12:53 18.05.2018
Նրա դուստր Յուլյան, որը ավելի քիչ էր վնասվել թույնից, հիվանդանոցից դուրս էր գրվել ապրիլին:
12:53 18.05.2018
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել ռուս գործարարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Այդ որոշումը ընդունվել էր երկրի Ազգային անվտանգության խորհրդի կողմից: Խորհուրդը մայիսի 2-ին ընդլայնել էր Ռուսաստանի քաղաքացիների և իրավանական անձանց վերաբերող պատժամիջոցների ցանկում ընդգրկվածների ցուցակը: Բացի դրանից երկարացվել էր նաև նախորդ տարիներին սահմանափակող միջոցների գործողության ժամկետը:
Ըստ հաղորդագրության՝ պատժամիջոցներ են սահմանվել այն անձանց նկատմամբ, ովքեր «մասնակցություն ունեն Ուկրաինայի դեմ ինֆորմացիոն և կիբերագրեսիային»:
08:57 18.05.2018
«Հյուսիսային հոսք-2» գազատարը, որը պետք է միացնի Ռուսաստանն ու Գերմանիան, դժգոհությունների տեղիք է տվել ԱՄՆ-ում:
08:51 18.05.2018
ԱՄՆ սենատը հաստատել է Ջինա Հասպելի թեկնածությունը ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության ղեկավարի պաշտոնում: Այդ մասին թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: 61-ամյա Ջինա Հասպելը կփոխարինի Մայք Պոմպեոյին, ով նշանակվեց ԱՄՆ պետքարտուղար: Ջինան հայտնի է դեռ Վիետնամի պատերազմից: Նա ակտիվ մասնակցություն ուներ, և հայտնի է դարձել «Արյունոտ Ջինա» մականվամբ:
18:46 17.05.2018
Բոտսվանայում զբոսաշրջիկը նկարահանել է ընձառյուծի հետաքրքրասեր ձագի, որը ոչ միայն համարձակվել է մոտենալ տղամարդուն, այլև սկսել խաղալ նրա ոտքի հետ: Հոլովակը տեղադրվել է The Daily Mail-ի YouTube-յան ալիքում:
18:31 17.05.2018
Մոսկվայի հյուսիսարևմուտքում գտնվող հինգ հարկանի շենքի բնակարաններից մեկը սեփական մուտքն ունի դեպի մետրոյի կայարան: Շենքը գտնվում է Մարշալ Բիրյուզով փողոցի վրա և կառուցվել է XX-րդ դարի կեսերին:
16:27 17.05.2018
Մոսկվայում հավաքվել են ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարները: Խորհրդի 44-րդ նիստում քննարկվել են Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ սպառնալիքների չեզոքացման հարցերը: Այս մասին հայտնում է TASS-ը:
15:36 17.05.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ երկրի պետքարտուղար Մայք Պոմպեոյին հրահանգել է պատժամիջոցների նոր փաթեթ մշակել Ռուսաստանի դեմ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածվել Սպիտակ տնից:
14:01 17.05.2018
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին, «Instagram»-ի իր էջում Թուրքիայի դրոշի նկար է հրապարակել, որտեղ գրված է եղել «Fuck Turkey» արտահայտությունը: Թուրքական լրատվամիջոցները ենթադրում են, որ նման գրառման պատճառը վերջին շրջանում թուրք-իրանական հարաբերությունների ծայրաստիճան սրացումը կարող է լինել: Այդուհանդերձ՝ լուսանկարը հրապարակելուց կարճ ժամանակ անց Իսրայելի որդու «Instagram»-ի էջն արգելափակվել է:
11:50 17.05.2018
Նոր դարաշրջան ԱՄՆ-ի և Ուզբեկստանի հարաբերություններում: Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել է Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիոևին:
10:34 17.05.2018
Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովում ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել ազատ առևտրի գոտու վերաբերյալ:
09:25 17.05.2018
Ռուսաստանում՝ զորամասի զինանոցում տեղի ունեցած պայթյունների պատճառով ավելի քան 2000 մարդ է տարհանվել: Դա տեղի է ունեցել Ռուսաստանի կազմի մեջ մտնող Ուդմուրտիայի Հանրապետության Պուգաչևո բնակավայրի մոտակայքում գտնվող նախկին զորամասի տարածքում: Արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել:
19:13 16.05.2018
Իսրայելի դեսպանը հրավիրվել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Գազայի հատվածում «բռնության անթույլատրելի գործողությունների հետ»:
19:11 16.05.2018
Ֆրանսիական Total նավթագազային ընկերությունը ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով պատրաստվում է դուրս գալ իրանական գազային նախագծից: Այս մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
16:14 16.05.2018
Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում քննարկում և քվեարկություն է կայացել Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման մասին հարցի շուրջ:
11:00 16.05.2018
Լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրոպական միությունը վճռական է տրամադրված Իրանի հետ կնքված միջուկային գործարքը պահպանելու հարցում:
19:34 15.05.2018
Ավիաընկերությունից հայտնել են, որ թռիչքների չորս տարվա բացակայությունը պայմանավորված էր արտարժույթի անկմամբ, ինչն էլ հանգեցրել է դեպի Չեխիա թռիչքների պահանջարկի նվազմանը:
18:49 15.05.2018
Մոսկովյան դատարանը որոշել է 30 օրով կալանավորել նախագահ Պուտինի մոլի ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնուն՝ չարտոնված ցույց անցկացնելու և ոստիկանությանը չենթարկվելու համար, հաղորդում է РИА Новости-ին:
16:52 15.05.2018
Ավարտվել են Ղրիմի կամրջի կառուցման աշխատանքները: Բացման արարողությանը ներկա է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա առաջինն է անցել կամրջով՝ «КамАЗ»-ի ղեկին նստած: Հենց նրա քշած բեռնատարն է առաջնորդել մեքենաների շարասյունը: Դրանով նրանք փորձարկել են կամրջի ամրությունը: Ճանապարհի բացման ժամանակ անվտանգությունը ապահովել են ԱԻՆ-ի մոտ 600 աշխատակիցներ: