TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+26.09 oC

ԱՇԽԱՐՀ

Թրամփը հանդիմանել է The Washington Post-ին`Amazon-ին  աջակցելու համար

19:30 31.03.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը իր Twitter-ի իր միկրոբլոգում կրկին պահանջել է Amazon ինտերնետային-առևտրային ընկերությունից վճարել հարկերը, մեղադրելով The Washington Post- ին լոբբինգի մեջ:

̰
Նոր Հարավային Ուելսի հայազգի վարչապետը՝ իր մեծ հայկական ընտանիքի մասին

18:11 31.03.2018

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը Ավստրալական 9 news հեռուստաալիքին է ներկայացրել է իր հայկական ընտանիքն ու աշխատանքային միջավայրից դուրս կյանքի որոշ մանրամասներ պատմել:

̰
Աֆղանստանում շուրջ 3 տասնյակ ահաբեկիչ է ոչնչացվել

17:59 31.03.2018

Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերը «Թալիբան» խմբավորման առնվազն 30 զինյալի են ոչնչացրել, շուրջ 10-ը վիրավորվել է:

̰
ԱՄՆ-ն նոր խստացումներ է մտցնում ներգաղթի ոլորտում

17:23 31.03.2018

Լրատվամիջոցը գրում է, որ առաջ քաշված նոր նախաձեռնությունները վերաբերում են անօրինական ներգաղթած հղի կանանց և ամերիկյան վիզաների համար բոլոր դիմորդներին:

̰
Լավատեսներն ավելի քիչ են խնդիրներ ունենում սրտանոթային համակարգի հետ

16:52 31.03.2018

Լավատես մարդիկ ավելի քիչ են խնդիրներ ունենում սրտանոթային համակարգի հետ: Այս եզրահանգումն արել են ամերիկացի գիտնականները և հրապարակել իրենց ուսումնասիրության արդյունքները BMJ Open պարբերականում:

̰
Բողոքի ցույցերը Մերձմոսկվայի աղբավայրերի դեմ չեն դադարում

16:15 31.03.2018

Մերձմոսկովյան շրջանում աղբավայրերի դեմ բողոքի ցույցերը չեն դադարում:

̰
Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի դիվանագետների թիվը կրճատել է 50-ով

15:04 31.03.2018

Մոսկվայի և Լոնդոնի հարաբերությունները խիստ լարվել են այն բանից հետո, երբ անգլիական Սոլսբերի քաղաքում թունավորվել են ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը:

̰
Կիմ Չեն Ինը Փհենյանում ընդունել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին

14:47 31.03.2018

Կիմ Չեն Ինը նշել է, որ ցանկանում է Հյուսիսային Կորեայի մարզիկներին ուղարկել նաև 2020 և 2022թթ. կայանալիք Օլիմպիական խաղերին:

̰
Առևտրային կենտրոնի սեփականատերը պատմել է այրվող մարդկանց փրկելու անհաջող փորձերի մասին

14:31 31.03.2018

Կեմերովոյի “Кемеровский кондитерский комбинат” ԲԲԸ գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովան պատմել է, թե ինչպես է փորձել փրկել մարդկանց հրդեհից: Այդ ընկերույթունն է, ի դեպ,առևտրային կենտրոնի շենքի սեփականատերը:

̰
Հրամանատարը պատմել է, թե ինչ էին  փնտրում Аэрофлот-ի ինքնաթիռում բրիտանացիները

14:23 31.03.2018

Ռուսական Аэрофлот-ի ինքնաթիռում Միացյալ Թագավորության ներկայացուցիչները փնտրել են այնպիսի իրեր, որոնք արգելված է փոխադրել: Այս մասին Россия 24-ին ասել է օդանավի հրամանատար Վիտալի Միտրոֆանովը: Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը «Հիթրոու» օդանավակայանում:

̰
«Սարսափելի ճշմարտությունը» Facebook-ի մասին. ի՞նչ մեթոդներով է զարգանում սոցիալական կայքը

14:08 31.03.2018

BuzzFeed պարբերականը հրապարակել է Facebook-ի հուշագիրը, որը 2016 թվականի ամռանը տարածել էր Facebook-ի գլխավոր մենեջեր Էնդրյու Բոսուորտը: Դրանում ամրագրված էր սոցիալական կայքի ռազմավարությունը, որի համաձայն ցանկացած միջոց արդարացված է,եթե կնպաստի կայքի առաջխաղացմանը

̰
Էրդողանի հրամանով Գյուլենի  դպրոցներում աշխատող 5 ուսուցիչ է առևանգվել. «Ամերիկայի ձայն»

13:41 31.03.2018

Կոսովոյի դպրոցներից մեկի 5 ուսուցիչների, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով առևանգվել և Թուրքիա են տեղափոխվել թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Առևանգված ուսուցիչների Թուրքիայի քաղաքացիներ են, որոնք դասավանդում են Ֆեթուլլահ Գյուլենի դպրոցներում: Այս քայլն մեծ աղմուկ է առաջացրել Կոսովոյում: Այդ երկրի վարչապետ Ռամուջ Հարադինաջն այս դեպքը երկրի ինքնիշխանության խախտում է անվանել:

̰
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ-ները քննարկում են միասնական գործակցության հարցեր

13:29 31.03.2018

Թուրքիայում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները:

̰
Իսրայելում ներքին պառակտում է պաղեստինցիների թեմայի շուրջ

12:30 31.03.2018

Իսրայելի խորհրդարանում ծանր քննարկումներ են ընթանում Գազայի հատվածում ընթացող բախումների թեմայով: Իսրայելական «Արուց շեվա» լրատվամիջոցը գրում է, որ խորհրդարանական արմատական «Ադալա» խմբակցությունը հայտարարել է, թե անօրինական է կրակել պաղեստինցի ցուցարարների վրա, քանի որ նրանք իրավունք ունեն պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները:

̰
Մոուրինյոն համոզել է Բեյլին տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

12:13 31.03.2018

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլը ամենայն հավանականությամբ այս ամռանը կփոխարինի ակումբը:
Իսպանական Marca-ի հաղորդմամբ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն զրուցել է ուելսցու հետ և համոզել, որ տեղափոխվի իր թիմ:
Սպասվում է, որ կողմերը գործարքն կիրականացնեն 2017/18 մրցաշրջանի վերջում:

̰
Լարսի անցակետը բացվել է

11:51 31.03.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը մարտի 31-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Եգիպտացիները նախագահական ընտրություններում քվեարկել են իրենց ֆուտբոլային կուռքի օգտին

11:26 31.03.2018

Ալ-Ահրամ պարբերականի հաղորդմամբ միլիոնից ավել ընտրողներ փչացրել են քվեաթերթիկները, նրանց մի մասը ջնջել են թեկնածուների անունները և նրանց փոխարեն գրել «Լիվերպուլ»-ի հարձակվող Մուհամեդ Սալահի անունը:

̰
Թրամփը սառեցրել է Սիրիայի քրդաբնակ տարածքներին հատկացվելիք 200մլն դոլար օգնությունը

11:07 31.03.2018

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ զինուժը շուտով դուրս կբերվի Սիրիայից:

̰
Իսրայելական ռմբակոծիչ ինքնաթիռները մտել են Իրան. քաղաքագետ

10:58 31.03.2018

Քաղաքական վերլուծաբան, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը հրապարակում է արել՝ նշելով.

̰
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև բախումների հետևանքով կա 16 զոհ ու 1000 վիրավոր

10:18 31.03.2018

Իսրայելի ոստիկանությունն անօդաչու թռչող սարքերից արցունքաբեր գազ է լցրել պաղեստինցիների վրա:

̰
Աերոֆլոտի ինքնաթիռը խուզարկության է ենթարկվել Լոնդոնի օդանավակայանում

10:02 31.03.2018

Բրիտանացի իրավապահները խուզարկությունը փորձել են անցկացնել՝ առանց օդանավի անձնակազմի ներկայության, ինչն արգելվում է օրենքով:

̰
Թրամփը և Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

09:53 31.03.2018

Երկու ղեկավարները նաև մտադրություն են հայտնել լուծել երկկողմ հարաբերությունները խոչընդոտող խնդիրները:

̰
ՌԴ Լենինգրադի շրջանում հրդեհ է բռնկվել

09:42 31.03.2018

Հրդեհի մակերեսը կազմում է 150 քառ. մ:

̰
Էրդողանը՝ Մակրոնին․ «Ո՞վ եք Դուք, որ միջնորդություն առաջարկեք»

08:49 31.03.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկին։ Վերջինս պատրաստակամություն էր հայտնել միջնորդի դեր ստանձնել Սիրիայի հյուսիսում տեղակայված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման և Թուրքիայի միջև։

̰
Եկատերինբուրգում դիմակավորված անձինք սրճարանից 50 կիլոգրամ պելմեն են հափշտակել

20:46 30.03.2018

Եկատերինբուրգում անհայտ անձինք թալանել են Замес սրճարանը: Միջադեպի մասին սոցիալական ցանցերում հայտնել է խոհարար Վլադիմիր Օլկնիցկին:

̰
ԱՄՆ կոնգրեսականները ցավակցել են Արցախում ականի պայթյունից զոհվածների հարազատներին

20:35 30.03.2018

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախմբի անդամները հայտարարությամբ են հանդես եկել Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնելու ընթացքում ականի պայթյունի միջադեպի կապակցությամբ, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել:

̰
Չելյաբինսկի բնակիչը, որպես բրիտանական պատժամիջոցների դեմ բողոքի նշան, կոտրել է հարևանի Range Rover-ը

20:26 30.03.2018

Տղամարդու գործողությունների հետևանքով Range Rover-ը զգալի վնասվել է:

̰
Ամերիկյան փորձագիտական կենտրոնը խոսել է Հայաստանի հակահրեական տրամադրությունների մասին. ո՞ւմ ականջներն են դրա հետևում

19:59 30.03.2018

Ամերիկյան «Pew Research Center» անունը կրող փորձագիտական կենտրոնը հրապարակել է սոցհարցման արդյունքներ, որոնցով փորձ է արվել պարզել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում հակահրեական տրամադրությունների մակարդակը: Ամերիկյան կենտրոնի տվյալներով՝ ամենամեծ հակահրեական տրամադրություն նկատվել է Հայաստանում (հարցվածների 32%-ը), ապա հետևում են Լիտվան, Ռումինիան, Ռուսաստանը և Վրաստանը:

̰
Ուսուցչուհին 1 միլիոն դոլար մրցանակ է ստացել՝ աշխատանքին  մեծ նվիրման համար

19:54 30.03.2018

Մեծ Բրիտանիայում հանրակրթական դպրոցի արվեստի ուսուցչուհին ստացել է մեկ միլիոն դոլար արժողությամբ մրցանակ՝ աշխատանքին մեծ նվիրման համար:

̰
Չինացիներին արգելել են Կիմ Չեն Ինին չաղ, խոզ, ճարպոտ երեխա անվանել

19:36 30.03.2018

Չինական Weibo ընկերությունն իր աշխատակիցներին արգելել է գեր և խոզ բառերն օգտագործել Հյուսիսիային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինի անվան հետ: Այս մասին հայտնում է China Digital Times պորտալը: Նշվում է, որ այդ բառերի արգելքը դրվեց այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ժամանեց Պեկին: Աշխատակիցները պատմել են, որ  մի քանի օր շարունակ համացանցում և իրենց […]

̰
BACK_TO_TOP