6 զոհ, 22 վիրավոր․ «Capital Gazette»-ի խմբագրատան վրա հարձակվողին ձերբակալեցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

6 զոհ, 22 վիրավոր․ «Capital Gazette»-ի խմբագրատան վրա հարձակվողին ձերբակալեցին

01:00 29.06.2018

ԱՄՆ Մերիլենդ նահանգի Աննապոլիս քաղաքում գտնվող «Capital Gazette» թերթի  խմբագրատան տարածքում քիչ առաջ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 22 մարդ։ Այս մասին հայտնում է MSNBC-ն։ Ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհի մասին։

Հեռուստաընկերության տվյալներով՝ ոստիկանները տեղի ունեցածն անվանել են «տեղային բնույթ կրող միջադեպ», այլ ոչ թե ահաբեկչություն։

Շերիֆ Ռոն Բեյթմենի խոսքով՝ կասկածյալը ձերբակալված է։ Ներկայում ոստիկանությունը խմբագրությունում փնտրում է նրա հնարավոր հանցակիցներին։ Նշվում է, որ կասկածյալը կրակել է խմբագրատան ապակե դռանը, մուտք գործել շենք և այնուհետև կրակ բացել լրագրողների ուղղությամբ։ Ոստիկանությունը տարհանել է շենքում գտնվող անձանց։

«Capital Gazette»-ը համարվում է երկրի հնագույն թերթերից մեկը, որը հիմնադրվել է 1727 թվականին և այն ժամանակ կրել «The Maryland Gazette» անվանումը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. Փաշինյան

12:34 21.08.2025

Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. Փաշինյան

Հայաստանն ամենօրյա աշխատանք է տանում, տարել է և տանելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև շեշտեց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում ասել խաղաղության […] ...

Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր

12:32 21.08.2025

Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի նախագահին

12:23 21.08.2025

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի նախագահին

Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանն (նստավայրը՝ Մոնտեվիդեո) Ասունսիոնում՝ Պալասիո դե Լոպես նախագահական նստավայրում, իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի Հանրապետության նախագահ Սանտիագո Պենյա Պալասիոսին: Հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ դեսպանը կարճատև առանձնազրույց է ունեցել Պարագվայի նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաև Արտաքին հարաբերությունների նախարար Ռուբեն Ռամիրես Լեսկանոն: Զրույցի ընթացքում Պարագվայի նախագահն […] ...

Հաղթել «Բարսելոնային» ու դառնալ չեմպիոն. Ֆիգուն` «Ռեալի» նպատակների մասին

12:17 21.08.2025

Հաղթել «Բարսելոնային» ու դառնալ չեմպիոն. Ֆիգուն` «Ռեալի» նպատակների մասին

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Լուիշ Ֆիգուն խոսել է 2025/26 մրցաշրջանում ակումբի նպատակների մասին, հայտնում է Diario Sport-ը։ «Կարծում եմ` ակումբը նախորդ վատ մրցաշրջանից հետո կփորձի հզորանալ` ամրապնդելով անհրաժեշտ դիրքերը։ Մենք նաև պետք է տեսնենք, թե ինչպես է թիմն արձագանքում Մոդրիչի հեռանալուն։ Իհարկե, «Ռեալի» նպատակը «Բարսելոնային» հաղթելն ու չեմպիոն դառնալն է, ինչպես նաև մյուս տիտղոսները նվաճելը»,- նշել […] ...

SHANTNEWS

12:00 21.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP