Ինչպե՞ս օգտվել սոցիալական կայքերից. Հռոմի պապի ուղեցույցը միանձնուհիներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

Ինչպե՞ս օգտվել սոցիալական կայքերից. Հռոմի պապի ուղեցույցը միանձնուհիներին

15:23 17.05.2018

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հրապարակել է մի ուղեցույց, որում կոնկրետ կաթոլիկ միանձնուհիներին բացատրում է, թե ինչպես «սթափ և խելամիտ» օգտվել սոցիալական կայքերից և տեղեկատվության ահռելի հոսքից:

Փաստաթուղթը, որը Հռոմի պապը վերնագրել է Cor Orans («Աղոթող սիրտ»), նպատակ ունի հստակեցնել և պարզաբանել կյանքի մի քանի կանոն, որոնք պաշտոնապես ամրագրվել են 2016 թվականին Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից: Ուղեցույցի նպատակն է հնարավորություն տալ միանձնուհիներին լռության մեջ աստվածայինի մասին մտածելու համար: 

Փաստաթղթում կոնկրետ նշված չեն սոցիալական կայքերի անվանումներ, փոխարենը ընտրված է չեզոք տերմին՝ «սոցիալական շփում»:  

Ապրիլին Իսպանիայի հյուսիսում գտնվող մի մենաստան գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը, քանի որ միանձնուհիները ակտիվորեն մեկնաբանում էին սոցիալական կայքերի գրառումները: Խոսքն աղմկոտ մի գործի մասին էր, երբ մի խումբ տղամարդիկ բռնաբարություն էին կատարել և, շատերի կարծիքով, բավական մեղմ պատիժ ստացել: Միանձնուհիները պաշտպանել էին բռնաբարության զոհերին: 

«Մենք ինքնուրույն ենք կատարել ընտրություն՝ չօգտագործել ալկոհոլ և չմասնակցել երեկույթների: Դա եղել է ազատ ընտրություն: Մենք կպաշտպանենք կանանց իրավունքները հակառակն անելու համար՝ առանց բռնաբարվելու և վախենալու»,- գրել էին միանձնուհիները «Ֆեյսբուքում»:

Հռոմի պապի ուղեցույցը կապված չէ այս գրառման հետ, քանի որ միանձնուհիների համար սոցկայքերից օգտվելու ուղեցույցը նորություն չէ: Առաջինը հրատարակվել է 1950 թվականին: Ֆրանցիսկոս պապը պարզապես ընդլայնել է ուղեցույցը՝ զգուշացնելով, որ թվային մշակույթը լրջորեն ազդում է հասարակության վրա: 

Նա կոչ է արել թույլ չտալ, որպեսզի սոցկայքերը դառնան «ժամանակի անիմաստ վատնում»: Ի դեպ, Վատիկանն ակտիվորեն օգտվում է «Թվիթերից»: Վատիկանը գրանցված է նաև «Ֆեյսբուքում», «Ինստագրամում», «Յութուբում» և «Գուգլ +»-ում: Հռոմի պապը նույնպես գրանցված է «Թվիթերում» 9 լեզուներով: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

09:11 08.07.2025

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

Հուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

09:00 08.07.2025

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

Հուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

BACK_TO_TOP