TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+16.09 oC

ԱՇԽԱՐՀ

Թրամփի խորհրդականը «դժոխքում տեղ» է խոստացել նախագահին թիկունքից հարվածողներին

00:01 11.06.2018

Սպիտակ տանը կից Առևտրի հարցերով ազգային խորհրդի տնօրեն Փիթեր Նավարոն հայտարարել է, որ բոլոր քաղաքական գործիչները, ովքեր անազնիվ դիվանագիտական հարաբերություններ են վարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, կհայտնվեն դժոխքում: Այս մասին նա ասել է Fox News-ի եթերում: «Յուրաքանչյուր օտարերկրացի առաջնորդի համար, ով անազնիվ դիվանագիտություն է վարում նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններում, իսկ այնուհետև փորձում դանակով […]

̰
Գերմանիան G7-ում Թրամփի վարքն անվանել է աղետ

22:34 10.06.2018

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Անդրեա Նալեսը G7-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարքն անվանել է աղետ: Այս մասին գրում է Frankfurter Rundschau-ն: Նալեսի խոսքով՝ այդպես հնարավոր չէ վարել «խելամիտ և վստահության արժանի քաղաքականություն»: «Թրամփն աղետ է գործել G7-ի գագաթնաժողովում և հրաժեշտ տվել միջազգային պատասխանատվությանը թվիթի օգնությամբ»,-հայտարարել է Նալեսը: Նա հավելել է, որ ԵՄ-ն Ճապոնիայի և […]

̰
Թրամփը հավանել է Հյուսիսային Կորեայում McDonald’s-ի ցանց բացելու գաղափարը. ԶԼՄ-ներ

22:20 10.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուր է եկել Հյուսիսային Կորեայում արագ սննդի McDonald’s ռեստորանների ցանց բացելու գաղափարը: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրին: Սինգապուրում ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովի նախապատրաստմանն առնչություն ունեցող աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ նախագահն ընդհանուր առմամբ հետաքրքրված է Հյուսիսային Կորեայում ԱՄՆ-ի այցեքարտը դարձած ընկերությունների աշխատանքի գործարկմամբ: Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի առաջնորդների՝ պատմության […]

̰
Նեթանյահուն որոշել է Իրանի ժողովրդին փրկել երաշտից ու սովից 

21:06 10.06.2018

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սոցցանցում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է, թե Իսրայելը գիտի՝ ինչպես կանխել իրանական բնապահպանական աղետը: Չնայած Թեհրանի միջուկային հավակնություններին, Իսրայելը կօգնի շարքային իրանցիներին, ասել է նա: Ավելի վաղ Իրանի իշխանությունները տվյալներ էին հրապարակել, համաձայն որոնց՝ երկրի 96 տոկոսը կամ 50 մլն մարդ տառապում է երաշտից: Շատ մարդիկ ստիպված են լքել իրենց տները: Նեթանյահուն […]

̰
Հրդեհ BMW-ի գործարանում. կան տուժածներ

20:13 10.06.2018

Գերմանիայի Բավարիա դաշնային հողի Լանդսհուտ քաղաքում տեղակայված BMW-ի գործարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով վիրավորվել է ավտոմեքենաշինական գործարանի 3 աշխատակից: Այս մասին հայտնում է Paussauer Neue Presse թերթը՝ հղում անելով ոստիկանությանը: Հրդեհի հետևանքով տարածված ծխից խույս տալու համար բնակիչներին խորհուրդ է տրվել փակել դռներն ու պատուհանները: Հրդեհի բռնկման պատճառը հայտնի չէ: Հրշեջներին արդեն հաջողվել է մարել […]

̰
«Ավրորա-2018»-ի դափնեկիրը մրցանակի 40%-ը կուղղի «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը

19:43 10.06.2018

«Ավրորա-2018» մրցանակի դափնեկիր Չժո Լա Աունը զարմանք է արտահայտել,  որ իրեն է բաժին հասել այդ մրցանակը: Նա նշել է, որ մրցանակի 40 տոկոսը պատրաստվում է ուղղել «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը: Այս մասին հայտնում է news.am-ը: Հարցին, թե մրցանակը կօգնի՞ մահմեդական ռոհինջաներին, Աունը պատասխանել է, որ, իհարկե, կօգնի, սակայն դժվարացել է ասել, թե կոնկրետ երբ նրանք […]

̰
Սինգապուրը ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովի անցկացման վրա կծախսի մոտ 20 մլն դոլար

18:38 10.06.2018

Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ գագաթնաժողովի անցկացման արժեքը կկազմի մոտ 20 մլն դոլար: Այս մասին հայտնում է Straits Times-ը՝ հղում անելով երկրի վարչապետ Լի Սյան Լունին: Վարչապետը նշել է, որ այդ ծախսերը Սինգապուրի ներդրումն են միջազգային ջանքերում, և դա բխում է երկրի շահերից: Նա հավելել է, որ […]

̰
Թրամփը ժամանել է Սինգապուր

18:27 10.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը վայէջք է կատարել Սինգապուրի ռազմաօդային ուժերի «Պայա-Լեբա» բազայում: Թրամփին հարցրել են, թե ինչպես է իրեն զգում երկար ժամեր տևած թռիչքից հետո և ինչպես է գնահատում առաջիկա գագաթնաժողովը: «Շատ լավ»,-պատասխանել է Թրամփը: Ինքնաթիռի մոտ նրան դիմավորել է Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանը: Այնուհետև Թրամփի ավտոշարասյունն ուղևորվել է Shangri-La հյուրանոց, որը գտնվում […]

̰
Կիմ Չեն Ինը տեղավորվել է Սինգապուրի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում

18:19 10.06.2018

Այսօր, մգեցված ապակիներով սև զրահապատ Mercedes-ը մի քանի տասնյակ ավտոմեքենաների և մոտոցիկլավարների ուղեկցությամբ հյուսիսկորեական պատվիրակությանը տարել է St. Regis հյուրանոց, որը տեղակայված է Սինգապուրի կենտրոնական մասում: TASS գործակալության հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի անվտանգության ապահովման գործում ներգրավված է ավելի քան 23 հազար իրավապահ: Տեղի բնակիչները St. Regis հյուրանոցն անվանում են «6 աստղանի»: […]

̰
Brexit-ի հովանավորին բռնացրել են Ռուսաստանի հետ կապերի մեջ

18:08 10.06.2018

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու արշավի գլխավոր հովանավորներից մեկին՝ գործարար Ահարոն Բենքսին բռնացրել են Ռուսաստանի հետ կապերի մեջ: Այս մասին հայտնում է The Observer-ը: Պարբերականի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը վկայում են, որ Բենքսը բազմիցս հանդիպել է ռուս բարձրաստիճան անձանց հետ 2015 թվականի նոյեմբերից 2017 թվականն ընկած ժամանակահատվածում: Մասնավորապես, այդպիսի երկու հանդիպումներ են անցկացվել նույն շաբաթվա […]

̰
Կիմ Չեն Ինը երախտագիտություն է հայտնել Սինգապուրի վարչապետին՝ Թրամփի հետ հանդիպում կազմակերպելու համար 

17:42 10.06.2018

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հանդիպում է ունեցել Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ: Բանակցությունների ժամանակ Կիմ Չեն Ինը երախտագիտություն է հայտնել Սինգապուրի նախարարների կաբինետի ղեկավարին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում կազմակերպելու համար: «Երախտապարտ եմ այդ պատմական գագաթնաժողովի կազմակերպմանն ուղղված Ձեր անկեղծ ջանքերի համար»,-ասել է Կիմ Չեն Ինը: Սինգապուրի ԱԳՆ-ի տվյալներով՝ Լի Սյան […]

̰
ՌԴ-ում գնացքը բախվել է ավտոբուսին. կան զոհեր, վիրավորներ

17:14 10.06.2018

ՌԴ Օրյոլի մարզում խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 12 մարդ, այդ թվում հղի կին, ով կորցրել է երեխային: Զոհերի թվում է նաև ավտոբուսի վարորդ Սերգեյ Անտյուխովը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին: Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 08:14-ին՝ Օրլյոլի մարզի Գատ գյուղի մոտակայքում: Հաղորդվում է, […]

̰
Ճապոնիայում ավտոմեքենան մխրճվել է սուպերմարկետի մեջ. կան բազմաթիվ վիրավորներ

16:58 10.06.2018

Ճապոնիայի Գումմա պրեֆեկտուրայի Սիբուկավա քաղաքում ավտոմեքենան մխրճվել է սուպերմարկետի մեջ: Պատահարի հետևանքով տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել առնվազն 14 մարդ, ևս մեկ մարդ գտնվում է անգիտակից վիճակում: Այս մասին հայտնում NHK հեռուստաալիքը: Ավտոմեքենան, որի ղեկին եղել է 55-ամյա տղամարդ, ապակե ցուցափեղկի միջով մուտք է գործել սուպերմարկետի առևտրային սրահ: Տեղի ունեցածի պատճառը պարզվում է: Այլ մանրամասները […]

̰
Կանադան պատասխանել է վարչապետ Թյուդոյին ուղղված Թրամփի մեղադրանքներին

15:45 10.06.2018

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մամուլի ծառայությունը հերքել է այն տեղեկությունը, թե նա ճեպազրույցում ասել է ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցներում չքննարկված բաներ: Այդպիսով՝ Թրյուդոյի մամուլի ծառայությունը հերքել է անազնվության վերաբերյալ Թրամփի մեղադրանքները: Այս մասին հայտնում է Reuters-ը: Թրյուդոյի ներկայացուցիչները հայտարարել են, որ Կանադայի վարչապետը կենտրոնացած է մնում G7-ի գագաթնաժողովում ձեռք բերված արդյունքների […]

̰
Երկրին նման 3 մոլորակներ են հայտնաբերվել

15:07 10.06.2018

Աստղաֆիզիկայի Կանարյան ինստիտուտի և Օվիեդոյի համալսարանի գիտնականները հայտնաբերել են մոլորակնային համակարգ, որում գտնվում են Երկրին նման 3  մոլորակներ: Այս մասին հայտնում է arXiv.org-ը: Հայտնագործումը կատարվել է  Kepler տիեզերական աստղադիտարանի օգնությամբ՝ K2 առաքելության շրջանակում, որը նպատակ ունի փնտրել պոտենցիալ բնակելի մոլորակներ, որոնք պտտվում են կարմիր գաճաճների շուրջը: Հետազոտողների հայտնաբերած K2-239 աստղը հանդիսանում է կարմիր գաճաճ և […]

̰
Թրամփը ցանկանում է մասնավոր հանդիպում ունենալ Կիմ Չեն Ինի հետ  

14:28 10.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ մասնավոր հանդիպում ունենալ Սինգապուրում գագաթնաժողովի մեկնարկից առաջ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով  ԱՄՆ նախագահի շրջապատի աղբյուրներին: Նշվում է, որ Թրամփը մտադիր է գործընկերոջ հետ զրույցել միայն թարգմանիչների ներկայությամբ: ԱՄՆ առաջնորդը կարծում է, որ «առաջին իսկ րոպեին» կհասկանա՝ «ինչ-որ դրական բան […]

̰
Կիմ Չեն Ինը Սինգապուրում է. Թրամփի հետ հանդիպման հյուրանոց տանող ճանապարհները փակվել են

13:34 10.06.2018

Սինգապուրում անվտանգության աշխատակիցները փակել են Սենտոսա կղզու Capella հյուրանոց տանող ճանապարհները, որտեղ հունիսի 12-ին տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հանդիպումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Ոստիկանական մոտորանավակները պարեկում են Սենտոսան տարանջատող նեղուցում, իսկ կղզու գլխավերևում վերահսկողություն է իրականացնում ուղղաթիռը: Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնան իր թվիթերյան […]

̰
Պուտինը կոչ է արել G7-ին «դադարեցնել ստեղծագործական դատարկախոսությունը»

13:19 10.06.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել «Մեծ յոթնյակի» երկրներին դադարեցնել ստեղծագործական դատարկախոսությունն ու անցնել հստակ հանձնարարությունների կատարման: Մեկնաբանելով հայտարարությունն այն մասին, որ G7-ը որոշել է դիմակայել Ռուսաստանի ապակայունցնող գործողություններին, պետության ղեկավարը նշել է, որ այդ դեպքում, ինչպես բրիտանական Սոլսբերի քաղաքում նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորմանն առնչվող իրավիճակում «ոչ մի հստակ բան չի ասվել»: «Այդ […]

