TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+24.09 oC

ԱՇԽԱՐՀ

Իրանը պատրաստ է ուժեղացնել համագործակցությունը ՇՀԿ-ի հետ ահաբեկչության դեմ պայքարում

11:12 10.06.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է ահաբեկչության դեմ պայքարում Շանհայի համագործակցության կազմակերպության հետ համագործակցությունն ուժեղացնելու Թեհրանի պատրաստակամության մասին՝ կոչ անելով տարածաշրջանի երկրներին փոխանակվել հետախուզական տեղեկատվությամբ՝ ահաբեկչական խմբավորումների ցանցի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար: «Վերջին տարիներին ահաբեկչությունը, անջատողականությունն ու բռնի ծայրահեղականությունը  տարածվել են աշխարհի շատ հատվածներում, հատկապես Կենտրոնական և Արևմտյան Ասիայի՝ մեզ հարևան շրջաններում: Ահաբեկչական խմբերը […]

̰
Կիմ Չեն Ինի պատվիրակության առաջին ինքնաթիռը ժամանել է Սինգապուր

10:43 10.06.2018

«Իլ-76» բեռնատար ինքնաթիռը, որն ուղեկցում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին, վայրէջք է կատարել սինգապուրյան Չանգի օդանավակայանում: Այս մասին հայտնում է NHK գործակալությունը: Ինքնաթիռում, ԶԼՄ-ների տվյալներով, գտնվում են հյուսիսկորեացի առաջնորդի մեքենաները: Նշվում է, որ Կիմ Չեն Ինը հանդիպում ունի ծրագրված Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունի հետ, իսկ հունիսի 12-ին կկայանան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ […]

̰
Կիմ Չեն Ինի օդանավը թռիչքի ժամանակ փոխել է չվերթի համարը և ուղղությունը

10:34 10.06.2018

Air China չինական ավիաընկերության ինքնաթիռը, որում ենթադրաբար գտնվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, թռիչքի ժամանակ փոխել է ուղղությունն ու չվերթի համարը: Այս մասին հայտնում է հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը: Boeing-747 օդանավը թռիչքը մեկնարկել էր Փհենյանից CA122 չվերթի համարով և ուղղություն վերցրել դեպի Պեկին: Թռիչքի ժամանակ այն փոխել է չվերթի համարը՝ դարձնելով CA61 և ուղևորվել […]

̰
G7-ը ՌԴ-ին սպառնացել է նոր պատժամիջոցներով՝ հորդորելով դադարեցնել ապակայունացնող վարքը

10:12 10.06.2018

G7-ի երկրների առաջնորդները կոչ են արել Ռուսաստանին դադարեցնել ապակայունացնող վարքագիծը և սպառնացել են նոր պատասխան միջոցառումներով, ասվում է խմբի գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել իր ապակայունացնող վարքը, ժողովրդավարական համակարգերի խաթարումն ու սիրիական ռեժիմի աջակցությունը»,-ասվում է փաստաթղթում: G7-ի անդամները նաև աջակցել են Մեծ Բրիտանիային այն բանում, […]

̰
ԱՄՆ-ը կարող է դեսպանատուն բացել Հյուսիսային Կորեայում. ԶԼՄ-ներ

09:22 10.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է դիտարկել Հյուսիսային Կորեայի հետ պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատման և Փհենյանում ԱՄՆ դեսպանատուն բացելու հարցը: Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով երկու աղբյուրի, որոնք կապ ունեն ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների գագաթնաժողովի նախապատաստմանը: Նշվում է, որ այդ հարցը ներառված է գագաթնաժողովի օրակարգում, սակայն չի հանդիսանում դրա հիմնական մաս, […]

̰
Թրամփը հրաժարվել է ստորագրել G7-ի գագաթնաժողովի կոմյունիկեն

09:11 10.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ստորագրել G7-ի գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեն: Պատճառ են հանդիսացել մամուլի ասուլիսի ժամանակ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կողմից հնչեցված հայտարարությունները: «Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իրեն այնքան խոնարհ և նուրբ էր դրսևորում G7-ում մեր հանդիպումների ժամանակ միայն այն բան համար, որպեսզի իմ գնալուց հետո մամուլի ասուլիս տա՝ ասելով, որ «ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը […]

̰
Թրամփը G7-ի գործընկերներին առաջարկել է ստեղծել մաքսատուրքերից զերծ առևտրային գոտի

01:00 10.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Քվեբեկում G7-ի գագաթնաժողովի ժամանակ բանակցությունների ընթացքում ինքը գործընկերներին առաջարկել է ստեղծել մաքսատուրքերից զերծ առևտրային գոտի: «Դա այն է, ինչպես պետք է լինի՝ ոչ մի մաքսատուրք, ոչ մի խոչընդոտ և ոչ մի սուբսիդիա»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին՝ նշելով, թե չգիտի՝ «դա կաշխատի՞, թե՞ ոչ»: ԱՄՆ առաջնորդը հավելել է, […]

̰
Մակրոնի ձեռքսեղմումից Թրամփի ձեռքի վրա սպիտակ հետքեր են մնացել

00:51 10.06.2018

Քվեբեկում G7-ի գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ձեռքսեղմումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքին սպիտակ հետքեր են մնացել: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Այդ հետքերը նկատելի են ձեռքսեղմումից մեկ ակնթարթ հետո արված լուսանկարում: «Նա իմ ընկերն է: Մենք հենց սկզբից ունեցել ենք հիանալի հարաբերություններ»,-հայտարարել է Թրամփը: Մակրոնն իր հերթին իր և Թրամփի […]

̰
G7-ի երկրները պայմանավորվել են թշնամական պետություններին հակազդելու շուրջ

00:10 10.06.2018

«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները համաձայնության են եկել «թշնամական պետությունների» գործունեությանն արագ արձագանքելու մեխանիզմ ստեղծելու շուրջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Առաջարկը ներկայացրել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: «Ելույթ ունենալով Քվեբեկում՝ G7-ի գագաթնաժողովում, վարչապետն ընդգծել է, որ վերջին իրադարձությունները, այդ թվում NotPetya համակարգչային վիրուսի չմտածված օգտագործումն ու Սոլբսերիում Սկրիպալի դեմ մահափորձը, ցույց են տվել […]

̰
Վիճակախաղում միլիոններ շահողը մրցանակի հետևից գնացել է դիմակով

22:22 09.06.2018

Յամայկայում 180 միլիոն յամայկական դոլար արժողությամբ  վիճակախաղում հաղթող է դարձել մի կին, որը  մրցանակն ստանալու համար ներկայացել է  դիմակավորված,  հաղորդում է Jamaica Observer հրատարակությունը: Նման քայլով  նա փորձել է պահել իր  անձի գաղտնիությունը: Ըստ վիճակախաղ  կազմակերպող Supreme Ventures  ընկերության՝ դիմակը ընտրվել է համացանցային քվեարկությամբ: Հաղթել է՝ «Քո դեմքը, երբ դու դառնում ես # սուպերմիլիոնատեր» անունը […]

̰
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Պորոշենկոյին խնդրել են գլխավորել գեյ-շքերթը

22:10 09.06.2018

Եվրոպական խորհրդարանի մի խումբ  պատգամավորներ նամակ են  գրել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոնին, նախարարներին և Գերագույն ռադայի պատգամավորներին՝ խնդրելով աջակցել Կիևում կայանալիք «Հավասարության երթ»-ին: Նամակը հրապարակված է պատգամավոր Ռեբեկա Հարմսի կայքում, որը նախաձեռնության կազմակերպիչն է: Խորհրդարանականները հիշեցրել են, որ հավասար իրավունքներ ապահովելը բոլորի համար, անկախ նրանց սեռից, ազգությունից, մաշկի գույնի կամ սեռական կողմնորոշմից, Եվրոպական Միության հիմնարար […]

̰
Թուրքիայում զոհված ՌԴ երկու քաղաքացիների գործով հետաքննություն է նշանակվել

22:04 09.06.2018

Թուրքիայում ՌԴ երկու քաղաքացիներ են զոհվել: Այս մասին հայտնում է Cukurova Express-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ երկու դեպքերից առաջիօնը տեղի է ունեցել հունիսի 8-ին՝ Ալանիա քաղաքում: 31-ամյա Դմիտրի Բևզը ծովում լողալիս է եղել ու սկսել է սուզվել: Ծովափին գտնվող մարդիկ նկատել են դա ու կանչել փրկարարների, որոնք ծովից դուրս են բերել տղամարդու մարմինը: Նրան, սակայն, բժիշկներին չի […]

̰
Թողարկվել է «կանացի» «Կամասուտրա»

21:59 09.06.2018

Սիրո մասին հին հնդկական «Կամասուտրա» տրակտատի նոր հրատարակությունը պատմության մեջ առաջին անգամ նկարազարդվել է կնոջ կողմից, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Folio հրատարակչությանը: «Կամասուտրայի» «կանացի» նկարազարդումների հեղինակն է ամերիկացի նկարչուհի Վիկտո Նգային: Վիկտո Նգայի խոսքով՝ ինքը կարողացել է կանացի տեսանկյունից ներկայացնել գիրքը, որը ավելի վաղ միշտ ադապտացրել էին տղամարդկանց համար: «Բազմաթիվ սցենարներ ես նկարել եմ այնպես, որպեսզի […]

̰
Facebook-ը օգտատերերի տվյալները փոխանցել է կանադական բանկի. WSJ

21:12 09.06.2018

Facebook ընկերությունը մի շարք ընկերությունների մատչում է տրամադրել իր օգտատերերի տվյալներին, հայտնում է  The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերի, սոցցանցի ներկայացուցիչների ու այլ քաջտեղյակ աղբյուրների: Այդ տեղեկությունների համաձայն՝ պայմանավորվածությունների շրջանակում, որոնք նեղ շրջանակում հայտնի են որպես «սպիտակ ցուցակներ», մի շարք ընկերություններ ստացել են տեղեկություն նրանց մասին, ովքեր գտնվել են սոցցանցի օգտատերերի ցուցակում, մասնավորապես, հեռախոսահամարներ, […]

̰
Նուրբ  խնդիր. Սպիտակ տունը չի կողմնորոշվում ինչ նվիրի Կիմ Չեն Ինին

21:04 09.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը անհանգստացած է այն հարցի շուրջ, թե որն է ամենալավ նվերը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կեն Չեն Ինին՝ հունիսի 12-ին Սինգապուրում կայանալիք երկու ղեկավարների հանդիպման ժամանակ  նվիրելու համար,  հաղորդում է Politico թերթը: «Կիմ Չեն Ինի համար ճիշտ նվերը գտնելը նուրբ խնդիր է: Այն չպետք է  ընկալվի որպես վիրավորանք,և  միևնույն ժամանակ չպետք է […]

̰
Մենք որևէ մեկի չենք խնդրել մեզ հետ ընդունել G8. Լավրով

20:50 09.06.2018

Ռուսաստանը երբեք չի խնդրել իրեն վերադարձնել G8, «Մեծ քսանյակ»-ն ամենաարդյունավետ տարբերակն է համարում: Ռուսաստանի «Առաջին ալիքի» եթերում այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք որևէ մեկին չեն խնդրել մեզ հետ ընդունել»,- ասել է Լավրովը: Նա հիշեցրել է, որ երբ Մեծ ութնյակում ընդգրկված արևմտյան երկրները հայտարարել են Ռուսաստանին ձևաչափից հանելու մասին, իրենք դա ընդունել […]

̰
Մեգան Մարքլը շքերթին ներկայացել է բրիտանական թագավորական ընտանիքին անպատշաճ տեսքով

20:16 09.06.2018

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, Trooping of the Colour շքերթին ներկայացել է անպատշաճ տեսքով, գրում է The Sun-ը: Համաձայն թագավորական վարվելակարգի՝ կանայք իրավունք չունեն հանրության մեջ հայտնվել բաց ուսերով հագուստով, սակայն Մեգանը կրել է նուրբ վարդագույն, ուսերը բաց կոստյում: Նրա զգեստը հեղինակել է ամերիկավենեսուելացի դիզայներ Կարոլինա Էրերան՝ Carolina Herrera բրենդի հիմնադիրը: Կոստյումի գույնին համահունչ […]

̰
Deutsche Bank AG բանկը նախատեսում է միաձուլվել երկրի մեկ այլ ֆինանսական հսկա Commerzbank-ի հետ

19:36 09.06.2018

«Deutsche Bank-ի դիտորդական խորհրդի նախագահ Փոլ Ախլյայթները բանակցում է բանկի խոշորագույն բաժնետերերի հետ մրցակից Commerzbank-ի հետ միաձուլվելու վերաբերյալ՝ ֆինանսական առողջացում իրականացնելու նպատակով», – այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Deutsche Bank AG-ը գերմանական խոշորագույն բանկերից է: Լրատվամիջոցը նաև նշում է, որ Ախլյայթները վերջին ամիսներին  քննարկել է նաև երկրի խոշոր ներդրողների և պաշտոնյաների հետ միաձուլվելու հարցը: Չնայած սրան, […]

̰
Ռուսաստանից կապիտալի զուտ արտահոսքը աճել է մինչև 23 մլրդ դոլար

19:12 09.06.2018

Ռուսաստանից կապիտալի զուտ արտահոսքը հունվարից մայիս ամիսներին աճել է23,9%-ով՝ մինչև 23 մլրդ դոլար, ասվում է Ռուսաստանի բանկի նյութերում: «Կապիտալի զուտ արտահոսքը մասնավոր ոլորտից 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախնական հաշվարկներով, կազմել է  23,3 մլրդ դոլար (2017թ. հունվար-մայիսին՝ 18,8 մլրդ դոլար)», հայտարարել են ՌԴ ԿԲ-ում: Կարգավորողը նաև նշել է, որ եթե  ընդհանուր առմամբ 2017 թվականին ֆինանսական հոսքերը […]

̰
Հայտնի են ամենաաղտոտված էկոլոգիայով քաղաքները

18:35 09.06.2018

Նորվեգացի, շվեդ, ամերիկացի և ճապոնացի էկոլոգները կազմել են աշխարհի ամենաաղտոտված երկրների վարկանշային աղյուսակը, հայտնում է korrespondent.net-ը: Ըստ այդմ` այս ոչ այնքան գրավիչ ցուցակի առաջատարը Հարավային Կորեայի Սեուլ քաղաքն է: Այստեղ մեկ տարվա ընթացքում ավելի քան 272 մեգատոննա ածխածնի երկօքսիդ է արտանետվում մթնոլորտ: Սրան հաջորդում է Գուանջոու քաղաքը՝ 267,1 մեգատոննա ածխածնի երկօքսիդի արտանետման ցուցանիշով, այնուհետև Նյու […]

̰
Ամենասեքսուալ մարզուհին՝ ծովային շրջագայության ժամանակ

17:38 09.06.2018

Համացանցում է հայտնվել աշխարհի ամենասեքսուալ մարզուհիներից մեկի՝ պարագվացի մոդել և թեթև աթլետ Լերին Ֆրանկոնի նկարները, որտեղ երևում է, թե ինչպես է նա ժամանակ անցկացնում իր զուգընկերոջ հետ: Զույգը մեկնել է ծովային շրջագայության: Հիշեցնենք, որ մինչ այս Ֆրանկոնը ճանաչվել է նաև ամենացանկալի մարզուհի: 36-ամյա մարզուհին իր կարիերան ավարտել է 2014 թվականին: Չնայած այդ հանգամանքին՝ նա այսօր […]

̰
Ռուսաստանի ամենահարուստ ժառանգորդները՝ ըստ Forbes-ի

17:16 09.06.2018

Forbes ամսագիրն արդեն երրորդ անգամ ներկայացնում է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ժառանգների վարկանշային աղյուսակը: Ընտրել են 20 ընտանիք, որտեղ 46 երեխա հավակնում է դառնալ Ռուսաստանի ամենահարուստ ժառանգորդը: Նշենք, որ 2018 թվականի ապրիլի 20-ի դրությամբ Ռուսաստանում հաշվվում է 102 միլիարդատեր, իսկ նրանց ընդհանուր կարողությունը կազմում է 403 միլիարդ դոլար: Եվ այսպես, Ռուսաստանի ամենահարուստ ժառանգորդը (17 միլիարդ դոլար) […]

̰
Ռուսները պատրաստվում են սննդամթերքի գների կտրուկ աճին. պատճառը ներմուծման տուրքերի ավելացումն է

16:55 09.06.2018

ՌԴ-ում հացի, մսամթերքի, կաթնամթերքի և ալկոհոլային խմիչքի գները կարող են թանկանալ, եթե կառավարությունը հավանություն տա արդյունաբերության և առևտրի նախարարության առաջարկներին` արտադրական գծերի համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով արտադրանքի վրա պաշտպանական տուրքերի ներդրման մասին:  Հաղորդում է RBC- ն՝ հղում անելով շուկայի ներկայացուցիչներին: Առևտրի և արդյունաբերության նախարարության առաջարկությունը բխում է հատուկ սարքավորումների տեղական արտադրողների աջակցման առաջարկների շրջանակից: Նամակը […]

̰
Անհրաժեշտ են լրջագույն ու կարևորագույն բանակցություններ՝ մեր երկրների միջև. Ռոհանին դիմել է Պուտինին

16:09 09.06.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ անհրաժեշտության է տեսնում, որ Մոսկվան և Իրանն ընդլայնված բանակցություններ սկսեն՝ Իրանի միջուկային ծրագրի՝ գործողությունների համատեղ համապարփակ պլանից դուրս գալու ԱՄՆ միակողմանի որոշման մասին հարցի շուրջ, հայտնում է РИА Новости-ն: «Ինչ վերաբերում է այդ համաձայնագրից ԱՄՆ-ի ապօրինի դուրս գալուն, այս հարցի շուրջ անհրաժեշտ է լրջագույն ու կարևորագույն բանակցություններ՝ մեր […]

̰
Հնդկաստանում փոթորկի հետևանքով մի քանի տասնյակ մարդ է մահացել

15:55 09.06.2018

Նախնական տվյալներով՝ Հնդկաստանում 30 մարդ է մահացել ուժեղ փոթորկի հետևանքով: Աղետը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտար-Պրադեշ նահանգում: Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են, որ կայծակն ու տեղումները կշարունակվեն առաջիկա օրերին: Բնակիչների ստացած վնասվածքների ու նաև գրանցված մահերի պատճառ են դարձել կայծակն ու շրջվող ծառերը: 11 մարդ մահացել է, իսկ 16-ը տուժել է Ամեթի և Ռաի-Բարելի […]

̰
27-ամյա կինը սելֆի անելիս ընկել է կամրջից

14:49 09.06.2018

ՌԴ Նովոգորոդսկի շրջանում գտնվող կամուրջներից մեկի վրայից 27-ամյա կին է ընկել ու զոհվել: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 9-ին Բորովիչի քաղաքում: Այս մասին հայտնում է Regnum-ը՝ վկայակոչելով տեղի տարածքային քննչական վարչության մամլո ծառայությանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կինն այնտեղ է եղել իր ընկերուհու հետ: Նա բարձրացել է Բելելյուդսկի կամրջի արգելապատնեշի վրա ու ընկել ավելի քան 7 մետր […]

̰
Պուտինը Չինաստանի ղեկավարին ռուսական բաղնիք է նվիրել

14:08 09.06.2018

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ բաղնիքը կկառուցվի այն բանից հետո, երբ չինական կողմը կորոշի դրա տեղը:

̰
Իրանի հետ համատեղ աշխատանքը, Սիրիայի ճգնաժամի լուծման համար, հաջող է ընթանում. Պուտին

13:58 09.06.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի հետ համատեղ աշխատանքը, Սիրիայի ճգնաժամի լուծման համար, հաջող է ընթանում: «Մենք հաջողությամբ համագործակցում ենք Սիրիայի ճգնաժամի լուծման հարցում: Եվ այստեղ խոսելու թեմա կա, քանի որ կոնկրետ արդյունքներ կան»,- Պուտինի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:

̰
Պեկինը ԱՄՆ-ին փոխարինում է Մոսկվայով

13:47 09.06.2018

Մի քանի տարի դադարից հետո Պեկինը վերսկսում է նոր ատոմային էլեկտրակայանների պատվերներ վերցնել «Ռոսատոմից»: Ռուսական պետական կորպորացիան Չինաստանից կներմուծի սարքավորումներ Տյանվանսկայի ԱԷԿ-ի ևս երկու բլոկի համար, ինչպես նաև պայմանագիր է կնքել երկու բլոկի համար Սյուիդապուի նոր հարթակի համար: Երկրորդ դեպքում «Ռոսատոմը» իրականում ստանում է նախագիծ, որը ի սկզբանե նախատեսված էր ամերիկյան Westinghouse ընկերության համար: Չինաստանի […]

̰
Սինգապուրում «Թրամփին» և «Կիմ Չեն Ինին» դուրս են հրավիրել ռեստորանից

13:37 09.06.2018

Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի նմանակներին հիմնականում ուրախությամբ են ընդունել, սակայն տեղի ռեստորաններից մեկը հրաժարվել է սպասարկել նրանց:

̰
BACK_TO_TOP