08:30 18.04.2018
Փաշինյանը Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածը սադրանք է որակել Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքի էջում անդրադարձել է երեկ ուշ գիշերը տեղի ունեցած իրադարձություններին՝ դրանք որակելով որպես սադրանք։
20:46 17.04.2018
Historic Scotland կազմակերպության աշխատակիցներն ազատել են փորսուղին, որը գրավել էր 16-րդ դարի շոտլանդական ամրոցի ավերակները, հաղորդում է The Scotsman-ը:
19:46 17.04.2018
Համացանցում է հայտնվել է Ռուսաստանի Պյատիգորսկի «Մաշուկ-ՔՄՎ»-ի և Նազրանի «Անգուշտ»-ի միջև խաղի մեկնարկի տեսագրությունը, որը թեև մարզական մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, բայց արտասովոր մեկնարկ է ունեցել:
19:25 17.04.2018
Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի նախնական պատճառը մանկական խաղասրահի տարածքում հոսանքի կարճ միացումն է եղել:
19:19 17.04.2018
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հրթիռակոծությունից հետո Սիրիան այլևս չի կարողանա քիմիական զենք արտադրել: Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը՝ ֆրանսիական Franceinfo ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում: Նա ասել է, որ հարվածների արդյունքում ոչնչացվել են այդ երկրի տարածքում գործող պահեստները, արտադրամասն ու հետազոտական կենտրոնը:
18:54 17.04.2018
Իտալական Աքվավիվա-դելե-Ֆոնտե քաղաքի պաշտոնյաներից մեկը իրեն ուղղարկված անանուն սպառնալից նամակի լուսանկարը հրապարակել է Facebook սոցիալական ցանցում: Արտասավորն այն է, որ նամակը գրված է եղել հին հունարենով:
17:44 17.04.2018
Հյուսիսային ու Հարավային Կորեաները պատրաստվում են պաշտոնապես հայտարարել պատերազմի ավարտի մասին: Դա, ըստ Daily mail-ի, տեղի կունենա հաջորդ շաբաթ պլանավորվող Կորեայի երկու հատվածների նախագահների հանդիպման ժամանակ: Ֆորմալ առումով երկու Կորեաները դեռևս պատերազմի մեջ են 1950-53 թթ-ի զինված հակամարտությունից հետո, որն ավարտվեց հրադադարով, բայց ոչ խաղաղության պայմանագրի կնքմամբ:
16:35 17.04.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպումը կկայանա շուտով, սակայն հանդիպման հստակ օրը դեռևս հայտնի չէ: Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա խոսել է նաև նախատեսվող հանդիպման ընթացքում քննարկվելիք ամենահավանական թեմաների մասին:
16:13 17.04.2018
Սկրիպալների թունավորման համար թույնը Սոլսբերի է բերվել հեղուկ վիճակում: Նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, արտադրության և գյուղատնտեսության կառավարական դեպարտամենտը: Գերատեսչության տվյալներով՝ թունավորման համար օգտագործվել է «Նովիչոկ» տեսակի նյութի փոքր դոզա։
15:53 17.04.2018
Անվտանգության դաշնային ծառայությունը Ռոստովի մարզում ԻՊ-ի համակիրների է ձերբակալել, որոնք պլանավորել էին ահաբեկչություններ իրականացնել Ռոստովի մարզում, հայտնում է գերատեսչությունը:
14:46 17.04.2018
Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայությունը մեկուսարանում հարցաքննում է այդ երկրի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Հիշեցնենք, որ Սավչենկոն մեղադրվում է Ուկրաինայի խորհրդարանում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ:
12:32 17.04.2018
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը BBC-ի Hard talk հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կորցրել է արևմտյան գործընկերների նկատմամբ վստահությունը:
12:23 17.04.2018
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուսները, առաջինը մտնելով Արևելյան Ղութա, ոչնչացրել են քիմիական զենքի հետքերը:
08:40 17.04.2018
Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը անցած գիշեր պատասխանել է Հոմս նահանգում տեղի ունեցած հրթիռակոծությանը: Այդ մասին հայտնել է պետական «Սանա» գործակալությունը: Հրթիռների թիրախը եղել է «Շայրաթ» ավիաբազան: Նկարահանումը կատարվել է Դամասկոսից: Այս հրթիռակոծությունը իրականացվում է Դումայի քիմիական հարձակմանն ի պատասխան արևմտյան եռյակի՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինուժի համատեղ հրթիռակոծությունից հետո:
21:11 16.04.2018
27-ամյա բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը կխաղա Դենի Բոյլի նոր երաժշտական կոմեդիայում, հաղորդում է The Telegraph- ը:
19:02 16.04.2018
Նախօրեին ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին տնօրեն Ջեյմս Կոմին հարցազրույց է տվել ամերիկյան ABC հեռուստաալիքին:
16:18 16.04.2018
Արքայազն Հարին իր տատի ՝ Եղիսաբեթ Երկրորդի կողմից նշանակվել է Համագործակցությունում երիտասարդության դեսպան, որի մեջ են մտնում Մեծ Բրիտանիայի նախկին գաղութային երկրները:
12:34 16.04.2018
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով խորհրդարանական համակարգի անցմանը, նշել է, որ վատագույն դեպքում անգամ, մինևնույն է, Հայաստանը ընթանալու է առավել հավասարակշռված իշխանություն ունենալու ճանապարհով: Ըստ նրա՝ սա այն դեպքում, եթե նորից հետ չպտտեն և նորից նախագահական համակարգի չտանեն:
12:16 15.04.2018
Երկուշաբթի օրը ՄԱԿ-ում բանակցություններ են սկսվելու Սիրիայի հարցով Անվտանգության խորհրդի բանաձևի վերաբերյալ: Բանաձևի նախագիծն առաջարկել են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Բրիտանիան: Այդ մասին լրատվամիջոցներին են հայտնել արևմտյան երկրներից մեկի դիվանագիտական աղբյուրները: Նախագիծը դատապարտում է սիրիական Դումա քաղաքում քիմիական զինքի կիրռարումը՝ պնդում, որը Ռուսաստանն ու Սիրիան հերքում են: Առաջարկվում է ստեղծել նման միջադեպերի հետաքննության անկախ մեխանիզմ: