23:39 11.06.2018
Ավստրիայի դաշնային հատուկ ծառայություններն ուժեղացրել են կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախարարների անվտանգությունը՝ սպանության սպառնալիքների պատճառով: Երկրի հակահետախուզությունը քրեական հետաքննություն է անցկացնում Facebook սոցցանցով և այլ միջոցներով ստացված սպառնալիքների փաստով: Այս մասին հայտնում է Österreich պարբերականը՝ հղում անելով ՆԳՆ-ի տվյալներին: Նշվում է, որ ստուգման են ենթակա սպառնալիքների ստացման բոլոր դեպքերը՝ էլեկտրոնային փոստ, հեռախոս և այլ սոցցանցեր: […]
21:42 11.06.2018
Ֆուտբոլի 70-ամյա գերմանացի երկրպագու Գուբերտ Վիրտը Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությանը ներկա գտնվելու նպատակով Ռուսաստան է ուղևորվել սեփական տրակտորով: Տրակտորին Վիրտը կցել է գարեջրի տակառի ձև ունեցող տնակ, որտեղ մոնտաժել է ննջասենյակ և խոհանոց: Ժամում 15-20 կմ ճանապարհ կտրելով՝ նա հույս ունի Ռուսաստան հասնել հունիսի 14-ին: Նա արդեն հատել է Լեհաստանի և Բելառուսի տարածքները: Ուղևորության ընթացքում Գուբերտ […]
21:19 11.06.2018
Սպիտակ տան նախկին աշխատակից Սոլոմոն Լերտին պատմել է, որ Վաշինգտոնում ստեղծվել է հատուկ ծառայություն փաստաթղթերը սոսնձելու համար, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրանք պատառոտելու սովորություն ունի: Պարզվում է՝ Թրամփը պատռում է ցանկացած փաստաթուղթ, որի հետ այլևս չի աշխատելու, սակայն Սպիտակ տունը պարտավոր է բոլոր փաստաթղթերը պահել ԱՄՆ Ազգային արխիվում: ԱՄՆ նախագահի «վատ» սովորությանը դիմակայելու […]
21:00 11.06.2018
Դիզելային սկանդալի շրջանակում Մյունխենի դատախազությունը հետաքննություն է սկսել «Audi» ավտոմոբիլային ընկերության ղեկավար Ռուպերտ Շտադլերի գործով: Ինչպես տեղեկացրել է դատախազության մամուլի ծառայությունը, Շտադլերը այս գործում մեղադրյալներից մեկն է և անցած երկուշաբթի նրա տանը խուզարկություն է իրականացվել: Խուզարկություն է իրականացվել նաև «Audi»-ի ղեկավար կազմի մյուս անդամների տանը նույնպես, սակայն նրանց անունները դեռևս չեն հրապարակվել: Նշենք, որ Շտադլերը […]
20:32 11.06.2018
Պոմպեոյի խոսքով, ԱՄՆ-ն պատրաստ է այնպիսի գործողություններ ձեռնարկել, որոց շնորհիվ Հյուսիսային Կորեան վստահ կլինի, որ ապամիջուկայնացումն իրենց համար վատ չի ավարտվի:
20:26 11.06.2018
«Թոնի» թատերական մրցանակի շնորհման արարողության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Korrespondent-ը: Դերասանի ելույթը դահլիճում բուռն ծափերով է ընդունվել: Ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղիղ եթերում վիրավորել է: Դերասանը ելույթ է ունեցել, երբ պետք է լսարանին ներկայացներ երաժիշտ Բրյուս Սփրինգսթինին. վերջինս դարձել էր մրցանակակիր: «Միայն մի բան կասեմ […]
20:12 11.06.2018
Ընդամենը մեկ շաբաթ առաջ Իսպանիայի վարչապետի պաշտոնը ստանձնած Սանչեսի խոսքով՝ Մադրիդը նման քայլի է դիմել հումանիտար աղետից խուսափելու համար:
19:50 11.06.2018
Զինվորականներին կալանքից ազատելուց հետո Հունաստանի պաշտպանության փոխնախարար Ֆոտիս Կուվելիսը հայտարարել է, որ նրանք շուրջօրյա վերահսկողության տակ են գտնվում, իսկ նրանց գտնվելու վայրը գաղտնի է պահվում:
19:30 11.06.2018
Ալբանացի մաքսանենգներն Իտալիայի ափերի մոտ 2.5 տոննա մարիխուանա են նետել և արագընթաց մոտորանավակով թաքնվել Մոնտենեգրոյին պատկանող ջրային տարածքում, այս մասին փոխանցում է ալբանական Тоp Channel-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին: Լրատվամիջոցը հայտնում է, որ իտալացի գործընկերները տեղեկությունը փոխանցել են Ալբանիայի սահմանային ոստիկանությանը Դուրես և Վլյորա նահանգներում, Guardia di Finanza-ի ներկայացուցիչները նաև ալբանական առափնյա շրջաններում սպասել են […]
17:21 11.06.2018
Առնվազն 18 մարդ է զոհվել Սիրիայի Հասեք շրջանում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով: Այս մասին հայտնում է տեղական SANA գործակալությունը: Հաղորդվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի կողմից: Աղբյուրը փոխանցում է ականատեսների հաղորդած տեղեկություններն այն մասին, որ հարվածների թիրախ են դարձել Էշ-Շադադի քաղաքի հարավարևելյան հատվածում տեղակայված Հավայբիրա շրջանի դպրոցներից մեկը: […]
17:20 11.06.2018
Ռուսաստանում սպանված ընդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի անունով հուշատախտակ է բացվել Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Պուրակը պաշտոնապես անվանակոչվել է 3 տարի առաջ Կրեմլի մոտ սպանված ռուս ընդդիմադիր գործչի անունով: Հուշատախտակի բացման արարողությանը մասնակցել են տասնյակ քաղաքացիներ ու քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ Լիտվայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ուդալցովին այդ որոշումը այնքան էլ դուր չի […]
15:34 11.06.2018
Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը որոշել է ԱՄՆ նախագահի ծնունդը շնորհավորել մինչև նրա՝ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ հանդիպումը: Այդ երկրի արտաքին գործերի նախարարի թվիթերյան էջում լուսանկար է հրապարակվել, որում Թրամփին հատապտուղներով տորթ են նվիրում, հայտնում է Газета-ն: «Ծննդյան տոնը նշում ենք մի փոքր վաղ»,- գրել է նախարարը: Լուսանկարում Թրամփը ծիծաղում է՝ նայելով տորթին, […]
14:47 11.06.2018
Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը որոշել է ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփին ծննդյան առթիվ նախապես շնորհավորել: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: Լուսանկարը, որտեղ ԱՄՆ նախագահին հատապտուղներով զարդարված տորթ են նվիրում համատեղ ընթրիքի ժամանակ, իր թվիթերյան էջում հրապարակել է Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնանը: «Մենք տոնում ենք ծննդյան տարեդարձը, բայց ժամանակից մի փոքր շուտ»,- գրել է նախարարը: […]
14:05 11.06.2018
Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը համարել է բացարձակ հաջողություն, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն: «Նախագահի այցը շատ արդյունավետ էր և դարձավ հզոր խթանիչ ռուս-չինական հարաբերությունների հետագա զարգացման համար: Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմանի հարաբերությունների հետագա զարգացման ուղղությունները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցերի շուրջ մտքեր են […]
13:21 11.06.2018
Հանդիպման նախօրեին Գերմանիայի արտգործնախարար Հեիկո Մաասը հայտարարել է, որ բանակցությունները հեշտ չեն լինելու:
10:55 11.06.2018
Անցած գիշեր Չինաստանի հարավարևմտյան Գուանչժոու նահանգում գազատար է պայթել: Այն պատկանել է Չինաստանի ազգային նավթային կորպորացիային: Պայթյունի հետևանքով տուժել է 24 մարդ: Նրանցից 3-ը հիվանդանոց են տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Տեղի ժամանակով ժամը 23:20-ին տեղի ունեցած պայթյունը դարձել է հրդեհի պատճառ, որը հաջողվել է մարել 3 ժամ անց: Անվտանգության […]
10:44 11.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ պատմական հանդիպման նախօրեին կիսվել է իր տրամադրությամբ: Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ ոգևորությունը զգացվում է հենց օդում: «Հիանալի է Սինգապուրում գտնվելը, օդում հուզմունք կա»,-գրել է նա իր թվիթերյան էջում: Հիշեցնենք, որ Թրամփի և Կիմ Չեն Ինի պատմական հանդիպումը տեղի կունենա վաղը, Սինգապուրի Սենտոսա […]
10:10 11.06.2018
Լոս Անջելեսում ոստիկանությունը փակել է մի ողջ շրջան՝ տեղի ունեցած հրաձգության դեպքը հետաքննելու համար: Միջադեպի հետևանքով վիրավորվել է 7 մարդ: Այս մասին հայտնում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: «Հյուսիսային Հոլիվուդում, տանն անցկացվող երեկույթի ժամանակ, գիշերային հրաձգության պատճառով 7 մարդ է հոսպիտալացվել»,-ասվում է հաղորդագրությունում: Հրաձիգի մասին տեղեկություններ չկան: Հրաձգության մեկ այլ դեպք է գրանցվել […]
09:58 11.06.2018
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Ջոն Բրենանը, ով աշխատել է նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ, նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «ժամանակավոր թյուրիմացություն»: Նա այս մասին գրառում է արել իր թվիթերյան էջում: «Ձեր քայլերն ու վատ կշռադատված պրոտեկցիոնիստական քաղաքականությունը վնաս են հասցնում մեր միջազգային դիրքին ու ազգային շահերին։ Ձեր աշխարհայացքը չի արտացոլում ամերիկյան իդեալները։ Ընկերնե՛ր ու […]
09:49 11.06.2018
Եվրամիությունում պաղեստինա-իսրայելական հակամարտության միայն մեկ լուծում են տեսնում՝ Երուսաղեմը պետք է դառնա Իսրայելի և Պաղեստինի մայրաքաղաքը: Մերձավորարևելյան ճգնաժամի իրատեսական կարգավորումը երկու պետությունների գոյակցության մեջ է: Այս մասին Ամմանում` մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է ԵՄ արտաքին հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ի դիրքորոշումը հետևյալն է՝ Երուսաղեմը պետք է մայրաքաղաք […]
09:33 11.06.2018
Սինգապուրի Սենտոսա կղզում բացվել է հատուկ ատրակցիոն, որը թույլ կտա տեսնել «Capella» հյուրանոցի տարածքը, որտեղ հունիսի 12-ին կկայանա ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի գագաթնաժողովը: Փակ հարթակը բոլոր ցանկացողներին կբարձրացնի 130 մետր բարձրության վրա, որտեղից տեսարան է բացվում դեպի հյուրանոց: Տոմսի արժեքը կազմում է մոտ 15 ԱՄՆ դոլար: Հյուրանոցի մոտ տեղադրվել են 2 մետրանոց ցանկապատեր: Անվտանգության ծառայության […]
09:21 11.06.2018
ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ինը վաղը` Սինգապուրում կայանալիք գագաթնաժողովում, կքննարկեն երկրների միջև նոր հարաբերությունների հաստատումը, խաղաղության համակարգի ստեղծումն ու Կորեական թերակղզու միջուկազերծումը: Այս մասին հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը: «ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև բանակցությունների ընթացքում կկայանա կարծիքների լայն փոխանակություն, որի ընթացքում կողմերը կքննարկեն երկու երկրների համար ակտուալ […]
09:10 11.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Եվրամիությունն առևտրի ոլորտում «Չինաստանից վատն է»: Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ առանձնազրույցի ժամանակ: Զրույցը տեղի է ունեցել ապրիլի 24-ին: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով վաշինգտոնյան վարչակազմում սեփական աղբյուրներին: Հանդիպման ժամանակ Մակրոնը Թրամփին իբրև թե առաջարկել է համագործակցություն՝ նշելով, որ իրենք […]
08:59 11.06.2018
Իտալիայի ներքին գործերի նախարար և փոխվարչապետ Մատեո Սալվինին հրամայել է փակել իտալական նավահանգիստները «Aquarius» նավի համար, որում գտնվում են 629 ներգաղթյալներ: Նավը պատկանում է ոչ կառավարական «Sos Mediterranee» կազմակերպությանը, որը զբաղվում է Միջերկրական ծովում փախստականների փրկությամբ: Ջիբրալթարի դրոշի ներքո նավարկող նավում գտնվում են 11 երեխաներ, 123 անչափահասներ և 7 հղի կանայք: Իտալացի նախարարն առաջարկել է […]
08:28 11.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ պատռում է կարևոր փաստաթղթերը, չնայած այն բանին, որ դրանք պետք է ուղարկվեն արխիվ: Այս մասին գրում է Politico-ն: ԱՄՆ նախագահի աշխատանքի առաջին ամիսներին Սպիտակ տան մի ողջ բաժին զբաղվում էր պատռված թղթերի սոսնձմամբ: Պարբերականը մեջբերում է Սպիտակ տան աշխատակից Սողոմոն Լարտիի պատմությունը, ով իր գործընկերների հետ զբաղվել է Թրամփի պատռած […]
08:17 11.06.2018
Ռուսաստանի վերադարձը «Մեծ ութնյակ» հնարավոր է միայն Մինսկի համաձայնագրերի իրագործման դեպքում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն անհրաժեշտ է արևմտյան երկրներին ճգնաժամերի լուծման համար, սակայն G8 վերադարձի համար անհրաժեշտ է առաջընթաց` Ուկրաինայի արևելքի հակամարտության դեէսկալացիայի հարցում: Այս մասին հայտնում է Russia Today-ը: Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Բունդեսթագում ելույթ ունենալիս Մերկելը […]
08:07 11.06.2018
Իսպանիայի հյուսիսում՝ Բասկերի երկրի մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ 202 կմ երկարությամբ կենդանի շղթա են ստեղծել՝ անկախության հարցով տարածաշրջանային հանրաքվե անցկացնելու կոչով: Այս մասին հայտում է Reuters գործակալությունը: Ակցիան կազմակերպվել էր «Մեր ձեռքերում» բասկյան կազմակերպության կողմից: Կենդանի շղթան ձգվել է Սան-Սեբաստիան քաղաքից մինչև Վիտորիայում գտնվող բասկյան խորհրդարան: Համաձայն Իսպանիայի՝ 1978 թվականի սահմանադրության՝ երկիրը հանդիսանում է […]
07:55 11.06.2018
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրավիրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շարունակելու գագաթնաժողովը Փհենյանում, հուլիսին: Այս մասին հայտնում է «Չունան Իլբո» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Պարբերականի տեղեկություններով՝ կողմերը ցանկանում են շարունակել բանակցությունները: Փհենյան այցի հրավերը հունիսի 1-ին նամակով Թրամփին է փոխանցել Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի նախագահ Կիմ Յոն Չհոլը։ Լրատվամիջոցները հայտնում են, […]
07:30 11.06.2018
Իսրայելական բանակը հարված է ուղղել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման ռազմածովային բազային՝ ոչնչացնելով դեպի ծով ելք ունեցող թունելը, որը գտնվում է Գազայի հատվածի ափամերձ շրջանում: Այս մասին հայտնում է իսրայելական բանակն իր թվիթերյան էջում: Այդ թունելով «ՀԱՄԱՍ»-ի զինվորականները կարողացել են թաքուն հեռանալ բազայից և ծովից հարձակվել Իսրայելի վրա: Հունիսի 3-ին Իսրայելն ու Գազայի հատվածը հրթիռակոծությամբ էին փոխանակվել: […]