07:11 20.07.2018
Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը թվիթերյան իր էջում հայտնել է, որ այս աշնանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Վաշինգտոն։ ՌԴ նախագահին հրավերը փոխանցել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը։ «Նախագահ Թրամփը խնդրել է Ջոն Բոլթոնին հրավիրել նախագահ Պուտինին այցելելու Վաշինգտոն այս աշնանը։ Այդ հարցի քննարկումն արդեն ընթացքի […]
00:48 20.07.2018
ԱՄՆ սենատն ընդունել է բանաձև, որը կոչ է անում Սպիտակ տանը պաշտպանել երկրի պաշտոնատար անձանց օտարերկրացիների հարցաքննություններից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Հաղորդվում է, որ բանաձևն ընդունվել է՝ ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկի, որը վերաբերում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքացիների՝ փոխադարձ հիմքով հարցաքննություններին։ Բանաձևը կրում է խորհրդատվական բնույթ և ոչինչ չի պարտադրում Սպիտակ […]
00:12 20.07.2018
Վրաստանում օգոստոսի 1-15-ը Վազիանի աերոդրոմի տարածքում կանցկացվեն «Ազնիվ գործընկեր 2018» բազմազգ զորավարժությունները, որոնց կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետություններից շուրջ 3000 զինծառայողներ: Զորավարժություններին կմասնակցի նաև Հայաստանը։ Այս մասին հայտնում է Грузия Online-ը՝ հղում անելով Վրաստանի ՊՆ-ին։ Այս տարի զորավարժությունները կանցկացվեն «Ուժը գործընկերության մեջ է» կարգախոսով: «Ազնիվ գործընկեր» զորավարժությունները Վրաստանում կանցկացվեն արդեն չորրորդ անգամ: Այս տարի զորավարժությունները […]
23:32 19.07.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է թուրքական դատարանի որոշմանը, որը նախօրեին երկարաձգել էր ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորման ժամկետը։ Բրանսոնը մեղադրվում է լրտեսության, ինչպես նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ կապեր ունենալու մեջ։ «Ամերիացի հարգարժան հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ չարձակելը Թուրքիայի համար ամոթ է: Նա արդեն շատ երկար ժամանակ է, ինչ կալանավորված […]
22:12 19.07.2018
«IPhone Photography Awards» մրցույթի ժյուրին ընտրել է Apple-ի սմարթֆոնով արված 2018 թվականի լավագույն լուսանկարը: Հաղթող է ճանաչվել վավերագրող-լուսանկարիչ Յաշմի Սալամը Բանգլադեշից, որը փախստականների ճամբարում լուսանկարել է ռոհինջա էթնիկ խմբին պատկանող երեխաներին: Ժյուրիի անդամները ընտրել են երեքական լավագույն նկար՝ 18 անվանակարգերում: Հաղթող են ճանաչվել լուսանկարիչներ 30 երկրներից: IPhone Photography Awards- ը անցկացվում է 2007 թվականից: Այս տարի […]
21:30 19.07.2018
Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց այդ երկրում թոշակառուների տարիքի շեմի բարձրացման մասին օրինագիծը: «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հայտարարել էր, որ իրենք աջակցում են օրենքի նախագծի ընդունմանը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարության կողմից ներկայացված օրինագծով նախատեսվում է 2019 թվականից սկսած աստիճանաբար բարձրացնել կենսաթոշակային տարիքի շեմը և մինչև 2028 թվականն այն 60-ից հասցնել […]
21:21 19.07.2018
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հրապարակել է Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական արտահերթ ընտրությունների մասին եզրափակիչ զեկույցը: ԺՀՄԻԳ-ը կոչ է արել բարեփոխել երկրի Ընտրական օրենսգիրքը և հորդորել անել դա մինչև հաջորդ ընտրությունները: Այս մասին գրում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: «Նպատակն է՝ ընտրական օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշերին և ստանձնած պարտավորություններին»,- ասված է զեկույցում: ԵԱՀԿ […]
20:30 19.07.2018
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վրացի քաղաքական գործիչներին խորհուրդ է տվել առաջնորդվել երկրի ազգային շահերով: Նրա խոսքով՝ Արևմուտքն իր ռազմավարության շրջանակում օգտագործում է Վրաստանին՝ զսպելու Ռուսաստանին սևծովյան շրջանում և Հարավային Կովկասում: Նա այսպես է մեկնաբանել Սևաստոպոլի և Ղրիմի վերաբերյալ ԵՄ-ի սահմանափակիչ միջոցառումները մեկ տարով երկարաձգելու որոշմանը Վրաստանի և 4 այլ երկրների միանալու փաստը: «Մենք բոլորս […]
20:12 19.07.2018
Facebook-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունը 2016-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական միջամտության փորձերի ապացույցներ ունի: «Մենք դա հայտնաբերել ենք 2015-ի կեսերին և տեղեկացրել Հետաքննությունների դաշնային բյուրոյին: Այնուհետև մենք նկատել ենք նույն գործողությունը 2016 թվականին և նույնականացրել նրանցից ոմանց»,- Recode-ին տված հարցազրույցում ասել է Ցուկերբերգը: Ցուկերբերգը նշել է, որ ընտրությունների ժամանակ […]
20:05 19.07.2018
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ ցուցադրել է նորագույն «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի արձակումն ու թռիչքը: Տեսանյութը հրապարակվել է Ռուսաստանի ՊՆ-ի Youtube-յան կայքում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է հրթիռն արձակվում և ինքնաթիռից վերահսկվում դրա թռիչքը: Բացի այդ՝ ցուցադրվում է նաև արտադրամասը, որտեղ գտնվում են «Բուրեվեստնիկ»-ները: Ըստ Ռուսաստանի ռազմական գերատեսչության՝ իրականացվող համալիր աշխատանքները թույլ են տալիս անցնել […]
19:53 19.07.2018
Այսօր Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունում տեղի է ունեցել հանդիպում երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ: Ներկա են եղել նաև տարբեր երկրների դեսպանները: Իր խոսքում Պուտինն անդրադարձել է Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: «Նման ագրեսիվ գործողությունները, որոնք անմիջական սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանին, համաչափ պատասխան կստանան: Մեր գործընկերներին, որոնք սրացումներ են նախապատրաստում և ջանում Վրաստանին ու Ուկրաինային ներառել դաշինքի […]
19:49 19.07.2018
Ուկրաինայում Կոմունիստական կուսակցության շտաբ են ներխուժել և խուզարկություն իրականացրել զինված իրավապաշտպանները: Այս մասին հայտնում է Голос.ua-ն: Խուզարկության նպատակով ներխուժածները կիբերոստիկանությունից են եղել, սակայն նրանք չեն ներկայացրել խուզարկության թույլտվության փաստաթղթերը: «Դեռ սպասում ենք փաստաբաններին: Ինձ համար անհասկանալի էր, թե ինչ հիմքով են կիբերոստիկանությունից առանց թույլտվության ներխուժում պաշտոնապես գործող կուսակցության գրասենյակ: Նրանք չեն էլ ասել, թե ինչ […]
19:15 19.07.2018
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Fort Hunter Ligget ռազմաբազայում UH-60 Blackhawk ուղղաթիռի պատճառով վրան է քանդվել, որի հետևանքով 22 զինվոր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Դեպքը դեղի է ունեցել այն ժամանակ, երբ ուղղաթիռը սկսել են գործարկել: Այս մասին հայտնել են ռազմաբազայի թվիթերյան միկրոբլոգում: Տուժածները ռազմաբազայի տարածքում անմիջապես առաջին բուժօգնություն են ստացել: Approx. 9:30 pm, a U.S. […]
18:13 19.07.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդական Ալեքսանդր Բենալյան Փարիզում մայիսմեկյան ցուցարարներից մեկին է ծեծել: Այս մասին հայտնում է Le Monde-ը: Հաղորդվում է, որ լրատվամիջոցի տրամադրության տակ գտնվող տեսանյութում երևում է, թե ինչպես է Բենալյան հարձակվում ցուցարարի վրա, գցում գետնին, մի քանի անգամ հարվածում ու հեռանում: Դեպքի պահի Բենալյան սաղավարտով է եղել: Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպից հետո նա […]
16:59 19.07.2018
Մարմնամարզուհի Մերի Վուլֆ-Նիլսենը The America’s Got Talent շոուի շրջանակում իր ելույթի ժամանակ ընկել է բարձրությունից: Այս միջադեպի տեսանյութը շատ արագ տարածվել է: Մերին ելույթ էր ունենում ամուսնու՝ Թայս Նիլսենի հետ, որը շոուի ժամանակ աչքերը կապած էր հանդես գալիս: Ամուսինը, ըստ համարի, պետք է ոտքերից բռներ գլխիվայր կախված կնոջը, բայց չի կարողացել. կինը սահել է և ընկել […]
16:38 19.07.2018
Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին դեմ են Չինաստանի իշխանությունները: ՉԺՀ-ի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը հայտնել է, որ իրենք շարունակելու են համագործակցությունը Իրանի հետ առևտրի և տնտեսության ոլորտներում: Այս մասին հայտնել է TACC լրատվական գործակալությունը: Գաո Ֆենն ասել է. «Չինաստանը միանշանակ դեմ Է, որ որևիցե երկիր միակողմանի պատժամիջոցներ ձեռնարկի այլ երկրների նկատմամբ՝ ղեկավարվելով ներքին օրենսդրությամբ: […]
16:30 19.07.2018
Իսպանիայում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց, արդյունքում տուժել է 5 տարեց կին, հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել Խաեն նահանգի նույնանուն կենտրոնում, որը մտնում է Անադալուզիայի ինքնավար միության մեջ: «Վրաերթի հետևանքով, որը տեղի է ունեցել երեկ երեկոյան Խաեն նահանգի վարչական կենտրոնում, տուժել է 5 կին (65-ից մինչև 80 […]
16:22 19.07.2018
«Facebook սոցիալական ցանցը չի հեռացնելու օգտատերերի այն գրառումները, որոնցում կան Հոլոքոստը հերքող պնդումներ»,- ասել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Ցուկերբերգն ասել է, որ նա էլ հրեա է, և կա մարդկանց կատեգորիա, որը հերքում է Հոլոքոստը: Նա դա շատ վիրավորական է համարում, սակայն վերջնարդյունքում, չի կարծում, որ իր հիմնած հարթակը պետք է հեռացնի նման գրառումները, քանի […]
15:59 19.07.2018
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ֆայր կղզու ափերին շնաձկները հարձակվել են երկու երեխայի վրա: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ երեկոյան: Շնաձուկը կծել է 13-ամյա Մեթյու Դոնալդսոնին: Երեխային ալիքը տարել է, հետո նա ոտքի ցավ է զգացել: «Այդ պահին ոչ թե ցավ էի զգում, այլ ավելի շուտ սարսափ: Դա կատարվեց վայրկյանների […]
15:34 19.07.2018
«Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների վերականգնումը բխում է Ռուսաստանի և երկու ժողովուրդների շահերից»: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռուսթավի-2» ՀԸ-ին տված հարցազրույցում: «Մենք հետաքրքրված ենք ռուս-վրացական հարաբերությունների լայնածավալ վերականգնմամբ: Դա համապատասխանում է մեր ժողավուրդների արմատական շահերին, և ռուսական կողմից ոչ մի խոչընդոտ չկա: Հարաբերությունների կարգավորման առաջընթացը բացարձակապես կախված է քաղաքական կամքից […]
15:25 19.07.2018
Հրշեջներին հաջողվել է մարել հունիսի 24-ից Մանչեսթեր քաղաքի մերձակայքում շուրջ 18 քառակուսի կիլոմետր տարածք ընդգրկող հրդեհը, տեղեկացնում է РИА Новости-ին: Հիշեցնենք, որ շոգ եղանակի պատճառով Անգլիայի ավելի քան 4 շրջանում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ տարհանվել էին իրենց տներից, իսկ հրդեհված տարածքների մի մասն ամբողջովին ծխահարված էր: Նշվում է նաև, որ արդեն սկսվել […]
15:16 19.07.2018
Գանայում պաստորը հայտարարել է, որ իրականացրել է 675 ծիսական սպանություն: «Ես 17 տարեկանից «ապրում եմ» սատանայի հետ»,- խոստովանել է պաստորը, որի խոսքերը մեջբերել է Daily Mail-ը: Նրա խոսքերով՝ զոհերի մեծ մասը երեխաներ էին, որոնց իրեն են փոխանցել սատանայի հետևորդ բժիշկները և բուժքույրերը: Տեղական հեռուստաալիքի հետ հարցազրույցում դիմակ կրող տղամարդը խոստովանել է իր արարքը: Պաստորը պատմել […]
14:58 19.07.2018
Ռուս գիտնականները ստեղծել են օպտիկամանրաթելային լույսի աղբյուրի նախատիպ, որը կկարողանա աշխատել տիեզերքում և չի կոտրվի ռադիացիայից: Այս աշխատությունը հրապարակվել է Journal of Lightwave Technology ամսագրում: «Նմանատիպ ուսումնասիրություն դեռևս չեն իրականացրել, քանի որ օտարերկրյա անալոգները չունեն բիսմութ օպտիկական մանրաթելեր: Ռուսական գիտական ֆոնդի աջակցության շնորհիվ մենք հաջողությամբ իրականացնում ենք նման ուսումնասիրություններ»,- պատմել է օպտիկական մանրաթելային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սերգեյ […]
14:24 19.07.2018
Տոմսկի պետհամալսարանի ուսանողները Խակասիայում գործնական աշխատանքների ժամանակ հայտնաբերել են խոշոր ոսկորներ, որոնք ենթադրաբար պատկանել են բրդոտ մամոնտների նախնուն՝ տրոգոնտերյան փղին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այս կաթնասունները մոլորակի վրա ապրել են վաղ պլեյստոցենի ժամանակաշրջանում՝ 800-ից 400 հազար տարի առաջ: Բուհում նշել են, որ նման գտածոներ ավելի հազվադեպ են հանդիպում, քան բրդոտ մամոնտների ոսկորները, և […]
14:05 19.07.2018
Հայ-ռուսական մարդասիրական համագործակցության կենտրոնից կրկին օգնություն է ուղարկվել Սիրիա: Սիրիայի Արաբական Հանրապետություն առաքված մոտ 100 տոննա բեռից շուրջ 70 տոննան հատկացվել է Կարմիր մահիկին, 30 տոննան ուղարկվել է Հալեպ, որը եկեղեցու միջոցով բաժանվելու է հայ համայնքին և սիրիացիներին: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի խոսքերով՝ օգնությունը պետք է բաժանվի 3500-4000 կարիքավոր ընտանիքների: Հայրենիքից Սիրիա է […]
13:57 19.07.2018
Իսրայելի խորհրդարանը օրենք է ընդունել, որի համաձայն՝ այդ երկիրը «հրեա ժողովրդի ազգային տունն» է, հայտնում է Times of Israel-ը։ Ընդունված օրենքին կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 55, 2-ը՝ ձեռնպահ։ Օրենքի համաձայն՝ Երուսաղեմը հռչակվում է պետության մայրաքաղաք, հրեական օրացույցը ճանաչվում է պաշտոնական-պետական և հաստատվում են մի շարք պետական տոներ: Փաստաթուղթն Իսրայելի արաբ բնակչության դժգոհությունն է առաջացրել։ Այն […]
13:39 19.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անում է այն, ինչի մասին մտածում է. «Ընկերներիդ մոտ պահիր, իսկ թշնամիներիդ՝ ավելի մոտ» սկզբունքով»: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ամերիկյան Fox News հեռուստաընկերության եթերում մեկնաբանելով ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպումը: «Վլադիմիր Պուտինն այդպիսին է: Ես նրան շատ եմ հանդիպել և լավ եմ ճանաչում: Պուտինն իսկական նեռ […]
13:30 19.07.2018
Ճապոնական նավթային ընկերությունները պատրաստվում են ամբողջությամբ դադարեցնել Իրանից նավթի ներկրումը: Այս մասին հայտնել է TACC լրատվական գործակալությունը: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ նավթի մատակարարումները Իրանից պետք է ամբողջովին դադարեցվեն մինչև հոկտեմբեր, իսկ ներկրման այլընտրանքային աղբյուրներ Ճապոնիան դիտարկում է Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները: Նշվում է, որ ճապոնական նավթային մատակարար ընկերություններ JXTG Holdings-ը և Idemitsu Kosan-ը ԱՄՆ-ից […]
13:30 19.07.2018
Իսրայելցի խորհրդարանականները միայնակ կանանց փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունք են տվել, սակայն նույն իրավունքը մերժվել է միայնակ տղամարդկանց և միասեռական զույգերի համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Օրինագծին 59 պատգամավոր կողմ է քվեարկել, իսկ 52 ը՝ դեմ, օրինագիծն ընդունվել է: Վերջին 22 տարում գործող օրենքը թույլ է տվել դիմել փոխնակ մոր ծառայությանը միայն տարբեր սեռերի ամուսիններին և […]
13:13 19.07.2018
2018-ի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների թիվը գերազանցել է 50 հազարը: Այս մասին հաղորդում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը: «Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ հուլիսի 15-ի դրությամբ Եվրոպա են ժամանել 50.872 միգրանտ և փախստական, զոհվել է 1443 մարդ»,- Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը: Նրա խոսքերով՝ ժամանածների մոտավորապես 35 տոկոսին ընդունել են […]