Աշխարհի ամենատարեց բևեռային արջին կարող են քնեցնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+29.09 oC

Աշխարհի ամենատարեց բևեռային արջին կարող են քնեցնել

20:24 12.04.2018

Սինգապուրի կենդանաբանական այգում բնակվող աշխարհի ամենատարեց բևեռային արջին կարող են քնեցնել կենդանու առողջական վիճակի վատթարացման պատճառով: Այս մասին հայտնում է Dailymail-ը՝ վկայակոչելով կենդանաբանական այգու աշխատակցին:

Հաղորդվում է, որ Ինուկա անունը կրող կենդանին նաև առաջին ու միակ բևեռային արջն է, որը ծնվել է արևադարձային երկրում ու այդքան երկար ապրել: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա այժմ արդեն 27 տարեկան է, որը համեմատելի է 70-ամյա մարդու տարիքին:

Կենդանին երկար ժամանակ բուժվում էր հոդացավերի դեմ, սակայն վերջին հետազոտության ժամանակ պարզվել է, որ խնդիրը բարդացել է: Հաղորդվում է, որ Ինուկան արդեն իսկ երկու տարով գերազանցել է բնական պայմաններում բնակվող բևեռային արջերի կյանքի միջին ցուցանիշը:

Կենդանին այժմ շուրջօրյա խնամք է ստանում, իսկ առաջիկա ստուգումը նախատեսվում է իրականացնել ապրիլի վերջին:

«Եթե հետազոտության արդյունքները ցույց տան, որ Ինուկայի առողջությունը տարվող բուժական գործընթացների արդյունքում չի բարելավվել, ապա նրան խնամող մասնագետները ստիպված կլինեն կենդանուն քնեցնելու շատ բարդ որոշում կայացնել»,- ասել է այգու աշխատակիցը:

Հաղորդվում է, որ արջն իր ծննդյան տարեդարձը նշել է ժելեով ու սաղմոնով պատրաստված մեծ ու համեղ ծննդյան «տորթի» համտեսմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բիչախչյանի «Լեգիան» հաղթել է շոտլանդական ակումբին․ ԿԼ

13:35 22.08.2025

Բիչախչյանի «Լեգիան» հաղթել է շոտլանդական ակումբին․ ԿԼ

Վարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է շոտլանդական «Հիբերնիանին»: Բիչախչյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկից, 70-րդ րոպեին դեղին քարտ է ստացել, իսկ երկու րոպե անց փոխարինվել է: Պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Վարշավայում: ...

Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հետագա իրականացվելիք քայլերը

13:24 22.08.2025

Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հետագա իրականացվելիք քայլերը

Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել և գոհունակությամբ ընդգծել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակներում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների տարածքային […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 21-22-ը

13:07 22.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 21-22-ը

Բացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 29 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ զինվորական ծառայությունից խուսափելու, 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 5 դեպք՝ խարդախության, 4 դեպք՝ ծառերը-թփերը ապօրինի հատելու, […] ...

Բիզնես գաղափարներից մինչև սոցիալական փոփոխություններ․ ամփոփվել են ՍՁ գաղափարաթոնի առաջին փուլի արդյունքները

12:55 22.08.2025

Բիզնես գաղափարներից մինչև սոցիալական փոփոխություններ․ ամփոփվել են ՍՁ գաղափարաթոնի առաջին փուլի արդյունքները

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Բի թու Էս» հայկական սոցիալական ձեռնարկատիրության ասոցիացիա» ՀԿ-ն անցկացրել է գաղափարաթոն, որի շրջանակում 18 երիտասարդական թիմերի հնարավորություն է տրվել գաղափարները վերածելու բիզնես նախագծերի։ ՍՁ գաղափարաթոնին մասնակցելու ցանկություն էր հայտնել 269 երիտասարդ (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված)․ կազմակերպիչները ստացել են 76 խմբային հայտ ՀՀ բոլոր մարզերից […] ...

88-ամյա կնոջ տնից գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

12:48 22.08.2025

88-ամյա կնոջ տնից գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 10-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը ջուր խմելու պատրվակով մտել է մայրաքաղաքի Վաղարշյան փողոցի տներից մեկը և օգտվելով տանտիրոջ անուշադրությունից՝ գողացել նրա պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս ու փող։ Նշված հասցե են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները։ 88-ամյա […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 22-27-ը

12:37 22.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 22-27-ը

Երևանում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ ​ Մարզերում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի […] ...

BACK_TO_TOP