TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+28.09 oC

ԱՇԽԱՐՀ

«Թալիբան» խմբավորման անդամները 3 տասնյակ մարդու են առևանգել

11:47 28.02.2018

Արմատական «Թալիբան» խմբավորման զինյալները ուղևորատար ավտոբուսից 19 մարդու են առևանգել, հայտնում է Tolo News-ը: Աղբյուրի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի Քանդահար և Ուրուզգան նահանգներն իրար միացնող մայրուղու վրա:

̰
Անհայտ անձինք հարձակվել են Գերմանիայում Թուրքիայի դեսպանատան վրա

11:44 28.02.2018

Թուրքական NTV-ին հաղորդում է, որ Բեռլինում անհայտ անձինք հարձակում են գործել Թուրքիայի դեսպանատան շենքի վրա:

̰
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորին ձերբակալում են Էրդողանին սուլթան անվանելու համար

11:41 28.02.2018

Թուրքիայում շարունակվում են ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ հաշվեհարդարները: Այս անգամ թիրախում հայտնվել է խորհրդարանի՝ Մուշից ընտրված ազգությամբ քուրդ պատգամավոր Ահմեթ Յըլդըրըմը, որը ամիսներ առաջ քննադատել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարած քաղաքականությունը:

̰
Այսօր շարունակվում է Պավլիկ Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի և մյուսների գործով դատավարությունը

10:01 28.02.2018

Սպասվում է, որ առաջիկա մեկ ժամվա ընթացքում կլրանա Պավլիկ Մանուկյանի ,Վարուժան Ավետիսյանի և Արայիկ Խանդոյանի դատական սանկցիայի ժամանակը, և նրանց կուղեկցեն դահլիճ։ Այժմ քննվում է Պավլիկ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Արմեն Բիլյանի, էդվարդ, Ներսիսյանի Սեդրակ Նազարյանի և Սմբատ Բարսեղյանի գործը։ Ամբաստանյալների մեծ մասը 5 ժամով դատական սանկցիայի է […]

̰
«Հս. Կորեան Սիրիայի քիմիական զենքի արտադրամասերի համար նյութեր է մատակարարել»

09:09 28.02.2018

Ամերիկյան լրատվամիջոցները պնդում են, որ Փհենյանը Դամասկոսին է ուղարկել ջերմադիմացկուն և թթվադիմացկուն սալիկներ, փականներ և խողովակներ, որոնք օգտագործվել են քիմիական զենքի արտադրամասերում:

̰
Սուրբ Հարության տաճարը բացել է իր դռները

09:00 28.02.2018

Սրբավայրի դռները փակ էին երեք օր՝ ի նշան քաղաքային իշխանությունների որոշման դեմ բողոքի:

̰
«Հրաժարականից» հետո առաջին անգամ Լիբանանի վարչապետը մեկնել է Սաուդյան Արաբիա

08:53 28.02.2018

Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին մեկնել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպում կունենա սաուդյան արքա Սալմանի և թագաժառանգ արքայազն Մումահեդ բին Սալմանի հետ:

̰
«Նինձյա» կատուները ճապոնացի լուսանկարչի ֆոտոխցիկով

19:37 27.02.2018

Սիրու՞մ եք մարտաֆիլմեր: Իսկ նինձյաների մասին լսե՞լ եք: Պարզվում է կատուները կատարելապես տիրապետում են այդ մարտարվեստի հմտություններին: Ճապոնացի լուսանկարիչ Հիսակատա Հիրոյուկիին հաջողվել է նկարել կատուներին «մարտական գործողությունների» ժամանակ:

̰
Բաշկիրիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 9 մարդ է մահացել

18:49 27.02.2018

Բաշկիրիայում ավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է մահացել: Այս մասին հայտարարել է երկրի Ներքին գործերի նախարարությունը, հայտնում է ռուսական TASS գործակալությունը:

̰
Սուրբ Հարության տաճարի խնդիրը՝ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում

18:38 27.02.2018

Արաբագետ Արմեն Պետրոսյանը Facebook սոցցանցի իր էջում անդրադարձել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի շուրջ ստեղծված ճգնաժամին՝ նշելով, որ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից Իսրայելում սեփական դեսպանատունը մինչև մայիս Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ որոշման բարձրաձայնումից հետո իսրայելական կողմից Վաշինգտոնի համար ավելի մեծ վատություն, քան Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի շուրջ ստեղծված ճգնաժամն է, հազիվ թե հնարավոր լիներ անել:

̰
Հնդկաստանում երեխային գողացել են հոր կողքից, իսկ նա չի էլ նկատել

18:18 27.02.2018

Մումբայում փոքրիկ աղջկան առևանգվել են հորից մի քանի քայլ այն կողմ, տղամարդն այդ պահին աշխատելիս է եղել խանութում և չի էլ նկատել, թե ինչ է տեղի ունենում, գրում է Daily Mail- ը:

̰
ԱՄՆ-ն սպառնում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել

17:53 27.02.2018

ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե Անկարան ռուսական С 400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերի: Այս մասին հայտնում է Haberturk թուրքական պարբերականը՝ վկայակոչելով Վաշինգտոնի աղբյուրին:

̰
Բախում Վերին Ռադայի շենքի մոտ. կան վիրավորներ

17:03 27.02.2018

Երեքշաբթի օրը՝ փետրվարի 27-ին, Կիևում՝ Վերին Ռադայի շենքի մոտ, բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև: Այս մասին տեղեկացնում է «Интерфакс-Украина»-ն:

̰
Երազում եմ Լուկաշենկոյին ու Ալիևին տեսնել Սադդամ Հուսեյնի և Քադաֆիի կարգավիճակում. Ալեքսանդր Լապշին

16:47 27.02.2018

Հրեա լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր բլոգում հայտարարություն է հրապարակել՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրելով մի շարք հանցանքների, հատկապես մարդկանց անազատության մեջ ապօրինի պահելու և տանջելու մեջ:

̰
Արևելյան Ղութայի հումանիտար միջանցքով դեռևս որևէ խաղաղ բնակիչ դուրս չի եկել

16:43 27.02.2018

Հումանիտար միջանցքի ռմբակոծության պատճառով, խաղաղ բնակիչները չեն կարողանում լքել Դամասկոսի «Արևելյան Ղութայի» արվարձանը: Այս մասին հայտարարել է «Արևելյան Ղութայի» դեէսկալացիոն 3-րդ գոտին վերահսկող խմբի հրամանատար, գեներալ Վիկտոր Պանկովը:

̰
Հայերը ցույց են կազմակերպել Հաագայում Ադրբեջանի դեսպանության դիմաց

16:35 27.02.2018

Այսօր նիդերլանդահայերը ցույց են կազմակերպել Հաագայում Ադրբեջանի դեսպանության առաջ՝ հարգելու խորհրդային տարիներին ադրբեջանական մի քանի քաղաքներում տեղի ունեցած ջարդերի զոհերի հիշատակը: Այս մասին SHANTNEWS-ին հայտնեց «Նիդերլանդական օրագրի» խմբագիր Աշոտ Կնյազյանը:

̰
Էդողանը 6-ամյա աղջնակին խոստացել է պատվով հուղարկավորել

15:47 27.02.2018

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովին Ռեջեփ Էրդողանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել: Աֆրինի ռազմական գործողությունների մասին խոսելիս, Էրդողանը բեմ է հրավիրել զինվորական համազգեստով փոքրիկ աղջկա և սկսել է խրատել նրան ու խոստանալ, որ պատվով հուղարկավարություն կկազմակերպի նրա համար:

̰
Ճապոնիան նորագույն հետախուզական արբանյակ է դուրս բերել երկրի ուղեծիր

15:23 27.02.2018

Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը հաջողությամբ արձակել է H2-A ծանր հրթիռը՝ նորագույն Optical 6 հետախուզական արբանյակով: Գործարկումն իրականացվել է Կագոսիմայի պրեֆեկտուրայի տիեզերական կայանից: Գործակալությունը այս իրադարձությունը հեռարձակել է ուղիղ եթերում:

̰
Փհենչհանի «խաղաղության օլիմպիադան»՝ թվերով

15:10 27.02.2018

Մեդալների գերակշիռ մեծամասնությունը նվաճել են եվրոպական երկրների մարզիկները։

̰
Իտալացիները մեծ ոգևորությամբ են ընդունել ձյան տեղումները

14:23 27.02.2018

Իտալիայի մայրաքաղաքի պուրակներում այս օրերին բազմաթիվ ձնեմարդուկների կարելի է հանդիպել: Բանն այն է, որ Իտալիայում տեղացած ձյունն այնքան էլ բնորոշ չէ այս երկրի կլիմային:

̰
Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետը ԱՄՆ-ում  հատուկ հյուրընկալության է արժանացել

14:00 27.02.2018

«Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանն Միացյալ Նահանգներում հատուկ հյուրընկալության է արժանացել:

̰
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան մոտ այսօր կբացվի Նեմցովի անվան հրապարակը

12:38 27.02.2018

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան մոտ այսօր պաշտոնապես կբացվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի ընդդիմախոս, Մոսկվայում ուղիղ երեք տարի առաջ սպանված Բորիս Նեմցովի անունով անվանակոչված հրապարակը:

̰
Գիտնականները սովորական աչքի սկզբունքով գործող արհեստական աչք են ստեղծել

11:51 27.02.2018

ԱՄՆ գիտնականները մարդու աչքի սկզբունքով աշխատող արհեստական աչք են ստեղծել: Այս մասին հայտնել է հայտնագործության հեղինակ Ֆեդերո Կապասոն՝ The Harvard Gazeette-ում հրապարակված գիտական հոդվածում:
«Այս հայտնագործությունը մեծ ավանդ կունենա ոչ միայն ակնաբուժության մեջ: Աչքը հրաշալիորեն կարելի է կիրառել մանրադիտակների կատարելագործման, հեռախոսների տեսախցիկների ու տարբեր սարքավորումների միջոցով վիրտուալ իրականության զգացողություն ստեղծելու նպատակով»,- գրում է հողվածի հեղինակը:

̰
Հյուսիսկորեական պատվիրակությունը Հարավային Կորեայից հեռացել է համագործակցության խոստումով

10:12 27.02.2018

Փհենչհանի օլիմպիադային մասնակցող հյուսիսկորեական պատվիրակությունը Հարավային Կորեայից հեռացել է՝ խոստանալով համագործակացել Կորեական թերակղզում խաղաղության հաստատման հարցով:

̰
Վաշինգտոնը սպառնում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներով

09:28 27.02.2018

Վաշինգտոնը սպառնում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել առաջիկա 30 օրվա ընթացքում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը:

̰
Ղազախստանը փորձում է սահմանափակել ռուսաց լեզվի կիրառությունը

09:13 27.02.2018

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ռուսաց լեզվի նոր սահմանափակումներ է պահանջում: Նա երկրի տեղեկատվության և կապի նախարարին հայտնել է պաշտոնական փաստաթղթերը ղազախերեն թարգմանելու անհրաժեշտության մասին:

̰
Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում է հրթիռային համաձայանգիրը խախտելու մեջ

09:05 27.02.2018

ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին համաձայնագիրը խապտելու մեջ

̰
Անոմալ եղանակի պատճառով Հռոմում դպրոցները ժամանակավորապես չեն գործում

20:37 26.02.2018

Բանն այն է, որ Հռոմում ձյան տեղումներ հազվադեպ են գրանցվում: Վերջին անգամ Հռոմում ձյուն էր տեղացել 2012 թվականին:

̰
Գերմանիայում արքայազն է զոհվել՝ ընկնելով հյուրանոցի պատուհանից

20:31 26.02.2018

Ֆրանկֆուրտում մահացել է 40-ամյա արքայազն Կառլոս Պատրիկ Հոհենցոլլերը՝ ընկնելով հյուրանոցի 21-րդ հարկից` հաղորդում է Royal Central- ը:

̰
Շվեյցարիան սառնամանիքի պատճառով  ծածկվել է սառցաշերտով

20:27 26.02.2018

Շվեյցարիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Ժնևում և Բեռնում, լճերն ու ջրամբարները մասամբ սառույցով են պատվել, հաղորդում է UNIAN-ը:

̰
BACK_TO_TOP