաբեկիչների հետ համագործակցելու համար:    

̰
iPhone-ն անլար լիցքավորման հենակ-սարք է ստեղծել

07:53 08.08.2018

«Logitech» ընկերությունն «Apple»-ի հետ համատեղ անլար լիցքավորման հենակ-սարք է ստեղծել iPhone 8, 8 Plus և X-ի համար, հայտնում է 9to5mac տեղեկատվական բլոգը:   Նշվում է, որ սարքը համաժամանակեցված չէ Apple Watch -ի և AirPods-ի հետ: AirPower կոչվող այս սարքը կթողարկվի սեպտեմբերին:    

̰
Փախստականների իրավունքների պաշտպանները դատի են տվել ԱՄՆ վարչակազմին

07:13 08.08.2018

«Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միություն» իրավապաշտպան կազմակերպությունը դատի է տվել ԱՄՆ վարչակազմին՝ փախստականի կարգավիճակի տրամադրման սահմանափակումների պատճառով։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Հայցը ներկայացվել է այն բանից հետո, երբ հունիսին արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը հայտարարեց, որ ԱՄՆ-ն այլևս փախստականի կարգավիճակ չի տրամադրի ներգաղթյալներին, որոնք դարձել են հանցավոր խմբավորումների և կենցաղային բռնության զոհ։ Իրավապաշտպանները […]

̰
Կալիֆոռնիայի հրդեհները տեսանելի են նույնիսկ տիեզերքից

01:00 08.08.2018

«Քարր» և «Ֆերգյուսոն» հրդեհները, որոնք Կալիֆոռնիայի տարածքում արդեն կլանել են 115 հազար հեկտար տարածք և 8 մարդու մահվան պատճառ դարձել, տեսանելի են նույնիսկ Միջազգային տիեզերակայանից։Այսօր NASA-ն հրապարակել է լուսանկարներ, որոնք ցույց են տալիս հրդեհի մասշտաբները։ Լուսանկարներում երևում է և՛ այրված տեղանքը (սև, մուգ գույնի հատվածները), և՛ ծխի քուլաները։

̰
Մոգերինին եվրոպական ընկերություններին կոչ է անում աշխատել Իրանի հետ՝ հակադրվելով Թրամփին

00:50 08.08.2018

ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին եվրոպական ընկերություններին կոչ է արել համագործակցել Իրանի հետ։ Սրա նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի Իրանը դուրս չգա միջուկային գործարքից, ինչպես դա արեց Միացյալ Նահանգները, և որպեսզի իրանցիները շահ ունենան միջուկային համաձայնագրի կատարումից։ «Քանի որ մենք կարծում ենք, որ դա համապատասխանում է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի […]

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի պատճառով 50 մարդ մնացել է մզկիթի ավերակների տակ

00:49 08.08.2018

Երկրաշարժի պատճառով Ինդոնեզիայում ավերվել է մզկիթ, ու դրա ավերակների տակ է մնացել 50-ից ավելի մարդ։ Երկրաշարժը երկհարկանի մզկիթը քանդել է այն պահին, երբ մի քանի տասնյակ մարդ նամազ էր անում այնտեղ։ Մզկիթի ավերակների տակից մարդկանց դուրսբերումը կատարվում է մարդկային ուժերով, քանի որ տեխնիկական միջոցներ չկան։ Ինդոնեզիայում երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին։ 6,6-7 բալ ուժգնությամբ […]

̰
Մումբայի լողափերից մեկում ավելի քան 150 մարդ այրվածքներ է ստացել

00:45 08.08.2018

Մումբայի լողափերից մեկում առնվազն 150 մարդ այրվածքներ է ստացել։ Պատճառը թունավոր ֆիզալիաներն են։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը: Մեդուզայի տեսակ հանդիսացող ֆիզալիաները, որոնք չեն կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, հայտնվում են Հնդկաստանի ափերի մոտ ամեն տարի՝ անձրևային եղանակների ժամանակ։ Խանութներից մեկի տնօրենը պատմել է, որ վերջին օրերին ֆիզալիաները «գրավել» են լողափերը և գլխացավանք են դարձել […]

̰
Երևանը կմասնակցի հնագույն քաղաքների միջազգային համաժողովին

00:31 08.08.2018

Օգոստոսի 12-18-ը Երևանի պատվիրակությունը մասնակցելու է Ռյազանում կայանալիք հնագույն քաղաքների միջազգային համաժողովին, որտեղ ներկայացված են լինելու 500 և ավելի տարիների պատմություն ունեցող քաղաքները: Նպատակը միջմշակութային փոխգործակցության զարգացումն է, մշակութային և զբոսաշրջային կապերի ամրապնդումը։ Երևանի պատվիրակությունը կներկայացնեն ավագ խոհարարներ Սուսաննա Ղուկասյանը, Արո Գույումջյանը, Էդգար Գրիգորյանը, Արայիկ Ամզայանն ու Էդգար Եգանյանը և «Yerevan Food Fest» փառատոնի ղեկավար […]

̰
Բելառուսում լրագրողներ են ձերբակալվել

23:15 07.08.2018

Բելառուսական խոշորագույն համացանցային tut.by կայքի գրասենյակում խուզարկություն է կատարվել՝ կապված պետական «БелТА» լրատվական գործակալության վճարովի տեղեկատվությանն անօրինական հասանելիություն ստանալու հետ, հաղորդում է «Интерфакс-Запад»-ը: Նշվում է, որ 2 տարի շարունակ կայքի աշխատակիցները մոտ 15 հազար ապօրինի հասանելիություն են ունեցել վճարովի կոնտենտին։ Աշխատակիցներին կասկածում են տվյալների անօրինական ձեռքբերման և օգտագործման մեջ։ Արդյունքում՝ բերման են ենթարկվել գլխավոր խմբագիրը, խմբագիրը և […]

̰
Հռոմի Պապի մասին ֆիլմի համար Իտալիայում փնտրում են հայերի

22:50 07.08.2018

«Wildside Production» պրոդյուսերական ընկերությունը բոլոր տարիքների հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների մրցույթ է հայտարարել՝ «Երիտասարդ Պապը» սերիալում նկարահանվելու համար։ Ընդ որում՝ մրցույթին կարող են մասնակցել նաև դերասանական փորձ չունեցող մարդիկ։ Սերիալի՝ հայերի մասնակցությամբ դրվագները նկարահանվելու են այս տարվա նոյեմբերին, Հռոմում։ Սա հայտնի սերիալի շարունակությունն է, որի պրեմիերան կայացել է 2016 թվականի աշնանը։ Եվրոպական մի քանի […]

̰
Աֆղանստանում ավելի քան 50 մարդ է զոհվել ԱՄՆ-ի ավիահարվածի և «Թալիբան»-ի հարձակումների հետևանքով

22:05 07.08.2018

Աֆղանստանի Լոգար նահանգում առնվազն 50 խաղաղ բնակիչ ու անվտանգության աշխատակից է զոհվել՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածի ու «Թալիբան» խմբավորման անդամների հարձակումների հետևանքով: Այս մասին հայտնում է Pajhwok-ը՝ վկայակոչելով նահանգային խորհրդի անդամ Աբդուլ Վալի Վաքիլին: «Անվտանգության ուժերի 35 աշխատակից ու խաղաղ բնակիչ է զոհվել գրոհայինների հետ բախման հետևանքով»,- ասել է նահանգային պաշտոնյան: Բացի դրանից, նա նաև […]

̰
Ֆրանսիայում թռչող հովանոց են ստեղծել

22:05 07.08.2018

Մոուլա կեղծանունով ֆրանսիացի իլյուզիոնիստը և Augmented Magic-ի թիմն ստեղծել են թռչող հովանոց: Այն կառավարվում է անօդաչու թռչող սարքի սկզբունքով: Այս մասին տեղեկանում ենք Interesting Engineering-ի ֆեյսբուքյան էջից: Հովանոցը կարող է կառավարվել ձեռքով կամ «հետևիր ինձ» ռեժիմով: Հովանոցի տեղաշարժը և ռեժիմները կարելի է վերահսկել հատուկ հավելվածի միջոցով: Նշենք, որ այն ստեղծվել է շոուների ժամանակ օգտագործելու նպատակով: […]

̰
Ամերիկացի զինվորականներին թույլ չեն տա սմարթֆոն օգտագործել

21:45 07.08.2018

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը սահմանափակել է տարբեր ռազմական օբյեկտներում բջջային սարքավորումների օգտագործումը, տեղեկացնում է Associated Press-ը: Զիվորականներն ստիպված կլինեն հրաժարվել սմարթֆոններից և GPS-ով հագեցած այլ սարքավորումներից: Պենտագոնի հուշագրի համաձայն՝ դա արվում է զինվորի գտնվելու վայրը չբացահայտելու նպատակով: Նշվում է, որ բարձրաստիճան զինվորականներն իրենք կորոշեն օգտագործել սարքավորումներ, թե՝ ոչ:    

̰
Daimler-ն ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Իրանում դադարեցնում Է աշխատանքը

19:41 07.08.2018

Գերմանական ավտոմոբիլային ընկերությունների Daimler խումբը հայտարարել է, որ Իրանում իր գործունեությունը դադարեցնում է այս երկրի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման պատճառով, հաղորդում է Bloomberg գործակալությունը: Daimler ընկերությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ դադարեցնում է իրանական ընկերությունների հետ համատեղ Mercedes բեռնատարների արտադրության և վաճառքի նախագծի իրականացումը: Daimler-ի ներկայացուցիչը հավելել է, որ այդ նախագիծը սահմանափակ մասշտաբներ ուներ, և […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն հիասթափված է Իրանի նկատմամբ ԱՄՆ վարքից

19:22 07.08.2018

Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներն ուղղված են Իրանի և 6 պետությունների միջև կնքված միջուկային համաձայնագրի վիժեցմանն ու հիասթափություն են հարուցում։ ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ  պատժամիջոցների վերականգնմանը նման հայտարարությամբ է արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ-ը։ «Դա Վաշինգտոնի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի խախտման պրակտիկայի շարունակման, միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման ցայտուն օրինակ է»,– նշվում է այդ հայտարարության մեջ։ […]

̰
Ճապոնիան Օլիմպիական խաղերի ժամանակ մտադիր է ժամացույցի սլաքները 2 ժամով առաջ տալ

19:13 07.08.2018

Ճապոնիայի կառավարությունն ուսումնասիրում է 2020 թվականին Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերի ժամանակ ժամացույցի սլաքները 2 ժամով առաջ տալու և ամառային ժամանակին անցում կատարելու հավանականությունը: Սա այն դեպքում, երբ երկիրն ավելի քան 60 տարի առաջ է հրաժարվել ամառային ժամանակին անցնելու պրակտիկայից: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը: Նախաձեռնության հեղինակները հույս ունեն, որ ժամերի առաջ տալը կօգնի լուծել Տոկիոյում […]

̰
Հայկական հսկա վարունգը կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում

18:44 07.08.2018

Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ռագբիր Սինգհ Սանգերան, որը ծագումով Հնդկաստանից է, իր այգում աճեցրել է հսկայական չափերի հասնող վարունգ: Բանջարեղենն ունի 130 սմ երկարություն և հավակնում է իր չափերով համաշխարհային ռեկորդ սահմանել: Այս մասին հայտնում է BBC-ն: Միևնույն ժամանակ բրիտանացի մասնագետները նշել են, որ դա վարունգի սովորական տեսակ չէ, այլ հայկական տեսակի՝ դդմազգիներին պատկանող բանջարեղեն: Բրիտանացին […]

̰
Իրանի հետ աշխատող ընկերությունները կզրկվեն ԱՄՆ-ի հետ համագործակցելու հնարավորությունից. Թրամփ

16:45 07.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկացած արտասահմանյան ընկերություն, որը կհամագործակցի Իրանի հետ, կզրկվի Միացյալ Նահանգների հետ համագործակցելու հնարավորությունից: Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում: «Իրանի դեմ պատժամիջոցները պաշտոնապես ուժի մեջ են մտել: Դրանք ամենախիստ պատժամիջոցներն են, որ երբևէ սահմանվել են, իսկ նոյեմբերին դրանք նոր մակարդակի կհասցվեն: Ցանկացած ընկերություն, որը կհամագործակցի Իրանի […]

̰
Ֆրանկֆուրտի օդանավակայանում հրատապ տարհանում է իրականացվել

15:34 07.08.2018

Գերմանիայի ոստիկանությունը տարհանում է կազմակերպել Ֆրանկֆուրտի օդանավակայանի տերմինալներից մեկում այն բանից հետո, երբ անհայտ անձն անցել է անվտանգության գոտին ու անհետացել։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Արդյունքում տերմինալում ուղեբեռի բեռնումը դադարեցվել է: Մարդկանց մոտ կեսը տարհանվել է։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ ⚠⚠ Bearking News ⚠⚠In area A of Terminal 1 at the #Frankfurt #airport, […]

̰
Կալիֆոռնիայում ռեկորդային մասշտաբի հրդեհը շարունակում է նոր տարածքներ գրավել

13:01 07.08.2018

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների ընդգրկած մակերեսը հասնում է 1148 քառ․ մետրի: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը: Հրդեհները մոլեգնում են արդեն մի քանի շաբաթ: Բնության տարերքի ճարակ են դարձել 75 բնակելի շենք, գրեթե նույնքան այլ շենք-շինություններ: Կրակը շարունակում է մեծ սպառնալիք ներկայացնել մեծաթիվ կառույցների համար: Հրշեջներին հաջողվել է տեղայնացնել հրդեհի միայն 30 տոկոսը: Կալիֆոռնիայում նմանատիպ հրդեհ […]

̰
Շվեյցարիայում տանկերը կվարեն գիշերը՝ շոգից հալված ասֆալտը չվնասելու համար

11:40 07.08.2018

Անսպասելի բարձր ջերմաստիճանը փոփոխություններ է առաջացրել շվեյցարական զինված ուժերի բոլոր գործողություններում։ Այսուհետ Շվեյցարիայում տանկերը կվարեն, կտեղափոխեն միայն գիշերային ժամերին, քանի որ ցերեկն այդ ծանր մեքենաների տեղաշարժը կարող է վնասել շոգից փափկած ասֆալտը։ Դրանից բացի, զինծառայողների ու ստորաբաժանումների երթերը նույնպես կկատարվեն օրվա հով ժամերին՝ մարդկային կորուստներից խուսափելու համար։ Բանակի ձիերն ընդհանրապես չեն ներգրավվի շոգ ժամերին անցկացվող […]

̰
Երգչուհի Փինքը հիվանդանոց է տեղափոխվել

11:30 07.08.2018

Ամերիկացի երգչուհի Փինքը Սիդնեյում աղեստամոքային վիրուսային ինֆեկցիայի պատճառով հիվանդանոց է ընկել, տեղեկացնում է Associated Press-ը: Նշվում է, որ հիվանդության պատճառով երգչուհին հետաձգել է Սիդնեյում կայանալիք համերգը: Երգչուհին օգոստոսի 3-ին արդեն հետաձգել էր Beautiful Trauma  համաշխարահային հյուրախաղերի շրջանակում առաջին համերգը, ջրազրկմամբ հոսպիտալացվել է, սակայն կարճ ժամանակ անց դուրս գրվել: Երգչուհու գործակալը հայտարարել է, որ Փինքն առնվազն մեկ […]

̰
Ռոհանին ողջունել է Եվրոպայի դիրքորոշումը՝ կապված ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների հետ

10:29 07.08.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ուրախություն է արտահայտել՝ կապված այն բանի հետ, որ եվրոպական երկրների ղեկավարները դեմ են հանդես եկել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի որոշմանը: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը: «Եվրոպան դիմակայում է ԱՄՆ-ի հակաիրանական դիրքորոշմանը, չնայած այն բանին, որ Վաշինգտոնի վաղեմի դաշնակիցն է»,- ասել է Ռոհանին հեռուստաելույթի ժամանակ: Ռոհանին հորդորել է եվրոպական երկրների […]

̰
BACK_TO_TOP