20:18 05.05.2018
Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ Էմանուել Մակրոնի դեն բողոքի երթի դուրս եկած ցուցարարներին ցրելու համար:
20:00 05.05.2018
Հայկական կուսակցությունների միջև կա պայմանավորվածություն, որ ընտրվելու դեպքում խորհրդարանում հայ պատգամավորները հայությանը, հայկական համայնքին, Հայաստան-Լիբանան միջպետական հարաբերությունների վերաբերող հարցերում համախոհություն կցուցաբերեն:
19:16 05.05.2018
Մայիսի 6-ին Լիբանանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում են նաև հայկական կուսակցությունները: Այս ընտրություններում ՀՅԴ կուսակցությունը 4 թեկնածու է ներկացրել: Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ մայիսի 4-ին ժամը 18:00-ին Լիբանանում անցկացվել է ՀՅԴ նախընտրական վերջին հանրահավաքը:
18:15 05.05.2018
ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպան, իրավապաշտպան Հիքմեթ Հաջի-զադեն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն ու ներքաղաքական զարգացումներին: Ռուսական Настоящее время-ի հետ զրույցում դիվանագետը հիացմունքով է արտահայտվել Հայաաստանում տեղի ունեցած գործընթացների մասին՝ նշելով, որ ողջունում է հայերին խիզախ քայլերի համար:
17:01 05.05.2018
Նիդերլանդցի լուսանկարիչ և ճամապարհորդ Ալբերտ Դրոսն ամեն տարի ոգեշնչվելու առիթ է ունենում: Իր ոգեշնչման անսպառ աղբյուրը ամեն ապրիլ ամսվա ավարտին իր հայրենի Նիդեռլանդներում աճող վարդակակաչներն են: Միևնույն ժամանակ՝ նա իր ոգևորությունն ու հիացմունքը կիսում է նաև մյուսների հետ՝ իր ֆոտոխցիկի շնորհիվ:
16:50 05.05.2018
Շվեյցարական St. Galler Kantonalbank բանկը բոլոր աշխատակիցներին փոխարինել է ռոբոտներով:
16:03 05.05.2018
ՌԴ ներքին գործերի գլխավոր վարչությունը հաստատել է այն տեղեկությունը, որ Մոսկվայի կենտրոնում՝ Պուշկինայն հրապարակում, ձերբակալվել են բլոգեր, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին և նրա աջակից Նիկոլայ Լյասկինը
15:04 05.05.2018
Ձերբակալվել է Բրիտանիայում ամենափնտրված՝ Ջեյմի Աքորթ անունը կրող մարդը: Այս մասին հայտնում է BBC-ն: Աղբյուրը հայտնում է, որ Հյուսիսայի Բրիտանիայի 42-ամյա բնակիչը կասկածվում է Իսպանիայում թմրամիջոցների լայնամասշտաբ մատակարարման մեջ: Կասկածյալին ձերբակալել են մայիսի 4-ին՝ երբ նա դուրս գալիս է եղել Բարսելոնայի մետրոպոլիտենի կայարաններից մեկից:
14:56 05.05.2018
Իրանի և Իսրայելի հարաբերությունների վերջին շրջանի սրացումը ազդեցություն է ունեցել նաև Իսրայելի և Գազայի հատվածի բախումների վրա:
14:08 05.05.2018
ԱՄՆ իշխանությունը հայտարարել է Հոնդուրասի հազարավոր ներգաղթյալների ժամանակավոր պաշտպանության ավարտը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ն: 57 000 մարդու կարող են հարկադրել լքել Միացյալ Նահանգները մինչ 2020-ի հունվարի 5-ը ՝ իրենց ժամանակավոր պաշտպանվածության կարգավիճակի ավարտը:
13:49 05.05.2018
Համաձայն Ալեքսեյ Նավալնիի ու նրա կողմնակիցների պլանի՝ այսօր բողոքի ակցիաներ պետք է տեղի ունենան Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Իշխանությունները հիմնականում մերժել են համաձայնեցնել բողոքի ակցիաները:
13:31 05.05.2018
ԱՄՆ-ում նկարահանվել է Արիզոնայից Լաս Վեգաս թռչող մասնավոր ինքնաթիռի կործանման դրվագը: Օդանավի բոլոր 6 ուղևորները զոհվել են: Daily Mail-ը հաղորդում է, որ Արիզոնայից ուղղություն վերցրած ինքնաթիռն օդում մնացել է 15 րոպե։ Որպես աղետի պատճառ՝ նշվում է ծանրաբեռնվածությունը։
12:57 05.05.2018
Կիևի Կիրլովսկի փողոցում տեղի ունեցած պայթյունի պատճառով մեկ մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է «Громадське» հեռուստաընկերությունը:
12:44 05.05.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դալասում ներկա է գտնվել ԱՄՆ Ազգային հրաձգային ասոցիացիայի ամենամյա հանդիպմանը:
12:21 05.05.2018
Մայիսի 6-ին Լիբանանում մեկնարկում են պատգամավորական ընտրությունները, հայտնում է Aztagdaily-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս առիթով մայիսի 4-ին ժամը 18:00-ին, Լիբանանում անցկացվել է ՀՅԴ նախընտրական վերջին հանրահավաքը: Հավաքին ներկա է եղել Լիբանանի հայ համայնքի մի քանի հազար ներկայացուցիչ: Այն մեկնարկել է տեղի հայ երիտասարդների քայլերգերով, դրանց հետևել են ելույթներ՝ կայանալիք ընտրությունների ու կուսակցության հետագա ծրագրերի վերաբերյալ, միջոցառումն ավարտվել է համերգային ծրագրով:
11:45 05.05.2018
Նշվում է, որ քննիչները նաև փորձել են ստուգել ռուս օլիգարխի մոտ եղած էլեկտրոնային իրերը:
10:46 05.05.2018
ABC News-ը ներկայացնում է Չինաստանի Սիչուան նահանգի կենդանաբանական այգիներից մեկում՝ պանդայի առօրյայից մի հատված: Տեսանյութում կենդանին վայելում է այն պահը, երբ շոգ եղանակին կարելի է պարզապես ալարել:
10:17 05.05.2018
Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը նախազգուշացրել է օդում ծծմբի երկօքսիդի վտանգավոր մակարդակի մասին: