09:16 20.03.2018
ԱՄՆ Սպիտակ տունն այդպես էլ չի շնորհավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Դոնալդ Թրամփի խոսնակ Հոգան Հիդլին լրագրողներին հայտնել է, որ Թրամփը չի շնորհավորել, քանի որ Պուտինի վերընտրությունը ԱՄՆ-ի համար անակնկալ չի եղել, իսկ հեռախոսազանգ նախատեսված չի եղել:
20:53 19.03.2018
Երևանում ու Գյումրիում երեկ մեծ հերթեր էին, ճիշտ այնպիսիք, որ լինում էին խորհրդային տարիներին՝ խանութների առջև: Ովքեր պատահաբար տեսել են այդ հերթերը ու դեռ չգիտեն, թե դրանք ինչի համար էին, ապա հիշեցնենք, որ շատ այլ երկրների նման Ռուսաստանի նախագահին Հայաստանում էլ են ընտրել:
20:47 19.03.2018
Շվեդիայում ՌԴ դեսպանը կանչել են այդ երկրի ԱԳՆ: Պատճառը Ռուսաստանի հայտարարությունն է այն մասին, որ թագավորությունը կարող էր ռուս կրկնակի գործակալ Սկրիպալին թունավորելու համար օգտագործված նյութի սկզբնաղբյուրը լինեն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:
20:14 19.03.2018
Ինտերնետը ողողված է չին լրագրողի մասնակցությամբ կարճ տեսանյութով, որտեղ նա չի կարողացել զսպել զգացմունքները պետական հեռուստատեսության ուղիղ հեռարձակման ժամանակ: Խոսքը Լյան Սյանի մասին է , ով աշխատում է Yicai ֆինանսական լրատվամիջոցների խոշորագույն կոնգլոմերատում:
19:25 19.03.2018
Արդեն այս տարի Թբիլիսիից Բաթումի հնարավոր կլինի հասնել էլեկտրամոբիլի միջոցով: Այս մասին հաղորդել է E-Space ընկերության տնօրեն Սուլխան Գվալիան:
17:28 19.03.2018
Քրդական քաղաք Աֆրինի գրավումից հետո թուրքական զորքերը Սիրիական ազատ բանակի զինյալների հետ միասին սկսել են թալանել տեղի բնակիչներին: Այս մասին տեղեկացնում է մոնիթորինգային խումբը:
16:52 19.03.2018
Ռուսաստանի քննչական գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Դրիմանովը պատմել է, որ Դաշնային հետաքննության բյուրոյի քննիչները քննչական գործողություների ժամանակ առգրավվել են իրեն նվիրած զենքը, հաղորդում է Lenta.ru կայքը:
16:13 19.03.2018
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը CBS–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրի իշխանությունները ցանկանում են կանանց և տղամարդկանց աշխատավարձերը հավասարեցնել:
15:22 19.03.2018
Աֆղանստանում մեկ օրում երկու պայթյուն է որոտացել, հայտնում է Tolo News-ը: Առաջին պայթյունը տեղի է ունեցել երկրի Ջելալաբադ քաղաքում: Դեպքի հետևանքով 3 մարդ է զոհվել: Մոտ մեկ ժամ անց էլ որոտացել է երկրորդ պայթյունը՝ Աֆղանստանի հյուսիսարևմտյան Գերաթ քաղաքում: Այստեղ մեկ մարդ մահացել է, ևս 7-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
15:11 19.03.2018
Ռուսաստանի նախագահի ընտրություններին Երևանի ՌԴ դեսպանատանը ընտրություններին մասնակցել է Հայաստանում բնակվող շուրջ 5000 ՌԴ քաղաքացի:
13:16 19.03.2018
Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատների և քրիստոնեա-սոցիալիստների միությունը՝ Անգելա Մերկելի գլխավորությամբ, կոչ է արել Վլադիմիր Պուտինին ընտրություններում տարած հաղթանակն օգտագործել Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու համար:
12:30 19.03.2018
Ամփոփիչ արձանագրությունների 99.84 տոկոսի արդյունքներով՝ ՌԴ գործող նախագահի օգտին գրանցված ձայների թիվը կազմել է 76.66 տոկոս:
06:50 19.03.2018
Այս անգամ Պուտինն ընտրություններում հաղթել է իր կարիերայի ընթացքում ռեկորդային արդյունքով՝ հավաքելով ձայների ավելի քան 76%-ը:
20:53 17.03.2018
Ֆինլանդիայի Ռոմանիեմի քաղաքի բնակիչները հնարավորություն են ունեցել զմայլվելու բնության ամենգեղեցիկ երևույթներից մեկով՝ հյուսիսային պարող բևեռափայլով, հայտնում է NTDTV-ն:
20:25 17.03.2018
Ենթադրվում է, որ Cambridge Analytica-ն Դոնալդ Թրամփին օգնել է հաղթել 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում:
18:44 17.03.2018
Սիրիական բանակը նոր հումանիտար միջանցք է բացել Արևելյան Ղութայի արևմտյան հատվածում ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքներից քաղաքացիական անձանց արագ տարհանելու նպատակով:
13:59 17.03.2018
Դենիելսին մեղադրում են իր և Դոնալդ Թրամփի հարաբերությունների մասին տեղեկատվության չհրապարակման պայմանագրի 20 կետերի խախտման համար:
13:53 17.03.2018
Մոսկվան նաև չեղարկել է Սանկտ Պետերբուրգում բրիտանական գլխավոր հյուպատոսարան բացելու իր համաձայնությունը: