TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+27.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Բաթումում կայացած Շախմատի Եվրոպայի առաջնության 4-րդ տուրի միանձնյա առաջատարը

14:15 21.03.2018

Բաթումում անցկացվող Շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Ռոբերտ Հովհաննիսյանը առաջնության 4-րդ տուրի միանձնյա առաջատարն է դարձել: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

̰
Մյանմարի նախագահը հրաժարական է տվել

13:48 21.03.2018

Հաղորդվում է, որ Թհին Չժոն պաշտոնավարում է 2016 թվականի մարտից: Նրա տեղը ժամանակավորապես կզբաղեցնի երկրի փոխնախագահ Մյին Սվեն:

̰
Արևելյան Ղութայում մարդասիրական 3-րդ միջանցքն է բացվել

13:05 21.03.2018

Հաղորդվում է, որ գործողությունների մեկնարկից մինչ օրս Արևելյան Ղութայից ավելի քան 80 հազար մարդ է հեռացել:

̰
Քաբուլում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն. կա շուրջ 3 տասնյակ զոհ

13:01 21.03.2018

Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 26 մարդ է մահացել, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 18 մարդ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի ՆԳՆ-ին:

̰
ԱՄՆ-ն չունի պաշտպանություն Ռուսաստանի և Չինաստանի գերձայնային զենքերից. գեներալ

12:04 21.03.2018

Պետք է հաշվի առնել, որ զինվորականները շահագրգռված են ճոխացնել հակառակորդից եկող սպառնալիքները։

̰
«Բոկո հարամը» վերադարձրել է Նիգերիայում առևանգված 110 աղջիկներին, որոնցից 5-ին՝ մահացած

12:00 21.03.2018

Առավոտյան աղջիկներին մի քանի մեքենաներով բերել են և թողել դպրոցի առջև:

̰
«Նիկոլին գցե՛ք զիբիլի վեդրոն, Նիկոլ֊միկոլ չկա». Պավլիկ Մանուկյանի խոսքի գաղտնալսումից

11:50 21.03.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ պետական մեղադրողը շարունակում է հրապարակել Արամ Մանուկյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների աևձանագրությունները։ Դրանցում Պավել Մանուկյանի որդին ասում է, որ ժողովրդին պետք է հավաքել ու բերել գնդի մոտ։ Նաև ցուցում է տալիս որպեսզի Նիկոլ Փաշինյանին չենթարկվեն. «Նիկոլին գցե՛ք զիբիլի վեդրոն։ Նիկոլ֊միկոլ չկա։ Կամ վրեն զիբիլի վեդրո շպրտե՛ք»։

̰
Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին

11:39 21.03.2018

Հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը նաև մի շարք սուր հարցեր են քննարկել:

̰
Գերմանիայում ավելանում են թուրքական կազմակերպությունների դեմ հարձակումները

10:24 21.03.2018

2018թ. հունվարից մինչև օրս Գերմանիայի թուրքական կազմակերպությունների վրա իրականացվել է 37 հարձակում։
Ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական CNN Turk-ին, հայտնում է, որ այդ մասին տեղեկություն է հրապարակել Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը։

̰
Մեծ Բրիտանիան հատուկ է ընտրել ռուս-բրիտանական հարաբերությունների վատացման ուղին. Լավրով

09:06 21.03.2018

Լավրովը նաև նշել է, որ Լոնդոնը շտապել է մեղադրանքներ առաջադրել շատ ավելի վաղ, քան կավարտվի հետաքննությունը:

̰
Տեքսասում 1 շաբաթվա մեջ 4-րդ պայթյունն է գրանցվել

17:42 20.03.2018

Ամերիկյան Տեքսաս նահանգում գտնվող FedEx փոստային ընկերության տարածքում կրկին պայթյուն է տեղի ունեցել: Դեպքը տեղի է ունեցել գիշերը 00:30-ին. դրա հետևանքով 2 մարդ է զոհվել: Սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում նույն տարածքում տեղի ունեցած արդեն 4-րդ պայթյունն է: Իրավապահները փորձում են հասկանալ՝ արդյո՞ք նախորդ պայթյունները և երեկ գիշերը տեղի ունեցածն իրար հետ կապ ունեն: Կասկածներ կան, որ ռումբերը տեղադրել է նույն հանցավոր խմբավորումը:

̰
Ավտոբուսի վթարից տուժածներին փոխհատուցում տալու հարց դեռ չի քննարկվել

17:31 20.03.2018

Ռւսաստանի Դաշնության Վորոնեժի մարզի տեղի ունեցած ավտովթարի պաշտոնական վարկածներ դեռևս չեն շրջանառվում: Այնտեղ աշխատում է նախաքննական մարմինը: Տուժածներին փոխհատուցում տալու վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան,- SHANTNEW.AM-ի հարցմանը պատասխանեց ՀՀ Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը:

̰
Ամերիկյան դպրոցներից մեկում դարձյալ կրակոցներ են հնչել

17:17 20.03.2018

ԱՄՆ Մելիլենդ նահանգի Գրեյթ Միլս դպրոցում կրակոցներ են հնչել: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքի հետևանքով «բազմաթիվ տուժածներ» կան:

̰
ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել Թուրքիայում մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին

16:56 20.03.2018

ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի գրասենյակը զեկույց է հրապարակել Թուրքիայում հայտարարված Արտակարգ դրության հետևանքով այդ երկրում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, հայտնում է РИА Новости-ն:

̰
Աշխարհում միակ հյուսիսային սպիտակ արու ռնգեղջյուրը սատկել է

15:46 20.03.2018

Քենիայում սատկել է աշխարհում միակ արու հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրը: Այս մասին հաղորդվում է «Օլ Փեջեթ» արգելոցի թվիթերյան էջում:

̰
Հրապարակվել են Վորոնեժի ավտովթարի ՀՀ քաղաքացի զոհի ու վիրավորների անունները

15:31 20.03.2018

Նոր մանրամասներ են հայտնի դարձել մարտի 20-ի վաղ առավոտյան ՌԴ Վորոնեժի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասին: Մոսկվա-Երևան երթուղով ընթացող ավտոբուսի վարորդը ուշ է նկատել, որ ճանապարհին կայանված է խափանված մարդատար մեքենա: Փորձելով շրջանցել այն` ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի, որտեղ էլ բախվել է դեմառդեմ ընթացող բեռնատարին:

̰
Ավելի քան 100 հազար բնակիչ լքել է Աֆրինի շրջանը. ՄԱԿ

14:51 20.03.2018

Աֆրինում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար մարդ է հեռացել Սիրիական այս շրջանից: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Մախեչիչը:

̰
Քիշնևի հայկական գերեզմանատան մոտ որոտացած պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել

14:08 20.03.2018

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում՝ հայկական գերեզմանատան մուտքի դիմաց գտնվող խանութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 մարդ է մահացել, ևս 2-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

̰
Իսլանդիայի կառավարությունը կարող է բոյկոտել ֆուտբոլի 2018-ի ԱԱ-ը

12:48 20.03.2018

Իսլանդիայի կառավարությունը կարող է բոյկոտել Ռուսաստանում կայանալիք 2018 թվականի աշխարհի առաջնությունը` ի նշան Բրիտանիայի հետ համերաշխության:

̰
Ֆրանսիական երգիծաթերթը հրապարակել է Պուտինի ծաղրանկարը

12:42 20.03.2018

Charlie Hebdo ֆրանսիական հայտնի երգիծաթերթը ծաղրակնար է հրապարակել Ռուսաստանի նախագահական ընտրությունների թեմայով: Հերթական համարում պատկերված է Պուտինը՝ Քսենյա Սոբչակի տեսքով տիկնիկը ձեռքին, իսկ տիկնիկն ասում է. «Ես Քսենյա Սոբչկան եմ՝ նախագահական ընտրությունների հակապուտինյան թեկնածուն»: Իսկ նրա թիկունքում պատկերված է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին՝ կապված վիճակում:

̰
Հայտնի է Վորոնեժի ավտովթարից զոհված ՀՀ քաղաքացու անունը

12:17 20.03.2018

ՌԴ Վորոնեժի երկրամասում խոշոր ավտովթարի հետևանքով զոհված ՀՀ քաղաքացու ինքնությունը հայտնի է դարձել: ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ ԱԻՆ-ի հետ կապի արդյուքնում պարզել է, որ զոհված ՀՀ քաղաքացին Արտակ Վրեժի Սուքիասյանն է, ծնված 1978թ.:

̰
ՌԴ-ում հայկական ավտոբուսի վթարի հետևանքով  2 զոհ կա

10:42 20.03.2018

ՌԴ Վորոնեժի երկրամասում տեղի ունեցած խոշոր ավտոպատահարից ՀՀ երկու քաղաքացի է զոհվել: Ռուսական «Риа новости» գործակալությունը հայտնում է, որ բախվել են Հայաստանից մեկնած մարդատար ավտոբուսն ու ռուսական բեռնատարը:

̰
Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին ձերբակալվել է

10:37 20.03.2018

Քիչ առաջ ձերբակալվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին. այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Նա կասկածվում է 2007 թվականին նախընտրական արշավի ժամանակ Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի կողմից ապօրինի ֆինանսավորում ստանալու մեջ։ Ֆրանսիայի նախկին նախագահին 48 ժամվա ընթացքում մեղադրանք կառաջադրեն։

̰
Առանց վարորդի մեքենան հետիոտնի է վրաերթի ենթարկել

10:20 20.03.2018

Միացյալ նահանգներում ինքնաշարժ մեքենայով առաջին վթարն է տեղի ունեցել, որը ճակատագրական է եղել փողոցն անցնող հետիոտնի համար:

̰
«Նովիչոկը» ճամպրուկով տանելու վարկածն անհեթեթություն է. թունամիջոցի հեղինակ

09:30 20.03.2018

«Նովիչոկ» կոչվող թունավոր նյութի ստեղծման հեղինակ Լեոնիդ Ռինկը հայտարարել է, որ թույնը ճամպրուկով տանելու վարկածն ուղղակի անհեթեթություն է: Խոսքն այն մասին է, որ բրիտանական հատուկ ծառայություններին հղում անելով, Թելեգրաֆ թերթը գրել էր, թե ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման պատճառ դարձած նյարդապարալիտիկ թույնը դուստրն իր ճամպրուկով է բերել, և դրանով թունավորված են եղել հոր համար նախատեսված նվերները:

̰
ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ զորավարժությունների ժամկետը կրճատվում է

09:21 20.03.2018

Հյուսիսային Կորեայի հետ ԱՄՆ-ի կողմից երկխոսություն սկսելու ֆոնին մեկ ամսով կրճատվում է ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ զորավարժությունների ժամկետը:

̰
Սպիտակ տունն այդպես էլ չի շնորհավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

09:16 20.03.2018

ԱՄՆ Սպիտակ տունն այդպես էլ չի շնորհավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Դոնալդ Թրամփի խոսնակ Հոգան Հիդլին լրագրողներին հայտնել է, որ Թրամփը չի շնորհավորել, քանի որ Պուտինի վերընտրությունը ԱՄՆ-ի համար անակնկալ չի եղել, իսկ հեռախոսազանգ նախատեսված չի եղել:

̰
Պուտինը՝ ՌԴ նախագահ. հետընտրական խճանկար

20:53 19.03.2018

Երևանում ու Գյումրիում երեկ մեծ հերթեր էին, ճիշտ այնպիսիք, որ լինում էին խորհրդային տարիներին՝ խանութների առջև: Ովքեր պատահաբար տեսել են այդ հերթերը ու դեռ չգիտեն, թե դրանք ինչի համար էին, ապա հիշեցնենք, որ շատ այլ երկրների նման Ռուսաստանի նախագահին Հայաստանում էլ են ընտրել:

̰
Շվեդիայում ՌԴ դեսպանը կանչել են այդ երկրի ԱԳՆ

20:47 19.03.2018

Շվեդիայում ՌԴ դեսպանը կանչել են այդ երկրի ԱԳՆ: Պատճառը Ռուսաստանի հայտարարությունն է այն մասին, որ թագավորությունը կարող էր ռուս կրկնակի գործակալ Սկրիպալին թունավորելու համար օգտագործված նյութի սկզբնաղբյուրը լինեն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:

̰
Լրագրողը «ֆռացրել է» աչքերը, երբ գործընկերը հարց է տվե.

20:14 19.03.2018

Ինտերնետը ողողված է չին լրագրողի մասնակցությամբ կարճ տեսանյութով, որտեղ նա չի կարողացել զսպել զգացմունքները պետական հեռուստատեսության ուղիղ հեռարձակման ժամանակ: Խոսքը Լյան Սյանի մասին է , ով աշխատում է Yicai ֆինանսական լրատվամիջոցների խոշորագույն կոնգլոմերատում:

̰
BACK_TO_TOP