11:00 15.04.2018
Ֆրանսիայի քաղաքացիների 44%-ը հիասթափված նախագահի պաշտոնում էմանուել Մակրոնի գործունեությամբ:
10:09 15.04.2018
Այսօր Սաուդյան Արաբիայում մեկնարկելու Արաբական պետությունների լէիգայի 29-րդ գագաթնաժողովը:
21:06 14.04.2018
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմից Սիրիային հասցված հրթիռային հարվածները Ռուսաստանի շաբաթօրյա լրատվական հաղորդումների «գլխավոր ու հիմնական» թեման են դարձել, հայտնում է Meduza-ն: Հաղորդվում է, որ որոշ լրատվամիջոցներ միջազգային այդ իրադարձությանը մեկ թողարկման ընթացքում անդրադարձել են մի քանի ռեպորտաժներով ու միջազգային ուղիղ կապերով:
20:57 14.04.2018
Անգլիական Էսսեկս քաղաքում ավտոմեքենան մեծ արագությամբ մտել է մարդկանց ամբոխի մեջ՝ վթարի ենթարկելով 6 հետիոտնի:
20:29 14.04.2018
Եվրահանձնաժողովը հրապարակած զեկույցի համաձայն՝ ԵՄ երկրների կազմ մտնելու ճանապարհին Թուրքիան հետընթաց է գրանցել: Այս մասին հայտնում է գերմանական Welt am Sonntag-ը:
«Թուրքիան նշանակալի հետընթաց է արձանագրել ԵՄ կազմ մտնելու ուղղությամբ»,- ասված է զեկույցում:
19:37 14.04.2018
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ում ելույթը հեռարձակել է «Россия 24» հեռուստաալիքը, հայտարարել է, որ Շվեյցարիայի Շպից քաղաքի ճառագայթային և քիմիաբիոլոգիական վերլուծական կենտրոնի մասնագետները ավարտել են Քիմիական զենքի արգելման կազմակերպության կողմից ուղարկված՝ Սկրիպալներին թունավորած նյութի նմուշների ուսումնասիրությունը և ներկայացրել են իրենց եզրակացությունը:
19:30 14.04.2018
Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբը կասկածի տակ է առնում Ֆրանսիայի օդուժի մասնակցությունը՝ Սիրիայի դեմ հարվածին :
18:33 14.04.2018
Ամերիկացի գիտնականները կարծում են, որ պեպտիդների հիմքով ատամի վերականգնումը անվտանգ և այլընտրաքային մեթոդ է և կարող է նոր հեռանկարներ բացել ատամնաբուժության բնագավառում: Այն բավականին հեշտ մեթոդ է, կարելի է իրականացնել առանց բժշկի նշանակման:
18:26 14.04.2018
Վրաստանի արտաքին գործերի նախարարը, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Սիրիայի վրա իրականացրած հրթիռային հարվածները, համարել է «համապատասխան և անհրաժեշտ»:
18:08 14.04.2018
Ամերիկացի գիտնականները գիտական վարկած են առաջ քաշել այն մասին, որ օդի աղտոտվածությունը կարող է երեխաների մոտ վարակների ու թոքաբորբի ծավալների ավելացման պատճառ դառնալ, հայտնում է Innov-ը: Ըստ այդմ՝ գիտնականները հայտարարել են, որ օդի՝ անգամ կարճատև աղտոտվածությունը կարող է շնչառական ուղիների ախտահարման պատճառ դառնալ:
17:55 14.04.2018
1000-ամյա վերնաշապիկը ապրիլի 25-ին Լոնդոնում վաճառքի կհանվի Sotheby աճուրդի տան կողմից, գրում է The New York Times- ը:
17:24 14.04.2018
Իսրայելի ղեկավարությունը որոշել է ԱՄՆ-ի և դաշնակիցների՝ Սիրիային հարվածից հետո փակել Գոլանի բարձունքների վրայի օդային տարածքի մի մասը, հաղորդում է РИА Новости-ին՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
16:53 14.04.2018
Սիրիական ընդդիմությունը դժգոհ է Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի՝ Սիրիայի վրա համատեղ հրթիռային հարձակումից: Այս մասին ասվում է Twitter- ի Agence France-Presse էջում:
16:23 14.04.2018
Սիրիայում ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակման ընթացքում, առաջին անգամ, մարտական պայմաններում օգտագործվել են AGM-158 JASSM թևավոր հրթիռները, գրում է The Drive-ը:
15:43 14.04.2018
Թերեզա Մեյը չի ստացել խորհրդարանի հավանությունը Սիրիային հարված հասցնելու համար: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի գլխավոր ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Կորբինը: Նա քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ գործողությունը: «Ռումբերը կյանքեր չեն փրկի և հանգստություն չեն բերի: Այդ ապօրինի գործողությունը նոր էսկալացիայի կբերի»,- ասել է Կորբինը:
15:30 14.04.2018
Դոնալդ Թրամփը առաջին գրառումն է կատարել գիշերվա հարվածից հետո: Դրանում ամսնավորապես գրված է. «Կատարյալ իրականացվա հարված: Շնորհակալություն Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային իրենց իմաստնության և իրենց հրաշալի զինուժերի ուժի համար: Ավելի լավ արդյունք չէր կարող լինել: Առաքելությունը կատարված է»:
14:50 14.04.2018
«ԵՄ-ն կոչ է անում բոլոր երկրներին, հատկապես Ռուսաստանին ու Իրանին, օգտագործել իրենց ազդեցությունը՝ կանխելու քիմիական զենքի հետագա օգտագործումը, հատկապես սիրիական վարչակարգի կողմից»,- նշված է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունում: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն կողմ է սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանը, կոչ է արել կրակի դադարեցման մասին բոլոր համաձայնագրերի իրականացմանը և հնարավոր է համարել պատժամիջոցների խստացումը: «2017–ի հուլիսին և 2018 –ի մարտին ԵՄ –ն սահմանափակող լրացուցիչ պատժամիջոցներ սահմանեց քիմիկան զենքի կիրառման հետ կապ ունեցող սիրիացի չինովնիկների և գիտնականների նկատմամբ, և միշտ պատրաստ է դիտարկել այդ պատժամիջոցների խստացումը»,- ասված է հայտարարությունում:
14:42 14.04.2018
Ֆրանսիայի արտգործ նախարարությունը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սպասվող Ռուսաստան այցելությունը չի չեղարկվի, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
14:06 14.04.2018
Deep Purple խմբի նախկին վոկալիստ Ջո Լին Թերներին Մինսում հոսպիտալացրել են, հայտնում է Ria.ru-ն` հղում անելով Բելառուսի Առողջապահության նախարարության տարածած հայտարարությանը:
13:57 14.04.2018
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին Սիրիայի դեմ իրականացրած հրթիռային հարձակման կապակցությամբ և զգուշացրել դրա տարածաշրջանային և միջազգային հետևանքների մասին:
13:50 14.04.2018
Ապրիլի 14-ին՝ ժամը 5-ի սահմաններում, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ հարվածներ են հասցրել Սիրիայի կառավարական ուժերին։ Հրթիռակոծմանը ներգրավվել են երեք երկրների ավիացիան և ռազմանավերը:
13:36 14.04.2018
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Դրիանը Սիրիայի տարածքում քիմիական զենքի գործածման կրկնության դեպքում չի բացառել կրկին ռազմական գործողություններ կիրառելու հավանականությունը: