TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+27.09 oC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ-ում դատարանը կալանավորել է Փոլ Մանաֆորտին

21:39 15.06.2018

ԱՄՆ-ում դատարանը որոշում է կայացրել կալանավորել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտին, հաղորդում է Reuters-ը: Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ դատախազները, որոնք աշխատել են ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին գործի վրա, մեղադրել են Մանաֆորտին վկաների վրա ճնշում գործադրելու մեջ: Մանաֆորտի՝ ԱՄՆ ընտրություններին միջամտելու ներգրավվածության հարցով դատավարությունը […]

̰
Պորտուգալիայում քվեարկել են բժշկական նպատակներով օգտագործվող մարիխուանայի օրինականացման օգտին

21:28 15.06.2018

Պորտուգալիայի խորհրդարանը քվեարկել է բժշկական նպատակներով օգտագործվող մարիխուանայի օրինականացման օգտին, հայտնում է  Observador պարբերականը: Օրինագծի համապատասխան տեքստը պատրաստվել էր ձախ բլոկի պատգամավորների կողմից ու աջակցություն ստացել բոլոր խորհրդարանական խմբերի կողմից, բացառությամբ, աջակողմյան CDS-ի, որը ձեռնպահ է մնացել քվեարկությունից: Փաստաթուղթը նախատեսում է կանեփի հիման վրա ստեղծված բժշկական արտադրանքի, դեղամիջոցների «օրինականացում բժշկական նպատակների համար»: Ընդ որում՝ խոսքը […]

̰
Մյունխենում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա

21:20 15.06.2018

Մյունխենում դանակով զինված անհայտ տղամարդը հարձակվել է մարդկանց վրա. մեկ կին է սպանվել, հայտնում է TZ Online-ը: Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել բնակելի տներից մեկում: Կինը մահացել է ստացած վնասվածքներից։ Վիրավորվել է մեկ կին և մեկ տղամարդ: Ներկայում ոստիկանությունը որոնում է կասկածյալին: Նշվում է, որ նա, ամենայն հավանականությամբ, ծանոթ է եղել զոհերի հետ:

̰
Չինաստանը չեղարկել է ԱՄՆ-ի հետ առևտրային պայմանագրերը

19:32 15.06.2018

Չինաստանի իշխանությունները որոշել են չեղարկել նախկինում ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները՝  ԱՄՆ-ի կողմից չինական ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրք սահմանելու պատճառով, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի առևտրի նախարարության հայտարարությանը: «Խորհրդատվությունների ընթացքում ձեռքբերված բոլոր առևտրային համաձայնագրերն այլևս վավեր չեն»,- ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից ներկրվող ապրանքների […]

̰
ԱՄՆ-ն մաքսատուրք է սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների համար

18:41 15.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից ներկրվող ապրանքների համար 50 մլրդ դոլարի չափով մաքսատուրք է սահմանել, հայտնում է ABC News-ը: «Չինաստանի կողմից ինտելեկտուալ ու տեխնոլոգիական սեփականության յուրացման ու այլ խարդախ գործընթացների ֆոնին ԱՄՆ-ն Չինաստանից ներմուծվող ապրանքների համար 50 մլրդ դոլարի չափով 25 տոկոս մաքսատուրք է սահմանում»,- հայտարարել է Թրամփը: Նա հավելել է, որ Վաշինգտոնն այլևս «չի […]

̰
Կիմ Չեն Ինի ու Դոնալդ Թրամփի հանդիպումը հյուսիսկորեական հեռուստաընկերության աչքերով

18:39 15.06.2018

Հյուսիսային Կորեայի հեռուստաընկերությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի ղեկաավար Կիմ Չեն Ինի հանդիպումը առանձնահատուկ են լուսաբանել: Այս մասին հաղորդում է BBC-ն: Չգիտես ինչու, հյուսիսկորեական հեռուստաընկերությունը կենտրոնացել էր Դոնալդ Թրամփի կորեական պատվիրակության անդամներից մեկի հետ արված ձեռքսեղմումի սխալի վրա: Ռեպորտաժը կարող եք դիտել հետևյալ հղումով` https://www.bbc.com/russian/media-44462461  

̰
Կանադայում միանգամից երեք քաղաքացի մեկ երեխայի ծնողներ են ճանաչվել

18:14 15.06.2018

Կանադայի դատարանը երեք քաղաքացու միանգամից ճանաչել է մի երեխայի ծնողներ: Այս մասին հայտնում է CTV-ն: Պոլիգամ հարաբերությունները Կանադայում օրենքով ընդունելի են և սա առաջին գրանցված դեպքն էր, երբ միանգամից երեք մարդ մեկ երեխայի ծնող են դառնում ու պաշտոնապես ճանաչվում որպես «պոլիամոր ընտանիք»: Սենթ-Ջոնասների ընտանիքը բաղկացած է երկու տղամարդուց և մեկ կնոջից: «Հասարակությունը միշտ փոփոխության և […]

̰
Բելգիայում խարդախության մեջ կասկածվող թվով 6-րդ հայն է կալանավորվել

17:41 15.06.2018

Թենիսիստների հետ կաշառքի միջոցով պայմանավորված խաղեր անցկացնելու գործով Բելգիայում 6-րդ հայն է կալանավորվել, հայտնում է Sport24-ը: «Նա մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման, փաստաթղթերի կեղծման, հանցախմբին անդամակցելու և խաղադրույքների հետ կապված օրենսդրության խախտման մեջ»,- ասված է այդ երկրի դատախազության տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ ավելի վաղ կալանավորված մյուս 5 հայերը խաղադրույքների հետ կապված օրենսդրության խախտման […]

̰
Աշխարհի 40 երկիր հետաքրքրված է ԵԱՏՄ-ում որպես դիտորդ կամ որպես անդամ ներգրավվելու հարցով. Նազարբաև

16:37 15.06.2018

40 երկիր ցանկություն է հայտնել որպես դիտորդ ներգրավվել կամ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝  նա ասել է, որ միությունն այժմ լավ արդյունքներ է ցույց տալիս: Իր խոսքերով՝ նախորդ տարվա ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների միջև ապրանքաշրջանառությունը շուրջ 30 տոկոս աճ է գրանցել:

̰
«Ռոսսելխոզնադզորն» արգելք է սահմանել Հայաստանից կենդանիների, թռչունների և ձկների ներմուծման վրա

16:22 15.06.2018

«Ռոսսելխոզնադզորը» տեղեկացնում է, որ հունիսի 14-ից ժամանակավոր արգելք է սահմանել Հայաստանից ներմուծվող բոլոր տեսակի կենդանիների, թռչունների, սողունների, երկկենցաղների և հիդրոբիոնտների համար: Ըստ հայտարարության՝ դա արվել է ՌԴ տարածքը մարդու և կենդանիների համար առավել վտանգավոր վարակներից պաշտպանելու համար: Բացառություն է գործում միայն անձնական օգտագործման նպատակով ՌԴ բերվող կենդանիների դեպքում՝ երկու գլխից ոչ ավելի:

̰
Նովոկուզնեցկում տղամարդը սպանել է նախկին կնոջն ու ինքնասպան եղել

14:15 15.06.2018

Նովոկուզնեցկում 46-ամյա տղամարդը կրակ է բացել մի կնոջ վրա, ինչից հետո ինքնասպան է եղել: Այս մասին հայտարարել է Կեմերովսկի շրջանի ՆԳՆ ներկայացուցիչը, հայտնում է A42.RU-ն: Ավելի ուշ պարզվել է, որ այդ կինը նրա նախկին կինն է եղել, և միջադեպի պատճառը կարող էին նրանց համատեղ երեխաների հարցի վերաբերյալ տարաձայնությունները լինել: «Կենցաղային հողի վրա ընտանեկան կոնֆլիկտ է […]

̰
Գերմանիայում ահաբեկչություն է կանխվել

13:36 15.06.2018

Գերմանիայի Քյոլն քաղաքում հունիսի 14 ին ահաբեկչություն է կանխվել: Գերմանիայի իշխանությունները ձերբակալել են ծագումով Թունիսից 29-ամյա Սիեֆ Ալլահին, որը պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել կենսաբանական զենքի միջոցով: Ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է ռիցին տեսակի նյութի մեծ չափաբաժին:

̰
Մակրոնները Ելիսեյան պալատի համար 500 հազար եվրո արժողությամբ սպասք են գնել

09:58 15.06.2018

Ֆրանսիացիներին խիստ վրդովեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի և նրա տիկնոջ՝ Բրիժիտի կողմից, Ելիսեյան պալատի պաշտոնական ընթրիքների համար չափազանց թանկ սպասք գնելու մասին տեղեկությունը: Բանն այն է, որ նման ծախս թույլ տալուն զուգահեռ նախագահը շարունակ դժգոհություն է արտահայտում՝ կապված սոցիալական ծախսերի ծավալների հետ: Այս մասին հայտնում է BBC-ն: Սպասքի ընտրությունը եղել է առաջին տիկնոջինը: Հնացած սպասքին […]

̰
Գերմանիայում կազմակերպությունները կոչ են արել դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային

09:50 15.06.2018

Գերմանիայի հասարակական կազմակերպություններն իշխանություններին կոչ են արել ժամանակավորապես դադարեցնել զենքի մատակարարումը Թուրքիային։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: «HSFK», «BICC», «INEF», «IFSH» անվտանգության հետազոտության ինստիտուտների կողմից համատեղ հրապարակված «Խաղաղության վերաբերյալ փորձագիտական զեկույցում» ընդգծվել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում իրականացրած ռազմական գործողություններով ոտնահարում է միջազգային իրավունքի դրույթները։ Միաժամանակ կոչ է արվել դադարեցնել Գերմանիայի կողմից Թուրքիային զենք-զինամթերքի վաճառքը: […]

̰
Քարդաշյանը հանդիպել է իր խնդրանքով Թրամփի կողմից համաներում ստացած կնոջ հետ

09:29 15.06.2018

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հանդիպել է իր խնդրանքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից համաներում ստացած կնոջ հետ: Քարդաշյանը Մեմֆիս է ժամանել մասնավոր ինքնաթիռով, որից հետո ուղևորվել այդ կնոջ՝ Էլիս Ջոնսոնի քրոջ տուն: Այս մասին հայտնում է Commercial Appeal պարբերականը: Նրանցից ոչ մեկը հանդիպումը չի մեկնաբանել: Հիշեցնենք, որ Էլիս Ջոնսոնը 1997 թվականին ցմահ ազատազրկման էր դատապարտվել […]

̰
Facebook-ի փոխնախագահը հեռացել է օգտատերերի տվյալների հետ կապված սկանդալի պատճառով

09:04 15.06.2018

Facebook սոցցանցի հասարակայնության հետ կապերի հարցերով փոխնախագահ Էլիոթ Շրեյջը լքել է պաշտոնը՝ կողմնակի կազմակերությունների ձեռքում սոցցանցի օգտատերերի տվյալների հայտնվելու հետ կապված սկանդալի պատճառով: «Facebook -ում ավելի քան 10 տարի անցկացնելուց հետո ես որոշեցի, որ եկել է իմ կյանքում նոր էջ բացելու ժամանակը: Գերտեմպերով զարգացող տեխնոլոգիական ընկերությունում քաղաքականությունը և հաղոդակցությունները ղեկավարելն ինձ իսկական հաճույք է պատճառել: […]

̰
Հյուսիսկորեացի գեներալին ուղղված Թրամփի զինվորական ողջույնը քննադատության առիթ է դարձել

08:49 15.06.2018

ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվել է քննադատությունների տարափի տակ: Պատճառը, Սինգապուրում հունիսի 12-ին հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հանդիպման շրջանակում, Թրամփի զինվորական ողջույնն էր՝ հասցեագրված հյուսիսկորեացի գեներալին: Ճեպազրույցի ընթացքում Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսն անդրադարձել է վերոնշյալ դրվագին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Կուլուարներում Թրամփի նման ողջույնն ընկալվել էր հայրենակիցների կողմից որպես հակառակորդ երկրի […]

̰
ԱՄՆ-ի մանկական կլինիկայի մոտ կրակոցներ են հնչել. կան վիրավորներ

08:12 15.06.2018

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Վեսթմինսթեր քաղաքի մանկական ստոմատոլոգիական կլինիկաներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել: Դեպքը տեղի է ունեցել բուժհաստատության կայանատեղիում: Կասկածյալին ավելի ուշ ոստիկանները ձերբակալել են: Այս մասին հայտնում է CBS-ը: Տեղի ունեցածի հետևանքով 4 մարդ է տուժել, այդ թվում` 2 երեխա: Տուժածների վիճակի մասին չի հաղորդվում: Հրաձգությունից հետո չարագործն ավտոմեքենայով փախուստի էր դիմել, սակայն ոստիկաններին […]

̰
Չեխիայի նախագահը հրապարակավ կրակի է մատնել սկանդալային կարմիր վարտիքը

07:52 15.06.2018

Չեխայի նախագահ Միլոշ Զեմանը հրապարակավ վառել է հսկա կարմիր վարտիքը: Այս մասին հայտնում է Radio Praha-ն: Այդ վարտիքը 2015 թվականին չեխական Ztohoven արտ-խումբը կախել էր պետության ղեկավարի նստավայրի շենքի վրա՝ ցույց տալով իր վերաբերմունքը Զեմանի և նրա քաղաքականության հանդեպ: Զեմանը լրագրողների և հանրության ներկայությամբ ցուցադրել է «արտեֆակտը», որից հետո երկու հրշեջներ կրակի են մատնել այն: […]

̰
Աշխարհի ամենաբարձր երկնաքերը լուսավորվել է ռուսական դրոշի գույներով

07:37 15.06.2018

Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղում Ռուսաստանի ջախջախիչ հաղթանակից հետո աշխարհի ամենաբարձր շենքը՝ Դուբայի «Բուրջ Խալիֆա» երկնաքերը, լուսավորվել է ռուսական դրոշի գույներով: Աշտարակի վրա պրոյեկտվել է «Russia» բառն ու խաղի հաշիվը՝ 5:0: Նշենք, որ երկնաքերի բարձրությունը կազմում է 828 մետր: Бурж Халифа. Дубай. Сейчас. pic.twitter.com/fqF1TurzIp — Владимир Стогниенко (@VStognienko) 14 июня 2018 г.

̰
Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին երկարացնել հակառուսական պատժամիջոցները

07:23 15.06.2018

Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որը կոչ է անում երկարացնել հակառուսական պատժամիջոցները: Փաստաթղթի օգտին են քվեարկել 485 պատգամավորներ, դեմ՝ 76-ը, ևս 66 խորհրդարանականներ ձեռնպահ են մնացել: «Բանաձևում պարունակվում է կոչ՝ ուղղված ԵՄ անդամ պետություններին՝ պահպանելու կոշտությունն ու միասնականությունը Ռուսաստանի դեմ համաձայնեցված պատժամիջոցների իրագործման հարցում և երկարաձգել դրանք»,-ասվում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: Հունիսի 28-29-ը […]

̰
ԱՄՆ-ը մաքսատուրք կսահմանի Չինաստանից 50 մլրդ դոլարի ապրանք ներկրելու դեպքում

07:10 15.06.2018

Վաշինգտոնը հայտարարել է, որ մաքսատուրք կսահմանի Չինաստանից տարեկան 50 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների ներկրման դեպքում։Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը: Մինչ այդ,  Թրամփը հանդիպում էր ունեցել Սպիտակ տան, Առևտրի և Ֆինանսների նախարարությունների, ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների հետ: Մաքսատուրքերի ուժի մեջ մտնելու հստակ ամսաթվի մասին չի հաղորդվում: Մայիսի 30-ին Թրամփը հայտարարել էր, որ […]

̰
ԱՄՆ-ում վթարի հետևանքով տղամարդը դուրս է թռել ավտոմեքենայի պատուհանից և ողջ մնացել

01:00 15.06.2018

ԱՄՆ-ում տղամարդը ողջ թափով դուրս է թռել վճարումների խցիկին բախված ավտոմեքենայից և հրաշքով ողջ մնացել: Այս մասին հայտնում է The Sun-ը: Դեպքը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում: Վարորդը՝ 23-ամյա Սթիվեն Դոն Սանտոսը, ննջել է ղեկին ու կորցրել մեքենայի կառավարումը: Նրա չորս ուղևորներից մեկը՝ 25-ամյա մի տղամարդ, հարվածի հետևանքով դուրս է թռել ավտոմեքենայի պատուհանից […]

̰
ԵՄ երկրներն աջակցել են ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերի սահմանմանը

00:47 15.06.2018

ԵՄ երկրները միաձայն աջակցել են ամերիկյան ապրանքների համար ներկրման մաքսատուրքեր սահմանելու որոշմանը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպական աղբյուրներին: Հաղորդվում է, որ մաքսատուրքերը կանդրադառնան 2,8 մլրդ եվրոյի ամերիկյան ապրանքների վրա, ինչը պատասխան է եվրոպական պողպատի և ալյումինի համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերին: Այդ որոշումը դեռևս պահանջում է Եվրահանձնաժողովի հավանությունը: Եվրահանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի […]

̰
Նոր լուսանկարներ վարչապետի մոսկովյան այցից

21:25 14.06.2018

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել , որտեղ պատկերված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի, ինչպես նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: https://www.facebook.com/armembrus/posts/592021291183012

̰
Ամերիկացին 18 տարի շարունակ վիճակախաղում նշել է նույն թվերը և, վերջապես, շահել

21:14 14.06.2018

ԱՄՆ բնակիչ  Մայքլ Թրենը 18 տարի շարունակ  վիճակախաղում նշել է նույն թվերը և, ի վերջո, խոշոր գումար շահել, հաղորդում է UPI տեղեկատվական պորտալը: Տղամարդը շարունակաբար գնել է «Powerball» վիճակախաղի տոմսեր և լրացրել  նույն՝ 6,10,15,25,36 թվերը: Վերջին վիճակախաղին մասնակցելուց հետո նա բջջային հավելվածով  ծանուցում է ստացել այն մասին, որ պետք է կապվի  «Powerball» վիճակախաղի կազմակերպիչների հետ: […]

̰
Գերմանիայի իշխանությունում տարաձայնություններ կան միգրանտների հարցով

21:02 14.06.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և  Ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը չեն կարողանում համաձայնության գալ միգրանտների նկատմամբ տարվող քաղաքականության հարցում, հաղորդում է Die Welt-ը: Հունիսի 13-ի երեկոյան նրանք  հանդիպել են` քննարկելու միգրատների հարցը, սակայն 2,5 ժամ տևած բանակցություններն արդյունք չեն տվել: Զեեհոֆերը  դեռևս Բավարիայի վարչապետ եղած ժամանակ բախվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետություն փախստականների ամենամեծ ներհոսքին  և […]

̰
Ինդոնեզիայում նավաբեկության հետևանքով 16 մարդ է զոհվել

20:30 14.06.2018

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում` ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետևանքով 16 մարդ է զոհվել, ևս 55-ին հաջողվել է փրկել, հայտնում է РИА Новости-ն: «Վերջին տվյալներով՝ 16 մարդ զոհվել է, աշխատանքներ են տարվում երկու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, 55 մարդ փրկվել է»,- ասել է տեղում ծառայություն իրականացրած փրկարարներից մեկը: Նա ասել է, որ որոնողափրկարարական աշխատանքները […]

̰
Ինտերպոլը խարդախության նոր մեխանիզմ է բացահայտել

20:15 14.06.2018

Ինտերպոլի գլխավոր քարտուղարության տարածած տեղեկատվության համաձայն` վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ բողոքներ են ստացվել արտերկրներ մեկնելու նպատակով մուտքի արտոնագիր ստանալու համար դիմած և խարդախության զոհ դարձած անձանց կողմից, հայտնում են ոստիկանությունից: Ստացված տեղեկատվության համաձայն` վերոհիշյալ անձինք դիմել են արտերկրում, մասնավորապես՝ Կանադայում, սովորելու կամ աշխատելու նպատակով մուտքի արտոնագիր ստանալու համար, ինչի կապակցությամբ նրանցից գումարներ են պահանջել մի […]

̰
Հնարավոր է՝ Ռուսաստանի հետ C-500-ների համատեղ արտադրություն սկսենք. Էրդողան

19:49 14.06.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է C-500 զենիթահրթիռային համալիրների համատեղ արտադրություն սկսել: Այս մասին հայտնել է անձամբ Թուրքիայի նախագահը, հայտնում է A Haber-ը: «Ես Պուտինին առաջարկել եմ համատեղ ուժերով C-500-ներ արտադրել»,- ասել է Էրդողանը: Թե երբ և որտեղ է տեղի ունեցել իր զրույցը Պուտինի հետ, Էրդողանը չի մանրամասնել: Աղբյուրի փոխանցմամբ՝ […]

̰
BACK_TO_TOP