TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+18.09 oC

ԱՇԽԱՐՀ

Հայտնի է, թե ՌԴ և ԱՄՆ նախագահների հնարավոր հանդիպմանը ինչ կքննարկվի

16:21 15.05.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման ընթացքում քննարկվելիք հիմնական թեման վերաբերելու է ահաբեկչության դեմ պայքարին: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Օլեգ Սիռոմոլոտովը, հայտնում է RT-ն:

̰
Գազայի սահմանին պաղեստինցիների մահվան համար ԱՄՆ-ն մեղադրում է «Համաս» խմբավորմանը

12:22 15.05.2018

Գազայի սահմանին շուրջ 6 տասնյակ պաղեստինցիների մահվան մեջ ԱՄՆ-ն մեղադրել է «Համաս» խմբավորմանը, հայտնում է Time-ը: «Համաս» շարժումը պատասխանատու է պաղեստինցիների մահվան համար, քանի որ բողոքի ակցիաները նրանց կողմից են հրահրվել»,- հայտարարել է ամերիկյան Սպիտակ տան ներկայացուցիչ Ռաջ Շահը:

̰
ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան բարձր մակարդակի նոր բանակցություններ կանցկացնեն

11:58 15.05.2018

ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան բարձր մակարդակի նոր բանակցություններ կանցկացնեն մայիսի 16-ին: Այդ ժամանակ պետք է քննարկվեն հետագա այն քայլերը, որոնք անհրաժեշտ Է ձեռնարկել երկու երկրների ղեկավարների միջեւ ապրիլի 27-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունների շրջանակում:

̰
Մոդիլյանիի  կտավը վաճառվել է ռեկորդային՝ 157.2 միլիոն դոլարով

11:14 15.05.2018

Իտալացի հայտնի գեղանկարիչ Ամեդեո Մոդիլյանիի «Մերկ պառկածը (ձախ կողքին)» Sotheby’s աճուրդում վաճառվել է 157,2 միլիոն դոլարով: Այս գումարը ռեկորդային է Sotheby’s աճուրդների պատմության մեջ: Նյու-յորքում վաճառքի հանված կտավի մեկնարկային գինը եղել է 150 միլիոն դոլար:

̰
Մելանիան լավ է զգում. Դոնալդ Թրամփ

11:02 15.05.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, թե առողջական ինչ վիճակում է կինը վիրահատությունից հետո: Երիկամների վիրահատությունը հաջող է անցել,- ասել է Թրամփը թվիթերյան իր էջում:

̰
Անկարան հետ է կանչել Թել Ավիվում և Վաշինգտոնում իր դեսպաններին

10:52 15.05.2018

Գազայում բախումների պատճառով պաշտոնական Անկարան որոշում է կայացրել խորհրդակցությունների համար հետ կանչել Թել Ավիվում և Վաշինգտոնում իր դեսպաններին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

̰
Սիրիայի հրադադարի երաշխավորները կշարունակեն պայքարը Ջաբհաթ Ալ-Նուսրայի դեմ

10:34 15.05.2018

Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան համաձայնել են, որ պետք է շարունակվի պայքարը Ջաբհաթ Ալ-Նուսրա ռազմական խմբավորման դեմ:

̰
59 զոհ.  Գազայի հատվածում բախումներն ավելի են սրվել

10:13 15.05.2018

ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ նոր արյունահեղության պատճառ է դարձել: Գազայի հատվածում իսրայելցի իրավապահների և պաղեստինցի ցուցարարների բախման հետևանքով 59 պաղեստինցի է զոհվել, 2700 մարդ դիմել է բուժօգնության: Իսրայելական կողմից վիրավոր չկա: Իրավապաշտպանները մեղադրանքներ են հնչեցրել իսրայելական կողմի հասցեին ցուցարարների նկատմամբ մարտական զենք կիրառելու համար:

̰
Թուրքիան դատապարտել է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու փաստը

17:31 14.05.2018

Թուրքիան դատապարտել է ԱՄՆ դեսպանատունը Իսրայելի Թել Ավիվ քաղաքից Երուսաղեմ տեղափոխելու փաստը: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն, հայտնում է ռուսական TASS գործակալությունը:
Մենք հաստատակամորեն դատապարտում ենք ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը, որն իրականացվել է միջազգային օրենքների ու ՄԱԿ-ի սահմանած օրենքներին հակառակ: Մենք փաստում ենք, որ պաղեստինցիների իրավունքներն անտեսող այս քայլը չի նպաստում տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը»,- ասված է թուրքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

̰
Էրդողանի այցի դեմ Մեծ Բրիտանիայում ցույցեր են կազմակերպվել

16:45 14.05.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եռօրյա այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում:

̰
ԵՄ-ն բանակցում է ԱՄՆ-ի հետ՝ Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ

16:41 14.05.2018

ԵՄ-ն բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ Իրանի միջուկային համաձայնագրից՝ այդ երկրի դուրս գալու հարցի շուրջ: Այս մասին հայտնում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
«Ես կարող եմ հաստատել, որ մենք կապ ենք պահպանում նաև մեր ամերիկացի գործընկերների հետ»,- ասսել է ԵՄ ներկայացուցիչը՝ ի պատասխան լրագրողների համապատասխան հարցին:

̰
Ինդոնեզիայում մահապարտ ահաբեկիչները հարձակվել են ոստիկանության շտաբի վրա. կա 10 զոհ

09:25 14.05.2018

Երեկ՝ մայիսի 13-ին, ահաբեկիչների թիրախն էին դարձել 3 եկեղեցիներ:

̰
Այսօր Երուսաղեմում տեղի կունենա ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը

08:51 14.05.2018

Դեսպանատան տեղափոխումը Թել-Ավիվից համընկնում է հրեական պետության ստեղծման 70-ամյա տարեդարձի հետ:

̰
Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեները ստորագրելու են 2018-2019թթ. համագործակցության ծրագիր

18:02 13.05.2018

Սոնա Տռուզյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին կմեկնի Բելառուս:

̰
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը կբացվի մայիսի 14-ին

20:59 12.05.2018

Մայիսի 14-ին՝ երկուշաբթի օրը, Երուսաղեմում կբացվի ԱՄՆ դեսպանատունը, որով Վաշինգտոնը պաշտոնապես Երուսաղեմը կճանաչի որպես Իսրայելի մայրաքաղաք:

̰
Իրավապաշտպանները պահանջում են ճնշում գործադրել Էրդողանի վրա

20:27 12.05.2018

ի քանի իրավապաշտպան կազմակերպություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լոնդոն այցին ընդառաջ կոչ են արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին ճնշում գործադրել Էրդողանի վրա՝ հիշեցնելով Թուրքիայի բանտերում գտնվող հարյուրավոր մտավորականների, լրագրողների ու ակտիվիստների մասին,

̰
Գերմանացի բնապահպանները փորձում են կանխել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը

20:13 12.05.2018

Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) փորձում է Գրայֆսվալդի գերագույն վարչական դատարանի միջոցով որքան հնարավոր է արագ կանխել «Հյուսիսային հոսք- 2» գազատարի շինարարույթունը Գրայֆսվալդի նեղուցում

̰
Թուրքիայում խոշոր ավտովթար է գրանցվել. կան զոհեր և վիրավորներ

18:25 12.05.2018

Թուրքիայում՝ ավտոբուսի վթարի հետևանքով 4 մարդ է զոհվել, 22-ը վնասվել են, նրանցից 3-ի վիճակը գնահատվել է ծանր, հայտնում է թուրքական Sabah-ը:

̰
Հյուսիսային Կորեան մայիսի 23-25-ը կապամոնտաժի իր միջուկային փորձարկումների դաշտը

18:19 12.05.2018

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ մայիսի 23-25-ն ընկած ժամանակահատվածում կփակի իր միջուկային փորձարկումների դաշտը և օտարերկրյա լրատվամիջոցներին, այդ թվում՝ ամերիկյան, հրավիրել է այդ իրադարձությունը լուսաբանելու:

̰
ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերը հարվածել են Սիրիայի հարավային երկու գյուղերի ուղղությամբ

17:53 12.05.2018

ԱՄՆ գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի ռազմական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Էլ Հասաքե նահանգի հարավային Աբու Համիդա գյուղի ուղղությամբ, հայտնում է սիրիական Sana գործակալությունը:

̰
Թուրքիայում փորձում են չեղարկել Դեմիրթաշի մասնակցությունը նախագահական ընտրություններին

17:40 12.05.2018

Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդ դիմում է ներկայացվել, որով պահանջվում է չեղարկել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի մասնակցությունը՝ հունիսի 24-ին արտահերթ նախագահական ընտրություններին։

̰
Թուրքիան առաջիկա 10-15 տարում Եվրամիության անդամ չի կարող դառնալ

17:31 12.05.2018

Եվրամիությունը ևս մեկ անգամ հաստատել է, որ դեռ պատրաստ չէ իր կազմի մեջ ընդունել Թուրքիային։ Ինչպես հայտնի է, վերջինս արդեն մի քանի տասնամյակ ապարդյուն փորձում է ԵՄ անդամ դառնալ։

̰
Իրաքի վարչապետը հանձնարարել է բացել երկրի օդային տարածքը

16:37 12.05.2018

Ավելի վաղ Հեյդար Ալ Աբադին հանձնարարել էր վերացնել տրանսպորտի տեղաշարժի հետ կապված սահմանափակումները, որոնք նույնպես սահմանվել էին երկրում խորհրդարանական ընտրությունների նախօրեին:

̰
Իսրայելում հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի

16:26 12.05.2018

Անցած շաբաթ Սիրիայի ուղղությամբ Իսրայելի հասցրած հարվածներից զոհերի թիվը հասել է 21-ի:

̰
Ռուսաստանում հարգում են միայն ուժը. ԱՄՆ գեներալ-լեյտենանտ

16:07 12.05.2018

Բեն Հոջեսի խոսքով՝ Մոսկվայի նպատակն է խաթարել Եվրամիության և ՆԱՏՕ-ի սկզբունքները և Դաշինքի անդամներին ցույց տալ, որ կառույցը չի կարող պաշտպանել իր դաշնակիցներին Եվրոպայում:

̰
Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է

14:33 12.05.2018

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Ֆրանսիայի հարավային Նիմ քաղաքում այն բանից հետո, երբ ընկել է ու կոտրել ձեռքը, հայտնում է BFMTV հեռուստաալիքը:

̰
Սիլվիո Բեռլուսկոնիի նկատմամբ կիրառված ընտրություններին մասնակցելու արգելքը հանվել է

14:15 12.05.2018

Միլանի դատարանի որոշմամբ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նկատմամբ կիրառված՝ ընտրություններին մասնակցելու արգելքը հանվել է:

̰
Սիրիական հրթիռը վախեցրել է իսրայելական հարսանիքի մասնակիցներին

13:15 12.05.2018

Տեսագրությունում երևում է, թե ինչպես է սկզբում հնչում օդային տագնապի ազդանշանը, իսկ հետո երկնքում հայտնվում է հրթիռը: Դրանից հետո նորապսակներն ու հյուրերը հապճեպ լքում են խնջույքի տարածքը:

̰
Ապամիջուկայնացման դիմաց ԱՄՆ-ն Հս. Կորեային աջակցություն կտրամադրի. Մայք Պոմպեո

12:44 12.05.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ապամիջուկայնացման դիմաց Վաշինգտոնը Հյուսիսային Կորեային աջակցություն կտրամադրի:

̰
Հռոմի պապի լատինամերիկյան պարը

10:20 12.05.2018

Համացանցում ամիսներ առաջ հայտնված տեսանյութը, որտեղ Հռոմի պապը պարում է լատինական ռիթմերի տակ, շարունակում է դիտումներ բերել:

̰
BACK_TO_TOP