̰
Ավստրիայի որոշումը կտանի աշխարհը «խաչի և մահիկի միջև պատերազմի». Էրդողան

13:07 10.06.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Ավստրիայի գործողությունները: Նա դատապարտել է Ավստրիայի կառավարության որոշումը՝ մզկիթների փակման և երկրից մեծ թվով իմամների արտաքսման վերաբերյալ: Էրդողանի խոսքով՝ ավստրիացի կանցլեր Սեբաստիան Կուրցի գործողությունները կտանեն աշխարհը «խաչի և մահիկի միջև պատերազմի»: «Կարծում եք մենք չե՞նք արձագանքի, եթե դուք նման բան անեք»,-ասել է Էրդողանը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ քայլեր […]

̰
Եվրասիական գործընկերությունը բաց է ՇՀԿ-ի երկրների համար. Պուտին

11:39 10.06.2018

Եվրասիական տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը, որի նախագիծը պատրաստում են Ռուսաստանն ու Չինաստանը, բաց կլինի Շանհայի կազմակերպության համագործակցության (ՇՀԿ) բոլոր անդամ-երկրների համար: Այս մասին հայտարարել  է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՇՀԿ ընդլայնված նիստում, փոխանցում է RIA Novosti-ն: Հունիսի 8-ին Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի բանակցությունների արդյունքներով Պեկինում ստորագրվել էր ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության […]

̰
Իրանը պատրաստ է ուժեղացնել համագործակցությունը ՇՀԿ-ի հետ ահաբեկչության դեմ պայքարում

11:12 10.06.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է ահաբեկչության դեմ պայքարում Շանհայի համագործակցության կազմակերպության հետ համագործակցությունն ուժեղացնելու Թեհրանի պատրաստակամության մասին՝ կոչ անելով տարածաշրջանի երկրներին փոխանակվել հետախուզական տեղեկատվությամբ՝ ահաբեկչական խմբավորումների ցանցի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար: «Վերջին տարիներին ահաբեկչությունը, անջատողականությունն ու բռնի ծայրահեղականությունը  տարածվել են աշխարհի շատ հատվածներում, հատկապես Կենտրոնական և Արևմտյան Ասիայի՝ մեզ հարևան շրջաններում: Ահաբեկչական խմբերը […]

̰
Կիմ Չեն Ինի պատվիրակության առաջին ինքնաթիռը ժամանել է Սինգապուր

10:43 10.06.2018

«Իլ-76» բեռնատար ինքնաթիռը, որն ուղեկցում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին, վայրէջք է կատարել սինգապուրյան Չանգի օդանավակայանում: Այս մասին հայտնում է NHK գործակալությունը: Ինքնաթիռում, ԶԼՄ-ների տվյալներով, գտնվում են հյուսիսկորեացի առաջնորդի մեքենաները: Նշվում է, որ Կիմ Չեն Ինը հանդիպում ունի ծրագրված Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունի հետ, իսկ հունիսի 12-ին կկայանան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ […]

̰
Կիմ Չեն Ինի օդանավը թռիչքի ժամանակ փոխել է չվերթի համարը և ուղղությունը

10:34 10.06.2018

Air China չինական ավիաընկերության ինքնաթիռը, որում ենթադրաբար գտնվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, թռիչքի ժամանակ փոխել է ուղղությունն ու չվերթի համարը: Այս մասին հայտնում է հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը: Boeing-747 օդանավը թռիչքը մեկնարկել էր Փհենյանից CA122 չվերթի համարով և ուղղություն վերցրել դեպի Պեկին: Թռիչքի ժամանակ այն փոխել է չվերթի համարը՝ դարձնելով CA61 և ուղևորվել […]

̰
G7-ը ՌԴ-ին սպառնացել է նոր պատժամիջոցներով՝ հորդորելով դադարեցնել ապակայունացնող վարքը

10:12 10.06.2018

G7-ի երկրների առաջնորդները կոչ են արել Ռուսաստանին դադարեցնել ապակայունացնող վարքագիծը և սպառնացել են նոր պատասխան միջոցառումներով, ասվում է խմբի գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել իր ապակայունացնող վարքը, ժողովրդավարական համակարգերի խաթարումն ու սիրիական ռեժիմի աջակցությունը»,-ասվում է փաստաթղթում: G7-ի անդամները նաև աջակցել են Մեծ Բրիտանիային այն բանում, […]

̰
ԱՄՆ-ը կարող է դեսպանատուն բացել Հյուսիսային Կորեայում. ԶԼՄ-ներ

09:22 10.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է դիտարկել Հյուսիսային Կորեայի հետ պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատման և Փհենյանում ԱՄՆ դեսպանատուն բացելու հարցը: Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով երկու աղբյուրի, որոնք կապ ունեն ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների գագաթնաժողովի նախապատաստմանը: Նշվում է, որ այդ հարցը ներառված է գագաթնաժողովի օրակարգում, սակայն չի հանդիսանում դրա հիմնական մաս, […]

̰
Թրամփը հրաժարվել է ստորագրել G7-ի գագաթնաժողովի կոմյունիկեն

09:11 10.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ստորագրել G7-ի գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեն: Պատճառ են հանդիսացել մամուլի ասուլիսի ժամանակ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կողմից հնչեցված հայտարարությունները: «Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իրեն այնքան խոնարհ և նուրբ էր դրսևորում G7-ում մեր հանդիպումների ժամանակ միայն այն բան համար, որպեսզի իմ գնալուց հետո մամուլի ասուլիս տա՝ ասելով, որ «ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը […]

̰
Թրամփը G7-ի գործընկերներին առաջարկել է ստեղծել մաքսատուրքերից զերծ առևտրային գոտի

01:00 10.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Քվեբեկում G7-ի գագաթնաժողովի ժամանակ բանակցությունների ընթացքում ինքը գործընկերներին առաջարկել է ստեղծել մաքսատուրքերից զերծ առևտրային գոտի: «Դա այն է, ինչպես պետք է լինի՝ ոչ մի մաքսատուրք, ոչ մի խոչընդոտ և ոչ մի սուբսիդիա»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին՝ նշելով, թե չգիտի՝ «դա կաշխատի՞, թե՞ ոչ»: ԱՄՆ առաջնորդը հավելել է, […]

̰
Մակրոնի ձեռքսեղմումից Թրամփի ձեռքի վրա սպիտակ հետքեր են մնացել

00:51 10.06.2018

Քվեբեկում G7-ի գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ձեռքսեղմումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքին սպիտակ հետքեր են մնացել: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Այդ հետքերը նկատելի են ձեռքսեղմումից մեկ ակնթարթ հետո արված լուսանկարում: «Նա իմ ընկերն է: Մենք հենց սկզբից ունեցել ենք հիանալի հարաբերություններ»,-հայտարարել է Թրամփը: Մակրոնն իր հերթին իր և Թրամփի […]

̰
G7-ի երկրները պայմանավորվել են թշնամական պետություններին հակազդելու շուրջ

00:10 10.06.2018

«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները համաձայնության են եկել «թշնամական պետությունների» գործունեությանն արագ արձագանքելու մեխանիզմ ստեղծելու շուրջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Առաջարկը ներկայացրել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: «Ելույթ ունենալով Քվեբեկում՝ G7-ի գագաթնաժողովում, վարչապետն ընդգծել է, որ վերջին իրադարձությունները, այդ թվում NotPetya համակարգչային վիրուսի չմտածված օգտագործումն ու Սոլբսերիում Սկրիպալի դեմ մահափորձը, ցույց են տվել […]

̰
Վիճակախաղում միլիոններ շահողը մրցանակի հետևից գնացել է դիմակով

22:22 09.06.2018

Յամայկայում 180 միլիոն յամայկական դոլար արժողությամբ  վիճակախաղում հաղթող է դարձել մի կին, որը  մրցանակն ստանալու համար ներկայացել է  դիմակավորված,  հաղորդում է Jamaica Observer հրատարակությունը: Նման քայլով  նա փորձել է պահել իր  անձի գաղտնիությունը: Ըստ վիճակախաղ  կազմակերպող Supreme Ventures  ընկերության՝ դիմակը ընտրվել է համացանցային քվեարկությամբ: Հաղթել է՝ «Քո դեմքը, երբ դու դառնում ես # սուպերմիլիոնատեր» անունը […]

̰
BACK_TO_TOP