10:28 13.06.2018
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ երեկոյան մեկնել է Մոսկվա: «Հունիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է ՌԴ»,- ասված է նախագահի կայքում զետեղված հաղորդագրությունում: Ալիևը հունիսի 14-ին ներկա կլինի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը: Այցի ծրագրից այլ մանրամասներ հայտնի չեն:
10:08 13.06.2018
2018 թվականի ապրիլին Սիրիային ուղղված ԱՄՆ-ի հրթիռային հարվածը ծառայել է Չինաստանի համար որպես նախազգուշացում: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում: Հարվածը Սիրիային հասցվել է Ֆլորիդայում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ Թրամփի հանդիպման ժամանակ, և Թրամփը պատմել է նրան այդ մասին: «Ես նրան ասացի, որ կարող է հեռանալ, կամ մենք […]
08:20 13.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռոբերտ Դե Նիրոյի կողմից իրեն հասցեագրած կոպիտ արտահայտությունները բացատրել է դերասանի ուղեղի ցնցմամբ, որը նա ստացել է ֆիլմերի նկարահանումների ընթացքում բռնցքամարտիկների հասցրած հարվածներից: Կիրակի թատերական «Թոնի» մրցանակաբաշխության ժամանակ Դե Նիրոն բեմից կոշտ էր արտահայտվել նախագահի հասցեին՝ նրան ուղարկելով «գրողի ծոցը»: Դերասանի արտահայտությունը հանդիսատեսի կողմից ողջունվել էր բուռն ծափահարություններով: Սոցցանցերի օգտատերերը ևս […]
08:06 13.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանը սկսել է դուրս բերել իր մարդկանց Սիրիայից և Եմենից, որտեղ վերջին տարիներին շարունակվում են զինված հակամարտությունները: «Կարծում եմ՝ Իրանը փոխվել է: Ես չեմ կարծում, որ նրանք այժմ այդպես նայում են Միջերկրական ծովի, Սիրիայի, Եմենի ուղղությամբ: Նրանք սկսում են մարդկանց դուրս բերել […]
07:54 13.06.2018
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ընդունել է ԱՄՆ այցելելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը: ԱՄՆ նախագահն էլ իր հերթին համաձայնել է այց կատարել Փհենյան: Այս մասին հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը: «Երկու առաջնորդները հաճույքով են ընդունել միմյանց հրավերները՝ վստահ լինելով, որ դրանք ևս մեկ կարևոր իրադարձություն կլինեն Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի հարաբերությունների համար»,- […]
07:43 13.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հրապարակել է տեսանյութը, որը նա ցույց է տվել Կիմ Չեն Ինին Սինգապուրում երեկ կայացած հանդիպման ժամանակ: «Ահա «Մեկ հնարավորության պատմություն» տեսանյութը, որը ես ցույց եմ տվել Կիմ Չեն Ինին Սինգապուրում՝ գագաթնաժողովի ժամանակ»,- գրել է Թրամփը: Ավելի քան 4 րոպե տևողությամբ հոլովակը զետեղվել է նաև Սպիտակ տան ֆեյսբուքյան էջում: Դրանում ցուցադրվում […]
00:21 13.06.2018
Մակեդոնիան կանվանվի Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետություն: Պատմական որոշման մասին այսօր անցկացված հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Զորան Զաևը, փոխանցում է RIA Novosti-ն: Այսօր Զաևն ու նրա հույն գործընկեր Ալեքսիս Ցիպրասը հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը համաձայնության են եկել Մակեդոնիայի սահմանադրական անվան շուրջ, ինչը Սկոպյեի համար ուղի է բացում դեպի ԵՄ և ՆԱՏՕ: Վարչապետը նշել է, […]
00:13 13.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների դադարեցման մասին: Այս մասին նա հայտարարել է Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Bloomberg-ը: Թրամփի խոսքով՝ այդ «զորախաղերը» չափազանց սադրիչ էին և թանկարժեք: ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է Կորեական պատերազմի շուտափույթ պաշտոնական ավարտի մասին: «Անցյալը […]
23:57 12.06.2018
Չինաստանում ձկնորսը որսացել է աղավնու գլխով մուտանտ ձուկ: Արտասովոր որսը կատարվել է երկրի հարավարևմտյան Գույչժոու նահանգում: Տարօրինակ արարածի մասին տեսանյութը հրապարակվել է YouTube վիդեոհոսթինգում: Կադրերում երևում է, որ ձկան գլուխը կլոր է, ինչպես թռչնի գլուխը, իսկ բերանը կտուց է հիշեցնում:
23:36 12.06.2018
Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է 3 հոգու պատանդ վերցրած տղամարդուն: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Կոլոմբը: «Տղամարդը ձերբակալվել է, պատանդները գտնվում են անվտանգ վայրում: Ողջունում եմ ոստիկանության և փրկարար ծառայությունների աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը»,- գրել է նա: Իր հերթին BFMTV-ն հայտնում է, որ հարձակվողը եղել է հոգեկան շեղում ունեցող տղամարդ, որի ինքնության […]
21:09 12.06.2018
Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործընթացը կարող է ձգվել 15-20 տարի: Այս գործում «եռյակը»՝ ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան, ավելի լավ մոտեցում է ցուցաբերում, քան ավանդական «վեցնյակը»: Այս մասին Լյուքսեմբուրգի ֆորումի շրջանակում հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության քաղաքականության վերահսկման և համակարգման բաժնի ղեկավար Թարիք Ռաուֆը, հայտնում է РИА Новости-ն: «Գործնական տեսանկյունից` Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու գործընթացը 15-20 տարի կտևի»,- ասել է նա: Նա […]
16:06 12.06.2018
Ամերիկայի Ֆլորիդա նահանգում տղամարդը 4 երեխաների է սպանել: Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանություն զանգ էր ստացվել այն մասին, որ տներից մեկում ընտանեկան բռնություն է տեղի ունենում: Ոստիկանների՝ դեպքի վայր ժամանելուց հետո տանտերը կրակ է բացել ոստիկանության ուղղությամբ և պատանդ վերցրած 4 երեխաների հետ փակվել տանը: Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է […]
15:59 12.06.2018
ԱՄՆ նախագահը պատմել է, որ իր ինքնաթիռում 20-ից ավելի հեռուստացույցներ կան և ինքը տեսել է Կանադայի վարչապետի հայտարարությունը, որը նա արել է Թրամփի՝ G7 գագաթնաժողովը լքելուց հետո: Թրամփը խոստացել է այդ հայտարարությունն անպատասխան չթողնել: Այս մասին Թրամփն ասել է Կիմ Չեն Ինի հետ հանդիպումն ամփոփող ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է «Европейская правда»-ն: Թրամփը կրկնել է Կանադայի […]
15:47 12.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի դեմ շուրջ 300 կետով պատժամիջոցների կիրառման կասեցման մասին, փոխանցում է RIA Novosti-ն: Կիմ Չեն Ինի հետ հանդիպումն ամփոփող ասուլիսի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 300 պատժամիջոց ուներ, բայց որոշել է դրանք չկիրառել «անհարգալից» չերևալու համար: Սրա հետ միասին, ԱՄՆ նախագահը նշել է, որ պահպանում է պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: […]
15:22 12.06.2018
Իսպանիայի թագավոր Ֆիլիպի փեսան՝ Ինյակի Ուրդանգարինը, Իսպանիայի Գերագույն դատարանի կողմից դատապարտվել է 5 տարի և 10 ամսվա ազատազրկման: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել հարկային խարդախությունների ու հասարակական հիմնադրամների մի քանի միլիոն եվրոների ոչ նպատակային օգտագործման մեջ: Հաստատվել է նաև, որ տղամարդն իր ընկերության միջոցով յուրացրել է միջոցառումների հոնորարներ, որոնք երբևէ չեն անցկացվել: Նա կարող է […]
13:20 12.06.2018
CNN-ը մանրամասներ է հրապարակել ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի նախագահների կողմից ստորագրված համատեղ փաստաթղթից: Ըստ այդմ՝ երկու երկրները պատրաստ են նոր հարաբերությունների մեկնարկին ու խաղաղության հաստատմանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրատվամիջոցներին թույլատրել էր լուսանկարել փաստաթուղթը: «ԱՄՆ նախագահը և Հյուսիսային Կորեայի ղեկավարը իրականացրել են մտքերի՝ մանրամասն, խոր և անկեղծ փոխանակում՝ երկու երկրների միջև նոր հարաբերությունների ստեղծման և Կորեական […]
12:06 12.06.2018
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Թուրքիան նախկինում այնքան հզոր լիներ, որքան այսօր է, ապա Ադրբեջանի տարածքների «օկուպացումը» տեղի չէր ունենա, հայտնում է «HaberTurk»-ը: «Եթե լիներ այսօրվա Թուրքիան, ապա Սրեբրենիցայի կոտորածը կամ Ադրբեջանական հողերի օկուպացիան կլինե՞ր»,- ասել է թուրք նախարարը: Նա նաև հայտարարել է, որ միայն Թուրքիան է պաշտպանում Երուսաղեմում՝ պաղեստինցիների շահերը, քանի […]
11:42 12.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Արմեն Սարգսյանի ուղերձում ասված է. Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այդ նշանակալից օրը պետականաշինության և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, կրթության, […]
10:39 12.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը գագաթնաժողովի արդյունքներով համատեղ փաստաթուղթ են ստորագրել: Նրանք միմյանց երախտագիտություն են հայտնել հաջող անցկացված հանդիպման համար: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը: «Մենք շատ կարևոր փաստաթուղթ ենք ստորագրում: Բավականին համապարփակ»,- ասել է Թրամփը և հավելել,- «Երկուսս էլ շատ ուրախ ենք՝ ստորագրելու այս փաստաթուղթը»: «ԱՄՆ-ի ու […]
10:03 12.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ անցել է «շատ ավելի լավ, քան որևէ մեկը կարող էր սպասել»: Երկու երկրների առաջնորդները բանակցությունների արդյունքներով ծրագրում են համատեղ փաստաթղթեր ստորագրել: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ այդ գագաթնաժողովը շատերի կողմից, հավանաբար, ընկալվում է որպես գիտական ֆանտաստիկա: […]
09:05 12.06.2018
Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող «Amazon»-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին փորձել են թալանել: Այս մասին հայտնում է TMZ պորտալը: Գողերը կոտրել են Բևեռլի Հիլզում (Կալիֆոռնիա) գտնվող նրա առանձնատան պատուհանը, սակայն, ինչ-որ բանից վախենալով, հեռացել: Տանից ոչինչ չի կորել: Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ, սակայն այդ մասին հաղորդվում է միայն հիմա: Ժամեր անց գողերը ներթափանցել են հարևան առանձնատուն՝ […]
08:06 12.06.2018
Սպիտակ տան տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Լարի Քուդլոուն սրտի կաթվածի պատճառով հայտնվել է հիվանդանոցում: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է արել իր թվիթերյան էջում: Թրամփի խոսքով՝ խորհրդականը գտնվում է Ուոլթեր Ռիդի անվան ռազմաբժշկական կենտրոնում: «Լարի Քուդլոուն, ով այդքան ջանասիրաբար աշխատել է առևտրի և տնտեսական հարցերով, հենց նոր սրտի կաթված է ստացել»,- գրել էր […]
07:54 12.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի, ինչպես նաև վերջինիս ամուսնու՝ Ջարեդ Քուշների (նախագահի խորհրդական) ակտիվների արժեքը վերջին մեկ տարում աճել է մի քանի տասնյակ միլիոն դոլարով: Նրանց ակտիվների ընդհանուր արժեքը գնահատվում է 229-789 մլն դոլարի միջակայքում: Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, անցած տարվա համեմատ նրանց կարողության սահմաններն աճել […]
07:43 12.06.2018
Տոկիոյում թեթև մարդատար ավտոմեքենան հետիոտնային անցումի վրա մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել 6 մարդ: Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը: Պատահարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 08.40-ին՝ Տակադանոբաբա երկաթուղային կայարանի մոտ: Ինչպես ավելի ուշ ոստիկանությանը պարզաբանել է 52-ամյա վարորդը՝ վրաերթը տեղի է […]
07:30 12.06.2018
Վոլգոգրադում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Վոլգա գետում միմյանց են բախվել զբոսաշրջային շարժիչավոր կատամարանն ու բեռնատար ջերմանավ «Կապիտան Վերեչկին»-ը, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս մեկ կնոջ ճակատագիրն անհայտ է մնում: Դեպքը տեղի է ունեցել Վորոշիլովի շրջանում: Փրկարարներն ավարտել են կատամարանի հետազոտումը, որից հետո հայտնել են 6 կանանց և 4 տղամարդու զոհվելու մասին: Երիտասարդ […]
07:15 12.06.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն այսօր առավոտյան Սինգապուրում հանդիպել են երկու երկրների՝ պատմության մեջ առաջին գագաթնաժողովում: Այն անցկացվում է Սենտոսա առողջարանային կղզու «Կապելլա» հյուրանոցում: Հանդիպման սկզբում նրանք ժպտալով միմյանց ձեռք են սեղմել տեսախցիկների առջև: «Սա պատիվ է ինձ համար: Մենք հիանալի հարաբերություններ կունենանք, ես ոչ մի կասկած չունեմ»,- ասել […]
00:46 12.06.2018
Այսօր ԱՄՆ-ում մեքսիկացի նախկին թմրաբարոն Էդգար Վալդես Վիլյարեալը (մականունը՝ Բարբի) դատապարտվել է 49 տարվա բանտարկության: Նրա դեմ սահմանվել է նաև 192 մլն դոլարի տուգանք: Ինչպես հայտնում է Heraldo de Mexico պորտալը, Ատլանտա քաղաքի դատարանը «Բարբի»-ին մեղավոր է ճանաչել թմրանյութերի առևտրի և փողերի լվացման մեջ: Վալդեսը գլխավորել է «Բելտրան Լեյվա» թմրակարտելի վարձու մարդասպաններին: Նշվում է, որ […]
00:30 12.06.2018
ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ «Հարրի Թրումեն» ատոմային ավիակրի գլխավորությամբ, վերադարձել է Միջերկրական ծովի արևելյան շրջան՝ շարունակելու հարվածներ հասցնել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին: Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում: «Հարրի Թրումենի» գլխավորած հարվածային խումբը վերադարձել է «Իսլամական պետության» դեմ պայքարի համար»,-ասվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ «այդ մանևրումը հզոր ազդանշան կտա դաշնակիցներին […]
00:15 12.06.2018
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կեսգիշերին մոտ ավարտել է զբոսանքը Սինգապուրով: Քաղաքական գործիչը որոշել էր ուսումնասիրել երեկոյան քաղաք-պետությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գագաթնաժողովի նախօրեին: Համացանցում հայտնվել են տեսանյութեր Կիմ Չեն Ինի զբոսանքից: Հյուսիսային Կորեայի առաջնորդն այցելել է Սինգապուրի ամենահանրահայտ հյուրանոցներից մեկի՝ Marina Bay Sand-ի տանիքի դիտահարթակ և այդ հյուրանոցի խաղային համալիր: Զբոսանքի ժամանակ հյուսիսկորեացի […]
23:59 11.06.2018
Այսօր Աֆղանստանում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակումների շարք, որը 36 մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Քաբուլում գյուղատնտեսության վերականգնման ու զարգացման նախարարության շենքի մոտ մահապարտի ինքնապայթեցման հետևանքով զոհվել է 12, վիրավորվել` 31 մարդ: Ոստիկանության հաղորդմամբ՝ մահապարտը սպասել է աշխատանքային օրվա ավարտից հետո ծառայողների՝ շենքից դուրս գալուն և պայթեցրել իրեն բազմության մեջ: […]