07:54 12.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի, ինչպես նաև վերջինիս ամուսնու՝ Ջարեդ Քուշների (նախագահի խորհրդական) ակտիվների արժեքը վերջին մեկ տարում աճել է մի քանի տասնյակ միլիոն դոլարով: Նրանց ակտիվների ընդհանուր արժեքը գնահատվում է 229-789 մլն դոլարի միջակայքում: Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, անցած տարվա համեմատ նրանց կարողության սահմաններն աճել […]
07:43 12.06.2018
Տոկիոյում թեթև մարդատար ավտոմեքենան հետիոտնային անցումի վրա մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել 6 մարդ: Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը: Պատահարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 08.40-ին՝ Տակադանոբաբա երկաթուղային կայարանի մոտ: Ինչպես ավելի ուշ ոստիկանությանը պարզաբանել է 52-ամյա վարորդը՝ վրաերթը տեղի է […]
07:30 12.06.2018
Վոլգոգրադում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Վոլգա գետում միմյանց են բախվել զբոսաշրջային շարժիչավոր կատամարանն ու բեռնատար ջերմանավ «Կապիտան Վերեչկին»-ը, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս մեկ կնոջ ճակատագիրն անհայտ է մնում: Դեպքը տեղի է ունեցել Վորոշիլովի շրջանում: Փրկարարներն ավարտել են կատամարանի հետազոտումը, որից հետո հայտնել են 6 կանանց և 4 տղամարդու զոհվելու մասին: Երիտասարդ […]
07:15 12.06.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն այսօր առավոտյան Սինգապուրում հանդիպել են երկու երկրների՝ պատմության մեջ առաջին գագաթնաժողովում: Այն անցկացվում է Սենտոսա առողջարանային կղզու «Կապելլա» հյուրանոցում: Հանդիպման սկզբում նրանք ժպտալով միմյանց ձեռք են սեղմել տեսախցիկների առջև: «Սա պատիվ է ինձ համար: Մենք հիանալի հարաբերություններ կունենանք, ես ոչ մի կասկած չունեմ»,- ասել […]
00:46 12.06.2018
Այսօր ԱՄՆ-ում մեքսիկացի նախկին թմրաբարոն Էդգար Վալդես Վիլյարեալը (մականունը՝ Բարբի) դատապարտվել է 49 տարվա բանտարկության: Նրա դեմ սահմանվել է նաև 192 մլն դոլարի տուգանք: Ինչպես հայտնում է Heraldo de Mexico պորտալը, Ատլանտա քաղաքի դատարանը «Բարբի»-ին մեղավոր է ճանաչել թմրանյութերի առևտրի և փողերի լվացման մեջ: Վալդեսը գլխավորել է «Բելտրան Լեյվա» թմրակարտելի վարձու մարդասպաններին: Նշվում է, որ […]
00:30 12.06.2018
ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ «Հարրի Թրումեն» ատոմային ավիակրի գլխավորությամբ, վերադարձել է Միջերկրական ծովի արևելյան շրջան՝ շարունակելու հարվածներ հասցնել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին: Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում: «Հարրի Թրումենի» գլխավորած հարվածային խումբը վերադարձել է «Իսլամական պետության» դեմ պայքարի համար»,-ասվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ «այդ մանևրումը հզոր ազդանշան կտա դաշնակիցներին […]
00:15 12.06.2018
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կեսգիշերին մոտ ավարտել է զբոսանքը Սինգապուրով: Քաղաքական գործիչը որոշել էր ուսումնասիրել երեկոյան քաղաք-պետությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գագաթնաժողովի նախօրեին: Համացանցում հայտնվել են տեսանյութեր Կիմ Չեն Ինի զբոսանքից: Հյուսիսային Կորեայի առաջնորդն այցելել է Սինգապուրի ամենահանրահայտ հյուրանոցներից մեկի՝ Marina Bay Sand-ի տանիքի դիտահարթակ և այդ հյուրանոցի խաղային համալիր: Զբոսանքի ժամանակ հյուսիսկորեացի […]
23:59 11.06.2018
Այսօր Աֆղանստանում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակումների շարք, որը 36 մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Քաբուլում գյուղատնտեսության վերականգնման ու զարգացման նախարարության շենքի մոտ մահապարտի ինքնապայթեցման հետևանքով զոհվել է 12, վիրավորվել` 31 մարդ: Ոստիկանության հաղորդմամբ՝ մահապարտը սպասել է աշխատանքային օրվա ավարտից հետո ծառայողների՝ շենքից դուրս գալուն և պայթեցրել իրեն բազմության մեջ: […]
23:39 11.06.2018
Ավստրիայի դաշնային հատուկ ծառայություններն ուժեղացրել են կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախարարների անվտանգությունը՝ սպանության սպառնալիքների պատճառով: Երկրի հակահետախուզությունը քրեական հետաքննություն է անցկացնում Facebook սոցցանցով և այլ միջոցներով ստացված սպառնալիքների փաստով: Այս մասին հայտնում է Österreich պարբերականը՝ հղում անելով ՆԳՆ-ի տվյալներին: Նշվում է, որ ստուգման են ենթակա սպառնալիքների ստացման բոլոր դեպքերը՝ էլեկտրոնային փոստ, հեռախոս և այլ սոցցանցեր: […]
21:42 11.06.2018
Ֆուտբոլի 70-ամյա գերմանացի երկրպագու Գուբերտ Վիրտը Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությանը ներկա գտնվելու նպատակով Ռուսաստան է ուղևորվել սեփական տրակտորով: Տրակտորին Վիրտը կցել է գարեջրի տակառի ձև ունեցող տնակ, որտեղ մոնտաժել է ննջասենյակ և խոհանոց: Ժամում 15-20 կմ ճանապարհ կտրելով՝ նա հույս ունի Ռուսաստան հասնել հունիսի 14-ին: Նա արդեն հատել է Լեհաստանի և Բելառուսի տարածքները: Ուղևորության ընթացքում Գուբերտ […]
21:19 11.06.2018
Սպիտակ տան նախկին աշխատակից Սոլոմոն Լերտին պատմել է, որ Վաշինգտոնում ստեղծվել է հատուկ ծառայություն փաստաթղթերը սոսնձելու համար, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրանք պատառոտելու սովորություն ունի: Պարզվում է՝ Թրամփը պատռում է ցանկացած փաստաթուղթ, որի հետ այլևս չի աշխատելու, սակայն Սպիտակ տունը պարտավոր է բոլոր փաստաթղթերը պահել ԱՄՆ Ազգային արխիվում: ԱՄՆ նախագահի «վատ» սովորությանը դիմակայելու […]
21:00 11.06.2018
Դիզելային սկանդալի շրջանակում Մյունխենի դատախազությունը հետաքննություն է սկսել «Audi» ավտոմոբիլային ընկերության ղեկավար Ռուպերտ Շտադլերի գործով: Ինչպես տեղեկացրել է դատախազության մամուլի ծառայությունը, Շտադլերը այս գործում մեղադրյալներից մեկն է և անցած երկուշաբթի նրա տանը խուզարկություն է իրականացվել: Խուզարկություն է իրականացվել նաև «Audi»-ի ղեկավար կազմի մյուս անդամների տանը նույնպես, սակայն նրանց անունները դեռևս չեն հրապարակվել: Նշենք, որ Շտադլերը […]
20:32 11.06.2018
Պոմպեոյի խոսքով, ԱՄՆ-ն պատրաստ է այնպիսի գործողություններ ձեռնարկել, որոց շնորհիվ Հյուսիսային Կորեան վստահ կլինի, որ ապամիջուկայնացումն իրենց համար վատ չի ավարտվի:
20:26 11.06.2018
«Թոնի» թատերական մրցանակի շնորհման արարողության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Korrespondent-ը: Դերասանի ելույթը դահլիճում բուռն ծափերով է ընդունվել: Ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղիղ եթերում վիրավորել է: Դերասանը ելույթ է ունեցել, երբ պետք է լսարանին ներկայացներ երաժիշտ Բրյուս Սփրինգսթինին. վերջինս դարձել էր մրցանակակիր: «Միայն մի բան կասեմ […]
19:50 11.06.2018
Զինվորականներին կալանքից ազատելուց հետո Հունաստանի պաշտպանության փոխնախարար Ֆոտիս Կուվելիսը հայտարարել է, որ նրանք շուրջօրյա վերահսկողության տակ են գտնվում, իսկ նրանց գտնվելու վայրը գաղտնի է պահվում:
19:30 11.06.2018
Ալբանացի մաքսանենգներն Իտալիայի ափերի մոտ 2.5 տոննա մարիխուանա են նետել և արագընթաց մոտորանավակով թաքնվել Մոնտենեգրոյին պատկանող ջրային տարածքում, այս մասին փոխանցում է ալբանական Тоp Channel-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին: Լրատվամիջոցը հայտնում է, որ իտալացի գործընկերները տեղեկությունը փոխանցել են Ալբանիայի սահմանային ոստիկանությանը Դուրես և Վլյորա նահանգներում, Guardia di Finanza-ի ներկայացուցիչները նաև ալբանական առափնյա շրջաններում սպասել են […]
17:21 11.06.2018
Առնվազն 18 մարդ է զոհվել Սիրիայի Հասեք շրջանում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով: Այս մասին հայտնում է տեղական SANA գործակալությունը: Հաղորդվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի կողմից: Աղբյուրը փոխանցում է ականատեսների հաղորդած տեղեկություններն այն մասին, որ հարվածների թիրախ են դարձել Էշ-Շադադի քաղաքի հարավարևելյան հատվածում տեղակայված Հավայբիրա շրջանի դպրոցներից մեկը: […]
17:20 11.06.2018
Ռուսաստանում սպանված ընդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի անունով հուշատախտակ է բացվել Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Պուրակը պաշտոնապես անվանակոչվել է 3 տարի առաջ Կրեմլի մոտ սպանված ռուս ընդդիմադիր գործչի անունով: Հուշատախտակի բացման արարողությանը մասնակցել են տասնյակ քաղաքացիներ ու քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ Լիտվայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ուդալցովին այդ որոշումը այնքան էլ դուր չի […]
16:34 11.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարեց Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին:
15:34 11.06.2018
Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը որոշել է ԱՄՆ նախագահի ծնունդը շնորհավորել մինչև նրա՝ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ հանդիպումը: Այդ երկրի արտաքին գործերի նախարարի թվիթերյան էջում լուսանկար է հրապարակվել, որում Թրամփին հատապտուղներով տորթ են նվիրում, հայտնում է Газета-ն: «Ծննդյան տոնը նշում ենք մի փոքր վաղ»,- գրել է նախարարը: Լուսանկարում Թրամփը ծիծաղում է՝ նայելով տորթին, […]
14:47 11.06.2018
Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը որոշել է ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփին ծննդյան առթիվ նախապես շնորհավորել: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: Լուսանկարը, որտեղ ԱՄՆ նախագահին հատապտուղներով զարդարված տորթ են նվիրում համատեղ ընթրիքի ժամանակ, իր թվիթերյան էջում հրապարակել է Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնանը: «Մենք տոնում ենք ծննդյան տարեդարձը, բայց ժամանակից մի փոքր շուտ»,- գրել է նախարարը: […]
14:05 11.06.2018
Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը համարել է բացարձակ հաջողություն, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն: «Նախագահի այցը շատ արդյունավետ էր և դարձավ հզոր խթանիչ ռուս-չինական հարաբերությունների հետագա զարգացման համար: Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմանի հարաբերությունների հետագա զարգացման ուղղությունները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցերի շուրջ մտքեր են […]
10:55 11.06.2018
Անցած գիշեր Չինաստանի հարավարևմտյան Գուանչժոու նահանգում գազատար է պայթել: Այն պատկանել է Չինաստանի ազգային նավթային կորպորացիային: Պայթյունի հետևանքով տուժել է 24 մարդ: Նրանցից 3-ը հիվանդանոց են տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Տեղի ժամանակով ժամը 23:20-ին տեղի ունեցած պայթյունը դարձել է հրդեհի պատճառ, որը հաջողվել է մարել 3 ժամ անց: Անվտանգության […]
10:44 11.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ պատմական հանդիպման նախօրեին կիսվել է իր տրամադրությամբ: Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ ոգևորությունը զգացվում է հենց օդում: «Հիանալի է Սինգապուրում գտնվելը, օդում հուզմունք կա»,-գրել է նա իր թվիթերյան էջում: Հիշեցնենք, որ Թրամփի և Կիմ Չեն Ինի պատմական հանդիպումը տեղի կունենա վաղը, Սինգապուրի Սենտոսա […]
10:10 11.06.2018
Լոս Անջելեսում ոստիկանությունը փակել է մի ողջ շրջան՝ տեղի ունեցած հրաձգության դեպքը հետաքննելու համար: Միջադեպի հետևանքով վիրավորվել է 7 մարդ: Այս մասին հայտնում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: «Հյուսիսային Հոլիվուդում, տանն անցկացվող երեկույթի ժամանակ, գիշերային հրաձգության պատճառով 7 մարդ է հոսպիտալացվել»,-ասվում է հաղորդագրությունում: Հրաձիգի մասին տեղեկություններ չկան: Հրաձգության մեկ այլ դեպք է գրանցվել […]
09:58 11.06.2018
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Ջոն Բրենանը, ով աշխատել է նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ, նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «ժամանակավոր թյուրիմացություն»: Նա այս մասին գրառում է արել իր թվիթերյան էջում: «Ձեր քայլերն ու վատ կշռադատված պրոտեկցիոնիստական քաղաքականությունը վնաս են հասցնում մեր միջազգային դիրքին ու ազգային շահերին։ Ձեր աշխարհայացքը չի արտացոլում ամերիկյան իդեալները։ Ընկերնե՛ր ու […]
09:49 11.06.2018
Եվրամիությունում պաղեստինա-իսրայելական հակամարտության միայն մեկ լուծում են տեսնում՝ Երուսաղեմը պետք է դառնա Իսրայելի և Պաղեստինի մայրաքաղաքը: Մերձավորարևելյան ճգնաժամի իրատեսական կարգավորումը երկու պետությունների գոյակցության մեջ է: Այս մասին Ամմանում` մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է ԵՄ արտաքին հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ի դիրքորոշումը հետևյալն է՝ Երուսաղեմը պետք է մայրաքաղաք […]
09:33 11.06.2018
Սինգապուրի Սենտոսա կղզում բացվել է հատուկ ատրակցիոն, որը թույլ կտա տեսնել «Capella» հյուրանոցի տարածքը, որտեղ հունիսի 12-ին կկայանա ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի գագաթնաժողովը: Փակ հարթակը բոլոր ցանկացողներին կբարձրացնի 130 մետր բարձրության վրա, որտեղից տեսարան է բացվում դեպի հյուրանոց: Տոմսի արժեքը կազմում է մոտ 15 ԱՄՆ դոլար: Հյուրանոցի մոտ տեղադրվել են 2 մետրանոց ցանկապատեր: Անվտանգության ծառայության […]