08:41 11.05.2018
Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ շատ խիստ պատժամիջոցներ սահմանելու մաիսն: Նրա խոսքով դրանք պետք է լինեն ամենակոշտ, ամենաուժեղ և ամենախիստ սանկցիաները: Դրանով հանդերձ նա ասել է. «Ես հույս ունեմ նրանց հետ գործարք կնքել, լավ գործարք, արդար գործարք, լավ գործարք նրանց համար, ավելի լավը նրանց համար: Բայց մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան»: Թրամփի խոսքով իրենք պետք է միջուկային օբյեկտներ հասնելու և այնտեղ ստուգումներ անելու հնարավորություն ունենան:
Հիշեցնենք, որ 2015-ին Իրանի և իրանական վեցնյակի՝ այդ թվում ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնագրով Իրանը պետք է բարձր հարստացված ուրան չմշակեր, փոխարենը պետք է հանվեին նրա նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:
21:48 17.07.2025
Ոստիկանություն զանգած քաղաքացին Բերդ-Պառավաքար ճանապարհին զենք-զինամթերք էր թողելՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 14-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Բերդ-Պառավաքար ճանապարհին՝ հուշաղբյուրի մոտ, զենք և զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանները նշված տարածքում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար «Կարաբին» տեսակի մարտական ակոսափող հրազեն, ինքնաձիգի 100 փամփուշտ, «Ֆ1» տիպի 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և փամփշտատուփ։ Հիշեցնենք, որ […] ...
21:35 17.07.2025
Ակունք համայնքում ժամանակակից ջերմոցային համալիր կկառուցվիԿառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «Մել Մետալ» ՍՊԸ ներմուծվող սարքավորումը նախատեսում է օգտագործել կապարաթթվային մարտկոցների վերամշակման համար։ Գործունեությունն իրականացվելու է Արտաշատում, ընկերությունը նախատեսում է իրականացնել 1.2 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների և հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 27 աշխատատեղ 135 […] ...
21:27 17.07.2025
Հայտնի է ԿԼ-ի «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կլուժ» հանդիպման մրցավարական անձնակազմըԲելառուսական մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կլուժ» դիմակայության առաջին հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Հանդիման մրցավար է նշանակվել Դմիտրի Դմիտրիևը, խաղադաշտում նրան կօգնեն Դմիտրի Ժուկը և Դենիս Եմելյանչիկովը, չորրորդ պաշտոնյան Վիկտոր Շիմուսիկն է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին Երևանում։ ...
21:14 17.07.2025
Հուլիսի 21-ից Աշտարակում կգործարկվի միասնական երթուղային ցանցըՀուլիսի 21-ից Աշտարակում կգործարկվի միասնական երթուղային ցանցը։ Այս մասին հայտնել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից: «Ուրախ ենք հայտնելու, որ Աշտարակ խոշորացված համայնքի բնակիչները հնարավորություն ունեն օգտվելու ամբողջովին նոր և հարմարավետ տրանսպորտային միջոցներից։ Երթուղիների և սակագների վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթացեք մեկնաբանությունների դաշտում։ Բոլորին մաղթում ենք բարի երթ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...
21:01 17.07.2025
Հատկապես երեխաների հետ խստորեն պահպանեք երթևեկության կանոններըՕրերս սոցցանցերում տեսանյութ էր շրջանառվում․ Նոր Նորքի Բորյան փողոցում մի կին երեխաններին անցկացնում էր փողոցը հետիոտնի համար չնախատեսված հատվածով։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Տեսանյութում երևում էր նաև, թե ինչպես են երեխաները հայտնվում հանդիպակաց երթևեկող մեքենայի առջև, որը կտրուկ արգելակում է։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են կնոջ ինքնությունը։ 61-ամյա կինը […] ...
20:52 17.07.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կողբացի փ. 67 շենք, Մաշտոցի պող. 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արգիշտի փ. 36 առանձնատուն, Իսակովի պող. 10-60 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 33-41 […] ...