09:43 05.05.2018
Մինչ այդ Սպիտակ տան ղեկավարը մայիսի 22-ին Վաշինգտոնում կհյուրընկալի Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին:
09:17 05.05.2018
Այսօր ողջ Ռուսաստանի տարածքում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի համախոհները ցույցեր են կազմակերպել:
19:30 04.05.2018
Հավայան կղզիներում ակտիվացել է Կիլաուեա հրաբուխը : Տեղի իշխանությունները հայտարարել են բնակչության տարհանման մասին , հաղորդում է CNN- ը:
18:03 04.05.2018
Բեռլինում ՄԱԿ-ին որպես այլընտրանք ստեղծված The General Assembly կազմակերպության` այսօր տեղի ունեցած նիստում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել, հաղորդում է ermenihaber.am-ը:
16:33 04.05.2018
Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում տեղի ունեցած թունավորումից 2 ամիս անց նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը դեռ հիվանդանոցում է, հաղորդում է Անգլիայի առողջապահության ազգային ծառայությունը։
16:25 04.05.2018
«Հուսով եմ, որ ներկայիս փակուղին կհաղթահարվի արագ քաղաքական համաձայնության միջոցով, որպեսզի կառավարությունը կարողանա կենտրոնանալ Հայաստանի առջև ծառացած շատ մարտահրավերների վրա: Հորդորում եմ քաղաքական առաջնորդներին շարունակել ներգրավվածությունը խորհրդարանական երկխոսությանը, ինչպես նաև աշխատել քաղաքացիական հասարակության ու միջազգային հանրության հետ՝ փնտրելու գոհացուցիչ արդյունք, որը պետք է դիտարկվի երկրի քաղաքական մշակույթի զարգացման ավելի լայն գործընթացի շրջանակում»,- ասել է Ծերեթելին:
16:07 04.05.2018
ՌԴ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է հանդես գալիս Հայաստանում ստեղծված խնդիրների լուծմանը՝ Սահմանադրության հիման վրա:
14:46 04.05.2018
Կատակերգու Բիլ Քոսբին և կինոռեժիսոր Ռոման Պոլանսկին զրկվել են Ամերիկյան կինոակադեմիայի անդամակցությունից, հայտնում է Associated Press-ը: Պատճառն այն է, որ երկուսն էլ մեղադրվում են սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Հաղորդվում է, որ Քոսբին մեղավոր է ճանաչվել Թեմփլ համալսարանի նախկին աշխատակցուհուն բռնաբարելու մեջ: Այս պարագայում նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:
14:33 04.05.2018
Հնդկաստանում գրանցված ավազային փոթորկի հետևանքով զոհվածների թիվը հասել է 143-ի, ժամանակի ընթացում այն կարող է և մեծանալ, հայտնում է AFP-ն: Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ավազային փոթորիկը 121 մարդու կյանք է խլել երկրի Ութար-Պրադեշ, Ռաջաստան, Ուտարաքհանդ և Փենջաբ նահանգներում: Եվս 21 մարդ զոհվել էր Հնդկաստանի հարավում՝ այստեղ կայծակի մեծաթիվ հարվածներ են գրանցվել:
14:26 04.05.2018
Վրաստանի ու Ադրբեջանի համատեղ նախաձեռնության մասին Բախտաձեն այլ տեղեկություններ չի հայտնել:
13:01 04.05.2018
Արդյո՞ք Հայաստանն իր հեղափոխության ճանապարհին միայն պարում է: Այսպես է վերնագրել ամերիկյան հայտնի պարբերականը իր հոդվածը:
11:43 04.05.2018
Տարածքային կառավարման զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունից հայտնում են, որ, ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված, Ռուսաստանի այն քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ:
08:47 04.05.2018
Մոսկվայի դատարանները կալանք են սահմանել «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության նախկին փոխնախագահ Սերգեյ Խաչատուրովի հաշիվների վրա: Այդ մասին հայտնել է «Տասս» լրատվական գործակալությունը՝ մանրամասնելով, որ Խաչատուրովը մեղադրվում է ավելի քան 1 մլրդ ռուբլու յուրացման համար:
20:56 03.05.2018
Մոսկվայի Բասմանի դատարանը հաստատել է ավելի քան մեկ միլիարդ ռուբլի յուրացնելու գործով մեղադրվող «Ռոսգոստռախ» խմբի նախկին փոխնախագահ Սերգեյ Խաչատուրովին պատկանող ընկերությունների հաշիվների վրա կալանք դնելու որոշումը:
18:51 03.05.2018
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը մեղադրել է Եվրամիությանը առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձի մեջ: Մոլդովայի նախագահը այդ մասին գրել է Facebook- ի իր էջում:
18:30 03.05.2018
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության պատգամավորներն այդ երկրի վարչապետ Թերեզա Մեյին զգուշացրել են, որ Եվրամիության հետ մաքսային համաձայնագիր կնքելու պլաններից չհրաժարվելու դեպքում իր կառավարությունը ստիպված կլինի կանգնել հրաժարականի հարցի առաջ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
17:07 03.05.2018
Թուրքիայում Վնասակար նյութերի հանդեպ կախվածության ուսումնասիրման և կանխարգելման հանձնաժողովը, որը գործում է խորհրդարանին կից, պատրաստվում է խորհրդարանին օրենքի նոր նախագիծ առաջարկել, որի համաձայն՝ արգելվի երկրում նարգիլեների վաճառքով զբաղվող առանձին սրճարանների գործունեությունը։ Նախագծի հեղինակները պահանջում են սահմանել նույն սահմանափակումներն ու պատժամիջոցները, որոնք գործում են ծխախոտի՝ որոշ վայրերում ու քաղաքացիների հստակ խմբին վաճառելու հետ կապված։ Նախագիծն առաջարկում […]
16:38 03.05.2018
«Լրագրողներ՝ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում մամուլի ազատության վերաբերյալ իր ամենամյա զեկույցը:
15:39 03.05.2018
Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը հայտարարել Է, որ Թեհրանը կդադարեցնի իր մասնակցությունը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ ծրագրին, եթե Միացյալ Նահանգները դուրս գա համաձայնագրից:
12:11 03.05.2018
Ստամբուլի իրավապահ մարմինները հետքաննություն էին սկսել ապրիլի 30-ին Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքը աղբի կույտով փակած և պարիսպի վրա ռասիստական «Այս հայրենիքը մերն է» արտահայտությունը գրած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հարձակումն իրականացրած անձի ինքնությունը պարզվել է տարածքը տեսահսկող սարքերի տեսագրությունների ուսումնասիրությունից, հայտնում է ermenihaber.am-ը:
11:09 03.05.2018
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի և նրա գրասենյակի տնօրեն Ֆրան Մարոևիչի հետ: