08:51 16.05.2018
Հյուսիսային Կորեան չեղարկել է Հարավային Կորեայի հետ այսօր կայանալիք բանակցություները և սպառնացել է չեղարկել ԱՄՆ-ի հետ նախատեսվող գագաթաժողովը:
Հյուսիսկորեական պետական լրատվական գործակալությունը հրապարակել է երկրի փոխարտգործնախարարի հայտարարությունը: Այնտեղ մասնավորապես նշվում է, որ եթե ԱՄՆ-ն միակողմանի պահանջում է հրաժարվել միջուկային զենքից, ապա իրենց հետաքրքիր չեն այդ բանակցությունները: Փհենյանը նաև նշել է, որ ստիպված կլինի վերանայել իր համաձայնությունը երկու երկրների միջև հունիսի 12-ին նախատեսված գագաթաժողովին:
Այս հայտարարությունից որոշ ժամանակ առաջ Փհենյանը չեղարկել է Սեուլի հետ բանակցությունները, որոնք պետք է կայանային այսօր: Բանակցությունները հաստատվել էին երկու Կորեաների կողմից և պետք է տեղի ունենային Փհանմունջոմ ապառազմականացված գոտում: Կողմերը պետք է քննարկեին ապրիլի 27-ին Հյուսիսային և Հարավային Կորեաների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները:
Փհենյանն իր որոշումը պատճառաբանել է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև անցկացվող զորավարժություններով՝ դրանք անվանելով սադրանք:
Սեուլը հայտարարել է, որ ցավում է Հյուսիսային Կորեայի միակողմանի որոշման համար և կոչ է արել հնարավորինս շուտ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:
Իսկ ԱՄՆ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիդեր Նաուերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի Սինգապուրում Փհենյանի և Վաշինգտոնի միջև սպասվող գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
«Մենք այդ կառավարությունից կամ Հարավային Կորեայի կառավարությունից չենք լսել որևէ բան, որը կհուշի, որ չենք շարունակելու այդ զորավարժությունները կամ որ մենք չենք շարունակելու ծրագրել հաջորդ ամիս նախագահ Թրամփի և Կիմ Չեն Ինի միջև կայանալիք հանդիպումը», – նշել է Նաուերթը:
19:00 12.08.2025
Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկՊրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Շիրակ» – «Փյունիկ» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հոբելյանական մարզաշապիկ է նվիրել «Փյունիկի» ֆուտբոլիստ Միխաիլ Կովալենկոյին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ռուս պաշտպանը 100-րդ հանդիպումն է անցկացրել «Փյունիկի» կազմում: Այս ընթացքում Կովալենկոն «Փյունիկում» խփել է 9 գոլ: ...
18:53 12.08.2025
Երիտասարդ կամավորների աջակցությունն արժանացավ գնահատանքի՝ Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներում ակտիվ մասնակցության համարԵրիտասարդության միջազգային օրվա առթիվ, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Կամո Ցուցուլյանի հրամանով ի նշան երախտագիտության ու խրախուսման մի խումբ երիտասարդ կամավորներ արժանացան պատվոգրերի՝ Խոսրովի անտառում բռնկված հրդեհի ժամանակ ցուցաբերած բացառիկ աջակցության և հրդեհաշիջման աշխատանքներին անմիջական մասնակցության համար։ Հրդեհի ժամանակ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների կողքին իրենց պատրաստակամությունն ու քաղաքացիական բարձր գիտակցությունը դրսևորեցին […] ...
18:48 12.08.2025
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենայինՕգոստոսի 12-ին, ժամը 15։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 150 մ), այնուհետև փրկարարական ավտոմեքնայով (մոտ 500 մ) իջեցրել […] ...
18:43 12.08.2025
Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները. ՀՖՖՀՖՖ-ի մամուլի ծառայությունը գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի՝ ազգային հավաքականում անցած ճանապարհի և ապագայի նպատակների վերաբերյալ։ «Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները։ 29 խաղ ազգայինի գույներով, այժմ նոր ճանապարհ՝ որպես գլխավոր մարզիչ։ Նոր մարտահրավեր, բայց անփոփոխ նպատակ՝ ամեն ինչ հանուն հավաքականի»,- նշված է ֆեդերացիայի գրառման […] ...
18:36 12.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետՕգոստոսի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ […] ...