13:32 17.03.2018
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 16-ին հայրապետական երկօրյա այցով մեկնեց Ուկրաինայի հայոց թեմ` Դնեպրի Ս. Գրիգոր Լուսավորիչ նորակառույց եկեղեցու օծման առիթով, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Նորին Սրբության գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:
Ուկրաինայի քաղաքամայր Կիևում Գարեգին Բ Կաթողիկոսը, ուղեկցությամբ հոգևորականների, այցելեց կառուցվելիք եկեղեցու տարածք, ուր Հայոց Հայրապետին դիմավորեցին «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո: Այնուհետև, ձեռամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:
Ըստ Հայ Եկեղեցու ծիսակարգի, շարականների և սաղմոսների երգեցողության ներքո նախ ջրով, ապա գինով լվացվեցին եկեղեցու հիմքերում զետեղվելիք 16 քարերը Քրիստոսի 12 առաքյալների, Պողոս առաքյալի, երկու ավետարանիչների և Ս. Գրիգոր Լուսավորչի անուններով, որից հետո Վեհափառ Հայրապետը և առընթերակա եպիսկոպոսները Ս. Մյուռոնով օծեցին եկեղեցու հիմքերի քարերը, աղոթեցին կառուցվելիք տաճարի անսասանության և օրհնաբեր առաքելության համար:
Օծումից հետո քարերը տասնվեց խաչքավորների կողմից զետեղվեցին եկեղեցու հիմքերում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշանակալից այս իրադարձության կապակցությամբ նաև իր պատգամն է բերել ներկաներին։
«Հոգու անհուն բերկրանքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժամանել ենք Ուկրաինա՝ Դնեպրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման առիթով, և ուրախ ենք Մեր այցի շրջանակներում կատարելու նաև Կիևի եկեղեցու հիմնարկեքի արարողությունը և Հայրապետական Մեր օրհնությունը բերելու հավատավոր Մեր զավակներին:
Ամենքիդ աղոթակցությամբ և մեր եկեղեցականաց հետ միասին կատարեցինք եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, որը նոր ավյուն, հույս և խանդավառություն է հաղորդելու ուկրաինահայոց հոգևոր կյանքին: Ս. Նահատակաց մատուռի հարևանությամբ վեր հառնելիք այս տաճարը մեր զավակների ազգային-հոգևոր կյանքի վերազարթոնքի մի նոր կենտրոն պիտի դառնա և ջինջ աղբյուր` քրիստոնեական արժեքներով զորացման: Այն պիտի նաև խոսուն վկայությունը դառնա Ուկրաինայում հայոց պատմական բազմադարյա ներկայության»:
Տեսանյութը՝ analitikaua.net-ի
18:35 23.08.2025
ԱՄՆ Ազգային գվարդիան մոբիլիզացնում է 1700 զինծառայողի՝ հանցագործության դեմ պայքարելու համարԱՄՆ Ազգային գվարդիան մոբիլիզացնում է 1700 զինծառայող՝ 19 նահանգներում հանցագործության և անօրինական ներգաղթի դեմ պայքարում Հայրենիքի անվտանգության դեպարտամենտին (DHS) օգնելու համար, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով պաշտոնյաներին և Պենտագոնի փաստաթղթերին, որոնց հասանելիություն ունի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Չիկագոյում և Նյու Յորքում պայքարել հանցագործության դեմ և ԱՄՆ մյուս քաղաքները դարձնել «շատ անվտանգ»։ «Մինչև […] ...
18:25 23.08.2025
ԱԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքինՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովին ընդառաջ առաջին կանգառը Վեդիի ջրամբարն էր՝ ծանոթանալու ՀՀ համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին: Մանրամասները՝ ԱԳՆ-ի տեսանյութուն։ ...
18:20 23.08.2025
Վարչապետը ծանոթացել է Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական աշխատանքներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ նախատեսվում է անցկացնել Հայաստանում 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է կենտրոնի պայմաններին և տեխնիկական հնարավորություններին: Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելուն ուղղված աշխատանքները, կենտրոնի շենքային, նախագծային և ինժեներատեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև համաժողովի […] ...
18:12 23.08.2025
Սիրիայի ԱԳՆ-ը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագրի ստորագրման մասին լուրըՍիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարարությունը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագիր կնքելու ծրագրերը, հաղորդում է Syria TV-ն։ Հեռուստաալիքի հարցմանը ի պատասխան Արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարության համաձայն՝ գերատեսչությունը «հերքում է երկու կողմերի միջև որևէ անվտանգության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ շրջանառվող որևէ հաղորդագրություն»։ Ավելի վաղ Independent Arabia-ն, հղում անելով սիրիական աղբյուրներին, պնդում էր, որ […] ...
17:48 23.08.2025
Հարցված գերմանացիների մոտ 60%-ը դժգոհ է կառավարության և Մերցի աշխատանքիցԳերմանացիների ավելի քան 60%-ը դժգոհ է CDU/CSU և SPD դաշինքից կազմված կառավարության աշխատանքից, գրեթե 60%-ը՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի (CDU) աշխատանքից։ Այս մասին են վկայում Bild am Sonntag թերթի պատվերով INSA սոցիոլոգիական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները։ Հարցվածների 62%-ը դժգոհ է Գերմանիայում իշխող կոալիցիայի աշխատանքից։ Հարցվածների միայն 26%-ն է դրական գնահատել կառավարության աշխատանքը։ Միաժամանակ, Գերմանիայի […] ...