10:17 29.06.2018
ԱՄՆ Կոնգրեսը կդիտարկի Պուերտո-Ռիկո կղզին պետության կազմի մեջ ներառելու մասին օրինագիծը։ Համապատասխան օրինագիծը հրապարակվել է Կոնգրեսի կայքում։
Փաստաթուղթը ներկայացվել է Կոնգրեսի ստորին պալատում Պուերտո-Ռիկոյի ներկայացուցիչ Ջենիֆեր Գոնսալես-Կոլոնի(ունի միայն խորհրդակցական ձայն) և ևս 37՝ հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականների կողմից։
Օրենքի ընդունման դեպքում Կոնգրեսում կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի ԱՄՆ-ի կազմի մեջ Պուերտո-Ռիկոյի ընդգրկմանն առնչվող խնդիրների լուծմամբ։ Դրանից հետո խորհրդարանը կվերացնի կղզու նկատմամբ ավելի վաղ ընդունված օրենքներն, այնուհետև Պուերտո-Ռիկոն և դրան հարակից տարածքները, 2021 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ, կարող են հռչակվել ԱՄՆ-ի 51-րդ նահանգ։
Պուերտո-Ռիկոն ԱՄՆ-ի վերահսկոության տակ է անցել 1898 թվականին՝ իսպանա-ամերիկյան պատերազմից հետո։
12:47 21.08.2025
Ինչ պաշտոն կզբաղեցնի Արսեն Թորոսյանը12:34 21.08.2025
Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. ՓաշինյանՀայաստանն ամենօրյա աշխատանք է տանում, տարել է և տանելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև շեշտեց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում ասել խաղաղության […] ...
12:32 21.08.2025
Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութերՔրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...
12:23 21.08.2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի նախագահինՊարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանն (նստավայրը՝ Մոնտեվիդեո) Ասունսիոնում՝ Պալասիո դե Լոպես նախագահական նստավայրում, իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի Հանրապետության նախագահ Սանտիագո Պենյա Պալասիոսին: Հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ դեսպանը կարճատև առանձնազրույց է ունեցել Պարագվայի նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաև Արտաքին հարաբերությունների նախարար Ռուբեն Ռամիրես Լեսկանոն: Զրույցի ընթացքում Պարագվայի նախագահն […] ...
12:17 21.08.2025
Հաղթել «Բարսելոնային» ու դառնալ չեմպիոն. Ֆիգուն` «Ռեալի» նպատակների մասինՄադրիդի «Ռեալի» լեգենդ Լուիշ Ֆիգուն խոսել է 2025/26 մրցաշրջանում ակումբի նպատակների մասին, հայտնում է Diario Sport-ը։ «Կարծում եմ` ակումբը նախորդ վատ մրցաշրջանից հետո կփորձի հզորանալ` ամրապնդելով անհրաժեշտ դիրքերը։ Մենք նաև պետք է տեսնենք, թե ինչպես է թիմն արձագանքում Մոդրիչի հեռանալուն։ Իհարկե, «Ռեալի» նպատակը «Բարսելոնային» հաղթելն ու չեմպիոն դառնալն է, ինչպես նաև մյուս տիտղոսները նվաճելը»,- նշել […] ...