17:51 29.10.2022
Իրանի ժողովուրդը թույլ չի տա օտարերկրյա գործակալներին ու դավաճաններին սասանել Իսլամական Հանրապետության հիմքերը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին, հաղորդում է Al-Mayadeen հեռուստաալիքը։ Նա մասնակցել է Շիրազի Շահ Չերախի դամբարանում տեղի ունեցած ահաբեկչության 15 զոհերի հուղարկավորությանը։
«Շիրազում զինված գործողությունն ուղղված էր երկրում կրոնական անկարգություններ հրահրելուն», – ասել է Սալամին: «Թափված արյունը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր և նենգ է Իրանի դեմ դավադրությունը, որին աջակցում են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունները, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան»։
Սակայն, ըստ Սալամիի, «ինչքան էլ դաժան լինեն Իրանի թշնամիները, նրանք չեն կարողանա ստիպել ժողովրդին կապիտուլյացիայի ենթարկել»։
Դիմելով ուսանող երիտասարդներին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարը հորդորել է նրանց «չդառնալ խաղալիք սատանայի ձեռքում և չվաճառել իրենց երկիրը Ամերիկային»։
Հոկտեմբերի 26-ին IRNA գործակալությունը հայտնել է, որ երեք անհայտ անձինք կրակ են բացել Շիրազ քաղաքի դամբարանի վրա։ Հաղորդվում էր, որ իրավապահներին հաջողվել է ձերբակալել գրոհայիններին, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ ահաբեկիչը գործել է միայնակ։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
13:22 01.06.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան 50–ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի և շնորհավորանքի համար։ Քննարկվել են նաև ՀՀ–ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ ...
13:08 01.06.2025
«Հայրիկս ինձ ասում է, որ աշխատավայրում տանկ է քշում»․ ՊՆ տեսանյութը«Հայրիկս ինձ ասում է, որ աշխատավայրում տանկ է քշում»․ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել․ ...
12:48 01.06.2025
Ձեր մեծ երազանքներն իրականացնելու ճանապարհին ձեր կողքին է ամենամեծ աջակիցը՝ պետությունը․ Նարեկ ՄկրտչյանԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ․ «Սիրելի՛ երեխաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Այս տոնը՝ լինելով ձերը, միաժամանակ մեզ՝ մեծահասակներիս համար հիշեցում է՝ շարունակելու անել ամենը՝ ձեր ձայնը լսելի դարձնելու, ձեր ցանկությունները հաշվի առնելու և ձեզ համար ապահով, սիրով ու հավասար հնարավորություններով լի միջավայր […] ...
12:28 01.06.2025
Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինի հետ։ ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ծննդյան 50–րդ տարեդարձի առիթով եւ իր բարեմաղթանքները հղել։ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել զանգի եւ բարեմաղթանքների համար։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերվող հարցեր։ ...
12:15 01.06.2025
Nikkei. G7 գագաթնաժողովը կարող է անցնել առանց վերջնական հայտարարության՝ Թրամփի հետ անհամաձայնության պատճառովՀունիսի 15-17-ը Կանադայում կայանալիք «Յոթի խմբի» (G7) գագաթնաժողովի մասնակիցները կարող են որոշել սկզբից հետաձգել համատեղ հայտարարության հրապարակումը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և G7-ի մյուս առաջնորդների միջև տարաձայնությունները չընդգծելու համար։ Ճապոնական առաջատար «Նիկեյ» տնտեսական թերթի հաղորդմամբ՝ նախագծի վերաբերյալ ներկայումս որևէ քննարկում չկա։ Մեկ հայտարարության փոխարեն, ըստ նրա աղբյուրների, առաջարկվում է ընդունել յոթ առանձին փաստաթուղթ։ Դրանք նվիրված […] ...
11:56 01.06.2025
Մաղթում եմ զվարճալի օր ունենաք՝ չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները․ Անահիտ Ավանեսյանը՝ երեխաներինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի շնորհավորանքը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ․ «Սիրելի՜ երեխաներ, ամենաջերմ ու բարի ցանկություններով շնորհավորում եմ ձեզ։ Ձեր` թե´ֆիզիկական և, թե հոգեկան առողջության պահպանումը մեր գերակայությունն է: Որպես առողջապահության նախարար` իմ ամենամեծ նպատակն է, որ յուրաքանչյուր երեխայի տրամադրվի որակյալ, հասանելի և հոգատար առողջապահական ծառայություններ` Երևանում և մարզերում հավասարապես: Մենք էլ հաճախ հիշենք, որ […] ...