TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+27.09 oC

ԱՇԽԱՐՀ

Դինքի սպանության գործով երկու կասկածյալներ պայմանական ազատության մեջ են

19:39 14.06.2018

Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հիմնադիր, լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության գործով երկու կասկածյալներ պայմանական ազատ են արձակվել դատարանի դահլիճից, հայտնում է «Ակօս»-ը:  Աղբյուրի փոխանցմամբ՝ ազատ արձակվողները՝ դեռևս այն ժամանակ Սամսունի ոստիկանության աշխատակից Յաքուփ Քուրթարանը և Տրապիզոնի ոստիկանության հետախուզական բաժնի աշխատակից Օզքան Մումջուն են: Հրանտ Դինքը սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին՝ Ստամբուլում՝ իր խմբագրապետությամբ […]

̰
Ռուս-ադրբեջանական սահմանային հատվածում 42 անձ է ձերբակալվել

19:35 14.06.2018

Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ իրականացվող «Սահման-վահան» գործողության հետևանքով 42 մարդ է ձերբակալվել երկու երկրների պետական սահմանային հատվածում: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը: «Գործողությունների արդյունքում տարբեր հանցագործությունների կասկածանքով հետախուզվող 42 կասկածյալ է ձերբակալվել, այս թվում՝ 11 անձ հետախուզվում էր Ռուսաստանի կողմից: Հայտնաբերվել է անհետ կորած համարվող 4 անձ: Դրանից բացի՝ ձերբակալվել […]

̰
Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են վստահ և դինամիկ. կայացել է Փաշինյան-Մեդվեդև հանդիպումը

19:07 14.06.2018

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, անդրադարձել տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ու առաջիկա անելիքներին: Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը կարևորել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և այդ համատեքստում ընդգծել հայ-ռուսական տնտեսական […]

̰
Արմեն Գրիգորյանը Բելառուսի դեսպանին մտահոգություն է հայտնել Ադրբեջանին սպառազինություն վաճառելու առնչությամբ

18:41 14.06.2018

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գրառում է կատարել Facebook-ի իր պաշտոնական էջում, որտեղ հայտնել է, որ այսօր հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին և դեսպանին փոխանցել մտահոգություն, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին:   https://www.facebook.com/armengrigoryanSC/posts/798065343732271

̰
Մարս մոլորակի փոթորիկը կարող է վնասել Opportunity սարքի աշխատանքը

17:10 14.06.2018

Արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ Մարս մոլորակի Perseverance Valley կոչվող տարածքում փոշոտ փոթորիկ է, որը խանգարում է  Արեգակի ճառագայթներին ներթափանցել Opportunity հետազոտական սարքի մեջ, գրում է BBC-ն: Այս հանգամանքը զրկում է սարքին հիմնական էներգիայի աղբյուրից և էապես կարող է վնասել դրա աշխատանքին: Սարքը Մարս մոլորակի վրա է արդեն 14 տարի, սակայն մասնագետները կանխատեսում են, […]

̰
Իրանում մամոնտի՝ 2 մլն տարի վաղեմության ատամներ են հայտնաբերվել

14:25 14.06.2018

Իրանի տարածքում մամոնտի քարացած ատամներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է IRNA-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ գտածոն հայտնաբերվել է երկրի հյուսիսարևմտյան Արդեբիլ նահանգում, դրանք ունեն 2 մլն տարվա վաղեմության: Իրանի Բնական գիտությունների և գենետիկ ռեսուրսների բյուրոյի մարդաբանության բաժնի ղեկավար Զահրա Օրաքի խոսքերով՝ հայտնաբերված ատամները պատկանում են չորրորդ՝ մարդածին պարբերաշրջանի սկզբին: Հաղորդվում է, որ Իրանի տարածքում առաջին անգամ […]

̰
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի գրած վեպը վաճառքի ռեկորդ է սահմանել

13:23 14.06.2018

The Washington Post-ը գրում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի վեպը մեկ շաբաթվա ընթացքում վաճառքի ռեկորդ է սահմանել: Վաճառվել է 250 հազար օրինակ: Ավելին, ըստ լրատվամիջոցի, «Նախագահը կորել է» (The President Is Missing) վերնագրով գիրքը վաճառքի ռեկորդ է սահմանել վերջին երեք տարվա կտրվածքով։ Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ 42-րդ նախագահն իր այդ գիրքը գրել է ամերիկացի գրող և բարեգործ Ջեյմս […]

̰
Ինքնաթիռը ծառեռի փոխարեն ջուրը ոստիկանների վրա է լցրել

13:03 14.06.2018

Ռուսական Россия 24 հեռուստաալիքը մի տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է  անտառային հրդեհներ հանգցնելու համար նախատեսված ինքնաթիռը ջուրը ծառերի փոխարեն լցնում  ոստիկանների վրա։ Հրդեհաշիջող ինքնաթիռը անտառային հրդեհները հանգցնելու գործողություններ  է իրականացրել  Նոգինսկի մոտ: Բարեբախտաբար, ոստիկանների վրա է լցվել ոչ թե ջրի ողջ 40 տոննան, այլ մի մասը միայն:  Տեսարանը մեքենայից նկարող ոստիկանները […]

̰
Իրանի ոստիկանությունն անվտանգության թիմ է գործուղում Մոսկվա

12:40 14.06.2018

Անդրադառնալով ՌԴ-ում Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցույթների անցկացման խնդրին՝ ԻԻՀ-ի իարավապահ մարմինների միջազգային բաժնի պետ, բրիգադային գեներալ Հադի Շիրզադն ասել է. «Ոստիկանության ոլորտում Իրանի Իրավապահ մարմինների բարձրակարգ ու փորձառու աշխատակիցները գործուղվում են ՌԴ` Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին անվտանգության ապահովման ու փորձի փոխանակման հարցով այդ երկրի հետ համագործակցելու համար»: Այդ մասին հաղորդում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը: Ֆուտբոլի […]

̰
Վաշինգտոնում հրաձիգը քաոսային ուղղություններով կրակ է բացել մեքենաների վրա

10:21 14.06.2018

Վաշինգտոն նահանգում անհայտ անձը քաոսային ուղղություններով կրակ է բացել ավտոմեքենաների վրա, որոնք շարժվել են Sea-Tac օդանավակայանի մոտակա SR-509 մայրուղով: Ոստիկանությունը փակել է ճանապարհն ու փնտրում է հրաձիգին: Արձակված փամփուշտներից 4 մեքենաներ են վնասվել: Այս մասին հայտնում է KOMO News-ը: Նշվում է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հրաձիգին հաջողվել է փախուստի դիմել հանցանքի վայրից: […]

̰
Անտարկտիկայում սառույցների հալոցքն արագացել է. գիտնականներ

09:30 14.06.2018

Ամերիկացի և  բրիտանացի գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վերջին 5 տարիներին Անտարկտիկայում սառցաշերտերի հալոցքի արագությունը եռապատկվել է՝ հասնելով ռեկորդային մակարդակի: Այս մասին հայտնում է The Guardian-ը: «Սա պետք է անհանգստության պատճառ լինի կառավարությունների համար, որոնց վստահում ենք մեր ափամերձ քաղաքների ու համայնքների պաշտպանությունը»,- ասել է հետազոտություններից մեկի մասնակից, պրոֆեսոր Էնդրյու Շեպարդը: Գիտնականների […]

̰
Վաշինգտոնը հերքել է Սիրիայում քլորի կիրառմամբ սադրանքի նախապատրաստումը

09:06 14.06.2018

ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքում է Ռուսաստանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը՝ քիմիական զենքի կիրառմամբ Սիրիայի արևելքում սադրանքի նախապատրաստման մասին՝ անվանելով նման հայտարարությունները սուտ: Այս մասին հայտնում է Life.ru-ն։ «ՌԴ ՊՆ-ն սուտ հաստատում է, որ ամերիկյան զորքերն ու «Սիրիայի ազատ բանակը» պատրաստվում են Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ հարձակում բեմադրել… Մենք պահպանում ենք քիմական զենքի արգելման մասին կոնվենցիայի դրույթները»,- գրել […]

̰
Ճապոնիան և Հյուսիսային Կորեան ծրագրում են գագաթնաժողով անցկացնել Վլադիվոստոկում. ԶԼՄ-ներ

08:12 14.06.2018

Ճապոնիայի և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները մի քանի ամիս գաղտնի քննարկում են երկու երկրների առաջնորդների հանդիպման կազմակերպման հարցը: Այս մասին գրում է Yomiuri թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Օրակարգային գլխավոր հարցը կվերաբերի Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայությունների կողմից առևանգված և երկրում պահվող ճապոնացիներին: Նշվում է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը […]

̰
ԱՄՆ-ը ցանկանում է դուրս բերել իր զորակազմը Հարավային Կորեայից

08:02 14.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար դուրս բերել ամերիկյան զորակազմը Հարավային Կորեայից, սակայն դեռևս նման տարբերակի մասին խոսք չկա: «Մենք 32 հազար զինծառայող ունենք Հարավային Կորեայում: Կցանկանայի նրանց տուն վերադարձնել: Ներկայումս դա չի քննարկվում, սակայն համապատասխան ժամանակ կքննարկվի: Ես կցանկանայի դուրս բերել մեր զորքերը հնարավորինս արագ, քանի որ դա մեզ թանկ է արժենում»,- […]

̰
Բիլ Քլինթոնի դեբյուտային վեպը վաճառքի առաջին օրերին ռեկորդ է սահմանել

07:54 14.06.2018

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դեբյուտային վեպը վերջին 3 տարիներին վաճառքի ռեկորդ է սահմանել: Այս մասին հայտնում է The Washington Post-ը: Պարբերականի հաղորդմամբ՝ հունիսի 4-10-ը վաճառվել է «Նախագահն անհետացել է» (The President Is Missing) թրիլլերի 147 հազար գրքային օրինակ: Քլինթոնը գիրքը գրել է հայտնի գրող Ջեյմս Փաթերսոնի հետ համահեղինակությամբ: Էլեկտրոնային և աուդիո տարբերակների իրացման ծավալը […]

̰
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Իսրայելին դատապարտող բանաձև է ընդունել

07:42 14.06.2018

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների ճնշող մեծամասնությամբ դատապարտել է Իսրայելին Գազայի հատվածի հետ սահմանում զանգվածային ելույթների մասնակիցների դեմ ուժի կիրառման համար և պատրաստ է պաղեստինցիներին վերցնել պաշտպանության տակ: Բանաձևն ընդունվել է հունիսի 13-ին: Փաստաթղթի օգտին է քվեարկել 120 պետություն, դեմ՝ 8, ևս 45 երկրներ ձեռնպահ են մնացել: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը: Նշվում է, որ […]

̰
Սան Ֆրանցիսկոն առաջին անգամ սևամորթ կին քաղաքապետ կունենա

07:31 14.06.2018

Լոնդոն Բրիդը դարձել է Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետի պաշտոնում ընտրված առաջին աֆրոամերիկուհին: Այս մասին հայտնի է դարձել ձայների վերջնական հաշվարկից հետո, հայտնում է RIA Novosti-ն: Ընտրություններին, 43-ամյա Բրիդից բացի, մասնակցել են նաև կորեական ծագմամբ նյույորքցի Ջեյն Քիմը և Կալիֆորնիա նահանգից նախկին սենատոր Մարկ Լենոն, ով հայտնի է իր ոչ ավանդական կողմնորոշմամբ: Աղքատության մեջ մեծացած Բրիդը խոստացել […]

̰
Թրամփը որոշել է իր ծննդյան օրը չաշխատել

07:11 14.06.2018

Հունիսի 14-ին՝ իր ծննդյան օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չաշխատել: Այս մասին է վկայում Սպիտակ տան աշխատանքային գրաֆիկը: Նշվում է, որ այսօր նախագահը ծրագրված հանրային միջոցառումներ չունի : Այսօր Թրամփը դառնում է 72 տարեկան: Նա ծնվել է 1946 թվականին, Նյու Յորքի Քուինս շրջանում: Ներկայում Թրամփը ինքնատիպ ռեկորդ է սահմանել. նա հանդիսանում է ԱՄՆ […]

̰
Նորվեգիայում Թրամփին առաջադրել են «Խաղաղության Նոբելյան մրցանակ»-ի

00:40 14.06.2018

Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ ԱՄՆ նախագահի հանդիպումից հետո Նորվեգիայի խորհրդարանի երկու պատգամավորներ Դոնալդ Թրամփին առաջադրել են «Խաղաղության Նոբելյան մրցանակ»-ի: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: «Առաջընթաց» կուսակցությունից Քրիստիան Տիբրինգ-Գիեդդեն և Պեր-Վիլլի Ամունդսենը հայտարարել են, որ նախագահ Թրամփը վիթխարի և կարևոր քայլ է արել զինաթափման, Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև խաղաղության  և հաշտեցման ուղղությամբ»,- ասվում […]

̰
Հաշվարկվել է ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովի վրա Սինգապուրի ծախսը

00:26 14.06.2018

Սինգապուրը 15 մլն դոլար է ծախսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի գագաթնաժողովի վրա: Այս մասին ասել է Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը, փոխանցում է CNBC-ն: Նրա խոսքով՝ բանակցությունների կազմակերպման վրա ծախսվել է 20 մլն սինգապուրյան դոլար (15 մլն ԱՄՆ դոլար): «Դրանք ծախսեր են, որոնք մենք պատրաստ ենք վճարել: Այն, […]

̰
«Volkswagen»-ը Գերմանիայում տուգանվել է 1 մլրդ եվրոյով

00:12 14.06.2018

Գերմանիայի Բրաունշվեյգ քաղաքի դատախազությունը «Volkswagen» ավտոմեքենաշինական կոնցեռնի դեմ սահմանել է 1 մլրդ եվրոյի չափով տուգանք: Այս մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ: Որոշումը կայացվել է դիզելային շարժիչներով հանդերձված «Volkswagen»-ի ավտոմեքենաների կողմից վնասակար նյութերի արտանետումների չափումները կեղծելու գործի հետաքննման ընթացքում: Սկանդալն անվանակոչվել է «դիզելգեյթ»: Ընկերությունը ճանաչել է մեղքը և չի բողոքարկի դատարանի որոշման դեմ։

̰
Հյուսիսկորեացիներն առաջին անգամ Թրամփին լուսանկարներով տեսնելու հնարավորություն են ունեցել

23:46 13.06.2018

Հյուսիսային Կորեայի բնակիչներն առաջին անգամ հնարավորություն են ունեցել լուսանկարներով տեսնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Mail-ը: Նշվում է, որ, մասնավորապես, Աշխատավորական կուսակցության կենտկոմի պաշտոնաթերթը համարվող Rodong Sinmun-ը, երեք տասնյակից ավելի լուսանկար է հրապարակել հունիսի 12-ին Սինգապուրում Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպումից՝ շապիկը մակագրելով հետևյալ կերպ՝«Դարի հանդիպումը»: Պաշտոնաթերթի պատճենի […]

̰
Սավչենկոն բաց նամակ է գրել Պուտինին

23:32 13.06.2018

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, ով կասկածվում է Կիևում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ, բաց նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ համաներում խնդրելով Ռուսաստանի բանտերում և մեկուսարաններում պահվող 66 ուկրաինացիների համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Վստահ եմ, որ ուկրաինացի և ռուս ժողովուրդները խաղաղությամբ են ապրելու»,- ասվում է նամակում, որը հրապարակվել է Սավչենկոյի ֆեյսբուքյան […]

̰
Մակեդոնիայի նախագահը հրաժարվել է ստորագրել երկրի անվանափոխման մասին պայմանագիրը

23:07 13.06.2018

Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովը հրաժարվել է ստորագրել Սկոպյեի և Աթենքի միջև կնքվելիք պայմանագիրը, որը վերաբերվում է երկրի անվանափոփոխությանը: Նա պայմանագիրն անվանել է վնասակար և անընդունելի՝ նշելով, որ իր որոշումը վերջնական է, փոխանցում է RIA Novosti-ն: Երեկ երկու երկրների վարչապետերը համաձայնության էին եկել Մակեդոնիայի պաշտոնական անվանման հարցում՝ երկուստեք ընդունելի համարելով Հյուսիսային Մակեդոնիա տարբերակը:

̰
Այս ամենի մեջ կա քաղաքական հետք. քաղտեխնոլոգը պրանկերների՝ Փաշինյանի անունից զանգեր կատարելու մասին

21:38 13.06.2018

ՌԴ-ն պրանկերների միջոցով խնդիր է լուծում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ մեկնաբանելով ռուս պրանկերների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հեռախոսազրույցը: «Ամեն դեպքում, այս ամենի մեջ կա քաղաքական հետք: Պրանկերները պարզապես չեն զանգում, «գժվացնում», ինչպես սովորաբար ասում են: Նրանք կոնկրետ խնդիր են լուծում: Առաջին հերթին՝ Ռուսաստանն […]

̰
Guess-ի հիմնադիրը հրաժարական է տվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով

21:15 13.06.2018

Guess-ի համահիմնադիր Պոլ Մարչիանոն հեռացել է ընկերության վարչության գործադիր նախագահի պաշտոնից սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով, հաղորդում է BBC-ն: Նրա պաշտոնը զբաղեցրել է եղբայրը՝ Մորիս Մարչիանոն, որը նույնպես ընկերության համահիմնադիրներից  է: Հետաքննություն իրականացնող հանձնաժողովը նշել է, որ մի շարք դեպքերում չի կարողացել հաստատել Մարչիանոյի դեմ  ուղղված մեղադրանքները, սակայն նրան մեղավոր են ճանաչել մոդելների և լուսանկարիչների նկատմամբ […]

̰
Հույս ունեմ, որ հայ-ռուսական հարաբերությունները կզարգանան երկու պետությունների շահերի և սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա. Փաշինյանը Պուտինին

20:58 13.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում, Կրեմլում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ ու բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված թեմաների: Զրուցակիցները […]

̰
Իտալիայի եկեղեցու խոստովանարանում տասնյակ հազարավոր եվրոներ են հայտնաբերվել

20:18 13.06.2018

Հոգևորականները տասնյակ հազարավոր եվրոներ են հայտնաբերել Հռոմի եկեղեցիներից մեկում, որը Վատիկանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է գտնվում: Քահանայի աթոռի տակ դրված է եղել երկու տոպրակ՝ լի 50 եվրո թղթադրամներով, ընդհանուր՝ 36 հազար եվրո արժողությամբ: «Մենք կարող ենք վստահաբար ասել, որ դրանք նոր թղթադրամներ չեն: Այժմ ուսումնասիրում ենք տեսախցիկների ձայնագրությունները, որպեսզի տեսնենք՝արդյո՞ք անհայտ անձը […]

̰
Հռոմի պապը ողջունել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը

18:54 13.06.2018

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել է Ռուսաստանում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: Այս մասին կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է ավանդական կոլեկտիվ ունկնդրության ընթացքում, հայտնում է ANSA գործակալությունը: Աղբյուրը հայտնում է, որ ելույթի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջիկա ամսվա ընթացքում անցկացվող առաջնությունը բնորոշել է որպես տարբեր երկրների համատեղ գործունեության ու համերաշխության դրսևորում: «Վաղը Ռուսաստանում մեկնարկում է ֆուտբոլի […]

̰
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում կներկայացվի Ադրբեջանի արտահերթ ընտրությունների մասին զեկույցը

18:21 13.06.2018

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հունիսի 25-ին ռումինացի պատգամավոր Ռիեկարդ Բադեն ներկայացնելու է Ադրբեջանում ապրիլի 11-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը, այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը դեմ է արտահայտվել ԵԽԽՎ նստաշրջանում Ադրբեջանի նախագահական ընտրությունների հարցը քննարկելու որոշմանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2018թ. ապրիլի […]

̰
BACK_TO_TOP