15:05 24.04.2018
Կանադայի Տորոնտո քաղաքում երեկ միկրոավտոբուսը մխրճվել է մայթում գտնվող մարդանց բազմության մեջ: Զոհվել է 10 հոգի, կա 15 վիրավոր: Որպես կասկածյալ ձերբակալվել է 26-ամյա Ալեք Մինասյանը:
14:27 24.04.2018
Երեկ ուշ երեկոյան հայաստանյան իրադարաձություններին անդրադարձել է ՄԱԿ -ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նա հայտնել է, որ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Նրա փոխանցմամբ՝ Գուտերեշը ողջունում է ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը և կոչ է անում բոլորին շարունակել զսպվածություն ցուցաբերել և առաջնահերթ նշանակություն տալ երկխոսությանը:
12:36 24.04.2018
Ստամբուլում մի շարք միջոցառումներ են նախապատրաստվում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այդ մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»՝ հայտնելով, որ միջոցառմանը կմասնակցեն մի շարք հայ, թուրք, քուրդ, հույն և այլ ազգի ներկայացուցիչ մտավորականներ, ակտիվիստներ, մշակույթի գործիչներ, գիտնականներ և մարդու իրավունքների պաշտպաններ:
10:00 24.04.2018
Կորեայի Հանրապետությունը և ԿԺԴՀ-ն գործնականում ավարտել են երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստումը, որը տեղի կունենա ապրիլի 27-ին Փանմունջոմ սահմանային կետի հարավային կողմում: Այդ մասին հայտնել Է Հարավային Կորեայի նախագահի վարչակազմը:
09:26 24.04.2018
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակության օրվա առիթով, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ նախագահի աշխատակազմից:
17:38 23.04.2018
ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը համարում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը ՀՀ վարչապետի պաշտոնից, տեղի ունեցող բողոքի ակցիաների ֆոնին, «իմաստուն է»:
11:40 23.04.2018
Դամասկոսի Սահնայայի շրջանում՝ զինված խմբավորումներիների հրթիռակոծումների հետևանքով զոհվել է սիրիահայ Անդրանիկ Սարգսի Հեմիթյանը: Այս մասին տեղեկանում ենք սիրիական «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջից:
11:31 23.04.2018
Ռուսաստանի Դաշնությունում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ժամանակաշրջանում ՌԴ նախագահի 2017 թվականի մայիսի 9-ի №202 հրամանագրի և 2017 թվականի նոյեմբերի 27-ի ՌԴ կառավարության №1426 որոշման պահանջներին համապատասխան այն քաղաքները, որտեղ անցկացվելու են ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղեր, իրականացվելու են անվտանգության միջոցառումներ:
09:09 23.04.2018
Մակրոնն իր ամերիկյան գործընկերոջը հորդորել է դուրս չգալ Իրանի հետ միջուկային համաձայնագրից:
20:52 22.04.2018
Սքոթլանդ Յարդում չեն մեկնաբանել բրիտանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, ըստ որի՝ քննիչները բացահայտել են, թե ով է մահափորձ կատարել ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկիպալի և նրա դստեր նկատմամբ:
20:03 21.04.2018
Կառույցի 15 դեսպանները և գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը այս տարի հրավիրվել են ոչ պաշտոնական հանդիպում անցկացնելու Շվեդիայում:
19:55 21.04.2018
Իսրայելը հայտարարել է, որ կրակ է բացել միայն անհրաժեշտության դեպքում, որպեսզի պաշտպանի իր սահմանը և կանխի բռնությունը:
18:18 21.04.2018
Յուրա Մովսիսյանը Շվեդական «Յուրգորդեն» ֆուտբոլային ակումբի կազմում, իր նորամուտի խաղում որակազրկվել է, հայտնում է «Expressen»-ը: Հաղորդվում է, որ պատճառն այն է, որ հայ ֆուտբոլիստը գլխով հարված է հասցրել մրցակից թիմի խաղացողին: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 15-ին՝ Շվեդիայի առաջնության 3-րդ տուրի՝ ԱԿԻ-«Յուրգորդեն» խաղի ավելացված ժամանակի ընթացքում:
15:03 21.04.2018
«Իշխանության համակարգային կոռուպցիա, կամայական ձերբակալություններ ու կալանավորումներ, անկախ դատարանների բացակայություն, լրագրողների դեմ բռնություններ ու քննադատներին պատժելու համար պետական իրավական լիազորությունների օգտագործում. սրանք են Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի հիմնական խնդիրները, հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը երեկ հրապարակած ամենամյա զեկույցում, հայտնում է «Ազատությունը» ռադիոկայանը:
13:57 21.04.2018
Ցուցադրության նպատակով Մեքսիկա տարվա ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի գավաթը կարճ ժամանակով անհետացել է, իսկ որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվել այդ երկրի Գուանահուատո գաղաքում, հայտնում է The Guardian -ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ գավաթը գողացվել էր այն ավտոմեքենայից, որով ցուցադրությունից հետո գավաթը նախատեսվում էր տեղափոխել Լեոն քաղաք:
12:56 21.04.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ,ի պատիվ Իսրայելի անկախության 70-ամյակի, շնորհավորական նամակ է ուղարկել երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինին,հաղորդում է 7kanal.co.il-ը:
12:41 21.04.2018
Բողոքի ակցիան վերածվել է բախումների, որոնց հետևանքով սպանվել է 2 ցուցարար և 1 ոստիկան:
09:50 21.04.2018
Հանրապետականները հայտարարել են, որ կուսումնասիրեն դեմոկրատների ենթադրյալ կոռուպցիայի հարցը:
09:27 21.04.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառմամբ ողջունել է այս քայլը՝ դա անվանելով մեծ առաջընթաց:
19:48 20.04.2018
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը ընդդեմ Ռուսաստանի, Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի և WikiLeaks- ի բազմամիլիոնանոց դատական հայց է ներկայացրել, հաղորդում է РИА Новости-ին:
18:22 20.04.2018
«Ժիրայրն այն 150 սիրիացի զինվորականների շարքին է պատկանում, որոնց անշունչ դիերը գտնվել են Ռաքքայի գյուղերից մեկում գտնվող խմբային գերեզմանում: Աստված հոգին լուսավորի և մխիթարի մեզ»,- նշված է գրառման մեջ:
18:17 20.04.2018
ԱՄՆ երկու սենատորներ կոչ են արել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրենսոնին ազատ չարձակելու դեպքում պատժամիջոց կիրառել Թուրքիայի դեմ:
17:57 20.04.2018
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի անդամ Գարո Փայլանը օրինագիծ է ներկայացրել այդ երկրի խորհրդարան՝ այդպիսով կոչ անելով նախ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այնուհետև քաղաքացիություն շնորհել Ցեղասպանության զոհերի ժառանգներին: Այս մասին գրել է այդ երկրում լույս տեսնող հայկական «Ակօս» պարբերականը, հայտնում է «Արմենպրես»-ը: