16:11 20.04.2018
Եվրամիությունը սպասում է, որ Ռուսաստանը կպահպանի իր միջազգային պարտավորությունները՝ ներառյալ խոսքի ազատությունը,- «Տելեգրամ» մեսինջերի արգելափակման առիթով հայտնել է ՌԴ-ում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը։
14:36 20.04.2018
Սիրիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Դամասկոսի հարավային հատվածում տեղակայված ահաբեկչական մի քանի՝ «ԻՊ», «Ջեբհաթ ան-Նուսրա» և այլ խմբավորումների հենակետերին: Այս մասին հայտնել է Սիրիայի ազգային SANA գործակալությունը:
13:51 20.04.2018
Ռուսաստանի քննչական կոմիտեն պնդում է, որ Կեմերովոյում «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը 60 է, այլ ոչ թե 64, ինչպես ասվել էր ավելի վաղ:
13:22 20.04.2018
22 տարի «Արսենալում» աշխատելուց հետո գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից,այս մասին այսօր պաշտոնապես հայտարարել է «Արսենալի» պաշտոնական կայքը
11:01 20.04.2018
Երևանում տեղի ունեցող ակցիաների շրջանակում Թումանյան – Մաշտոց խաչմերուկում պարում են:
09:45 20.04.2018
Իրաքյան ավիացիան սկսել է հարվածել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը: Այդ մասին նշվում է Իրաքի վարչապետ Հայդար Աբադիի մամուլի ծառայության հաղորդագրությունում: Ինչպես նշվում է, հարվածները հասցվե; են սահմանային դիրքերին:
18:19 19.04.2018
Իսլանդիայի պատմության մեջ ամենամեծ կողոպուտն իրականացրած Սինդրի Թոր Ստեֆանսոնը փախել է բանտից և թռել Շվեդիա՝ երկրի վարչապետի հետ նույն ինքնաթիռով, հաղորդում է Associated Press-ը: Իսլանդացի պաշտոնյաները հայտարարել են, որ Ստեֆանսոնի ինքնաթիռի տոմսը եղել է ուրիշի անունով:
16:37 19.04.2018
121-ամյա չիլիացին, ով ոչ պաշտոնապես համարվում էր աշխարհում ամենածեր մարդը, մահացել է, հաղորդում է The Guardian-ը:
Սելինո Վիլյանուեվա Ջարամիլիոն մահացել է Չիլիի հիվանդանոցներից մեկում: Նա մեկ շաբաթ առաջ հիվանդանոց էր տեղափոխվել մահճակալից ընկնելու հետևանքով ստացած վնասվածքների պատճառով: Տղամարդու մոտ կոտրվել էին երեք կողոսկրերը, որոնցից մեկը վնասել էր թոքը: Չնայած վիրահատությանը, նրա վիճակը շարունակում էր վատթարանալ:
16:19 19.04.2018
Իրաքի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել այդ երկրում տեղակայված ԻՊ ահաբեկչական խմբավորման հենակետերին: Այս մասին հայտնել են Իրաքի վարչապետ Հայդեր Աբադիի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է BBC-ն:
14:39 19.04.2018
Amazon ընկերությունը ինտերնետ-բրաուզեր է թողարկել Android համակարգով աշխատող սմարթֆոնների համար, հայտնում է innov.ru-ն:
14:11 19.04.2018
Գերմանական բիզնեսը չի ուզում զիջել իր դիրքերը Ռուսաստանում ԱՄՆ-ի նոր սանկցիաների պատճառով:
11:53 19.04.2018
Լատվիայի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ վավերացրել է Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդյալնված գործընկերության մասին» համաձայնագիրը:
10:00 19.04.2018
Բրիտանական մեդիադաշտը կարգավորող Ofcom պետական ընկերությունը միաժամանակ յոթ հետաքննություն է նախաձեռնել Կրեմլի կողմից ֆինանսավորվող ռուսական RT հեռուստաընկերության նկատմամբ:
09:22 19.04.2018
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկի Սերգեյ Սկրիպալի թունավորման հարցը: Ապրիլի 23 -ին Մեծ Բրիտանիան պատասխան կտա Ռուսաստանի այն հարցին, թե արդյոք Լոնդոնը հետևում է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային:
15:25 18.04.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյի ղեկավար, այժմ նաև պետքարտուղարի թեկնածու Մայք Պոմպեոն գաղտնի այցելել է Փհենյան և այնտեղ հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ:
13:48 18.04.2018
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ նշելով, որ իրենք ուշադրությամբ հետևում են դրանց ընթացքին:
12:20 18.04.2018
Հունաստանի ոստիկանությունը ֆրանսիական ոստիկանների հետ համատեղ, արդեն երկու օր շարունակում են պայքարել Սալոնիկ քաղաքում գտնվող, այսպես կոչված՝ «Վրացական մաֆիա» հանցավոր խմբավորման անդամների դեմ: Այս ամսին հայտնում է տեղական Voria.gr-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ գործողություններն իրականացվում են եվրոպական մի շարք քաղաքներում: Դրանց արդյունքում Սալոնիկում 14 մարդ արդեն ձերբակալվել է։