16:28 22.03.2018
Մարոկկոյի թագավոր Մոհամմեդ VI-ը և նրա կինը՝ արքայադուստր Լալլա Սալման, ամուսնալուծվել են, հայտնում է Hello!-ն:
16:25 22.03.2018
Չեխիայի քիմիական գործարանում գրանցված պայթյունի հետևանքով 6 մարդ է մահացել, մի քանիսը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է BBC-ն: Հրշեջ ծառայության ներկայացուցիչը չեխական CTK գործակալությանը հայտնել է, որ կան նաև լուրջ վնասվածք ստացածներ: Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ:
16:03 22.03.2018
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում կառավարական զորքի և ահաբեկիչների միջև մղված մարտերի ժամանակ վիրավորվել է հայ զինծառայող Ջորջ Լաբայանը: Այս մասին SHANTNEWS-ին հայտնել են Դամասկոսից:
15:46 22.03.2018
Բելառուսի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2017 թվականին գերազանցել է 94 մլն դոլարը, ինչը 19,3 տոկոսով ավելի է, քան 2016 թվականին
15:23 22.03.2018
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Պետդումայի աշխատանքը բոյկոտած լրագրողները կզրկվեն մշտական հավատարմագրերից: Տեղեկացնում է «РИА «Новости»-ին:
15:18 22.03.2018
Ցուկերբերգը հայտարարել է, որ իսկապես խարխլել է օգտատերերի վստահությունը և խոստացել է քննություն անցկացնել:
14:44 22.03.2018
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին ֆրանսիական դատախազությանը հայտնել է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքը մթագնել է իր կյանքը,այս մասին հաղորդում է BBC News-ը:
14:35 22.03.2018
Սան Ֆրանցիսկոյի քաղաքային ղեկավարությունը անանուն քվերակությամբ որոշել է քաղաքի ամբողջ տարածքում արգելել կենդանական կաշվից ու մորթուց պատրաստված հագուսների վաճառքը: Այս արգելքը քաղաքային իշխանությունները հիմնավորել են՝ ասելով, որ Նորաձևության և շքեղության վազող մարդիկ կարող են գնել արհեստական մորթուց վերարկուներ, և դրանք ոչնչով չեն տարբերվում բնականից: «Մարդկանց չհիմնավորված ցանկությունները չպետք միլիոնավոր կենդանիների սպանության պատճառ դառնան: Իսկ Սան […]
13:36 22.03.2018
Իսպանական Diario Sport-ի հաղորդմամբ Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն միացել է Բրազիլիայի Հանրապետական կուսակցությանը: Քաղաքական այս ուժը ծայրահեղ պահպանողական է: Նրանք մասնավորապես պայքարում են նույնասեռականներին պարտադրողաբար բուժման և ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանության համար:
13:30 22.03.2018
Ռուսները ակտիվորեն մասնակցում են քվեարկությանը՝ անմիջապես այն բանից հետո, երբ ՌԴ նախագահը Դաշնային ժողովում կոչ արեց նոր զինատեսակների համար անվանում ընտրել:
10:15 22.03.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ցանկություն ունի, որ Եվրամիության անդամ-երկրները ևս մեղադրեն Մոսկվային ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման համար:
09:25 22.03.2018
Մարտի 23-ին Թուրքիայի կինոթատրոններում կցուցադրվի գեղարվեստական ֆիլմ՝ Թուրքիայի զինուժի և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին։ Ինչպես հաղորդում է Ermenihaber.am-ը, ֆիլմը կրում է «Կարմիր բերետավորները. Աֆրին» անվանումը։ Աֆրինի գործողությունների մասին ֆիլմ նկարահանելը սուր քննադատության է արժանացել նաև սոցցանցերում: Ֆիլմում մշտապես հնչում են հայկական դուդուկի կատարումներ:
20:08 21.03.2018
Մարտի 20-ին Լիբանանում ՀՀ դեսպանության և Երևանի պատմության թանգարանի համագործակցությամբ Լիբանանում ՀՀ դեսպանությունում բացվեց լուսանկարների ցուցահանդես՝ «2800-ամյա Երևանը` Հայաստանի երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով։
19:43 21.03.2018
Մարտի 20-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանն ընդունեց ՍԱՀ Ժողովրդական Ժողովի Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին՝ նախագաh Նորա Արիսյանի գլխավորությամբ, և ՍԱՀ ԺԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Բուտրոս Մրջանիին:
19:35 21.03.2018
Սպիտակ տան ներկայացուցիչն անհեթեթություն է համարել այն պնդումը, ըստ որի՝ ՍՄՆ նախագահը չափազանց մեղմ է վարվում Մոսկվայի հետ:
18:37 21.03.2018
Ջոն Հանթսմանն ու Տիգրան Սարգսյանն իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ-ի համապատասխան հաստատությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև շփումները կարգավորելու գաղափարին՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
16:56 21.03.2018
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին երկրորդ հարցաքննությունն է անցնում Նանտերում, որտեղ տեղակայված է կոռուպցիայի և ֆինանսական ու հարկային իրավախախտումների դեմ պայքարի կենտրոնական գրասենյակը:
15:40 21.03.2018
Կրակի տոնը՝ Լաս Ֆալյասը, Վալենսիայում նշվում է ամեն տարի: Հանրահայտ փառատոնի ժամանակ այրվում են հարյուրավոր ստվարաթղթե ֆիգուրներ, որոնք տեղացիների կողմից պատրաստվում են հատուկ փառատոնի համար: