TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+30.09 oC

ԱՇԽԱՐՀ

Սպիտակ տունը մտադիր չէ ընդունելություն կազմակերպել Պուտինի համար. Associated Press

15:28 21.07.2018

Սպիտակ տան վարչակազմը չի պատրաստվում ընդունելություն կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Հայտնի է, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անհամբերությամբ սպասում է Պուտինի հետ հանդիպմանը: Գերատեսչության մեկնաբանությունում, սակայն, ասվում է, որ ԱՄՆ նախագահի խոսքերը չեն համապատասխանում Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի տրամադրվածությանն ու գործողություններին:

̰
Պատգամավորը կարողանում է լեզվով օդափոխիչի աշխատանքը կանգնեցնել

15:10 21.07.2018

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Չեբոքսարիի չորրորդ գումարման քաղաքային ժողովի պատգամավոր Անտոն Կովալյովն աշխատող օդափոխիչի աշխատանքը կանգնեցնում է լեզվով: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Պատգամավորն օգտատերերի ուշադրությանն է արժանացել այն բանից հետո, երբ նրան բերման է ենթարկել Ճանապարհային ոստիկանությունը. նա մեքենայի ղեկին էր նստել թմրանյութի ազդեցության տակ: Պատգամավորին ոստիկանություն են տեղափոխել հուլիսի 18-ին: Նա հրաժարվել […]

̰
Հրդեհ Լոնդոնի երկնաքերերից մեկում

14:33 21.07.2018

Լոնդոնի հյուսիսում՝ Էդմոնթոն Գրին թաղամասում գտնվող երկնաքերն այրվել է։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 20-ին: Կրակի դեմ շուրջ 50 հրշեջ է պայքարել։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։ Դեպքի վայր է մեկնել 10 հրշեջ մեքենա։ Ականատեսների խոսքով՝ կրակը տարածվել է շենքում։ Երկնաքերը Հյուսիսային Լոնդոնում է գտնվում, հրդեհի օջախը 6-րդ հարկում է։  

̰
«Ֆեյսբուքն» օրական 56 մլն դոլար է աշխատում

14:17 21.07.2018

Մինչ դուք մանկական լուսանկարներ եք դիտում կամ ուսումնասիրում ձեր նախկին սիրեցյալի անձնական կյանքը, «Ֆեյսբուքն» այդ ընթացքում 1,6 միլիոն դոլար է վաստակում: eMarketer հետազոտական ընկերության տվյալներով՝ այդ ցուցանիշները հաշվարկելիս նկատի են ունեցել, որ մեկ օգտատերը միջինը 42 րոպե լինում է «Ֆեյսբուքում»: Առաջին եռամսյակում «Ֆեյսբուքի» եկամուտը կազմել է գրեթե 5 միլիարդ դոլար՝ 1 օրում, 2,3 միլիոն դոլար՝ […]

̰
Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև կնքվել է 2 միլիարդ դոլարի պայմանագիր

13:03 21.07.2018

Հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ձեռք են բերվել  պայմանավորվածություններ և ստորագրվել տնտեսական գործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր: Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը: Մասնավորապես, կողմերը քաղավիացիայի  ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել: Պայմանագրեր են ստորագրել նաև կիբերանվտանգության ոլորտի վերաբերյալ: Բանակցությունների ընթացքում Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Իլհամ Ալիևը նշել են, […]

̰
Շվեդիայում տասնամյակի ամենախոշոր հրդեհներն են

12:28 21.07.2018

Շվեդիայի կենտրոնական և արևմտյան շրջաններում մոլեգնում են տասնամյակի ամենախոշոր անտառային հրդեհները: Հնարավոր տուժածների մասին չկան տեղեկություններ: Այս մասին հայտնել է Fox News լրատվական գործակալությունը: Հազարավոր մարդիկ տարհանվել են: Շատերին էլ զգուշացվել է մնալ տանը և փակ պահել բոլոր լուսամուտներն ու դռները: Հրշեջներին առայժմ չի հաջողվում տեղայնացնել հրդեհը: Կառավարությունը օգնություն է խնդրել ռազմական ուժերից և եվրոպական […]

̰
9-ամյա երեխայի քաշը գրեթե հասել է 180 կիլոգրամի

12:07 21.07.2018

Ճավա կղզում բնակվող իննամյա տղայի քաշը հասել է 178 կիլոգրամի: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխան սկսել է գիրանալ դեռևս վաղ տարիքից: 10 տարեկանում նրա քաշը 100 կիլոգրամ է եղել: Տղան արդեն այս տարիքում զարկերակային բարձր ճնշում և 2-րդ աստիճանի շաքարախտ ունի: Նրա հետ աշխատում են երկրի լավագույն մասնագետները: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […]

̰
Հարյուրամյա գերմանացի տատիկը գողերին վռնդել է ձեռնափայտով

11:25 21.07.2018

Բեռլինի 103-ամյա բնակչուհին փայտով հարաձակվել է գողերի վրա: Այդ մասին հաղորդում է « The Local» պարբերականը: Հաղորդվում է, որ երկու գող մտել էին 103-ամյա կնոջ տուն, երբ վերջինս բացել է մուտքի դուռը: Գողերը նրան տարել են խոհանոց և ստիպել ստորագրել ինչ-որ փաստաթղթեր: Հանցագործներից մեկն էլ հերթապահել է շքամուտքի աստիճանների մոտ: Ոստիկանները ենթադրում են, որ նրանք փորձել […]

̰
Ինդոնեզիայում փրկել են մեքենայի տակ հայտնված 10 մետրանոց պիթոնին

11:09 21.07.2018

Ինդոնեզիայի հարավային շրջանում գտնվող գյուղերից մեկի բնակիչները փրկել են ճանապարհը փակած 10 մետրանոց պիթոնին, որի վրայով մեքենա էր անցել: Այս մասին հայտնել է newsflare.com-ը: Տեսանյութում երևում է՝ ինչպես են մարդիկ փորձում մեքենայի անիվների տակ մնացած օձին տեղաշարժել: Տեղի ունեցածի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է երթևեկությունը: Տեսանյութի հեղինակը պատմել է, որ օձին փրկելուց հետո գյուղացիները սողունին հանձնել են […]

̰
Թրամփը Պուտինի հանդեպ իր մոտեցումն անվանել է ոչ թե մեղմություն, այլ դիվանագիտություն

08:06 21.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ չափազանց մեղմ վերաբերմունքի համար ամերիկյան ԶԼՄ-ների քննադատության, հայտարարել  է, որ իր հանդեպ առկա է կանխակալ վերաբերմունք, քանի որ նախկինում նման մոտեցումը կդիտարկվեր որպես դիվանագիտություն։ «Ես հանդիպել եմ կեղծ ԶԼՄ-ների կողմից դաժան քննադատության այն բանի համար, որ չափազանց բարի եմ եղել նախագահ Պուտինի հանդեպ։ Նախկինում […]

̰
Մեքսիկայում 1 օրում երրորդ պաշտոնյան է սպանվել

07:53 21.07.2018

Մեքսիկայում պաշտոնատար անձանց շրջանում հերթական սպանությունն է գրանցվել։ Անհայտ անձանց կողմից արձակված կրակոցից սպանվել է Միչոական նահանգի Բուենավիստա քաղաքի նորընտիր քաղաքագլուխը։ Ինչպես հայտնում է Excelsior պորտալը, Էլիսեո Դելգադոն սպանվել է քաղաքային վարչակազմի շենքի մուտքի դիմաց։ Էլիսեոն քաղաքապետ էր դարձել ապագա նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի «Միասին պատմություն կերտենք» կոալիցիայից։ Դելգադոն դարձել է ուրբաթ օրը Մեքսիկայում […]

̰
ԱՄՆ-ում 4-ամյա երեխան պատահաբար կրակել է եղբորը

07:38 21.07.2018

ԱՄՆ-ում 4-ամյա երեխան պատահաբար կրակել է ատրճանակից և սպանել իր 2 տարեկան եղբորը։ Դեպքը տեղի է ունեցել Կալիֆորնիայի Մասքոյ քաղաքում։ Այս մասին հաղորդվում է Սան-Բերնարդինո շրջանի շերիֆի թվիթերյան էջում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 20-ի առավոտյան։ Չի հստակեցվում, թե ինչպես է երեխային հաջողվել վերցնել ատրճանակը։ Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները։

̰
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են Գազայում հրադադարի վերսկսման շուրջ

07:27 21.07.2018

Իսրայելի իշխանությունները և Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժումը պայմանավորվել են կրակի ժամանակավոր դադարեցման մասին։ Ինչպես հայտնում է Haaretz-ը, հրադադարի մասին հայտարարվել է փոխադարձ հարվածներից և Իսրայելի բանակի մասշտաբային հարձակումից հետո, որը եղել է պատասխան՝ անկլավի տարածքից արձակված կրակից զինվորի մահվանը։ Մայիսի 14-ից Գազայի հատվածում, որտեղ իշխում է ընդդիմադիր իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը, հակաիսրայելական հուզումներ են դրսևորվում՝ […]

̰
ԱՄՆ-ում ձերբակալել են ռեփեր Offset-ին

07:15 21.07.2018

Ռեփեր Կյարի Քենդրել Սեֆասը, ով հայտնի է Offset կեղծանունով, ձերբակալվել է ամերիկյան Ջորջիա նահանգում՝ զենքի անօրինական կրման համար։ TMZ պորտալի տվյալներով՝ ոստիկանությունը մգեցված ապակիների պատճառով  կանգնեցրել է մեքենան, որում գտնվել է 26-ամյա ռեփերը։ Տրանսպորտային միջոցի ուսումնասիրության ժամանակ իշխանության ներկայացուցիչները հայտնաբերել են հրազեն, որը կրելն արգելված է ռեփերին՝ դատածության պատճառով։ Մինչ այդ Offset-ին մեղադրանքներ են առաջադրված […]

̰
ԱՄՆ-ը Չինաստանին պայման է առաջադրել առևտրային գործարքի համար

07:05 21.07.2018

ԱՄՆ-ը կհամաձայնի Չինաստանի հետ առևտրային գործարքի, եթե Պեկինն էական փոփոխություններ անի առևտրային քաղաքականությունում, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք խաղան կանոններով»,- Reuters-ի հետ հարցազրույցում ասել է նա՝ նշելով, որ խոսքը վերաբերվում է ամերիկյան ընկերություններին ազնիվ մրցակցելու հնարավորություն տալուն և ամերիկյան մտավոր սեփականության պաշտպանությանը։ Հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր […]

̰
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում խոշոր հարձակման մասին

22:50 20.07.2018

Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում լայնածավալ հարձակում են սկսել ՀԱՄԱՍ-ի օբյեկտների վրա։ Այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի թվիթերյան էջում։ Նշվում է, որ հարձակումը ձեռնարկվել է՝ ի պատասխան իսրայելցի զինվորների վրա կատարված դաժան հրաձգության։ Ներկայում հարձակումը շարունակվում է տարբեր ուղղություններով։ Բանակի մամուլի ծառայությունում ընդգծել են, որ ՀԱՄԱՍ-ը առաջինն է ընտրել անվտանգության հետ կապված իրավիճակի […]

̰
Լոնդոնը պատրաստ է Brexit-ի վրա ծախսել ավելի քան 3 միլիարդ եվրո

21:41 20.07.2018

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը բյուջեից հատկացրել է 3.36 մլրդ եվրո՝ երկիրը Եվրոպական Միությունից դուրս գալու գործընթացի համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը: «Brexit-ի և առանց Բրյուսելի համաձայնության ԵՄ-ից  դուրս գալու մասին շատ նորություններ կան: Ակնհայտ էր, որ մենք պատրաստվում ենք բոլոր հնարավոր տարբերակներին, այնպես որ բյուջեից  3 միլիարդ ֆունտ […]

̰
Պուտինն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

21:27 20.07.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ասվում է Կրեմլի կայքում: «Կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հեռախոսազրույցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ քաղաքական գործիչները քննարկել են մի շարք միջազգային ու տարածաշրջանային հարցեր:

̰
Ուելսի ափերի մոտ հազարավոր վարդագույն մեդուզաների «գորգ» է առաջացել

20:39 20.07.2018

Ծովի մակերևույթին հավաքված հազարավոր մեդուզաները վարդագույն «գորգ»-ի խաբկանք են ստեղծել Bird Rock կոչվող տեղանքում: Այս մասին հայտնում է Cambrian News-ը: «Ես դելֆինների հետքերով ուղևորությունների եմ մասնակցում դեռևս 2011 թվականից, սակայն այսպիսի բան երբեք չէի տեսել: Ես պարզապես ցնցված էի այդ պատկերով, նման բան ամբողջ կայնքումս չէի տեսել: Նրանք իսկապես ասես գորգ լինեին և վարդագույնով էին […]

̰
Facebook-ը և Twitter-ը գործարկել են համատեղ նախագիծ Google-ի և Microsoft-ի հետ

20:19 20.07.2018

«Facebook» և «Twitter» ընկերությունները հայտարարել են համատեղ նախագծի՝ «Data Transfer Project»-ի գործարկման մասին՝ «Google»-ի և «Microsoft»-ի IT ընկերությունների հետ միասին: Նախագծի նպատակն է ապահովել տվյալների փոխանցումը մի սերվերից մյուսին, հայտնել են վերոնշյալ ընկերությունների մամուլի ծառայությունները: Նախագծի կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ «Data Transfer Project»-ն ստեղծվել է 2017թ., որպեսզի ծառայությունների համար դյուրին լինի տվյալները միմյանց փոխանցելը, իսկ […]

̰
ԱՄՆ քաղաքացիների 55%-ին դուր չի եկել Թրամփի վարքագիծը Պուտինի հետ հանդիպմանը. հարցում

19:06 20.07.2018

CBS News-ը Հելսինկիում տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո հարցում է անցկացրել: Հիշեցնենք, որ Թրամփն ու Պուտինը հանդիպել են հուլիսի 16-ին Հելսինկիի նախագահական պալատում, որի ավարտին երկու կողմն էլ հանդիպումը արդյունավետ էր գնահատել: Հարցումների ժամանակ քաղաքացիների միայն 32%-ն է հավանություն տվել Պուտինի հետ հանդիպման ժամանակ Թրամփի վարքին, իսկ մեծամասնությունը՝ […]

̰
Տիեզերքում 10 մլն տարեկան երիտասարդ աստղ է հայտնաբերվել

16:50 20.07.2018

Աստղաֆիզիկոսները տիեզերքում երիտասարդ աստղ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Հաղորդվում է, որ այն 10 մլն տարեկան է, որը մեր Արեգակի տարիքի հետ համեմատությամբ բավականին փոքր ժամանակահատված է: Նորահայտ աստղը Երկիր մոլորակից 450 լուսնային տարի հեռավորության վրա է գտնվում: Այն ստացել է RW Aur A անվանումը: Նշվում է, որ աստղը կուլ է տալիս […]

̰
Մեծ Բրիտանիային անհրաժեշտ է «Սկրիպալի օրենք». The Times

16:43 20.07.2018

Մեծ Բրիտանիային անհրաժեշտ է նոր օրենք, որը թույլ կտա պատժել բոլոր նրանց, ովքեր կապ են ունեցել Սկրիպալի ընտանիքին նյարդապարալիտիկ նյութով թունավորելու հետ: Այս մասին գրում է The Times-ի սյունակագիր Ռոջեր Բոյեսը: Բոյեսը հիշեցնում է, որ բրիտանական իշխանություններն ունեն բավարար ապացույցներ: «Ժամանակն է եկել հրապարակային հայտնել մեղավորների անունները: Եթե իշխանությւոնները կարողացել են հստակցենել, թե ում համար են նրանք […]

̰
Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է ԻՊ-ի՝ ծագումով չեչեն հրամանատարներից մեկի կնոջը

15:36 20.07.2018

Ստամբուլում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 5 հոգու, որոնք կասկածվում են ԻԳԻԼ ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ: Ձերբակալվածների մեջ է նաև Չեչնիայի դաշնային միգրացիոն ծառայության նախկին ղեկավար Ասու Դուդուրկա Սեդուի դուստրը: Այս մասին հաղորդում է Vatan թերթը: Դուդուրկաևը նաև Վրաստանի քաղաքացի, «Իսլամական պետության» (ԻՊ) երբեմնի ամենաազդեցիկ դաշտային հրամանատարներից մեկի՝ չեչենական ծագում ունեցող Թարխան Բատիրաշվիլիի այրին է: Մի քանի […]

̰
Բրիտանացի ակտիվիստները Google-ին «տրամադրում են» Թրամփի դեմ. Business Insider

15:30 20.07.2018

Մեծ Բրիտանիայի ակտիվիստները փորձում են ազդել  Google-ի որոնողական ալգորիթմի վրա այնպես, որ «ապուշ» բառի որոնման պարագայում հայտնվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկարը: Այս մասին գրում է Business Insider–ը: Նշվում է, որ ցուցարարները հրապարակում են հոդվածներ, որոնք «ապուշ» բառը «կապում են» Թրամփի անվան հետ, ինչպես նաև տարածում են այլ նմանատիպ հոդվածներ: Այդ կերպ Google-ի ալգորիթմը ստեղծում է նոր […]

̰
Նյու Յորքում վաճառում են 1500 դոլար արժողությամբ աղանդեր

15:10 20.07.2018

Նյու Յորքի հյուրանոցներից մեկում յուրօրինակ աղանդեր են մատուցում, որի արժեքը 1500 դոլար է: Daily Mail-ը փոխանցում է, որ աղանդերը բաղկացած է մադագասկարյան վանիլային պաղպաղակից, որը դրված է սև տրյուֆելի վրա և վրան շամպայնի սոուս է լցված: Աղանդերը զարդարված է ուտելի ոսկով և ծաղիկներով: Աղանդերը մատուցվում է դիզայների կողմից հատուկ ստեղծված հախճապակյա թասիկով, որն ունի բյուրեղապակյա […]

̰
Նեյմարը մեկնաբանել է իր՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը

14:57 20.07.2018

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին տեղեկությունները: Այս մասին հայտնում է Goal-ը: «Ես մնում եմ ՊՍԺ-ում: Այս ակումբի հետ պայմանագիր ունեմ կնքած: Ընտրել եմ ՊՍԺ-ն, որպեսզի նոր մարտահրավերներ ստանամ ու նոր հաջողությունների կարողանամ հասնել: Որոշումս չեմ փոխելու: Հույս ունեմ, որ մրցաշրջանը հաջող կանցկացնենք, ու կրկին կհաղթենք չեմպիոնական մրցաշարում»,- ասել է բրազիլացի […]

̰
Microsoft-ը հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի թեկնածուների դեմ ծրագրված կիբերհարձակումները կանխելու մասին

13:16 20.07.2018

Microsoft ընկերության՝ օգտատերերի անվտանգության գծով փոխնախագահ Թոմ Բերտը հայտարարել է, որ 2018թ. ընկերության աշխատակիցները հայտնաբերել և կանխել են կիբերհարձակումներ, որոնք ուղղված էին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների՝ առնվազն երեք թեկնածուների համակարգչային սարքերի դեմ: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն: «Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր իրենց զբաղեցրած դիրքի շնորհիվ կարող էին հետաքրքրություն ներկայացնել լրտեսության կամ ընտրական գործընթացների […]

̰
Բուլղարիայի հայկական խմբավորումների միջև հերթական միջադեպն է գրանցվել

12:36 20.07.2018

Բուլղարիայում արտակարգ դեպք է տեղի ունեցել հայկական համայնքի ներկայացուցիչների միջև: Այս մասին հայտնում է Trafficnews պարբերականը: Այստեղ անհայտ անձինք այրել են ազգությամբ հայ առևտրականի միկրոավտոբուսը: Հաղորդվում է, որ այն գրեթե նոր է եղել ու ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր վազք է ունեցել: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Պլովդիվ քաղաքի «Ռուսկի բազար» շուկայում: Տեսախցիկները ֆիքսել […]

̰
Շարունակվում է փոխվարչապետ Արարատ Միրզոյանի այցը Վաշինգտոն

12:15 20.07.2018

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը շարունակում է հանդիպումներ ունենալ Վաշինգտոնում: Փոխվարչապետն այս օրերին հանդիպել է ամերիկացի օրենսդիրների ու Վաշինգտոնի ռազմավարական կենտրոնների ղեկավարների հետ, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: Երեկ երեկոյան փոխվարչապետ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարության համագործակցության հանձնաժողովի համանախագահ, հանրապետական կոնգրեսական Փիթեր Ռոսկամի հետ: Հանդիպմանը փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում առկա իրավիճակն ու ընթացող փոփոխությունները՝ ընդգծելով, որ […]

̰
BACK_TO_TOP