12:26 19.07.2018
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը Հելսինկիում կայացած հանդիպման ժամանակ կարևոր բանավոր պայմանավորվածություններ են ձեռք բերել, հայտնում է RT-ն: Նա նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները լուրջ և կառուցողական զրույց են ունեցել: ԱՄՆ-ում ՌԴ դեսպանն ընդգծել է, որ Պուտինի և Թրամփի բանակցությունները շատ կարևոր են ռուս-ամերիկյան հարաբերութունների […]
01:00 19.07.2018
Իրաքի հյուսիսային Քիրքուք քաղաքում երեք պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է Shafaaq News-ը։ Նախնական տվյալներով՝ պայթյունների հետևանքով վիրավորվել է 8 մարդ, որից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Առաջին պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում, երկրորդը՝ Բաղդադ տանող ճանապարհի մոտ, երրորդը՝ Դումեյզ շրջանում։ Տեղի ունեցածի հանգամանքերը պարզվում են։
00:32 19.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում վարում է Ռուսաստանի հանդեպ ամենակոշտ քաղաքականությունը։ Թրամփի խոսքով՝ Պուտինը քաջատեղյակ է։ «Երբեք չի եղել նախագահ, որը Ռուսաստանի հանդեպ եղած լինի ավելի կոշտ, քան ես։ Բավական է մեր քայլերին՝ ցուցանիշներին, պատժամիջոցներին, Սիրիայում վերջերս տեղի ունեցածին նայելը»,-հայտարարել է Թրամփը Սպիտակ տանը կաբինետի նիստի ժամանակ։ Մեկնաբանելով ամերիկյան […]
00:15 19.07.2018
Ռուսաստանը պետք է դուրս բերի զորքերն Աբխազիայից և Հարավային Օսիայից, որոնք Վրաստանն ու ՆԱՏՕ-ն համարում են օկուպացված։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ բանակցություններից հետո։ Սթոլթենբերգը հավելել է, որ դաշինքն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, փոխանցում է RIA Novosti-ն։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել […]
22:30 18.07.2018
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, նշելով, որ թեպետ իրենք չեն մեկնաբանում երկկողմ հանդիպումները, որոնք տեղի են ունենում առանց Ռուսաստանի մասնակցության, բայց, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը ներգրավված է այս թեմայում, ասել է, որ իրենք ողջունում են ցանկացած կառուցողական շփում հակամարտության կողմերի միջև, որը կնպաստի հակամարտության կարգավորմանը: «Մենք […]
21:49 18.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «թիրախ» չէ Ռուսաստանի համար: Այս մասին հայտնում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ Թրամփը բացասական պատասխան է տվել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը «թիրախ է Ռուսաստանի համար»: Ինչպես նշվում է, Թրամփի պնդումը, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ-ի ընտրություններին, հակասում է ամերիկյան հետախուզության հայտարարություններին։ Նրա խոսքով՝ չնայած իր հասցեին ուղղված քննադատություններին, […]
21:23 18.07.2018
Իրանի նախագահի ապարատի ղեկավար Մահմուդ Վաեզին հայտարարել է, որ Հասան Ռոհանին ութ անգամ մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր հետ հանդիպելու առաջարկը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Ասում են, որ իրանցիներն, ի վերջո, ստիպված են լինելու շփման մեջ մտնել ԱՄՆ-ի հետ, թեպետ մինչ օրս հակառակն է եղել: Անցյալ տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու […]
20:43 18.07.2018
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան կլոդ Յունկերը հայտարարել է, որ ԵՄ-ն հավասարաչափ կպատասխանի ԱՄՆ-ի առևտրային սահմանափակումներին: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին: «Մենք կշարունակենք պատասխանել «Ակն ընդ ակն» այն սադրանքներին, որոնք կարող են ուղղված լինել մեր դեմ» – ասել է Յունկերը՞ Նա նաև ավելացրել է, որ եվրոպացիներին պառակտելուն ուղղված ջանքերը ապարդյուն են: Ավելի վաղ հաղորդվել էր, […]
20:42 18.07.2018
Ալբանիան, Վրաստանը, Նորվեգիան, Ուկրաինան ու Չեռնոգորիան միացել են Եվրամիության խորհրդի որոշմանը՝ երկարաձգել Ղրիմի հարցով պատժամիջոցները: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի կայքում: «Չեռնոգորիան, Ալբանիան և Նորվեգիան, որոնք եվրոպական տնտեսական գոտու անդամներ են, ինչպես նաև Ուկրաինան ու Վրաստանը, միացել են Ղրիմի հարցով ԵՄ-ի պատժամիջոցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է, տվյալ երկրները մտադիր են ապահովել […]
20:30 18.07.2018
Այսօր Հարավաֆրիկյան Հանրապետությունում և ամբողջ աշխարհում նշում են Նելսոն Մանդելայի հիշատակի օրը: Նելսոն Մանդելան Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահն է: Իր ամբողջ կյանքի ընթացքում պայքարել է մարդու իրավունքների համար, Նոբելյան մրցանակի դափնեկիր է: ShantNews.am-ը ներկայացնում է հասարակական քաղաքական գործչի կյանքի կանոնները. «Երբ հաղթահարում ես քեզ համար առաջին հայացքից թվացող ամենաբարձր լեռը, գագաթին կանգնելով՝գիտակցում ես, որ դեռևս […]
17:00 18.07.2018
ԱՄՆ-ն և Ռուսաստանը կատարում են իրենց պարտավորությունները Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցների մասին պայմանագրի գծով: Այս մասին հայտնել է TACC լրատվական գործակալությունը: Այս լուրերը հաստատել է պետդեպարտամնետը՝ հրապարակելով երկրների կողմից 2011 թվականի փետրվարի 5-ին ուժի մեջ մտած համաձայնագրին համապատասխան իրենց միջուկային զինանոցների կրճատման մասին տեղեկանքը: Տեղեկանքում նշված է, որ Ռուսաստանն ունի միջուկային […]
16:52 18.07.2018
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 17-ին Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում նախագահել է «Նորարարությունը, հանրօգուտ ներդրումները և Կայուն զարգացման նպատակները որպես բարեփոխումների խթանման գործիք» խորագրով բարձր մակարդակի քննարկումը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական ներկայացուցչության կողմից: Միջոցառման բանախոսներն էին ԱԳ նախարար […]
16:50 18.07.2018
Եվրամիության իշխանությունները կարող են Google-ին Android-ի գործով տուգանել ռեկորդային՝ 5 մլրդ դոլարով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ըստ Եվրոպական հանձնաժողովի՝ Google-ը խախտում է հակամենաշնորհային օրենսդրությունը՝ խթանելով որոնողական և գործառնական համակարգերը սմարթֆոններ արտադրողների միջոցով: Ընկերությունը նախկինում հերքել է հանձնաժողովի մեղադրանքը շուկայում գերակայող դիրքի չարաշահման վերաբերյալ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ տուգանքի չափը կարող է հասնել մինչև 11 մլրդ […]
16:14 18.07.2018
Թաիլանդի ջրասույզ եղած քարանձավից փրկված մանկական ֆուտբոլային թիմի 12 անդամները և նրանց մարզիչը դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացնում է TNN 24 հեռուստաալիքը: Տեղեկատվության համաձայն` դեռահասները և նրանց մարզիչը վիրահատությունից հետո եղել են Պրաչանուկրո հոսպիտալում՝ բժշկական կարանտինի մեջ: Հայտնի է դարձել նաև, որ փրկված 13 հոգին էլ կմասնակցեն մամլո ասուլիսի, որը կհեռարձակվի պետական հեռուստաընկերության […]
15:18 18.07.2018
Նյու Ջերսիի ակտիվիստները մտադիր են ԱՄՆ բերել Լոնդոնի երկնակամարում թևածած Թրամփի՝ մանկան տեսքով հսկա փուչիկը: Այս մասին հայտնել է CNN–ը: Կազմակերպիչներից մեկն ասել է, որ նրանք ստացել են անհրաժեշտ թույլատվությունը Մեծ Բրիտանիայի ակտիվիստներից: Նրանք մտադիր են փուչիկը օդ բարձրացնել Նյու Ջերսիում գտնվող Trump National Golf Club-ի մոտակայքում, որը պատկանում է ԱՄՆ նախագահին: Թրամփն այնտեղ հաճախ […]
15:07 18.07.2018
Հուլիսի 18-ին, հունիսի 10-ից ի վեր, բիթքոինի արժեքն առաջին անգամ բարձրացել է 11-12 տոկոսով՝ անցնելով 7 հազար դոլարի սահմանը: Այս մասին վկայում են արժույթի մասին հրապարակված տվյալները, հայտնում է РИА Новости-ն: CoinMarketCap պորտալը, հաշվարկելով ավելի քան 20 բորսաների կողմից սահմանվող արժութային տվյալները, ներկայացնում է միջինացված արժեքի ավելացման ծավալները: Ըստ այդմ՝ բիթքոինը թանկացել է 11․91 տոկոսով՝ […]
15:01 18.07.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սերբ գործընկեր Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սերբիան հնարավոր է՝ մինչև 2025 թվականը անդամակցի Եվրամիությանը: Այս մասին հայտնել է TACC լրատվական գործակալությունը: Մակրոնն ասել է, որ դրա համար Սերբիան պետք է կատարի բոլոր պայմանները: Իր հերթին, Սերբիայի նախագահն էլ հույս է հայտնել, որ Եվրամիությունը կկայացնի դրական որոշում: Նա […]
13:57 18.07.2018
ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում արտասովոր դեպք է պատահել: Երկնաքերում աշխատող Դեյվ Ռոխասը մի տեսանյութ է նկարահանել, որտեղ երևում է, թե ինչպես են տասնյակ չղջիկներ կպել շենքի պատերից մեկին: Դեյվն ասել է, որ սա տեղի է ունենում ամեն տարի. պատճառը, հավանաբար, սեզոնային «միգրացիան» է: Նշենք, որ Տեխասում մեծ թվով չղջիկներ են բնակվում: Օսթինում անգամ գրանցվել […]
13:17 18.07.2018
Չինաստանի Շենչժե քաղաքում 5 տարեկան տղան 20 րոպե կախված է մնացել 19-րդ հարկի պատշգամբից, մինչ նրան օգնության են հասել։ Այս մասին հայտնել է life.ru-ն: Երեխան եկել էր տատիկի տուն հյուր։ Փոքրիկը քնից արթնացել է այն ժամանակ, երբ տատիկը բակ է իջել։ Տատիկին փնտրող երեխան դուրս է եկել 20-րդ հարկում գտնվող բնակարանի պատշգամբ և ընկել մեկ […]
11:37 18.07.2018
Հնդկաստանի արևելյան հատվածում գտնվող Մեծ Նոյդա շրջանում 6 հարկանի բնակելի շենքը փլվել է 4 հարկանի շինության վրա, որը նույնպես փլվել է: Ըստ ոստիկանության տվյալների՝ 3 մարդ մահացել է, իսկ փլատակների տակ է մնացել առնվազն 50 մարդ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Բոլոր տուժածներն ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Շենքը կառուցվել էր […]
08:12 18.07.2018
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման քննադատել է ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունը՝ անհաջողություններում անուղղակիորեն մեղադրելով Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփին։ Ելույթ ունենալով Յոհանեսբուրգում հարավաֆրիկացի առաջնորդ Նելսոն Մանդելայի ծննդյան 100-ամյակին նվիրված արարողությանը` Օբաման նշել է, որ ԶԼՄ-ներում գնալով ավելի ու ավելի են շատանում գլխապտույտ առաջացնող և անհանգստություն պատճառող գլխագրերը։ «Սկսել է հայտնվել և շրջանառության մեջ մտնել վախի, […]
07:50 18.07.2018
Մեքսիկայի նոր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը դիտարկում է թմրամիջոցներն օրինականացնելու հնարավորությունը` հանուն երկրում թմրամաֆիայի դեմ պայքարի։ Այս մասին հայտարարել է Մեքսիկայի ՆԳ նախարար Օլգա Սանչես Կորդերոն, փոխանցում է Milenio պարբերականը։ Նախագահն ասել է Կարդերոյին, որ այն, ինչ անհրաժեշտ է երկրում խաղաղության հասնելու համար, պետք է դեբատների առարկա դառնա։ 2017 թվականին Մեքսիկայում կատարվել է ավելի […]
07:36 18.07.2018
ԱՄՆ նախագահը չի բացառել Իրանի իշխանությունների հետ նոր միջուկային գործարքի կնքումը, եթե Թեհրանի կողմից ի հայտ գա համապատասխան նախաձեռնություն։ Սպիտակ տանը լրագրողների առջև ելույթ ունենալով ՝ ԱՄՆ առաջնորդը հիշեցրել է այն մասին, որ ԱՄՆ-ը դուրս է եկել իրանական միջուկային ծրագրով կնքված Գործողությունների համատեղ համապարփակ պլանից։ «Դա լուրջ ազդեցություն է ունեցել Իրանի վրա և զգալիորեն թուլացրել […]
07:22 18.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին Հելսինկիում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցկացված հանդիպումն անվանել է «վիթխարի հաջողություն» և մեղադրել ԶԼՄ-ներին Հելսինկիում գագաթնաժողովի արդյունքների սևացման փորձերի համար։ «Իմ հանդիպումը նախագահ Պուտինի հետ վիթխարի հաջողություն էր, սակայն ոչ կեղծ ԶԼՄ-ների համար»,- գրել է Թրամփը թվիթերյան իր էջում։ Ավելի վաղ, հանդիպման արդյունքները մեկնաբանելով, Թրամփը նշել էր, որ […]
07:13 18.07.2018
Ամերիկյան Ֆլորիդա նահանգում երկու թեթևշարժիչային ինքնաթիռների բախման հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել ։ Այս մասին հայտնում է Miami Herald-ը։ «Cessna 172» և «Piper PA-34» ինքնաթիռներն ընկել են Մայամի-Դեյդ շրջանում։ Երկու տրանսպորտային միջոցներն էլ պատկանել են տեղի «Dean International» ավիադպրոցին։ Դրանք օդում բախվել են ու ընկել աերոդրոմից մոտ 15 կմ հեռավորության վրա։ Վթարի վայրում փրկարարները […]
23:44 17.07.2018
Նոր Օռլեանի կենդանաբանական այգու 9 բնակիչ վանդակից փախած հովազի զոհ է դարձել, հաղորդում է ABC7- ը: 9-րդ զոհը դարձել է Rusty անունով աղվեսը, որն ստացած վերքերից սատկել է հուլիսի 16-ին: Մասնագետներին հաջողվել է արագորեն բռնել հովազին։ Միջադեպի հետևանքով մարդիկ չեն տուժել։ Թե ինչպես է կենդանուն հաջողվել փախչել, հասկանալի չէ: Հետաքննությամբ պարզվել է, որ տեսուչը մեղավորություն չունի: […]
23:07 17.07.2018
Մայամիում լողազգեստների հավաքածուի ցուցադրության ժամանակ մոդել Մարա Մարտինը պոդիում է բարձրացել` հինգ ամսական դստերը կերակրելով, հաղորդում է BBC-ն: Մարտինը ոսկեգույն բիկինիի ցուցադրության ընթացում կրծքով կերակրել է դստերը: Երեխան կրել է աղմուկից պաշտպանող ականջակալներ՝ բարձր երաժշտությունից և ամբոխի ձայներից պաշտպանվելու համար: Wow! WHAT A NIGHT! Words can’t even describe how amazing I feel after being picked […]
22:52 17.07.2018
ՄԱԿ-ի միջազգային դատարանն ընդունել է միակողմանի պատժամիջոցների կիրառման առնչությամբ Իրանի իշխանությունների ներկայացրած հայցն ընդդեմ Միացյալ Նահանգների, հաղորդում է RIA Novosti-ն: Երկուշաբթի Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը դիմել է միջազգային դատարան, որպեսզի ԱՄՆ-ը պատասխանատվություն կրի պատժամիջոցների անօրինական կիրառման համար: «Արդարադատության միջազգային դատարանում Իրանի Իսլամական Հանրապետությունը երեկ նախաձեռնել է դատական գործ` ընդդեմ […]
21:48 17.07.2018
Վերջին տարիներին առաջին անգամ Իսպանիան առաջ է անցել Իտալիայից՝ Միջերկրական ծովով ժամանած ներգաղթյալների ցուցանիշով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, վկայում են Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալները: Հունվարի 1-ից հուլիսի 15-ը Միջերկրական ծովով Ալժիրից ու Մարոկկոյից Իսպանիա է եկել 18 016 ներգաղթյալ, իսկ Լիբիայից Իտալիա՝ 17 827: Թուրքիայից Միջերկրական ծովով Հունաստան են ժամանել 14 678 ներգաղթյալներ: […]
21:29 17.07.2018
Reddit սոցիալական կայքի համահիմնադիր, հայազգի Ալեքսիս Օհանյանը հայտարարել է, թե վախենում էր, որ Սերենան ողջ չի մնա 2017-ին դստեր ծննդաբերությունից հետո: Այդ մասին նա գրել է Instagram-ի իր էջում: «Դստերս ծնվելուց մի քանի օր անց՝ վիրահատությունից առաջ ես համբուրեցի կնոջս և ոչ ոք չգիտեր՝ կվերադառնա՞ նա մեզ մոտ, թե՞ ոչ: Մենք ուզում էինք, որ նա […]