13:36 27.04.2018
Այսօր՝ ապրիլի 27-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստը, որին ներկա էին ավագանու 45 անդամներ՝ ապահովելով քվորում:
Նիստին ներկա չէին միայն «Ելք» խմբակցության անդամները:
Օրակարգում ընդգրկված էր 6 հարց:
Նիստի օրակարգային հարցերից հետո ելույթ ունենալու ցանկություն էին հայտնում միայն «Երկիր Ծիրանի» կուսակցության երեք անդամները՝ Զարուհի Փոստանջյանը, Մարինա Խաչատրյանը և Սոնա Աղեկյանը, սակայն նրանցից և ոչ մեկը օրակարգի հարցերին վերաբերող թեմայով չի խոսել: Բոլոր ելույթները վերաբերել են հայաստանյան ներքաղաքական իրավիճակին:
«Հերթական անգամ մասնակից ենք լինում Երևանին չվերաբերող խնդիրների քննարկմանը, սակայն այսօր Հայաստանում և ամբողջ աշխարհում աշխարասփյուռ հայերի մասնակցությմաբ տեղի ունեցող քաղաքական գործընթացները ստիպում են խոսել ավելի գլոբալ խնդիրներից և բարձրաձայնել քաղաքական հարցեր: Այդ իսկ պատճառով, ճիշտ կլինի այս քաղաքական հարթակում խոսենք քաղաքական խնդիրների վերաբերյալ, այլ ոչ թե առևտրային հարաբերություններ քննարկենք»,- ասել է Մարինա Խաչատրյանը:
Արտահերթ ելույթի ժամանակ Զարուհի Փոստանջյանը ևս խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին:
«Ակնհայտ է, որ ողջ հանրապետությունում և հայ ազգի բոլոր հատվածներում քննարկվում է հայոց պետականության ձախողման և քաղաքական ճգնաժամի հարցը, այս ճգնաժամը լուծելու համար անհրաժեշտ է, որ իրականացնենք ներառող քաղաքական գործընթացներ և դրանք արդեն իսկ իրենց ազդակները տվել են»,- ասել է Զարուհի Փոստանջյանը:
Քանի որ ընդդիմադիր կուսակցության ելույթները ծավալուն էին և չէին տեղավորվում հատկացված 5 րոպե ժամանակի մեջ, ապա ելույթների շարունակությունը հնչում էր յուրաքանչյուր հաջորդ օրակարգային հարցից հետո: Նիստը վարող քաղաքապետ Տարոն Մարգարյանը խնդրեց ելույթներ ունենալ օրակարգի վերաբերյալ.
«Կխնդրեմ օրակարգի վերաբերյալ ելույթներ ունենալ, եթե քաղաքական ելույթներ եք ուզում՝ լիազորություն ունեք հրավիրել մամուլի ասուլիս և ձեր խոսքն ասել»,- հիշեցրեց Տարոն Մարգարյանը, սակայն կուսակցության անդմներն ընդդմացան՝ ասելով, որ իրավունք ունեն ելույթի, և ում չի հետաքրքրում, կարող է ազատել դահլիճը:
Զարուհի Փոստանջյանը քաղաքապետին կոչ արեց իրենց խորհուրդ տալու փոխարեն դահլիճում կարգ ու կանոն հաստատել և լռություն ապահովել, սակայն ավագանու ՀՀԿ-ական անդամները տեղից արձագանքում էին՝ իրենց դժգոհությունը ներկայացնելով:
«Ռեգլամենտը խնդրում ենք խիստ պահել, որովհետև հարթակ չունեն խոսելու, էստեղից են խոսում, մենք էլ էդքան տրամադրված չենք իրենց լսելու»,- ասաց ավագանու անդամներից մեկը, իսկ Լևոն Իգիթյանն առաջարկեց բարձրախոսն անջատել:
Տարոն Մարգայանը, սակայն, խնդրեց լռություն պահպանել և թույլ տվեց ելույթները շարունակել:
23:59 17.07.2025
Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներումԳործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...
23:56 17.07.2025
Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստըՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...
23:50 17.07.2025
Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինենԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...
23:47 17.07.2025
Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրաՀուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...
23:42 17.07.2025
Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել էՀուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
23:33 17.07.2025
Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջՀայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...