TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+31.09 oC

ԱՇԽԱՐՀ

Նիկոլ Փաշինյանը ոչ թե պոպուլիստ է, այլ պոպուլյար. The Guardian

15:22 08.05.2018

The Guardian պարբերականն անդրադարձել է Հայաստանի վարչապետի ընտրությանը: Այսօրվա հրապարակումը վերնագրված է. «Նիկոլ Փաշինյանը ոչ թե պոպուլիստ է, այլ պոպուլյար»: Պարբերականն այս հարցում մեջբերել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի խոսքերը: The Guardian-ը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ քայլարշավ սկսեց՝ անցնելով բնակավայրից բնակավայր:

̰
ԱՄՆ նախագահը այսօր կհայտարարի Իրանի հարցում իր վերջնական որոշման մասին

14:52 08.05.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ի էջում գրել է, որ մտադիր չէ սպասել մինչև մայիսի 12-ը, և այսօր՝ Վաշինգտոնի ժամանակով 14:00-ին (Երևանի ժամանակով 22:00-ին) կհայտարարի, թե ինչ որոշում է կայացրել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի վերաբերյալ:

̰
Միքայել Հարությունյանը իր դիմումի համաձայն ազատվեց գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից

13:32 08.05.2018

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը որոշում է ընդունել, որով Միքայել Հարությունյանին ազատել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական էջից:

̰
Երուսաղեմում հրապարակներից մեկը կկոչվի Դոնալդ Թրամփի անունով

13:28 08.05.2018

Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու գաղափարի հեղինակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին նրա անունով կկոչվի Երուսաղեմի կենտրոնական հրապարակներից մեկը, որտեղ տեղակայված է լինելու նաև ԱՄՆ դեսպանությունը:

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պուտինին

12:26 08.05.2018

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հայտնում են նախագահի գրասենյակից:

̰
Ջրարջերի ընտանիքը ցած է ընկել ամերիկացու տան առաստաղից

10:25 08.05.2018

Արտառոց դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Միչիգան նահանգում գտնվող Շերիդան քաղաքում: Բնակիչներից մեկի տանը առաստաղից ջրարջեր են ընկել. մայր ջրարջը հինգ ձագերի հետ հայտնվել է հենց հյուրասենյակում:

̰
Թրամփը չի մասնակցի Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացմանը

10:01 08.05.2018

Սպիտակ տան ղեկավարը չի մասնակցի Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությանը։

̰
ԵՄ-ն ձգտում է փրկել իրանական միջուկային գործարքը

09:56 08.05.2018

Եվրամիությունն անում է հնարավորը՝ Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը փրկելու համար: Այս մասին Բեռլինում հայտարարել են Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները:

̰
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

09:49 08.05.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Վլադիմի Պուտինին երդմնակալության առիթով: Ինչպես հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը, նախագահը «սպասում է այն պահին», երբ հնարավոր կլինի լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ։ ԱՄՆ նախագահի ուղերձում նաև ակնարկ կա վերջին օրերին Ռուսաստանի տարբեր քաղաքներում ցուցարարների ձերբակալությունների մասին:

̰
Հայտնի են Լիբանանի խորհրդարան անցած 5 հայ պատգամավորի անունները

17:23 07.05.2018

Լիբանանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները դեռ ամփոփվում են, սակայն նախնական տվյալներով արդեն պարզ է, թե հայ համայնքին հատկացրած վեց պատգամավորական աթոռից 5-ը ովքեր են զբաղեցնելու:

̰
Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ ԵՄ-ն դիրքորոշումը չի փոխել. ԵՄ ներկայացուցիչ

16:47 07.05.2018

Իրանի ատոմային գործարքի վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը չի փոխվի, համայնքը կողմ է հանդես է գալիս համաձայնագրի լիարժեք իրականացմանը:

̰
Թուրքիայում վերջին 500 տարվա ամենախոշոր ջրհեղեղն է գրանցվել. կան տուժածներ

15:49 07.05.2018

Թուրքիայում մի քանի օր տևած հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել․ առնվազն 6 տուժած կա:

̰
Եվգենյա Մեդվեդևան չի ներկայանա հայկական դրոշի ներքո

15:30 07.05.2018

Տեղեկությունները, որ գեղասահքի օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) հնարավոր է՝ հանդես գա Հայաստանի դրոշի ներքո, չեն համապատասխանում իրականությանը:

̰
Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Մեդվեդևի թեկնածությունը այդ երկրի վարչապետի պաշտոնի համար

14:49 07.05.2018

ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը (մայիսի 7-ին տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը՝ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջ-խմբ.) այդ երկրի Պետդումա է ներկայացրել Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը Ռուսաստանի վարչապետի պաշտոնի համար: Այս մասին հայտնում է Коммерсант-ը:

̰
Բորիս Ջոնսոնը կարծում է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրի թերությունները կարելի է շտկել

14:14 07.05.2018

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Իրանի հետ 2015թ. կնքված գործարքը լավագույն հնարավորությունն է՝ թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ունենա:

̰
Երուսաղեմում տեղադրվել են ԱՄՆ դեսպանատան առաջին ճանապարհային եռալեզու ցուցանակները

14:06 07.05.2018

Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարկատը քաղաքում արդեն տեղադրել է «ԱՄՆ դեսպանատուն» գրությամբ ճանապարհային ցուցանակը:

̰
Վլադիմիր Պուտինը պաշտոնապես ստանձնեց ՌԴ նախագահի պարտականությունները

13:36 07.05.2018

Պուտինը Ռուսաստանը կղեկավարի հաջորդ 6 տարիների ընթացքում:

̰
Ռուսաստանում անտառային խոշոր հրդեհներ են մոլեգնում

13:09 07.05.2018

Ռուսաստանի մի քանի շրջաններում անցած մի քանի օրերի ընթացքում բռնկված հրդեհը մոտ 25․5 հազ. հա անտառածածկ տարածք է մոխրացրել:

̰
Հայտնի են Լիբանանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

12:37 07.05.2018

Պատգամավորական մանդատ է ստացել լիբանանահայ լրագրող Փոլա Յակուբյանը:

̰
Հավայան կղզիներում Կիլաուեա հրաբուխը շարունակում է լավա արտանետել

09:14 07.05.2018

Նահանգի իշխանությունները նոր տարհանումներ են իրականացրել:

̰
Պակիստանի ՆԳ նախարարի վրա մահափորձ են կատարել

09:11 07.05.2018

Պակիստանում մահափորձ է կատարվել երկրի Ներքին գործերի նախարար Ասխան Իսբալի վրա:

̰
«Եթե ԱՄՆ-ն դուրս գա Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից, կարող է պատերազմ սկսվել». Մակրոն

08:59 07.05.2018

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ քննարկումների արդյունքում ԱՄՆ նախագահը մայիսի 12-ին պետք է որոշում կայացնի՝ արդյոք Վաշինգտոնը կշարունակի մնալ համաձայնագրում թե ոչ:

̰
Այսօր Կրեմլում տեղի կունենա Պուտինի երդմնակալության արարողությունը

08:55 07.05.2018

Այս տարվա ընտրություններում Պուտինի օգտին են քվեարկել ռեկորդային թվով ընտրողներ՝ ավելի քան 56.4 մլն:

̰
Հարկեր մանղալի և մեկանգամյա օգտագործման սպասքի  համար

21:34 05.05.2018

2019 թվականից ՌԴ-ի կառավարությունը մտադիր է նոր հարկատեսակ ավելացնել՝ մեկանգամյա օգտագործման սպասքի և մանղալների համար, այս մասին հաղորդել է բնապհպանության հարցերով ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Իվանովը

̰
Ամերիկացի գիտնականը կարողացել է  Ծիր Կաթինը  վերածել բլյուզի

21:11 05.05.2018

Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Մարկ Հեյերը ձևափոխել է Ծիր Կաթինը երաժշտության, իհարկե, ոչ բառացիորեն: Գիտնականը 20 տարի շարունակ հավաքել է մեր գալակտիկայում միջաստղային գազային ամպերի շարժման մասին տվյալներ և, ի վերջո, դրանք վերածել է երաժշտական կոմպոզիցիայի:

̰
Փարիզում Մակրոնի դեմ բողոքի ակցիա է կազմակերպվել

20:55 05.05.2018

Ցուցարարները բողոքում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սոցիալ-տնտեսական քաղաքականության դեմ:

̰
Զբոսաշրջիկները 2 ժամ գլխիվայր կախված են մնացել «Ամերիկյան բլրակներից»

20:47 05.05.2018

Ճապոնիայում Universal Studios Japan զբոսայգու այցելուները մնացել են կանգ առած «Ամերիկյան բլրակների» մեջ, հաղորդում է bagnet.org-ը:

̰
Գլազգոյում  հազարավոր ցուցարարներ Շոտլադիայի անկախության համար երթ են անցկացրել

20:40 05.05.2018

Հազարավոր ցուցարարներ Գլազգոյում մասնակցել են երթի ՝ ի պաշտպանություն Շոտլադիայի անկախության, հաղորդում է BBC-ին:

̰
ՀԱՀ-ում հանքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի

20:33 05.05.2018

Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսում հանքի փլուզման պատճառով զոհերի թիվը հասել է 7-ի, ավելի վաղ հայտնի էր 4 զոհի և 6 վիրավորի մասին, հաղորդում է РИА Новости-ին:

̰
ԱՄՆ ներկայացուցիչների պալատն առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել սպառազինության վաճառքը Թուրքիային

20:25 05.05.2018

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի օրենսդիրները որոշ մանրամասներ են ներկայացրել հաջորդ տարի այդ երկրի պաշտպանության ոլորտի համար նախատեսվող 717 միլիարդ դոլարի հատկացման ծրագրից, հայտնում է Reuters գործակալությունը:

̰
BACK_TO_TOP